TIME
Ամսաթիվ
17 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+19.09 oC

Արարատ Միրզոյան

Գլխումս անընդհատ Արարատի խոսքերն էին` կամ հաղթելու ենք, կամ նստելու… Արարատ Միրզոյանի կինը հիշել է հեղափոխության օրերը

15:42 23.04.2019

Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, իր ֆեյսբուքյան էջում հիշել է, թե ինչ էր կատարվում անցած տարի այս օրը` Արարատ Միրզոյանին բերման ենթարկելուց հետո: «Արարատին բռնելուց հետո չէի հասկանում` ինչ էր կատարվում: Ինձ էլ էին բռնել: Գլխումս անընդհատ Արարատի խոսքերն էին` կամ հաղթելու ենք, կամ նստելու… 2 ժամից ինձ բաց թողեցին: Հագուստս և պայուսակս մնացել էին […]

̰
Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Շրի Լանկայի խորհրդարանի խոսնակին

13:18 23.04.2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության խորհրդարանի խոսնակ Կարու Ջեյասուրիյային: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, խոր ցավով տեղեկացա Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների մասին, որոնք բազմաթիվ մարդկային զոհերի, վիրավորների և մեծ կորուստների պատճառ են դարձել: Մենք դատապարտում ենք ահաբեկչության և բռնության բոլոր դրսևորումները և հանձնառու ենք […]

̰
Ի՞նչ էր եղել 2008թ. մարտի 1-ի գիշերը. Արարատ Միրզոյան

15:10 22.04.2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանում ապրիլի 22-ին «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» նախագծի քննարկման ժամանակ նշեց՝ պատահական չէ, որ նախագիծը հենց այսօր է քննարկվում: Նա հիշեց 2008թ. մարտի 1-ի իրադարձություններից որոշ դրվագներ: «Ես հիշեցի, որ 2008թ. մարտի 1-ի լույս 2-ի գիշերը եղել էր, ինչպես […]

̰
Կարող եք ամենահին խորհրդարանների քննարկումներին հետևել. Միրզոյանը՝ ԱԺ թեժ քննարկումների մասին

14:06 22.04.2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը այսօր՝ ապրիլի 22-ին, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև նախորդ շաբաթ խորհրդարանում տեղի ունեցած թեժ քննարկումներին: Նա նշել է, որ խորհրդարաններում միշտ էլ լինում են թեժ քննարկումներ և երբեմն դրանք դուրս են գալիս բովանդակային քննարկումների շրջանակից՝ այլ բնույթ ստանալով: «Ես փորձեցի կանխել կամ ընդհատել այդպիսի ընթացքը քննարկումների և կարծում եմ, […]

̰
Նախագահն իրավասություն ունի առաջադրել ՍԴ անդամի նոր թեկնածու, ԱԺ–ն իրավունք ունի ընտրել կամ չընտրել. Արարատ Միրզոյան

14:05 22.04.2019

«Սահմանադրական դատարանի նոր անդամի նոր թեկնածություն դեռ չենք ստացել, համենայնդեպս, երկուշաբթի առավոտից ինձ ոչ մեկը չի զեկուցել թեկնածության մասին, ով կլինի՝ չգիտեմ»,- ապրիլի 22-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Լրագրողն այս իրավիճակն արհամարհական վերաբերմունք անվանեց նախագահի ինստիտուտի նկատմամբ, քանի որ արդեն 3-րդ անգամ է` նախագահի առաջարկած թեկնածուն չի ընտրվում, ինչին ԱԺ […]

̰
ԱԺ նախագահը՝ Քաղաքացու օրվա ֆինանսավորման մասին

13:32 22.04.2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արդարացված է համարում 124 մլն դրամի հատկացումը Քաղաքացու օրվա միջոցառումներին: Այս մասին ԱԺ նախագահը խոսել է լրագրողների հետ: «Հայաստանում՝ հատկապես սոցիալական ոլորտում միշտ կան բազմաթիվ խնդիրներ և մենք կարող ենք որևէ ծրագիր չիրականացնենք, մինչև վերջին հյուղակի, անօթևանի ու կարիքավորի հարցը չլուծվի, բայց սա հավերժ պրոցես է և բոլոր երկրներում կան […]

̰
Նոր Հայաստանում որևէ մեկի ընկեր լինելը չի կարող որևէ կերպ ազդել գործի քննության ընթացքի և վճռի վրա. Միրզոյանը՝ Սանասարյանի մասին

13:07 22.04.2019

«Ես ձեռնպահ կմնամ որևէ մեկնաբանություն անելուց` հաշվի առնելով, որ քննություն է ընթանում, ցանկացած պարագայում հեղափոխության վարկանիշը միմիայն կավելանա»,- ապրիլի 22-ին, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Դավիթ Սանասարյանի շուրջ եղած աղմուկին, ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Լրագրողները հիշեցրեցին նաև, որ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը եղածը պաշտպանների ձեռքի գործն է համարում, ինչին ի պատասխան` Արարատ Միրզոյանն ասաց. […]

̰
Արարատ Միրզոյանը հեռուստացույցը ստիպված գնել է ոչ թե ապառիկով, այլ կանխիկ գումարով

12:37 22.04.2019

ԱԺ-ում այսօր՝ ապրիլի 22-ին, լրագրողները հետաքրքրվեցին, արդյո՞ք ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր ապառիկները փակել է, թե՞ ոչ: Արարատ Միրզոյանը լրագրողներին ասաց, որ ապառիկներ, վարկեր ունեցել է և հիմա էլ ունի: Նա նաև պարզաբանում մտցրեց. «Իմ հաշիվների վրա կալանք էր դրվել, որովհետև ավտոմեքենայի ոչ ճիշտ կայանման համար տուգանք էր եկել, ժամանակին չէինք վճարել, և ԴԱՀԿ-ն իմ […]

̰
Տանն էլ քաղաքականությունից ու միջազգային հարաբերություններից պրծում չկա․ Արարատ Միրզոյան

22:15 21.04.2019

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում ընտանեկան լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել․ «Տանն էլ քաղաքականությունից ու միջազգային հարաբերություններից պրծում չկա»։

̰
Դարիգա Նազարբաևան Միրզոյանին առաջարկել է ակտիվացնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում

17:37 19.04.2019

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 49-րդ լիագումար նստաշրջանին մասնակցելու նպատակով Սանկտ Պետերբուրգ մեկնած Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Արարատ Միրզոյանը, շնորհակալություն հայտնելով միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքները լավագույնս կազմակերպելու համար, նշել է, որ ԱՊՀ ՄԽՎ-ն տարիների ընթացքում արդյունավետ հարթակ է հանդիսացել անդամ պետությունների խորհրդարանների երկխոսության համար: Ազգային […]

̰
Պարո՛ն Մարուքյան, դուք համաձայն եք կրճատումներին, բայց կառավարության վրա կասկածնե՞ր ունեք․ Միրզոյան

15:38 17.04.2019

Ազգային ժողովում կառավարության կառուցվածքի քննարկման ընթացքում ԼՀԿ խմբակցության պատգամավորները քննադատական ոճով են հանդես գալիս, ինչից ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մոտ հարցեր առաջացան։ Ամբիոնից ելույթ ունեցող Էդմոն Մարուքյանին նա հարցրեց՝ վերջինս համաձայն է կրճատումների հետ, բայց կասկածնե՞ր ունի կառավարության արդյունավետ կրճատումների վերաբերյալ։ Մարուքյանը պատասխանեց, որ իրենք նախկինում էլ ասել են, հիմա էլ պնդում են, որ կառավարությունն […]

̰
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ

15:00 17.04.2019

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 18-20-ը կգտնվի Սանկտ Պետերբուրգում՝ մասնակցելու ԱՊՀ ՄԽՎ խորհրդի և ԱՊՀ ՄԽՎ 49-րդ լիագումար նիստերին, քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության, պաշտպանության և անվտանգության, իրավական հարցերի մշտական հանձնաժողովների նիստերին, ինչպես նաև միջազգային ահաբեկչության հակազդման խնդիրներին վերաբերող համաժողովին: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, […]

̰
Անլուրջ վերաբերմունք «Իմ քայլը» խմբակցության նկատմամբ ոչ մեկի խորհուրդ չէի տա ունենալ. Միրզոյան

18:52 16.04.2019

«Ընդդիմության բազմաթիվ նախագծեր ստացել են դրական վերաբերմունք և դարձել են օրենք: Իսկ ո՞վ է ասել, որ ընդդիմության բոլոր օրենսդրական նախաձեռնությունները պիտի դառնան օրենք և մեծամասնությունն էլ կողմ քվեարկի: Սկի մեծամասնության առաջարկությունները չեն դառնում օրենք»,- ընդդիմության կողմից ներկայացրած օրենքի նախագծերի մերժմանն անդրադառնալով` ասել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Լրագրողների այն դիտարկմանը` գուցե «Իմ քայլը» խմբակցության նկատմամբ […]

̰
Ի վերջո, Գոռ Հովհաննիսյանը ՍԴ դատավորի թեկնածո՞ւ է, թե՞ ոչ. Մարուքյանը՝ Արարատ Միրզոյանին

16:44 16.04.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ապրիլի 16-ին ԱԺ նիստի ժամանակ հարցով դիմեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ ի վերջո, Գոռ Հովհաննիսյանը ՍԴ դատավորի թեկնածո՞ւ է, թե՞ ոչ: «Եթե այո՝ մասնակցում ենք քվեարկության, եթե ոչ՝ չենք մասնակցում, իմանանք՝ ինչ անենք»,- ասաց նա: Միրզոյանն արձագանքեց, որ հստակ ասել է՝ Հովհաննիսյանի թեկնածությունը գրանցել են և հնարավորություն տվել՝ […]

̰
Արարատ Միրզոյանն արձագանքեց Էդմոն Մարուքյանի ելույթին

16:39 16.04.2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 16-ի նիստում, օգտվելով արտահերթ ելույթի իր իրավունքից, արձագանքեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթին: «Պարոն Մարուքյանը ճիշտ տեղ հասավ, այդտեղից կշարունակեմ. ինչո՞ւ է ԱԺ նախագահն ընդունել այս թեկնածությունը, եթե այն ֆորմալ առումով այդքան խոցելի էր: Հանրապետության նախագահն առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը: Ինչպես հարկն է, այստեղ ուսումնասիրել ենք […]

̰
Լավ է, որ պարոն Մարուքյանը վերադարձավ դահլիճ, ես անհանգստանում էի. Արարատ Միրզոյանը կատակեց

12:43 16.04.2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանի ելույթից հետո, տեսնելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, արձագանքեց. «Լավ է, որ պարոն Մարուքյանը վերադարձավ դահլիճ, որովհետև ես անհանգստանում էի. պարոն Մարուքյանը չկար, Մխիթար Հայրապետյանը չկար, տիկին Զոհրաբյանը չկար: Ասացի՝ մի տեղ էքզիստենցիալ հարցերի մասին եք վիճում»:

̰
Էստեղ մարդիկ են նստած, որ մինչ դուք էստեղ բաներ էիք դակում, ԱԺ դիմաց -20-ին պլակատներով սառում էին․ Միրզոյանը՝ Զոհրաբյանին

12:37 16.04.2019

Ազգային ժողովում լարված վիճաբանություններից, ընդդիմություն-իշխանություն վեճերից հետո ամբիոնին մոտեցավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ ԱԺ նիստի օրակարգը ներկայացնելու համար։ «Ես հուսով եմ՝ ձեզ դեռ հետաքրքիր է նիստերի օրակարգը, հարգելի՛ գործընկերներ», – ժպտալով ասաց Միրզոյանը, ապա անդրադարձավ վիճաբանություններին։ Միրզոյանը նշեց, որ բոլոր պատգամավորներն էլ ներկայացնում են ժողովրդին, իսկ նրանց պետք չէ ընդմիջել, քանի որ դա դուր չի […]

̰
Լավ է, որ այս նիստին եք ներկա, լավ տպավորություն կստանաք ԱԺ-ից. Արարատ Միրզոյանը՝ ուսանողներին

12:14 16.04.2019

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանի ելույթից առաջ տեղեկացրեց, որ ապրիլի 16-ի նիստում «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում խորհրդարանում են Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանի ուսանողներ և դասախոսներ: «Շատ լավ է, որ դուք հենց այս նիստին եք ներկա և լավ տպավորություն կստանաք ԱԺ-ից»,- ասաց Արարատ Միրզոյանը:

̰
Արարատ Միրզոյանի նախագահությամբ ԱԺ խորհրդի նիստ է հրավիրվել

17:58 15.04.2019

Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և ապրիլի 16-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ու կից օրենքներում լրացում […]

̰
Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահին

18:06 13.04.2019

Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյին: Նամակում մասնավորապես ասվում է. «Հարգելի պարոն նախագահ, թույլ տվեք ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին շնորհակալություն հայտնել Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշման ընդունման համար: Վստահ եմ, որ Պատգամավորների պալատի այդ քայլն իր կարեւոր […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է Միջխորհրդարանական միության նախագահ Գաբրիելա Կուեվաս Բարրոնի հետ

15:26 10.04.2019

Դոհայում ընթացող Միջխորհրդարանական միության 140-րդ վեհաժողովի աշխատանքների շրջանակում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է կազմակերպության նախագահ Գաբրիելա Կուեվաս Բարրոնի հետ: Քննարկման ընթացքում Արարատ Միրզոյանը ներկայացրել է վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները, արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո արձանագրված զարգացումները: Օրենսդիր մարմնի ղեկավարը վստահություն է հայտնել, որ նոր գումարման Ազգային ժողովը ակտիվորեն ներգրավվելու է […]

̰
Պետք է կենտրոնանանք խաղաղության վրա, քանի որ այն անվտանգության գրավականն է և համընդհանուր արժեք է բոլորի համար. Արարատ Միրզոյան

19:33 08.04.2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 140-րդ գլխավոր վեհաժողովում: Ստորև ներկայացնենք ելույթն ամբողջությամբ. «Մեծարգո նախագահ գործընկեր խորհրդարանականներ տիկնայք և պարոնայք թույլ տվեք ելույթս սկսել՝ շնորհակալություն հայտնելով մեզ հյուրընկալողին՝ Կատարի Պետության խորհրդարանին, վեհաժողովի հիանալի կազմակերպման և ջերմ ընդունելության համար: Հայտնի լուսավորիչ Յոհան Հայնրիխ Պեստալոցին ասել է. «Այն կրթությունը, որը մենք խրախուսում ենք, […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է Իրանի Մեջլիսի նախագահի հետ

13:35 08.04.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 8-ի առավոտյան Միջխորհրդարանական միության 140-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Ալի Լարիջանին, ողջունելով Արարատ Միրզոյանին, նշել է, որ կապերը մեր երկու պետությունների միջև եղբայրական են, ինչի նշանն էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցն Իրան: Արարատ Միրզոյանին շնորհավորելով Ազգային ժողովի […]

̰
Արարատ Միրզոյանը Կատարում հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարի հետ

12:11 08.04.2019

Միջխորհրդարանական միության 140-րդ նստաշրջանի շրջանակներում ապրիլի 7-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Կատարում հանդիպել է միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ: Արարատ Միրզոյանը գլխավոր քարտուղարին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները և միջազգային դիտորդների կողմից տրված բարձր գնահատականը: Խորհրդարանի նախագահը նշել է, որ Հայաստանը Միջխորհրդարանական միության անդամ է 1995 թվականից և վստահություն […]

̰
Կիպրոսի խորհրդարանի ղեկավարն Արարատ Միրզոյանին հավաստացրել է՝ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կվավերացվի սեղմ ժամկետներում

17:35 07.04.2019

Միջխորհրդարանական միության 140-րդ նստաշրջանի շրջանակում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 7-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի հետ։ Ազգային ժողովի նախագահն ընդգծել է երկու բարեկամ ժողովուրդների միջեւ ստեղծված ամուր կապերը, որոնք պայմանավորված են պատմամշակութային, հոգևոր և արժեհամակարգային ընդհանրություններով։ Արարատ Միրզոյանը նշել է, որ Կիպրոսն առաջին երկիրն էր Եվրոպայում և երկրորդն աշխարհում, […]

̰
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Կատար

19:44 05.04.2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 6-10-ը կլինի Կատարի Պետությունում՝ մասնակցելու Միջխորհրդարանական միության 140-րդ վեհաժողովի աշխատանքներին: Խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակության կազմում են ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, […]

̰
ՀՀ-ԵՄ համաձայնագրի ամբողջական ընդունումը լայն հնարավորություններ կբացի Հայաստանի համար. Միրզոյան

16:56 04.04.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 4-ին ընդունել է ռումինահայ համայնքի ներկայացուցիչներ, Ռումինիայի խորհրդարանի Ստորին պալատի պատգամավոր Վարուժան Ոսկանյանին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ռումինիայի մասնաճյուղի ղեկավար Կարապետ Խաչատուրյանին և Ռումինահայոց միության փոխնախագահ Զարեհ Նազարյանին: Ողջունելով սփյուռքահայ գործիչներին օրենսդիր մարմնում` Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել համախմբված ռումինահայ համայնքի դերը թե՛ հայապահպանության, թե՛ հայ-ռումինական կապերի զարգացման և  […]

̰
ԱԺ խմբակցություններին առաջարկեցի տալ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների մեկնարկը․ Միրզոյան

21:02 03.04.2019

«Աշխատանքային քննարկում ունեցա ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ և առաջարկեցի տալ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների մեկնարկը»,- իր ֆեյսբուքյան էջի գրառմամբ տեղեկացրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ ԱԺ նախագահի խոսքով՝ ինքն ու գործընկերները ձգտելու են իրականացնել այնպիսի բարեփոխումներ, որոնք կկապիտալիզացնեն 2018 թվականի դեկտեմբերի ընտրությունների դրական փորձը։ «Պայմանավորվածություն ենք ձեռք բերել նաև գործընթացը թափանցիկ, արդյունավետ ու ներառական պահելու, […]

̰
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի դեսպանին

17:03 02.04.2019

Խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանն ապրիլի 2-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային: Ողջունելով դեսպանին` օրենսդիր մարմնի ղեկավարն ընդգծել է Հայաստանի հետաքրքրվածությունը լատինամերիկյան տարածաշրջանի երկրների, այդ թվում` Արգենտինայի հետ հարաբերությունների հետագա խորացմամբ: Նրա խոսքերով` չնայած աշխարհագրական հեռավորությանը` առկա են լավ նախադրյալներ երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը կարևորել է […]

̰
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի դեսպանին

15:43 02.04.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 2-ին ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ պատմական և մշակութային դարավոր ավանդույթ ունեցող հայ-սիրիական հարաբերությունները ներկայում առավել խորացման մեծ հեռանկար ունեն: Արժևորելով Սիրիայի ժողովրդի ցուցաբերած օժանդակությունն ու հյուրընկալ վերաբերմունքը Ցեղասպանությունը վերապրած հայորդիների […]

̰
BACK_TO_TOP