TIME
Ամսաթիվ
13 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+12.09 oC

Արսենալ

Ինչ տակտիկական սխեմաներով կարող է խաղալ «Արսենալ»-ն առաջիկա խաղերում

20:48 01.02.2018

Պիեր Էմերիկ Օբամեյանգի և Հենրիխ Մխիթարյանի Լոնդոնի «Արսենալ» տեղափոխությունից հետո քննարկման լայն առարկա է դարձել լոնդոնյան թիմի հնարավոր դասավորությունը:
SHANTNEWS.am-ը փորձել է կազմել տակտիկական սխեմաներ, որոնցով կարող է խաղալ լոնդոնյան ակումբը:

̰
«Արսենալ»-ի պաշտոնական էջը գովել է իր հարձակողական քառյակը

19:01 01.02.2018

Լոնդոնի «Արսենալը» իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր հարձակվողական քառյակի լուսանկարը հետևյալ մեկնաբանությամբ. «Այ, սա հարձակում է»:

̰
Մխիթարյանն ու Օբամեյանգը կրկին միասին են

20:02 31.01.2018

Էմերիկ Օբամեյանգը միասին մարզասրահում են գտնվում: Ինչպես արդեն հաղորդել էինք գաբոնցին ավարտեց տեղափոխման գործընթացը և պաշտոնապես տեղափոխվեց լոնդոնյան ակումբ:

̰
Օբամեյանգ-Մխիթարյան տանդեմը վերամիավորվեց

15:10 31.01.2018

Ըստ Bild-ի՝ արդեն հայտնի է Դորտմունդի «Բորուսիայի» 28-ամյա ֆուտբոլիստի խաղային համարը «Արսենալ»-ի կազմում:

̰
«Արսենալի» լեգենդար դարպասապահը Մխիթարյանի մասին

18:22 30.01.2018

Լոնդոնի «Արսենալի» լեգենդար չեխ դարպասապահ Պետեր Չեխը վստահեցրել է, որ հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կգտնի իր տեղը լոնդոնյան ակումբում:

̰
Մխիթարյանը խոսել է «Արսենալ» տեղափոխվելու պատճառներից մեկի մասին

14:13 30.01.2018

Նա նշել է, որ վաղուց է ծանոթ Արսեն Վենգերի հետ և մեծ հաճույքով է տեղափոխվել նոր ակումբ:

̰
«Արսենալի» թվիթերյան էջում ակնարկվում է՝ Մխիթարյանի նորամուտն այսօր է լինելու

11:12 30.01.2018

Լոնդոնի «Արսենալի»-ի թվիթերյան էջում րոպեներ առաջ Մխիթարյանի մասնակցությամբ հրապարակում է հայտնվել՝ «Այսօր խաղի օր է» վերտառությամբ:

̰
Մխիթարյանը պատրաստվում է «Սուոնսի»-ի դեմ խաղին

07:35 30.01.2018

Լոնդոնի «Արսենալ»-ն այսօր՝ հունվարի 30-ին, հյուրընկալվելու է Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության մրցաշարային աղյուսակի վերջին տեղում գտնվող «Սուոնսի»-ին։ Անգլիացի մարզական լրագրողներն ու փորձագետները կարծում են, որ հենց այս հանդիպմանը Հենրիխ Մխիթարյանը կնշի իր նորամուտը լոնդոնցիների կազմում

̰
Օբամեյանգն ու Մխիթարյանը կրկին կարող են դառնալ թիմակիցներ

10:22 29.01.2018

Goal.com կայքի հաղորդմամբ Լոնդոնի «Արսենալն» ու Դորտմունդի «Բորուսիան» մի քանի շաբաթ տևած բանակցություններից հետո համաձայնության են եկել գերմանական ակումբի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի տեղափոխության հետ կապված: Այս տրանսֆերն «Արսենալի»համար կարող է ռեկորդային լինել. Օբամեյանգի տեղափոխության արժեքը կարող է կազմել 60 մլն ֆունտ ստեռլինգ (շուրջ 85 մլն դոլար): Մինչ այս դորտմունդյան ակումբը պահանջում էր 70 մլն ֆունտ: Գործարքում ներառված չի լինի «Արսենալ»-ի ֆրանսիացի հարձակվող Օլիվիե Ժիրուի վարձակալությունը գերմանական ակումբի կողմից։

̰
Բուքմեյքերները հավատում են, որ Մխիթարյանը կխաղա հունվարի 30-ին

20:26 28.01.2018

Այդ հանդիպմանը «Արսենալի» հաղթանակը գնահատված է 1․5, ոչ-ոքին 4․2, իսկ դաշտի տերերի հաղթանակը 6․7 գործակցով։

̰
Հենրիխ Մխիթարյանը՝ քսակով ոսկի «Արսենալ»-ի համար

17:59 27.01.2018

Նրա խոսքով՝ Վենգերը կկենտրոնանա Մխիթարյանի վրա, իսկ վերջինս շատ բան կունենա ապացուցելու.«Սա գուցե կդառնա Վենգերի ամենահաջող տրանսֆերային պատուհանը»,- Մարտին Քեոունի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը:

̰
CNN-ի լրագրողը Դոնալդ Թրամփին «Արսենալի» մարզաշապիկ է նվիրել

10:55 27.01.2018

CNN-ի լրագրող Պիրս Մորգանը, ով Լոնդոնի «Արսենալի» երկրպագու է, ԱՄՆ-ը նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ նրան նվիրել է «Արսենալի» մարզաշապիկ 45 համարով:
Նշենք, որ Թրամփը ԱՄՆ-ի 45-րդ նախագահն է, իսկ նրա որդին՝ 11 ամյա Բարրոն Թրամփը, զինագործների երկրպագու է:

̰
Կխաղա՞ Մխիթարյանն «Արսենալ»-ի կազմում հունվարի 30-ին. Արսեն Վենգերն անդրադարձել է այդ հարցին

16:03 26.01.2018

Մխիթարյանը պատրաստ է խաղալ և երևում է, որ նա հրաշալի ֆուտբոլիստ է: Ես նրան ավելի լավ ճանաչեցի 2-3 օրվա ընթացքում, քանի դեռ մենք պատրաստվում էինք և փորձում գտնել նրա օպտիմալ խաղային դիրքը: Մխիթարյանը կիսապաշտպանությունում կարող է խաղալ ցանկացած դիրքում, բայց ոչ որպես պաշտպանողական խաղացող: Այս մասին ասել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:

̰
«Մխիթարյանը վարպետության բարձր մակարդակ ունի». Յան Ռայթ

19:36 25.01.2018

Sky Sports-ին հետ հարցազրույցի ժամանկ Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Յան Ռայթը, խոսել է զինագործների նորեկ Հենրիխ Մխիթարյանի մասի:
«Մխիթարյանը թոփ-խաղացող է: Ցավոք, մենք նրա լավագույն խաղը չտեսանք «Մանչեսթեր Յունայթեդում»: Նա դեռ փորձում է գտնել իրեն ԱՊԼ-ում:

̰
Հենրիխ Մխիթարյանի պաշտոնական ներկայացումը կուլիսներից

18:35 25.01.2018

Լոնդոնի «Արսենալի» ֆեյսբուքյան էջը հրապարակել է դեռևս չհրապարակված տեսանյութ Հենրիխ Մխիթարյանի պաշտոնական ներկայացման ֆոտոնկարահանումից:

̰
Արսենալի լեգենդը գովել է Մխիթարյանին

17:40 25.01.2018

«Արսենալի» լեգենդար ֆուտբոլիստ Թիերի Անրին խոսել է լոնդոնյան ակումբի նորեկ Հենրիխ Մխիթարյանի մասին.
«Ես Հենրիխի մեծ երկրպագուն էի, երբ նա դեռ խաղում էր Դորտմունդում, իսկ «Մանչեսթեր Յունայթեդում» նրա գործերն այնքան էլ հաջող չդասավորվեցին։ Մխիթարյանը համապատասխանում է «Արսենալի» խաղաոճին: Ժամանակը ցույց կտա, թե գործարքից ով ավելի շատ շահեց: Համենայն դեպս, Մխիթարյանը շարունակում է հիանալի ֆուտբոլիստ մնալ»,- Անրիի խոսքերն է մեջբերում «Express»-ը:

̰
Մխիթարյանը չէր խաղում Մոուրինյոյին լավագույն մարզիչ չճանաչելո՞ւ պատճառով

14:30 24.01.2018

Ժոզե Մոուրինյոյին լավագույն մարզիչ չճանաչելն ազդել է Մխիթարյանի ու մարզչի հարաբերությունների վատթարացման վրա, վստահ է «Մեդիամաք Սպորտի» գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը։

̰ ̰
Մոուրինյոն համարում է, որ թիմում գլխավոր աստղն ինքն է. Դավիթ Ալավերդյան

12:20 24.01.2018

Ժոզե Մոուրինյոն թիմի ֆուտբոլիստներին պարտադրում է խաղալ այն ֆուտբոլը, որ ինքն է նախընտրում։

̰
Մխիթարյանն ընկել է հոգեհարազատ միջավայր. Դավիթ Ալավերդյան

10:50 24.01.2018

Մթնոլորտի տեսանկյունից նույնպես այս ակումբները խիստ տարբեր են, ըստ Ալավերդյանի։

̰
«Իմ մարտահրավերն է ստիպել Մխիթարյանին առավելագույնս դրսևորել իրեն». Արսեն Վենգեր

19:22 23.01.2018

Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մամլո ասուլիսում խոսել է թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Ես լավ չեմ պատկերացնում, թե «Մանչեսթեր Յունայթեդում» մրցելույթներն ինչպես են ազդել Մխիթարյանի վրա: Առաջիկա երկու-երեք շաբաթում ես կստանամ բոլոր հարցերի պատասխանները: Մխիթարյանը գիտի, թե ինչ է պայքարը ամենբարձր մակարդակում: Հույս ունեմ, որ կկարողանամ նրանից կորզել առավելագույնը: Իմ խնդիրը հենց դա է լինելու: Չեմ կասկածում, որ նա մեծ ձգտումով և նվիրվածությամբ կխաղա: Իմ մարտահրավերն է ստիպել նրան առավելագույնը դրսևորել իր տաղանդները: Կարծում եմ՝ նա շատ բազմակողմանի է և կարող է շատ օգտակար լինել մեր թիմին»,- ասել է Արսեն Վենգերը:

̰
Հենրիխ Մխիթարյանը իր առաջին մարզումն է անցկացրել Լոնդոնի «Արսենալի» կազմում

17:16 23.01.2018

Հենրիխ Մխիթարյանը իր առաջին մարզումն է անցկացրել Լոնդոնի «Արսենալ»-ում։ Վաղը Անգլիայի Լիգայի գավաթի կիսաեզրափակչում «զինագործներն» ընդունելու են «Չելսի»-ին, սակայն առայժմ հայտնի չէ, հայ կիսապաշտպանը կմասնակցի այդ խաղին, թե ստիպված կլինի սպասել մինչև հաջորդ երեքշաբթի կայանալիք «Սուոնսի»-«Արսենալ» խաղին։

̰
Կմասնակցի՞ արդյոք Հենրիխ Մխիթարյանը «Չելսիի» հետ վաղը կայանալիք խաղին

16:01 23.01.2018

Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ՝ «Արսենալ»-«Չելսի» խաղից առաջ ֆուտբոլի երկրպագուներն ակտիվորեն քննարկում են՝ կխաղա՞ արդյոք Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» կազմում:

̰
Հենրիխ Մխիթարյանի նախկին խաղընկերները շնորհավորել են հայ ֆուտբոլիստին «Արսենալ» տեղափոխվելու կապակցությամբ

12:16 23.01.2018

Լոնդոնյան «Արսենալ» ֆուտբոլային ակումբի հետ պայմանագրի ստորագրումից հետո, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի նախկին խաղընկերները հայ ֆուտբոլիստին ուղղված շնորհավորական ուղերձներ են հրապարակել սոցիալական ցանցերում:

̰
Հենրիխ Մխիթարյանի առաջին հարցազրույցն «Արսենալ» տեղափոխվելուց հետո

09:35 23.01.2018

Ինչպես հայտնել է SHANTNEWS-ը, Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես արդեն «Արսենալ»-ի ֆուտբոլիստ է: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանն իր առաջին հարցազրույց է տվել Լոնդոնյան ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքին։

̰
Հենրիխ Մխիթարյանը ստորագրել է «Արսենալ»-ի հետ պայմանագիրը

21:14 22.01.2018

«Արսենալ»-ի պաշտոնական կայքը քիչ առաջ պաշտոնապես հայտարարեց Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության մասին։ Կայքը գրում է, որ ֆուտբոլիստը երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել լոնդոնյան ակումբի հետ Սանչեսի հետ փոխանակության գործարքի շրջանակներում։ Մխիթարյանն արդեն առաջին հարցազրույցն է տվել և նշել, որ շատ երջանիկ է «Արսենալ» տեղափոխության համար։

̰
Մխիթարյանն ու Սանչեսը հաջողությամբ բուժզննում են անցել ու համաձայնեցրել պայմանագրի կետերը

18:50 22.01.2018

Մխիթարյանն ու Սանչեսը սպասում են, որ տեղափոխության մասին պաշտոնապես կհայտարարվի այսօր, քանի որ երկուսն էլ հաջողությամբ բուժզննում են անցել:

̰
Բարի գալուստ «Արսենալ». յութուբյան հայտնի ալիքը տեսանյութ է պատրաստել Մխիթարյանի մասին

10:45 22.01.2018

ScoutNationHD յութուբյան ալիքը տեսանյութ է պատրաստել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Արսենալ» հավանական տեղափոխության մասին:

̰
Մխիթարյանն այսօր բուժզննում կանցնի Լոնդոնում.BBC

14:49 21.01.2018

Հենրիխ Մխիթարյանը համաձայնել է միանալ «Արսենալին», իսկ Ալեքսիս Սանչեսը՝ «Մանչեսթեր Յունայթեդին»

̰
Մխիթարյանը ժամանել է Լոնդոն, որտեղ պայմանագիր կստորագրի «Արսենալի» հետ

09:36 21.01.2018

Անցած գիշեր Հենրիխ Մխիթարյանը ժամանել է Լոնդոն, որտեղ, ըստ ամենայնի, պայմանագիր կստորագրի «Արսենալի» հետ: Այս մասին տեսագրություն է տարածվել համացանցում:

̰
BACK_TO_TOP