TIME
Ամսաթիվ
13 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+20.09 oC

Արսենալ

Բուքմեյքերները բարձր են գնահատում Մխիթարյանի գոլ խփելու հավանականությունը

17:32 14.02.2018

Վաղը Երևանի ժամանակով 22.00-ին «Եվրոպա» լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղում շվեդական «Էստերսունդը» կհյուրընկալի Լոնդոնի «Արսենալին»:
«Արսենալը» այս խաղին մոտենում է կորստով՝ թիմին, վնասվածքի պատճառով, չի կարողանա օգնել Ալեքսանդր Լակազետը: «Եվրոպա» լիգայի մրցաշարում լոնդոնյան ակումբում չի կարողանա հանդես գալ նաև գաբոնցի հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգը, ով այս մրցաշարում արդեն հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայի» կազմում: Ըստ ՈւԵՖԱ-ի կանոնադրության ֆուտբոլիստը «Եվրոպա» լիգայի մեկ մրցաշրջանում իրավունք ունի հանդես գալու միայն մեկ ակումբում:

̰
«Եվրոպա» լիգայի 1/16 եզրափակչում «Արսենալ»-ի մրցակիցը. «Էստերսունդ»

21:24 13.02.2018

Այս շաբաթ վերսկսում են Եվրոպա լիգայի խաղարկության 1/16 եզրափակիչ հանդիպումները: Այստեղ բոլորիս առաջին հերթին հետաքրքրում է Լոնդոնի «Արսենալը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

̰
Լակազետն «Արսենալ»-ին չի կարողանա օգնել առնվազն 1 ամիս

19:28 13.02.2018

Լոնդոնի «Արսենալ»-ի հարձակվող Ալեքսանդր Լակազետը շարքից դուրս է մնացել ծնկի հետ կապված խնդիրների պատճառով: Լոնդոնյան ակումբի պաշտոնական կայք-էջի համաձայն, երեքշաբթի առավոտյան ֆրանսիացի հարձակվողը ձախ ծնկի վիրահատություն է տարել և հիմա վերականգնողական փուլ է անցնում:

̰
«Արսենալ»-ի պարտությունը հայտնի ծաղրանկարչի աչքերով

10:02 13.02.2018

Մարզական հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի առաջնության 27-րդ տուրի «Տոտենհեմ»-«Արսենալ» հանդիպմանը։ Հյուսիսլոնդոնյան դերբին ավարտվել էր տանտերերի հաղթանակով նվազագույն հաշվով։ «Տոտենհեմ»-ի միակ գոլը խփել էր Հարի Քեյնը։

̰
Չեմպիոնների լիգայի ուղեգիր վաստակելու առաջնային տարբերակը  Պրեմիեր լիգան է. Վենգեր

14:48 11.02.2018

«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, «Տոտենհեմից» կրած պարտությունից հետո, խոսել է այս մրցաշրջանում թիմի նպատակների մասին:

̰
Հենրիխ Մխիթարյանի  գնահատականը ըստ Whoscored-ի

11:15 11.02.2018

Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ 1-0 հաշվով հաղթանակ տարավ «Արսենալի» նկատմամբ: Հանդիպման միակ գոլը խփեց «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը: Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինվել է 65-րդ րոպեին։

̰
«Տոտենհեմը» 1:0 հաշվով հաղթեց «Արսենալին»

18:27 10.02.2018

Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» սեփական հարկի տակ 1-0 հաշվով հաղթանակ տարավ «Արսենալի» նկատմամբ։

̰
Ֆուտբոլից հետո գուցե աշխատեմ որպես փաստաբան.  Հենրիխ Մխիթարյան

09:21 10.02.2018

Մխիթարյանը պատասխանել է նաև այն հարցին, թե ինքն արդյոք խաղացե՞լ է Սան Պաուլոյում:

̰
«Արսենալի» մարզումը հյուսիսլոնդոնյան դերբիից առաջ

21:33 09.02.2018

Լոնդոնի «Արսենալը» անց է կացրել այսօր վերջին մարզումը՝ վաղվա կայանալիք Լոնդոնի «Տոտենհեմի»դեմ խաղին ընդառաջ:Մարզմանը մասնկացում էին նաև թիմի նորեկները՝ հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, այնպես էլ գաբոնցի հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգը:

̰
Արսենալ-Տոտենհեմ. անգլիական ֆուտբոլի մեծ հակամարտության պատմությունը

21:15 09.02.2018

Հյուսիսլոնդոնյան դերբի՝ ահա այսպես է ֆուտբոլային աշխարհում հայտնի Լոնդոնի հյուսիսային մասի «Արսենալ» և «Տոտենհեմ Հոթսփուր» ակումբների միջև առկա հակամարտությունը:

̰
Հյուսիսլոնդոնյան դերբիում «Արսենալի» հավանական մեկնարկային կազմը ըստ SHANTNEWS-ի

17:50 09.02.2018

Վաղը` Երևանի ժամանակով ժ. 16:30-ին, կկայանա Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի կենտրոնական՝ «Տոտենհեմ»-«Արսենալ» հանդիպումը:

̰
«Արսենալ»-ի հանդիպումները ՈՒԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայում կցուցադրի «ՇԱՆԹ»-ը

17:17 09.02.2018

«ՇԱՆԹ» հեռուստաընկերությունը ձեռք է բերել ՈՒԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի հանդիպումների հայաստանյան հեռարձակման բացառիկ իրավունքը։ Մրցաշարին մասնակցում է նաև Լոնդոնի «Արսենալը»։ Հենրիխ Մխիթարյանի թիմը 1/16-րդ եզրափակչում մրցելու է շվեդական «Էստերսունդ» ակումբի հետ։ Առաջին խաղը տեղի կունենա շվեդական թիմի հարկի տակ փետրվարի 15-ին՝ Երևանի ժամանակով 22.00-ին։ Պատասխան խաղը մեկ շաբաթ անց է՝ փետրվարի 23-ին «Զինագործների» տնային մարզադաշտում։

̰
Վենգերը դարձյալ գովել է Մխիթարյանին

19:05 08.02.2018

Լոնդոնի «Տոտենհեմի» հետ հանդիպումից առաջ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հանդիպել է լրագրողների հետ։ Ասուլիսի ընթացքում Վենգերը խոսել է թիմի նորեկների, այդ թվում Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին:

̰
Հենրիխ Մխիթարյանին բրիտանական լրատվամիջոցներն ընդգրկել են տուրի խորհրդանշական հավաքականում

19:43 06.02.2018

Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրից հետո Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին մի շարք լրատվամիջոցներ ընդգրկել են տուրի խորհրդանշական հավաքականում:

̰
Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդում» չստացավ այն ազատությունը, որը ցանկանում էր

09:56 06.02.2018

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին հարձակվող Ուեյն Ռունին բացատրել է, թե ինչու է Մխիթարյանը ձախողվել «Կարմիր սատանաների» կազմում։

̰
Մխիթարյանը եկել է մի երկրից, որտեղ պետք է հատուկ բնավորություն ունենաս մեծ ֆուտբոլիստ դառնալու համար. Վենգեր

18:13 05.02.2018

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին և համեմատել նրան Սանտի Կասորլայի հետ:

̰
Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն «Էվերթոնի» դեմ խաղում

18:33 04.02.2018

Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի շրջանակում Լոնդոնի «Արսենալը» 5։1 հաշվով հաղթել է «Էվերթոնին»:

̰
Ինձ դուր է գալիս, թե ինչպես է խաղում «Արսենալը». Հենրիխ Մխիթարյան

16:20 04.02.2018

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անդրադարձել է «Էվերթոնի» նկատմամբ տարած հաղթանակին:

̰
Կարծես նա միշտ մեզ հետ է խաղացել. Վենգերը Մխիթարյանի մասին

15:38 04.02.2018

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը «Էվերթոնի» հետ կայացած խաղից հետո անդրադարձել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

̰
Ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է Մխիթարյան-Օբամեյանգ զույգի խաղին

14:40 04.02.2018

Հանրահայտ ֆուտբոլային ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է երեկ կայացած «Արսենալ»-«Էվերթոն» 5։1 խաղի ժամանակ հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և գաբոնցի Պիեր Էմերիկ Օբամեյանգի փայլուն համագործակցությանն ու խաղին։

̰
Մխիթարյանը հանդիպման լավագույն ֆուտբոլիստն է

23:26 03.02.2018

«Արսենալ» – «Էվերթոն» հանդիպումն ավարտվել է 5-1 հաշվով: Լոնդոնցիների կազմում հեթ տրիկի հեղինակ է դարձել Աարոն Ռեմզին: Հենրիխ Մխիթարյանը դարձել է 3 գոլային փոխանցման հեղինակ:
Whoscored կայքի գնահատմամբ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանչվել է «Էվերթոնի» հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: 10 բալանոց համակարգով Մխիթարյանի խաղը գնահատվել է 9.9: Աարոն Ռեմզին, ով դարձել էր հեթ տրիկի հեղինակ, գնահատվել է 9.6 բալով:

̰
Օբամեյանգի գոլը Մխիթարյանի փոխանցումից հետո

21:12 03.02.2018

«Արսենալ» – «Էվերթոն» հանդիպման 36-րդ րոպեին Պիեր Էմերիկ Օբամեյանգը Մխիթրյանի փոխանցումից հետո հաշիվը դարձրեց 4-0: Սա Մխիթրյանի երկրորդ գոլային փոխանցումն էր այս խաղում:

̰
Հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է «Արսենալի» քառյակին

20:56 03.02.2018

Goal.com-ի հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է «Արսենալի» քառյակին։

̰
Մխիթարյանի գոլային փոխանցումը

20:45 03.02.2018

«Արսենալ» – «Էվերթոն» հանդիպման 6-րդ րոպեին Աարոն Ռեմզին Հենրիկ Մխիթրյանի փոխանցումից հետո բացել է խաղի հաշիվը:

̰
«Արսենալ» – «Էվերթոն» ՈւՂԻՂ

20:30 03.02.2018

Հենրիկ Մխիթարյանը և Պիեր Էմերիկ Օբամեյանգը խաղը կսկսեն մեկնարկային րոպեներից: «Արսենալի» մեկնարկային կազմը՝ Չեխ, Բելերին, Կոսիելնի, Մուսթաֆի, Մոնրեալ, Ջակա, Ռեմզի, Իվոբի, Մխիթարյան, Օզիլ, Օբամեյանգ:
Խաղին կարող եք հետևել այս հղումով:

̰
«Արսենալ» և «Էվերթոն» մեկնարկային կազմերը

19:47 03.02.2018

Հրապարակվել են «Արսենալի» և «Էվերթոնի» մեկնարկային կազմերը: Մխիթարյանը և Օբամեյանգը հանդիպումը կսկսեն հիմնական կազմում:

̰
«Արսենալի» ֆուտբոլիստները ժամանել են մարզադաշտ

19:38 03.02.2018

«Արսենալի» ֆուտբոլիստները ժամանել են «Էմիրեյթս» մարզադաշտ:
Լոնդոնըան ակումբը իր թվիթերի էջում լուսանկար է հրապարակել հանդերձարանից:

̰
«Արսենալի» հավանական մեկնարկային կազմը ըստ SHANTNEWS.am-ի

18:16 03.02.2018

Այսօր ԱՊԼ-ի 26-րդ տուրի շրջանակներում Լոնդոնի «Արսենալը» ընդունելու է «Էվերթոնին»: SHANTNEWS.am-ը կազմել է լոնդոնցիների հավանական մերկնարկային կազմը:

̰
Մխիթարյանը ինձ եղբոր պես է. Օբամեյանգ

17:17 03.02.2018

«Արսենալի» նորեկ Պիեր Էմերիկ Օբամեյանգը երջանիկ է, որ կրկին խաղալու է Հենրիկ Մխիթարյանի հետ, ում հետ խաղացել է Դորտմունդի «Բորուսիանում»։
«Ես իսկապես երջանիկ եմ։ Միկին իմ համար եղբոր պես, լավ ընկեր։ Շատ երջանիկ եմ, որ կրկին խաղալու եմ նրա հետ։
Նա մի քանի անգամ զանգել էր, հարցնում էր. «Տեղափոխվում ես, թէ չէ», իսկ ես նրան ասում էի. «Սկզբից դու ասա պայմանագիր ստորագրում ես, թէ չէ»։ Հետո նա ասաց, որ ամեն ինչ արված է, իհարկե դա մեծ դեր խաղաց իմ տեղափոխության համար»,- ասել է Օբամեյանգը։

̰
Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայում այլ համարի մարզաշապիկ կկրի

19:14 02.02.2018

Աղբյուրը գրում է, որ թեև Մխիթարյանը ստացել էր Ալեքսիս Սանչեսի 7-րդ համարի շապիկը, Եվրոպայի լիգայի մրցաշարում պետք է այլ համարի մարզաշապիկ կրի:

̰
BACK_TO_TOP