Գործերի վերաբացումը կարող է լինել անցումային արդարադատության էլեմենտ. Արտակ Զեյնալյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+36.09 oC

Գործերի վերաբացումը կարող է լինել անցումային արդարադատության էլեմենտ. Արտակ Զեյնալյան

15:31 07.06.2019

Մայիսի 30-ին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշել էր, որ օրինական կամ վստահելի դատավորը կարող է ընդունել որոշումներ, որոնք բոլորին դուր չեն գա, և դա անկախության գրավականներից մեկն է:

«Միշտ չէ, որ դատական ակտը հաճելի է իշխանության մյուս թևերին կամ նույնիսկ հասարակությանը: Նաև անկախ դատարանը պետք է զերծ լինի հասարակական ճնշումներից»:

Արտակ Զեյնալյանը նաև նշել էր, որ անցումային արդարադատության բաղադրիչ կարող է լինել հին գործերի վերաբացումը.

«Անցումային արդարադատության էլեմենտ կարող է լինել գործերի վերաբացումը, որոնցում օրինաչափորեն տեղի են ունեցել խախտումներ, օրինակ` Մարտի 1-ի գործերի վերաբացումը՝ հենվելով «Սաղաթելյանն ընդդեմ ՀՀ-ի» գործով Եվրոպական դատարանի վճռի վրա, «Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ ՀՀ» գործով վճռի վրա: Դա պետք է քննի արդեն վստահություն վայելող դատարանը»:

Ըստ Զեյնալյանի` հատուկ կամ արտակարգ դատարաններ չպետք է ստեղծվեն:

«Կարող է լինել հատուկ մարմին, այսինքն` ձևավորվի մարմին սահմանադրական փոփոխությունների արդյունքում կամ այդպիսի լիազորություններ տրվեն ԲԴԽ-ին: Բայց արտակարգ դատարաններ այլ արդար դատական քննության իրավունքի կիրառմամբ, որը մեզ հայտնի չէ, չի կարող լինել»:

Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ հրաժարականի դիմում է ներկայացրել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բանգլադեշի ռազմաօդային ուժերի ինքնաթիռն ընկել է քոլեջի շենքի վրա․ կան զոհեր ու վիրավորներ

15:35 21.07.2025

Բանգլադեշի ռազմաօդային ուժերի ինքնաթիռն ընկել է քոլեջի շենքի վրա․ կան զոհեր ու վիրավորներ

Բանգլադեշի մայրաքաղաքում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է առնվազն 19 մարդ, վիրավորների թիվը 100-150 է, հաղորդում է Daily Star-ը ՝ հղում անելով կառավարության պաշտոնյաներին։ «Մայլսթոուն քոլեջի տարածքում Բանգլադեշի ռազմաօդային ուժերի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է առնվազն 19 մարդ», – թերթին ասել է Բանգլադեշի հրշեջ և քաղաքացիական պաշտպանության մամուլի խոսնակ Շահջահան Շիկդերը։ Իր հերթին, Առողջապահության նախարարության գլխավոր […] ...

Լոնդոնը ցանկանում է հայտարարել «50-օրյա արշավ»՝ Ուկրաինային զինելու համար

15:26 21.07.2025

Լոնդոնը ցանկանում է հայտարարել «50-օրյա արշավ»՝ Ուկրաինային զինելու համար

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին պատրաստվում է հուլիսի 21-ին Կիևի դաշնակիցների հանդիպմանը կոչ անել Ուկրաինային զինելու «50-օրյա արշավ» սկսել, հաղորդում է The Telegraph-ը։ Հրատարակության տվյալներով՝ Հիլին պնդելու է, որ Ուկրաինային Արևմուտքի ռազմական աջակցությունն ավելանա՝ Ռուսաստանին ստիպելու համար նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Հուլիսի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնաց «շատ խիստ մաքսատուրքեր» սահմանել, եթե ուկրաինական […] ...

Լևոն Արոնյանը` Freestyle Chess Grand Slam Tour-ի հաղթող

15:18 21.07.2025

Լևոն Արոնյանը` Freestyle Chess Grand Slam Tour-ի հաղթող

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը դարձել է Freestyle Chess Grand Slam Tour Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող։ Եզրափակչում 42-ամյա շախմատիստը 1,5-0,5 հաշվով հաղթել է Հանս Նիմանին։ Արոնյանն առաջին պարտիայում սև ֆիգուրներով ոչ-ոքի է գրանցել, այնուհետև հաղթել է սպիտակներով։ Արոնյանը մրցաշարի մրցանակային հիմնադրամից ստացել է 200 հազար դոլար։ Հիշեցնենք, որ մինչև եզրափակիչ […] ...

3 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 66-րդ միջազգային օլիմպիադայում

15:10 21.07.2025

3 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 66-րդ միջազգային օլիմպիադայում

«Մաթեմատիկա» առարկայի 66-րդ միջազգային օլիմպիադայում ՀՀ դպրոցականներն արժանացել են 3 բրոնզե մեդալների և 3 գովասանագրերի: Օլիմպիադան անցկացվել է հուլիսի 10-20-ն Ավստրալիայի Սանշայն Քոսթ (Sunshine Coast) քաղաքում՝ երկու տեսական փուլերով։ Օլիմպիադային մասնակցել է 110 երկրի 630 աշակերտ։ Բրոնզե մեդալների են արժանացել Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտներ Սարգիս Առաքելյանը (10-րդ դասարան) ու Ծովակ Եգորյանը (12-րդ […] ...

Իրանի դիրքորոշումը Հարավային Կովկասում տրանսպորտային միջանցքների վերաբերյալ անփոփոխ է մնում․ Բաղայի

15:05 21.07.2025

Իրանի դիրքորոշումը Հարավային Կովկասում տրանսպորտային միջանցքների վերաբերյալ անփոփոխ է մնում․ Բաղայի

Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների և միջանցքների վերաբերյալ Իրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Այս մասին այսօրվա մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Իսմայիլ Բաղային։ «Մենք աջակցում ենք տարածաշրջանի երկրների միջև փոխանակումների և կապերի ընդլայնմանը։ Սակայն դա չպետք է խախտի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանները և չպետք է փոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը։ […] ...

SHANTNEWS

15:00 21.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP