12:07 24.05.2019
ԱԺ-ում խորհրդարանական լսումներ են անցկացվում՝ «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով: Մինչ հիմնական զեկուցողների ելույթները, նախ անցումային արդարադատության անհրաժեշտությանն ու բնույթին է անդրադարձել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: նա խոսել է համակարգի ազդեցությունների մասին:
«Անցումային արդարադատության համակարգի ձևավորումն անկախ դատական համակարգի ձևավորում է, մյուս կողմից այն նպատակ ունի ոչ թե ավելի սրել խնդիրները, այլ տալ լուծում և հանգեցնել հանրային համերաշխության»,-ասել է Միրզոյանը:
Ապա կետ առ կետ անդրադարձել է տարբեր ոլորտների վրա այս համակարգի ազդեցության մեխանիզմներին.
«Տնտեսական հանցագործությունների մասով մենք պիտի հասկանանք՝ հարցեր են հնչում զանազան շրջանակներից` կիրառե՞լ, թե՞ չկիրառել հարկային համաներում, ինչպիսի՞ մեխանիզմներ սահմանել, որպեսզի մարդիկ, ովքեր կարծում են, որ ապօրինի ճանապարհով են հարստացել, վերադարձնեն պետությանը և ապրեն խաղաղ կյանքով: Անցած իրադարձությունների իրավաքաղաքական գնահատականի մասին պետք է հասկանանք՝ կա անհրաժեշտություն, թե չէ, գուցե, եթե կա, ժամանա՞կն է, թե՞ ևս 20 տարի սպասել: Դատական համակարգի մասով մենք պետք է հասկանանք՝ դատական համակարգը ներկայացնո՞ւմ է ՀՀ քաղաքացիներին, իրականացնո՞ւմ է նրանց պատվիրակած լիազորությունները, եթե ոչ, պետք է ձևավորել»:
Խոսել է նաև այն մասին, թե ինչ է անցումային արդարադատությունը:
«Անցումային արդարադատությունը եռյակ դատարանների ձևավորումը չի, արտակարգ դատարանների ձևավորումը չի, երբ զանազան մարդիկ կարող են հավաքվել և վճիռ կայացնել, պիտի օրինական ճանապարհով մաքրի, զտի, կայացնի դատական համակարգը», – ասել է Միրզոյանը:
16:50 01.08.2025
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն անդրադարձել է կառույցում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններինՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի գլխավորությամբ այսօր անցկացվել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում Կոմիտեի նախագահն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր քարտուղար Կարեն Մարգարյանին, շնորհավորել նրան նշված պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Խորհրդակցության ընթացքում Արթուր Նահապետյանն անդրադարձել է Կոմիտեի օպերատիվ–հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններին: Ըստ Կոմիտեի նախագահի՝ փոփոխությունների հիմնական նպատակն է՝ հասնել […] ...
16:43 01.08.2025
53-ամյա արմավիրցին տանը զինամթերք և զինվորական սարքավորումներ էր պահումԲնակչութան մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերումն ու առգրավումը հանցագործությունների կանխարգելման կարևոր գործիքներից է: Ոստիկանությունը շարունակում է այս ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկել` բացահայտելով և կանխելով բազմաթիվ հանցագործություններ։ Հերթական արդյունքն արձանագրել են Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները։ Նրանք օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի 53-ամյա բնակիչը զինամթերք է պահում։ Հուլիսի 30-ին նա իրավապահներին է ներկայացրել տանը […] ...
16:38 01.08.2025
Մանուել Պետրոսյանը՝ 49th Vila de Sitges Open մրցաշարի հաղթողԳրոսմայստեր Մանուել Պետրոսյանը դարձել է Կատալոնիայում անցկացված 49th Vila de Sitges Open շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Երկրորդ տեղը գրավել է նույնպես հայ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը։ Մանուելն ու Կարենը 9 հնարավորից վաստակել են 7 միավոր։ ...
16:30 01.08.2025
2025 թվականի առաջին կիսամյակում Երևան քաղաքի քննչական վարչությունը վերականգնել է 2 մլրդ դրամՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում 2025 թվականի առաջին կիսամյակում վերականգնվել է 2 մլրդ 250 մլն 894 հզր ՀՀ դրամ՝ նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի 604 մլն 507 հզր ՀՀ դրամի համեմատ, այսինքն աճել է 1 մլրդ 646 մլն 387 հզր ՀՀ դրամով: ...
16:25 01.08.2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են ավազակության մեղադրանքով հետախուզվողիՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հուլիսի 30-ին մայրաքաղաքի Թամանցիների փողոցում հայտնաբերել են հուլիսի 18-ից ավազակության մեղադրանքով հետախուզվող 28-ամյա մի երիտասարդի, խափանման միջոցը՝ կալանք: ...
16:07 01.08.2025
Մարիա Գևորգյանը 3 մրցաշար է հաղթել ՇվեդիայումԳրոսմայստեր Մարիա Գևորգյանը Շվեդիայում 3 մրցաշար է հաղթել։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Գևորգյանը հաղթել է երկու արագ և մեկ կայծակնային շախմատի մրցաշար: Մարիան 52,4 կետով բարելավել է արագ շախմատի և 48.8 կետով՝ կայծակնային շախմատի իր վարկանիշերը։ ...