Տեսախցիկն արձանագրել է երեկ Կոտայքի մարզում КамАЗ-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի պահը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+22.09 oC

Տեսախցիկն արձանագրել է երեկ Կոտայքի մարզում КамАЗ-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի պահը

13:33 18.07.2019

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Կոտայքի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է երեկ ՝ հուլիսի 17-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով КамАЗ-ի մահացած վարորդի ինքնությունը:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը պարզվել է՝ վարորդը եղել է Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ, 74-ամյա Լեռնիկ Ստամբուլցյանը, որը КамАЗ-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել աջակողմյան հատվածում գտնվող Opel-ին, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 60 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում:

Դեպքի վայր ժամանած մասնագետներն ասում էին, որ հնարավոր է՝ վարորդը ավտոմեքենան վարելիս սրտի կաթված է ստացել և հանկարծամահ եղել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դասընթացներ՝ հոսպիտալում ապաքինվող զինվորների ներգրավմամբ

16:14 09.05.2024

Դասընթացներ՝ հոսպիտալում ապաքինվող զինվորների ներգրավմամբ

Հանրապետության տարբեր զորամասերից առողջական տարբեր խնդիրներով Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխված և բուժման ավարտական փուլում գտնվող զինվորներն այստեղ ոչ միայն բուժվում են, այլ նաև ազատ ժամանակը օգտագործում են արդյունավետ ՝ ուսուցողական նպատակով: Մանրամասները՝ «Զինուժ մեդիա»-ի տեսանյութում: ...

Եռաբլուրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարման հետևանքով պետությանը 1մլրդ 650մլն դրամի վնաս պատճառելու վարույթի՝ ՀՀ ՊՊԾ նախկին պաշտոնատար անձի վերաբերյալ մասն ուղարկվել է դատարան

16:07 09.05.2024

Եռաբլուրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարման հետևանքով պետությանը 1մլրդ 650մլն դրամի վնաս պատճառելու վարույթի՝ ՀՀ ՊՊԾ նախկին պաշտոնատար անձի վերաբերյալ մասն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է Երևան քաղաքի Իսակովի պողոտային և Եռաբլուրին կից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունը։ Կատարված նախաքննությամբ պարզվել է որ ՀՀ ՊՊԾ-ում բաժնի պետի, ապա ՀՀ ՊՊԾ պետի առաջին տեղակալի պաշտոնն զբաղեցրած անձը, տեղեկացված լինելով սեփականության իրավունքով […] ...

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՀ տարածաշրջանային փոխտնօրենին

15:56 09.05.2024

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՀ տարածաշրջանային փոխտնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխտնօրեն Թանոս Արվանիտիսին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը կարևորել է ԱՄՀ հետ Հայաստանի համագործակցությունը՝ անդրադառնալով համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում կատարված բարեփոխումներին, այդ թվում ընդգծելով կանխիկի կրճատման, ինչպես նաև եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման […] ...

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել 2-րդ աշխարհամարտի հայ հերոսների հիշատակին

14:54 09.05.2024

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել 2-րդ աշխարհամարտի հայ հերոսների հիշատակին

Հաղթանակի և խաղաղության օրվա կապակցությամբ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը և գնդապետ Քևին Սթիլը հարգանքի տուրք են մատուցել 2-րդ աշխարհամարտի հայ հերոսների հիշատակին՝ ծաղկեպսակ դնելով Երևանի Հաղթանակ զբոսայգու անմար կրակի մոտ։ ...

Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի որոշ շրջաններից ռուս զինվորականների դուրսբերման շուրջ․ Պեսկով

14:33 09.05.2024

Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի որոշ շրջաններից ռուս զինվորականների դուրսբերման շուրջ․ Պեսկով

Մոսկվան և Երևանը պայմանավորվել են ռուս զինվորականների և սահմանապահների դուրսբերման շուրջ Հայաստանի որոշ շրջաններից, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան Իրանի և Թուրքիայի հետ սահմանին, հավելել է նա։ ...

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կալիֆոռնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմի հետ

13:59 09.05.2024

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կալիֆոռնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմի հետ

ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սակրամենտո քաղաքում հանդիպել է Կալիֆորնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմի հետ։ Հանդիպման մեկնարկին Գեվին Նյուսըմը ողջունելով նախագահ Վահագն Խաչատուրյանին շնորհակալություն է հայտնել Կալիֆորնիա այցելության համար։ Իր հերթին Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։ Զրույցի ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել Հայաստան-ԱՄՆ ավելի քան երեք տասնամյակի սերտ և […] ...

BACK_TO_TOP