Ի՞նչ է անցումային արդարադատությունն ու ի՞նչ կտա այն Հայաստանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

Ի՞նչ է անցումային արդարադատությունն ու ի՞նչ կտա այն Հայաստանին

18:30 18.08.2018

Երեկ հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կառավարությունը նպատակ ունի ստեղծել անցումային արդարադատության մարմիններ: Վարչապետի այս հայտարարությունից հետո կարելի է ենթադրել, որ կառավարությունը  ծրագրում է սկսել դատական համակարգի «առողջացման» աշխատանքերը: Անցումային արդարադատության մարմիներ ստեղծելու պատճառը, ըստ վարչապետի, ոչ միայն դատական համակարգի կոռումպացված դեմքերն են,  այլև օրենդրական բազմաթիվ բացերը: Ի՞նչ է իրենից ներկայացնում անցումային արդարդատությունը ու ի՞նչ կտա այն Հայաստանին. այս և այլ հարցերի ոլորտի մասնագետներն են անդրադարձել:

Ի՞նչ է անցումային արդարադատությունը

Կարեն Զադոյան, փաստաբան. «Անցումային արդարադատությունը դատական և ոչ դատական, ֆորմալ և ոչ ֆորմալ, պատժողական և վերականգնող միջոցառումների համալիր է, որը կիրառվում է այն երկրներում, որոնք դուրս են գալիս ռազմական բնույթ ունեցող կոնֆլիկտային իրավիճակից կամ ռեպրեսիվ ռեժիմից` առաջացած հսկայածավալ վնասը հատուցելու և խաղաղություն ու համերաշխություն հաստատելու նպատակով:
Անցումային արդարադատության հիմքում ընկած է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրությունը:
Անցումային արդարադատությունը չի կարող համարվել արդարադատության իրականացման հստակ և «փափուկ» ձև»:

Ո՞ր երկրներում է առաջանում անցումային արդարադատության անցելու անհրաժեշտությունը

Կարեն Զադոյան, փաստաբան. «Անցումային արդարադատություն կիրառելու անհրաժեշտություն առաջանում է այն երկրներում, որտեղ ճնշումների և կոնֆլիկտային իրավիճակների արդյունքում մարդու իրավունքների բազմաթիվ և պարբերաբար կրկնվող խախտումներն այնքան լուրջ են և մեծաթիվ, որ արդարադատության սովորական համակարգը ի զորու չէ ապահովել համարժեք լուծումներ: Հարկ է նշել, որ նման խախտումները պետք է ոտնձգեն մարդկանց քաղաքական և քաղաքացիական իրավունքների դեմ:
Անցումային արդարադատությունը հիմնվում է տուժողներին հասցված վնասի փոխհատուցման վրա: Այդպիսով՝ մարդը, այս դեպքում՝ տուժողը և նրա արժանապատվությունը դիտվում են որպես առաջնահերթություն, և ձեռնարկվում են համապատասխան միջոցներ զերծ պահելու մարդկանց սեփական իշխանությունների չարաշահումներից և ապահովելու վերջիններիս անվտանգությունը:
Անցումային արդարադատության մասին խոսելիս, պետք է նախևառաջ պարզել՝ արդյո՞ք պետությունը գտնվում է անցումային փուլում, թե՞ ոչ: Հարցը կայանում է նրանում, թե արդյո՞ք ընձեռնվել է հնարավորություն լուծելու ծանր կամ կոպիտ բնույթ ունեցող խախտումները, անգամ եթե այդպիսի հնարավորությունը սահմանափակ է»:

https://www.facebook.com/karen.zadoyan.3/posts/10212633449100328?__xts__[0]=68.ARBUiXcKtmnr_ZR-sUzUQzgUQ0vQq0x0jQVSAZDsKAqnf5pMWa0y4EkK3x3iKQOTr3LF2-s4JxUZaNXrMiaVQKGWOKzqCAnE9F9kJVP7mQ6eT4V61EWYyrVwFeL6nzq7aM-osxAYHhkJ&__tn__=-R

Ի՞նչ նպատակ ունի անցումային արդարադատությունը

Կարեն Զադոյան, փաստաբան. «Անցումային արդարադատության նպատակները կարող են բազմաթիվ լինել կախված իրավիճակից, սակայն հիմնական նպատակը այն է, որ հարգվի առանձին անձանց արժանապատվության իրավունքը, վերացվեն անձանց իրավունքների խախտումները և կանխարգելիչ միջոցներ ձեռնարկվեն դրանց հետագա կրկնությունը բացառելու համար: Արդյունքում պետք է վերականգնվի արդարությունը, խաղաղություն հաստատվի հասարակության և իշխանությունների միջև, ինչպես նաև վերականգնվի հասարակական վստահությունը պետության հանդեպ:
Կարելի է ասել, որ անցումային արդարադատությունը նպատակ է հետապնդում ստեղծել հաշվետու ինստիտուտներ, որոնց գոյության և գործունեության շնորհիվ կվերկանգնվի սոցիալական վստահությունը: Բացի այդ այն միտված է ավելի մատչելի դարձնել արդարադատությունը խոցելի և հանցագործությունից տուժած անձանց համար»:

Ի՞նչ կտա անցումային արդարադատությունը Հայաստանին

Հանրապետության հրապարակում երեկ տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու անհրաժեշտությունն առաջացել է ոչ միայն դատական համակարգի մի շարք կոռումպացված դեմքերի պատճառով, այլ նաև օրենդրական բացերի: Վարչապետն օրինակ բերեց ապօրինի հարստացման մասին օրենքը, որն ուժի մեջ է մտել ել 2017 թ. հունիսի 1-ից՝  նշելով, որ ֆորմալ առումով 2017-ի հունիսի 1-ից առաջ թալանվածը վերադարձնելու առումով կարող են բարդություններ ծագել: Այսինքն՝ անցումային արադարադատության անցելու առաջին մոտիվացիան նաև նախկին իշխանության մաս կազմող չինովնիկների՝ պետությունից գողացված գումարները վերադարձնելու մեխանիզմներ ստեղծելն է: Որոշ քաղաքական շրջանակներ անցումային արդարադատության հետ են կապում նաև «մարտի 1»-ի գործի բացահայտումը: Վերջրես դրա ստեղծնան անհրաժեշտությունից էր խոսել նաև Հայ ազգային կոնգրես կուսակցությունը:

Անհրաժե՞շտ է արդյոք Հայաստանին անցնել անցումային արդարադատության

Ըստ իրավաբան Շահեն Տոնոյանն էլ կարծիք է հայտնել՝ առանց անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման, հեղափոխությունները չեն կարող լիարժեք իրականացնել իրենց իսկ հռչակած դրույթները: Մասնագետի պնդմամբ՝ հեղափոխություններից հետո կառավարություններին այլընտրանք չի մնում, քան ընտրել անցումային արդարադատությանն ուղին.

«Իհարկե առաջիկայում մեդիա հարթակը կհեղեղվի նաև անցումային արդարադատության դեմ հանդես եկող անհաշիվ հրապարակումներով` մասնագիտական հակընդդեմ փաստարկներով, բայց պատմության մեջ հեղափոխություններն առանց անցումային արդարադաըության ֆորմալ կամ ոչ ֆորմալ դրաևորումների այլընտրանք չեն ունեցել..ակնկալվող արդյունքները ստանալու ողջ խնդիրը գործընթացը կազմակեպելու և իրականացնելու կառուցակարգերի մեջ է»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Տոնոյանը:

 

Նա նաև նշել է, որ ի սկզբանե բացառելու համար բոլոր այն խոսակցություններն ու մտահոգությունները, որ անցումային արդարադատությունը քայլ նահանջ է միջազգային իրավունքից կամ կարող է խնդիրներ առաջացնել սահմանադրությամբ ամրագրված հիմնարար իրավունքների հետ, անհրաժեշտ է ողջ գործընթացը կազմակերպել Վենետիկի հանձնաժողովի և ՄԻԵԴ-ի անմիջական մասնակցությամբ ու օժանդակությամբ…

https://www.facebook.com/shahen.tonoyan/posts/2360211027339060?__xts__[0]=68.ARDul9jbtFQHe6Pk0T_kCjYkakJDw9fB5FM6ZcRJFGvVfUdFc9nspWj90fh9eLNXxaGR4ZqyHuqLnVqPkMickeWpIV2Vjyz7pOfyKQOal4o8q2gfEjQS03yyrpO7JIIJe5yaVsL5KOhh&__tn__=-R

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այրվել է մոտ 3000 հակ անասնակեր

11:31 06.07.2025

Այրվել է մոտ 3000 հակ անասնակեր

Հուլիսի 5-ին, ժամը 17:14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձուտ գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տանձուտ գյուղի 13-րդ փողոցի սկզբնամասում գտնվող անասմագոմի մոտակայքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:57-ին, մարվել՝ հուլիսի 6-ին, ժամը 00:05-ին։ Այրվել է մոտ […] ...

Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենա

11:12 06.07.2025

Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենա

Հուլիսի 5-ին, ժամը 21:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել է ավտոմեքենա, երթևեկությունը դարձել է միակողմանի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում: Ճանապարհի վրա ընկել է մոտ  0,3 խմ […] ...

Այրվել է ավտոմեքենա. կա տուժած

10:45 06.07.2025

Այրվել է ավտոմեքենա. կա տուժած

Հուլիսի 5-ին, ժամը 21:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի գլխավոր խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Գառնու երկու կամավորական հրշեջ–փրկարարական խումբ:  Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գառնի գյուղի Գևորգ Մարզպետունու փողոցում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:17-ին, մարվել՝ 22:27-ին: Այրվել է «Lada»  մակնիշի ավտոմեքենան: ...

Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

10:15 06.07.2025

Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

Հուլիսի 5-ին, ժամը 16:27-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Վայոց ձորի մարզերից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև շինությունների տանիքների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։ Մասնավորապես՝ […] ...

Այրվել է վագոն-տնակ

10:00 06.07.2025

Այրվել է վագոն-տնակ

Հուլիսի 6-ին, ժամը 01:42-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի 5-րդ փողոցում այրվում է չշահագործվող վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:09-ին, մարվել՝ 04:01-ին: Այրվել է վագոն-տնակը (մոտ 20 քմ)՝ գույքով: ...

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

09:00 06.07.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

Հուլիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 07:48-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03։48-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

BACK_TO_TOP