TIME
Ամսաթիվ
21 05 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.29
  • 421.76
WEATHER
+20.09 oC

Արարատ Միրզոյան

Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի դեսպանին

15:58 01.04.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 1-ին ընդունել է մեր երկրում  Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսին: Խորհրդարանի ղեկավարը, կարևորելով երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները, նշել է, որ դրանց առավել խորացմանն ու ընդլայնմանը կնպաստի նաև իրավապայմանագրային դաշտի կատարելագործումը: Արժևորելով Հայաստանի և Բրազիլիայի օրենսդիր մարմինների միջև առկա փոխգործակցությունը՝  […]

̰
Պետք չի շատ բարդացնել. «գնդա´կ-ուդա´ռ-գո´լ». Արարատ Միրզոյան

18:15 28.03.2019

«Հարգելի´ գործընկերներ, իմ այս ելույթը խնդրում եմ համարեք ո´չ բոցաշունչ կրակոտ, ո´չ էլ դանդաղ արտասահմանյան: Այսպես ասած, ընթացիկ ելույթ է»,- իր ելույթի սկզբում կատակել է Արարատ Միրզոյանը: ԱԺ նախագահը ամբիոնից ներկայացնում է, թե ինչպես է պատկերացնում առաջացած «թնջուկը» և մտաբերեց «Կարգին» հաղորդման սկետչերից մեկը, որտեղ ասվում է «գնդա´կ, ուդա´ռ, գո´լ»: «Պետք չէ շատ բարդացնել: Խնդիրը […]

̰
Արարատ Միրզոյանն ընդունել է Կուբայի դեսպանին

21:11 26.03.2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 26-ին ընդունել է  Հայաստանում Կուբայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էմիլիո Պևիդա Պուպոյին: ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ խորհրդարանի ղեկավարը, շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ, համոզմունք է հայտնել, որ նա իր ջանքերը կներդնի  հայ-կուբայական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված բոլոր նախաձեռնություններում: Արարատ […]

̰
Արարատ Միրզոյանը նախատեց նիստից ուշացող պատգամավորներին

14:46 26.03.2019

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանի այսօրվա նիստի ժամանակ նախատեց ընդմիջումից հետո ուշացումով նիստերի դահլիճ մտնող պատգամավորներին: «Դահլիճ պետք է գալ ոչ թե առաջին, երկրորդ կամ երրորդ ելույթից հետո, այլ հատուկ դրա համար հնչեցված ազդանշանից հետո»,- ասաց նա:

̰
Կա մի շեմ, որից ներքև էական չէ` ով քանի տարի է աշխատել, այդ շեմը վերաբերում է սովամահ չլինելուն. Արարատ Միրզոյան

12:47 26.03.2019

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, խորհրդարանում արձագանքելով կենսաթոշակային կարգավորումներին վերաբերող նախագծի քննարկումներին, նշեց՝ ցանկանում է իր զարմանքը և տարակուսանքը հայտնել այն ուղղության կամ մթնոլորտի առնչությամբ, որով գնաց այս հարցի քննարկումը: «Իսկապես զարմացած եմ: Կառավարությունը բերել է նախագիծ, որտեղ իքս թվով մարդկանց ինչ-որ հարց է լուծվում, հնչում են քննադատություններ՝ բա մնացա՞ծը, բա ինչո՞ւ է անհավասարություն, չաշխատած, մի […]

̰
ՀՀ ԱԺ խորհրդի նիստը վարել է Արարատ Միրզոյանը

18:52 25.03.2019

Մարտի 25-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի խորհրդի նիստը, որը վարել է խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը: Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և մարտի 26-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը և տևողությունը: Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում […]

̰
Գործադիրին ահագին օգնեցինք, չնայած պիտի վերահսկեինք. Միրզոյանն ու Փաշինյանը հանդիպեցին շաբաթօրյակի վայրում

14:03 23.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 23-ին իր ընտանիքի հետ մասնակցում էր համապետական շաբաթօրյակին: Ֆեյսբուքյան իր էջում նա տեսանյութ է հրապարակել՝ «Մի հատված ճամփեզրին» խորագրով: «Սիրելի հայրենակիցներ, էլի Կոտայքի մարզի գյուղերից մեկն էինք գնում, բայց ճանապարհի այս հատվածը տեսանք ու անտարբեր չկարողացանք անցնել, որոշեցինք մեր շաբաթօրյակը շարունակել այստեղ: Սա համարում ենք մեր ընտանեկան տեղամասը շաբաթօրյակի, որովհետև ճանապարհի […]

̰
Այս ամբողջը մեր ընդհանուր տարածքն է և պետք է խնամքով վերաբերվել. Արարատ Միրզոյան

11:52 23.03.2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 23-ին կազմակերպված համապետական շաբաթօրյակին որոշել է միացել կնոջ ու երեխաների հետ: Սրանով պայմանավորված՝ առավոտյան մաքրության աշխատանքներին մասնակցել չեն հասցրել: Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ այնուամենայնիվ, նախատեսում են մասնացել օրվա ընթացքում կազմակերպվող ծառատունկին: Նա հայտնել է, որ արդեն հասցրել է մասնակցել ծառատունկին: Անդրադառնալով շաբաթօրյակի անցկացման նպատակին՝ ԱԺ […]

̰
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Զարլանդ երկրամասի խորհրդարանում

17:48 22.03.2019

Մարտի 18-21-ը պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 21-ին աշխատանքային հանդիպումներ է ունեցել Զարլանդի համալսարանում և Զարլանդ երկրամասի խորհրդարանում: Զարլանդի համալսարանում հայկական պատվիրակության անդամները ծանոթացել են բուհի գիտահետազոտական կենտրոններին, կատարվող աշխատանքներին, քննարկումներ են տեղի ունեցել համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և իրենց հայաստանցի գործընկերների հետ փոխգործակցությունն առավել ակտիվացնելու ուղղությամբ: Հանդիպման […]

̰
Արարատ Միրզոյանը գերմանացի գործընկերներին առաջարկել է դիտարկել ՀՀ-ում Հայ-գերմանական համալսարան հիմնելու հարցը

19:16 19.03.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունը, որը պաշտոնական այցով մարտի 18-21-ը գտնվում է Գերմանիայում, մարտի 19-ին հանդիպում է ունեցել Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Բունդեսթագի նախագահն իր ողջույնի խոսքում նշել է, որ Գերմանիայում մեծ ոգեւորությամբ են հետևել 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում ծավալված թավշյա հեղափոխությանը՝ ընդգծելով, որ նմանօրինակ հեղափոխություն աշխարհում գոյություն չի ունեցել: […]

̰
ՀՀ քաղաքացիների տարիներ շարունակ ծավալած պայքարը հանգեցրին Թավշյա, ոչ բռնի հեղափոխության. Արարատ Միրզոյանը` Բեռլինի խորհրդարանում

17:20 18.03.2019

Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 18-ին ողջույնի խոսքով հանդես է եկել Բեռլինի խորհրդարանում. «Մեծարգո տիկին փոխնախագահ, հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք, թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեզ հետ հանդիպման և Բեռլինի խորհրդարանում Ձեզ ողջունելու այս հնարավորության համար: Մարդկանց հիշողություններում դեռ թարմ է նույն ժողովրդին, երկիրը և Ձեր սիրելի  քաղաքը […]

̰
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Բեռլինում է

08:45 18.03.2019

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը արդեն ժամանել է Բեռլին։ Ի դեպ, վերջին անգամ ՀՀ ԱԺ նախագահին պաշտոնական այցով հրավիրել էին Գերմանիա ուղիղ 25 տարի առաջ՝ հեռավոր 1994-ին»։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 18-21-ը […]

̰
Արարատ Միրզոյանն այցելել է Վիրավոր զինծառայողների վերականգնողական կենտրոն

15:19 16.03.2019

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր այցելեց Վիրավոր զինծառայողների վերականգնողական կենտրոն: ԱԺ նախագահը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց կենտրոնում, ծանոթացավ շենքային պայմաններին, զրուցեց վերականգնողական բուժում անցնող զինծառայողների հետ: Միրզոյանին ներկայացրին սարքավորումները, բուժման ընթացքը:

̰
Արարատ Միրզոյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի բյուրոյի տնօրենին

21:38 15.03.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 15-ին ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի  (ՄԱԶԾ) տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Միրյանա Շպոլյարիչ Էգգերի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից։ Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել ՄԱԿ-ի կողմից իրականացվող աջակցման ծրագրերը, որոնք մեծ դեր ունեն Հայաստանի զարգացման գործում: Օրենսդիր մարմնի ղեկավարը […]

̰
Ավշար գյուղում Արարատի մարզպետարանը ենթադրյալ խախտումներ է արձանագրել

17:04 15.03.2019

Արարատի մարզի Ավշար գյուղում Արարատի մարզպետարանը ենթադրյալ խախտումներ է արձանագրել։ Այս մասին տեղեկացնում են Արարատի մարզպետարանից: «Բանն այն է, որ ողջամիտ կասկածներ կան, որ պետական սեփականություն հանդիսացող դպրոցի շենքը Ավշար համայնքի ղեկավար Ս. Գրիգորյանի կողմից վերածվել է համայնքային սեփականության, որից հետո այն, ըստ մեր ունեցած տեղեկությունների, վաճառվել է Ավշար համայնքի գյուղապետ Ս. Գրիգորյանի աղջկան, ով […]

̰
Ազատության հրապարակը հանրությանն է. Արարատ Միրզոյան

14:37 15.03.2019

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Օպերայի տարածքի սրճարանների ապամոնտաժման հարցին: Նա շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և Կենտրոն վարչական շրջանի թաղապետ Վիկտոր Մնացականյանին: «Թատերական հրապարակը չգիտեմ, բայց Ազատության հրապարակը հանրությանն է։ Հայկ Մարության, Վիկտոր Մնացականյան, կեցցեք, շնորհակալություն։ Հ.Գ. Հարցեր են մնում, իհարկե, այն մասին, թե համապատասխան տնտեսվարող սուբյեկտները […]

̰
Տարբեր դիրքորոշումներ ունեցող հարցերում պատվիրակությունները պետք է առաջնորդվեն միմյանց առնվազն չվնասելու սկզբունքով. Միրզոյանը` Զուրաբիշվիլիին

16:38 14.03.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 14-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումն ընթացել է ընդլայնված կազմով: Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Սալոմե Զուրաբիշվիլիի գլխավորած պատվիրակության ներկայացուցչական այցը նոր խթան կհանդիսանա հայ-վրացական բարեկամական հարաբերությունների առավել խորացման ու ամրապնդման գործում: Ազգային ժողովի նախագահը կարևորել է […]

̰
Փակ դռների հետևում ի՞նչ էին քննարկում Էդմոն Մարուքյանն ու Արարատ Միրզոյանը

14:30 14.03.2019

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը փակ դռների հետևում բավական երկար ժամանակ հանդիպում է ունեցել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Երբ Մարուքյանը դուրս եկավ Միրզոյանի աշխատասենյակից, լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ էին այդքան քննարկում։ «Փակ դռների հետևում բան չէինք քննարկում: Քանի որ խորհրդարանում հանդիպում եղավ Վրաստանի նախագահի հետ, ուղղակի քննարկում էինք տպավորությունները, և նաև տարբեր կոնսուլտացիաներ: […]

̰
Միրզոյանը Լայչակի հետ հանդիպմանն ընդգծել է բանակցային գործընթացում Արցախի ներկայացուցիչների մասնակցության անհրաժեշտությունը

18:32 13.03.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 13-ին ընդունել է Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ ԵԱՀԿ-ն Միրոսլավ Լայչակի գլխավորությամբ կշարունակի միջազգային անվտանգությանը, օրենքի գերակայությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերը՝ հայտնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատրաստակամությունն աջակցելու այս […]

̰
Արարատ Միրզոյանը Չարենցի ծննդյան առթիվ գրառում է կատարել

12:55 13.03.2019

Մարտի 13-ին հայ գրական աշխարհը նշում է մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 112-ամյակը: Մեծ պոետի տարեդարձի առթիվ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում մի հատված է մեջբերել Չարենցի գլուխգործոցներից մեկից՝ 1919 թվականին նրա հեղինակած «Ամբոխները խելագարված» պոեմից: «Ծնունդդ շնորհավոր, Չարենց»,- գրել է ՀՀ ԱԺ նախագահը՝ շարունակելով․ «Արևի տակ իրիկնային, իրիկնային հրով վառված՝ Այդ […]

̰
Արարատ Միրզոյանի ուղերձը Վրաստանի խորհրդարանի նախագահին երկրում պառլամենտարիզմի ձևավորման 100-ամյակի կապակցությամբ

16:34 12.03.2019

Արարատ Միրզոյանը ուղերձ է հղել Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեին երկրում պառլամենտարիզմի ձևավորման 100-ամյակի կապակցությամբ: Ստորև ներկայացնենք ուղերձն ամբողջությամբ. «Մեծարգո պարոն Իրակլի Կոբախիձե, իմ և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների անունից սրտանց շնորհավորում եմ Վրաստանում առաջին օրենսդիր մարմնի` Հիմնադիր ժողովի ձևավորման մեկդարյա տարեդարձի առթիվ: Հարյուր տարի առաջ մեր երկու երկրները գրեթե միաժամանակ հռչակեցին երկար սպասված անկախությունը […]

̰
Ինչո՞ւ են Արարատ Միրզոյանին հրավիրել Անվտանգության խորհրդի նիստի, իսկ Արմեն Սարգսյանին՝ ոչ․ «Հրապարակ»

08:43 12.03.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում այսօր տեղի կունենա Հայաստանի անվտանգության խորհրդի նիստ։ Չնայած պաշտոնապես չեն ասում, թե ինչու են նիստը տեղափոխել Արցախ, սակայն պարզ է, որ այն պայմանավորված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությամբ։ Երեկ Արցախ են մեկնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Անվտանգության խորհրդի անդամներ՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Հիշեցնենք, որ ՀՀ […]

̰
Արարատ Միրզոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներին

13:40 11.03.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 11-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Էնթոնի Բարսամյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: ԱԺ նախագահը բարձր է գնահատել հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում Ամերիկայի հայկական համագումարի ներդրած նշանակալի ավանդը, ինչպես նաև երկարամյա հայրենանպաստ գործունեությունը: Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ համագումարն այսուհետ ևս […]

̰
Արարատ Միրզոյանն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակի գլխավորած պատվիրակությանը

16:00 09.03.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 9-ին ընդունել է Շվեդիայի Թագավորության խորհրդարանի երկրորդ փոխխոսնակ Լոտտա Յոնսոն Ֆորնարվեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը: Օրենսդիր մարմնի ղեկավարը բարձր է գնահատել Լոտտա Յոնսոն Ֆորնարվեի հայանպաստ գործունեությունն ինչպես Շվեդիայում, այնպես էլ միջազգային խորհրդարանական հարթակներում, այդ թվում` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում: […]

̰
Նոր Հայաստանում պարտավոր ենք միասին ստեղծել բոլոր հավասար պայմանները, որոնք թույլ կտան կանանց ազատորեն արարել. Միրզոյանի շնորհավորանքը

12:56 08.03.2019

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Այսօր կանանց միջազգային օրն է։ Այս օրը հիանալի առիթ է ոչ միայն սեր, հարգանք և հոգատարություն ցուցաբերելու կանանց նկատմամբ, այլև ևս մեկ անգամ խոսելու իրավահավասարության, կանանց իրավունքների պաշտպանության, կանանց  դերի բարձրացման, կանանց հասարակական և քաղաքական մասնակցության […]

̰
Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

16:08 07.03.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լինն Թրեյսիին: Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից: Հաղորդվում է, որ սա դեսպանի առաջին այցն է Հայաստանի խորհրդարան: «Դեսպան Թրեյսին այսօր առաջին անգամ այցելեց Հայաստանի խորհրդարան, որտեղ նա հանդիպում ունեցավ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ և վերահաստատեց Միացյալ […]

̰
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ԱՄԷ դեսպանին

15:57 06.03.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Իսա ալ-Զաաբիին: Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մուհամմադ Իսա ալ-Զաաբիին Հայաստանում դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ պաշտոնավարման ընթացքում դեսպանն իր մասնագիտական կարողությունները լավագույնս կծառայեցնի երկու երկրների միջև կապերի առավել սերտացմանն ու աշխուժացմանը: Քաղաքական երկխոսության […]

̰
Արարատ Միրզոյանը քաղաքական ուժերին հրավիրեց ընտրական բարեփոխումների մշակման փուլ սկսելու

11:29 06.03.2019

ԱԺ մարտի 6-ին կայացած նիստում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը քաղաքական ուժերին հրավիրեց ընտրական բարեփոխումների մշակման փուլ սկսելու: «Ուզում եմ հայտարարել, որ մենք չունենք սահմանադրական սահմանափակումներ և խոչընդոտներ, բայց եթե միավորվենք, կարող ենք ավելի արմատական փոփոխություններ մշակել և իրականացնել»,- ԱԺ ամբիոնից ասաց Արարատ Միրզոյանը և իր խոսքում նաև անդրադարձավ ընտրությունների կարևորությանը՝ իր ելույթը վերնագրելով «Օդի և ընտրությունների […]

̰
Ազգային ժողովի ընդունած առաջին 2 օրենքի հեղինակն ընդդիմությունն է․ Միրզոյան

11:05 06.03.2019

Խորհրդարանն այսօր ավարտեց այս նիստի օրինաստեղծ աշխատանքը, որի արդյունքներն ամփոփելով՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց, որ իրենք ընդունեցին երկու օրենք, որոնք երկուսն էլ առաջարկել էր ընդդիմությունը։ Դրանցից մեկը ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի նախագիծն էր, որով առաջարկվում է ուսանողներին հնարավորություն տալ բուհերի ուսման վարձերը վճարել ամիս առ ամիս։ Մյուսը ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանի նախագիծն էր, որով […]

̰
Առաջարկում եմ կրքերը դրսևորել այնտեղ, որտեղ դրա կարիքը կա․ Միրզոյանի կոչը պատգամավորներին

11:45 05.03.2019

Ազգային ժողովում ընդդիմադիր խմբակցությունների մերժված նախագծերի քննարկումն այսօր թեժ անցավ։ Մտքերի փոխանակության ընթացքում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կոչ արեց զսպել կրքերը, քանի որ կրքոտ քննարկումների առիթներ դեռ շատ կլինեն։ «Առաջարկում եմ կրքերը դրսևորել այնտեղ, որտեղ դրա կարիքը կա։ Թույլ եմ տալիս ինձ այս հորդորս ուղղել բոլոր պատգամավորներին», – ասաց Միրզոյանը։ Ապա ԱԺ նախագահը ներկայացրեց խորհրդարանի […]

̰
BACK_TO_TOP