TIME
Ամսաթիվ
17 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+12.09 oC

Արարատ Միրզոյան

Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԽ քարտուղարության մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրենին

16:45 04.03.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 4-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի քարտուղարության Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսին: Ողջունելով հյուրին` Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ, ինչպես նաև կազմակերպության շարունակական աջակցությունը մեր երկրի ժողովրդավարացման գործընթացներին: Ազգային ժողովի նախագահը հավելել է, որ ակտիվ համագործակցություն կա […]

̰
Արցախի ԱԳՆ-ն բարձր է գնահատում ՌԴ Դաշնության խորհրդում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը

21:04 01.03.2019

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գոհունակություն է հայտնել  ՌԴ Դաշնության խորհրդում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ելույթի կապակցությամբ և սատարում ղարաբաղյան կարգավորման խնդրի շուրջ նրա կողմից արտահայտված դիրքորոշմանը։ Այս մասին ասված է ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայության մեկնաբանության մեջ՝ ի պատասխան «Արցախպրես»-ի՝ գերատեսչությանն ուղղված այն հարցադրմանը, թե ինչպե՞ս կմեկնաբանեիք ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը […]

̰
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպանին

17:23 01.03.2019

Հայաստանի խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը մարտի 1-ին ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլային: Ազգային ժողովի նախագահը, ողջունելով դեսպանին, ընդգծել է երկու ժողովուրդների միջև ձեւավորված բազմադարյա պատմական կապերը, հոգևոր և մշակութային առնչությունները: Արարատ Միրզոյանը վստահեցրել է, որ նորընտիր խորհրդարանը պատրաստակամ է առավել խորացնելու և ամրապնդելու ձևավորված ավանդական հարաբերությունները: Օրենսդիր […]

̰
Պետք է մեկընդմիշտ փակենք մեր պատմության այդ արյունոտ և ամոթալի էջը. Արարատ Միրզոյանի գրառումը Մարտի 1-ի դեպքերի մասին

14:30 01.03.2019

ՀՀ ԱԺ փոխնախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Մարտի 1-ի իրադարձությունների մասին: «2008թ․ մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում քաղաքացիների խաղաղ ընդվզումը ճնշելու նպատակով կրակեցին ցուցարարների վրա։ Ազատության ու արժանապատվության համար խաղաղ պայքարի ելած շատ շատերս կարող էինք լինել այդ օրը զոհված 10-ից մեկը, 11-րդը, 21-րդը․․․ Հիշելով այդ օրը, հիշելով բոլոր զոհերին, հիշելով բոլոր […]

̰
Արարատ Միրզոյանը և Հայաստանում միջազգային կառույցների ներկայացուցիչները քննարկել են ընտրական բարեփոխումներին վերաբերող հարցեր

15:04 28.02.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 28-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերին և Ֆրանսիայի Պետական խորհրդի պատվիրակության  անդամներ Իվ Դուտրիոնին և Իվ Գունենին, ովքեր մեր երկրում են ԱՄՆ ՄԶԳ գործակալության հրավերով`«Ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդում» ծրագրի շրջանակում: Ողջունելով հյուրերին՝ […]

̰
Ռիժկովը վիրավորվել է Արարատ Միրզոյանից․ «168 ժամ»

09:52 28.02.2019

«168 ժամ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ` Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա հարթ չի ընթացել: Ինչպես հայտնի է, նոր՝ 7-րդ գումարման խորհրդարանը սկսել է կազմավորել իր միջազգային պատվիրակությունների, այդ թվում՝ հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության պատվիրակության կազմը: ՀՀ նոր իշխանությունները փորձում են որպես հայաստանյան կողմի […]

̰
SHANTNEWS.am-ի թղթակիցը մանրամասներ է ներկայացրել Արարատ Միրզոյանի մոսկովյան այցից

22:34 27.02.2019

Ինչպես արդեն հայտնել էինք ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով փետրվարի 25-27-ն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը: SHANTNEWS.am-ի թղթակիցը Մոսկվայից մանրամասներ է ներկայացրել օրենսդիր մարմնի ղեկավարի այցից. «Այսօր Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Ռուսաստանի Դաշնության խորհրդում, Խորհրդարանի Վերին պալատի լիագումար նիստի ընթացքում ելույթի […]

̰
Միրզոյանի ելույթը Դաշնային խորհրդում վկայում է ՌԴ-ի և ՀՀ-ի միջև գործընկերային հարաբերությունների մասին. «Независимая газета»

18:16 27.02.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Ռուսաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ելույթ է ունեցել ՌԴ դաշնային խորհրդում: Նշենք, որ ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին անգամ էր, որ Ազգային ժողովի նախագահը ելույթ էր ունենում Դաշնային խորհրդում: Ռուսական «Независимая газета» պարբերականն իր հոդվածում նկատել է, որ այս իրադարձությունը գրավել է այդ երկրի լրատվական ու […]

̰
Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ Հայաստանը հավատարիմ է ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը. Միրզոյան

13:30 27.02.2019

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Ռուսաստանի Դաշնային խորհրդում (խորհրդարան) խոսել է Սումգայիթյան ջարդերի տարելիցի, Արցախյան հիմնահարցի և նախօրեին Բաքվում տեղի ունեցած հակահայկական ակցիային ռուսաստանյան որոշ գործընկերների մասնակցության մասին: Նա ֆեյսբուքյան իր էջում հատված է ներկայացրել ՌԴ Դաշնության խորհրդում իր ելույթից: «Վերոնշյալ հումանիտար բաղադրիչն առավել արդիական է դառնում հատկապես այս օրերին, երբ ամբողջ աշխարհի հայերը հիշում […]

̰
Այս փողոցը երկկողմանի երթևեկություն ունի․ ՀՀ-ՌԴ հարաբերությունների մասին Միրզոյանի ելույթը ՌԴ Դաշնային խորհրդում

12:05 27.02.2019

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Ռուսաստանի Դաշնային խորհրդում (խորհրդարան) ունեցած իր ելույթի ամփոփման ժամանակ ասաց, որ կան հայ-ռուսական հարաբերությունները նոր իմաստով ու բովանդակությամբ հագեցնելու բոլոր նախադրյալները։ Դրանք, ըստ Միրզոյանի, պետք է հիմնվեն փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման, փոխշահավետության և մշակութային ընդհանրությունների վրա։ «Դրա համար մեր երկու պետություններն էլ պետք է ներդնեն բոլոր հնարավոր ջանքերը։ Այս փողոցը երկկողմանի […]

̰
Միրզոյանը ՌԴ Դաշնային խորհրդում հնչեցրեց ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

12:00 27.02.2019

Ռուսաստանի Դաշնային խորհրդում իր ելույթի ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ տարեսկզբից Հայաստանը նախագահում է ԵԱՏՄ մարմիններում, և թվարկեց նախագահության ընթացքում հայկական կողմի առաջնահերթությունները, որոնք նշված են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթներում։ Դրանցից Միրզոյանը հիշատակեց մի քանիսը․ էներգետիկ ոլորտը, եվրասիական տրանսպորտային ենթակառուցվածքի դիվերսիֆիկացիան, տնտեսության բարձրտեխնոլոգիական ճյուղերի զարգացումը, ԵԱՏՄ թվային օրակարգի լիարժեք իրացումը, ֆինանսական […]

̰
ԵԱՏՄ երկրները կարող են օրինակ վերցնել ՀՀ ԱԺ-ից և ստեղծել Եվրասիական ինտեգրման հանձնաժողով. Միրզոյան

11:53 27.02.2019

ՌԴ Դաշնային խորհրդում իր ելույթի ընթացքում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հիշատակեց Ռուսաստանի և Հայաստանի ռազմական ու տնտեսական համագործակցությունը միջազգային կառույցների (ՀԱՊԿ, ԵԱՏՄ) ձևաչափում։ «Հատկանշական է, որ հենց իշխող մեծամասնության նախաձեռնությամբ Հայաստանի Ազգային ժողովում ձևավորվել է նոր մշտական` Տարածաշրջանային ու եվրասիական ինտեգրման հանձնաժողովը, որը, ի թիվս այլ հարցերի, զբաղվելու է ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրությունների […]

̰
Տարակուսելի է ՌԴ որոշ պատգամավորների մասնակցութունը Բաքվում հակահայկական միջոցառմանը․ Միրզոյանի ելույթը ՌԴ Դաշնության խորհրդում

11:42 27.02.2019

Տարօրինակ է, որ չնայած հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակին ու Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Ռուսաստանի ջանքերին, ռուսական կողմի որոշ պատգամավորներ Բաքվում երեկ մասնակցել են վառ արտահայտված հակահայկական միջոցառման, որն ուղղված է տարածաշրջանում խաղաղության ու կայունության խարխլմանը։ Ռուսաստանի Դաշնության խորհրդում ելույթ ունենալիս այսօր այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ «Ավելին, ճշմարիտ տարակուսանք է առաջացնում […]

̰
Արարատ Միրզոյանը Մոսկվայում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ

16:55 26.02.2019

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը, որը Ռուսաստանում է գտնվում այդ երկրի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով, փետրվարի 26-ին Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Իգոր Չերնիշենկոյի ուղեկցությամբ այցելել է Անհայտ զինվորի հուշակոթող և հարգանքի տուրք մատուցել Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին: Աշխատանքային այցի շրջանակում Ազգային ժողովի նախագահն այցելել է նաև Հայ […]

̰
Արարատ Միրզոյանն այցելել է Մոսկվայի նորակառույց հայկական եկեղեցի. հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը

15:20 26.02.2019

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա: Աշխատանքային այցը կտևի երեք օր: Երեկ պատգամավորները հանդիպումներ են ունեցել Դաշնային խորհրդի անդամների հետ: SHANTNEWS.am-ի թղթակիցը Մոսկվայից պատմել է այսօր նախատեսված հանդիպումների ու այցի մասին: «Այսօր բավականին թեթև է օրակարգը: Հիմնականում նախատեսված են արարողակարգային միջոցառումներ: Օրը սկսվել է Կրեմլի հարևանությամբ գտնվող հուշահամալիր այցելությամբ, որը հավերժացնում է […]

̰
Արարատ Միրզոյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ

20:39 25.02.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվա աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 25-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Դաշնության խորհրդի նախագահը, ողջունելով Ազգային ժողովի պատվիրակությանը, գոհունակություն է հայտնել, որ ԱԺ նախագահն իր առաջին աշխատանքային այցը կատարում է Ռուսաստանի Դաշնություն, ինչն ընդգծում է երկկողմ հարաբերությունների ռազմավարական բնույթը: Այս […]

̰
Միրզոյանը ՀՀ ԱԺ առաջին խոսնակն է, որ ելույթ կունենա Ռուսաստանի Դաշնային խորհրդում

19:29 25.02.2019

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ ու քննարկել հայ-ռուսական հարաբերությունները։ Մատվիենկոն խորհրդանշական է համարել այն, որ ԱԺ նախագահի պաշտոնում Միրզոյանն առաջինը այցելել է Ռուսաստան։ Ռուսական խորհրդարանի ղեկավարը հայտարարել է, որ Միրզոյանի այս այցը խորհրդանշում է երկու երկրների բարձր հարաբերությունները և հույս հայտնել, որ կհաջողվի […]

̰
Արարատ Միրզոյանը ելույթ կունենա ՌԴ Դաշնային խորհրդում

13:25 25.02.2019

Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունն այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ մեկնել է Մոսկվա, որտեղ մասնակցելու է մի քանի միջոցառման։ Ռուսաստանի Դաշնային խորհրդի կայքը տեղեկացնում է, որ այսօր` տեղական ժամանակով 16։30-ին, նախատեսված է Միրզոյանի հանդիպումը խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։ Եռօրյա այցի ընթացքում Դաշնային խորհրդում անցկացվող ևս մեկ միջոցառման հայկական պատվիրակությունը կմասնակցի այցի վերջին օրը՝ փետրվարի 27-ին։ […]

̰
«Բարի ճանապարհ to Moscow»․ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Մոսկվա

08:49 25.02.2019

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով փետրվարի 25-27-ն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կլինի ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը: Խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Միքայել Մելքումյանը, Վլադիմիր Վարդանյանը, Լիլիթ Մակունցը, Էդմոն Մարուքյանը, Արման Աբովյանը և Անուշ […]

̰
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա

19:07 22.02.2019

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով փետրվարի 25-27-ն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կլինի ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը: Խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Միքայել Մելքումյանը, Վլադիմիր Վարդանյանը, Լիլիթ Մակունցը, Էդմոն Մարուքյանը, Արման Աբովյանը և Անուշ […]

̰
Արարատ Միրզոյանն ընդունել է Նիդեռլանդների դեսպան Յոհաննես Դաումային

15:12 22.02.2019

Հայաստանի խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը փետրվարի 22-ին ընդունել է ՀՀ-ում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դաումային (նստավայրը` Թբիլիսի): Ողջունելով դեպանին՝ Ազգային ժողովի նախագահն ընդգծել է նրա գործուն դերակատարությունը երկու երկրների հարաբերությունների զարգացման հարցում: Արարատ Միրզոյանը կարևորել է երկկողմ շփումների ակտիվացումը, միջխորհրդարանական համագործակցության սերտացումն ու փորձի փոխանակումը: Անդրադառնալով ներհայաստանյան վերջին զարգացումներին՝ օրենսդիր մարմնի ղեկավարը […]

̰
Արարատ Միրզոյանն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը քննարկել են համագործակցության նոր հեռանկարները

16:55 21.02.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 21-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին և Հայաստանում ՄԱԿ-ի տարբեր կառույցների կողմից իրականացվող ծրագրերի ղեկավարներին ու ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ մշտական հանձնաժողովների ղեկավարները: Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը կարևորել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի արդյունավետ գործունեությունը բոլոր ոլորտներում: Օրենսդիր մարմնի ղեկավարը վստահեցրել է, որ նորընտիր […]

̰
Դիմել եմ Արարատ Միրզոյանին և առաջարկել ձևավորել պատգամավորական խումբ Սիրիա մեկնելու նպատակով. Մարուքյան

18:22 20.02.2019

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեսյբուքյան իր էջում գրել է, որ դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ պատգամավորական խմբով Սիրիա մեկնելու համար: «Պատգամավոր Արման Բաբաջանյանի առաջարկությամբ դիմել եմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և առաջարկել ԱԺ արտաքին հարաբերությունների ու պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների անդամներից ձևավորել պատգամավորական խումբ Սիրիա մեկնելու, մեր առաքելության […]

̰
Արարատ Միրզոյանն ու Էդմոն Մարուքյանը Թումանյան են կարդում

10:49 20.02.2019

Երեկոյան Հովհաննես Թումանյանի երևանյան տուն-թանգարանում ցուցադրվել է «Անուշ» մոնոօպերան: Ներկա էին պատգամավորներ, նախարարներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ: ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարդացել են իրենց սիրելի տողերը Թումանյանից և շեշտել, որ դրանք այսօր էլ արդիական են:  

̰
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանին

15:12 19.02.2019

Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավար Արարատ Միրզոյանը փետրվարի 19-ին ընդունել է մեր երկրում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոտոյին: Ազգային ժողովի նախագահն արձանագրել է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-շվեյցարական կապերը դինամիկ զարգացել են բոլոր ուղղություններով: Արարատ Միրզոյանը վստահեցրել է, որ նորընտիր խորհրդարանը պատրաստ է հայ-շվեյցարական համագործակցության շրջանակն առավել ընդլայնելու […]

̰
Արարատ Միրզոյանը կողմ չէ կիսանախագահական համակարգին վերադառնալուն

15:04 19.02.2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կիսանախագահական համակարգին վերադարձ կատարելուն կողմնակից չէ: Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում։ Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել, որով առաջարկում է մեկ տարվա ընթացքում  սահմանադրական հանրաքվե անցկացնել և վերադառնալ կիսանախագահական համակարգին: Արարատ Միրզոյանի խոսքերով՝ ամեն ինչ պետք է անել խորհրդարանական համակարգի կայացման համար: Ինչպես երեկ ճեպազրույցի ժամանակ էր տեղեկացրել նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, սահմանադրական փոփոխություններն իրենց […]

̰
Արարատ Միրզոյանը Բուլղարիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ բազմոլորտ համագործակցության օրակարգը

16:14 18.02.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 18-ին ընդունել է մեր երկրում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևային: Արարատ Միրզոյանը, ողջունելով դեսպանին, ընդգծել է երկու ժողովուրդների միջև ձևավորված բազմամյա պատմական կապերը, մշակութային առնչություններն ու դիվանագիտական հարաբերությունները: Երկկողմ կապերի զարգացման գործում խորհրդարանի ղեկավարը կարևորել է Բուլղարիայի հայ համայնքի ուրույն դերակատարությունը: Արժևորելով խորհրդարանական դիվանագիտության […]

̰
Արարատ Միրզոյանն և Լեոնիդ Կալաշնիկովն ընդգծել են հայ-ռուսական հարաբերությունների դինամիկ զարգացումը բոլոր ոլորտներում

21:10 15.02.2019

Հայաստանի խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից։ Արարատ Միրզոյանը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, վստահեցրել է, որ նորընտիր խորհրդարանը շահագրգռված է առավել խորացնելու […]

̰
Արարատ Միրզոյանը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացմանը վերաբերող հարցեր

18:50 15.02.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Խորհրդարանի նախագահը, կարևորելով հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա մակարդակը, ընդգծել է, որ դրանց հիմքում նաև երկու ժողովուրդների միջև պատմամշակութային բազմադարյա կապերն ու Ֆրանսիայի հայկական համայնքի առկայությունն է: Արարատ Միրզոյանը գոհունակությամբ փաստել է, որ Ֆրանսիան աշխարհում Հայոց ցեղասպանությունն օրենքի ուժով […]

̰
Արարատ Միրզոյանն ու Հայաստանում Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը

15:30 15.02.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին: Ողջունելով դեսպանին` Արարատ Միրզոյանը փաստել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են դինամիկ և բովանդակալից: Օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ Հայաստանը կարևորում է Գերմանիայի հետ փոխգործակցության խորացումը տարբեր ուղղություններով: Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն […]

̰
BACK_TO_TOP