14:56 05.05.2018
Իրանի և Իսրայելի հարաբերությունների վերջին շրջանի սրացումը ազդեցություն է ունեցել նաև Իսրայելի և Գազայի հատվածի բախումների վրա:
Քաղաքական վերլուծաբան, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Կարեն Վերանյանը, անդրադառնալով մերձավոր-արևելյան այս հակամարտությանը, SHANTNEWS.AM-ի հետ զրույցում նշեց. «Կողմերի միջև բախումները ուղղակիորեն կապված են նախագահ Թրամփի կողմից իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման նոր փաթեթի մշակման իրավաքաղաքական գործընթացի հետ:
Այդ համատեքստում է նաև Իսրայել-Իրան հակամարտությունը, որը թևակոխում է որակապես նոր փուլ` առավել առարկայական և ուղղակի առճակատման դրսևորումներով: Հակամարտող կողմերի միջև հաճախակիացել են ուղղակի ռազմական բախումները Սիրիայի ուղղությամբ, խորանում է միջազգային ճգնաժամը Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Իսրայելական կողմը նոր տեղեկություններ է ներկայացրել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ` նպատակ ունենալով սեղմել Իրանի շուրջ միջազգային հանրության ճնշումների գոտին: Ի դեպ, այդ տեղեկատվության զգալի հատվածը, ըստ փորձագիտական որոշ գնահատականների, ձեռք են բերվել Ադրբեջանի տարածքից հետախուզության արդյունքում:
Իրան-Իսրայել հակամարտությունը փոխպայմանավորված է նաև Իսրայելի և Գազայի հատվածի հետ սահմանում թեժացող իսրայելա-պաղեստինյան բախումների հետ, որի հետևանքով արդեն կան զոհեր և հազարավոր վիրավորներ. Իսրայելական աղբյուրների համաձայն, վերջին օրերին սահմանային բախումների հետևանքով, որին մասնակցում են շուրջ 10.000 պաղեստինցիներ, վիրավորվել է ավելի քան 1000 պաղեստինցի, որոնց թվում քիչ չեն անչափահաս երեխաներն ու կանայք. Պաղեստինյան աղբյուրների համաձայն, պաղեստինյան կողմը խոցել է իսրայելական արտադրության երկու հետախուզական նշանակության ԱԹՍ, ընդ որում` քարերով հարվածելու արդյունքում: Կարևոր է նշել, որ կողմերի միջև բախումները ուղղակիորեն կապված են նախագահ Թրամփի կողմից իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման նոր փաթեթի մշակման իրավաքաղաքական գործընթացի հետ»:
23:59 17.07.2025
Մեկական վորքաութ մարզահրապարակի բացման միջոցառումներ՝ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներումԳործադիրն ընդունել է որոշում, որը կնպաստի հանրության շրջանում վորքաութ մարզահրապարակների քանակի ավելացմանը: Այն հնարավորություն կտա վորքաութով զբաղվելու մշակույթը ինտեգրել համայնքների սոցիալական միջավայրին, որպեսզի մարզումները և սպորտով զբաղվելն ընկալվի որպես առօրյա կյանքի բաղկացուցիչ մաս: Ըստ այդմ՝ նախատեսվում է կազմակերպել մեկական մարզահրապարակի բացման միջոցառումներ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում։ Ծրագրի մեկնարկին զուգահեռ կիրականացվի իրազեկող տեսանյութերի նկարահանում […] ...
23:56 17.07.2025
Սոֆիայում անցկացվել է Հայաստան-Բուլղարիա միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստըՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր Սոֆիայում` որպես նիստի համանախագահ, մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի իններորդ նիստին։ «Նիստի բացման իմ խոսքում կարևորել եմ երկու երկրների միջև համագործակցության ուղիների ամրապնդումը` ընդգծելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատրաստակամությունը` նախաձեռնություններն իրական ծրագրերի […] ...
23:50 17.07.2025
Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողության շրջանակում փակ փողոցներ կլինենԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հուլիսի 18-ին Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց, մեծանուն արվեստագետ, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացման արարողության շրջանակում ժամը 10։00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկի երթևեկությունը փակ կլինի։ ...
23:47 17.07.2025
Պարոնյան փողոցում ծառի հսկայական ճյուղը կոտրվել և ընկել է կայանված «Hyundai Elantra»-ի վրաՀուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում Պարոնյան փողոցի թիվ 22 շենքի մոտ ծառի հսկայական ճյուղը կոտրվել ու ընկել է բակում կայանված «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Փրկարարները քաղաքացիների օգնությամբ ծառը հեռացրել են ավտոմեքենայի վրայից։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ […] ...
23:42 17.07.2025
Անհետ կորած 13-ամյա աղջիկը հայտնաբերվել էՀուլիսի 17-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը իր 13-ամյա աղջիկը դուրս է եկել տնից և չի վերադարձել։ Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մի քանի ժամ անց երեխան հայտնաբերվել է և փոխանցվել է ծնողներին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...
23:33 17.07.2025
Սալոմե Զուրաբիշվիլին մեղադրում է իր երկրի իշխանություններին հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրականնության ու Հայաստանը մեկուսացնելու փորձի մեջՀայ-վրացական սահմանային անցակետում հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրական վերաբերմունքը Վրաստանի ներքաղաքական դիսկուրսի թեմա է դարձել: Ընդիմությունը մեղադրում է իշխանությանը Հայաստանի հետ հարաբերությունները վնասելու մեջ: Կոնկրետ ովքե՞ր են այս գնահատականը հնչեցնողները և կա՞ արդյոք ինչ-որ դրական դինամիկա Վրաստանում հայ բեռնափոխադրողների խնդիրների լուծման հարցում: Այս հարցերին «Հորիզոնում» անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: ...