15:41 07.06.2019
Այսօր ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ հրաժարականի դիմում է ներկայացրել:
Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ մայիսի 30-ին, Արտակ Զեյնալյանը «Հեռանկարի» տաղավարում նշել էր, որ դատական իշխանության նկատմամբ կա կուտակված անվստահություն.
«Դատական իշխանության հանդեպ եղել է շատ մեծ անվստահություն, և այն կուտակվել է: Եվ մենք այսօր կարիք ունենք, որ այդ վստահությունը վերականգնվի: Տարիների ընթացքում դատական ակտերը կատարելագործվել են, դարձել են մատչելի, հասանելի բոլորին: Սակայն դատական իշխանության նկատմամբ դեֆիցիտը մնում է, և կարիք է առաջացել ավելի ինտենսիվ, ավելի մեծ տեմպերով իրականացնել գնահատում՝ դատավորների գնահատում: Գնահատումը վեթինգին համարժեք բառ է»:
Զեյնալյանը նաև նշել է, որ ստեղծված անվստահությունը միայն դատավորների նկատմամբ չէ, այլև քննիչների, դատախազների և այլն, սակայն, քանի որ բոլոր մյուս մարմինների կատարած աշխատանքի գնահատականը տալիս է դատարանը՝ պետք է սկսել դատավորներից:
«Վստահության վերականգնման շղթայական ռեակցիան պետք է սկսել դատարաններից, որովհետև բոլոր մյուս մարմինների կատարած աշխատանքի գնահատականը տալիս է արդարադատությունը՝ դատարանները: Ժողովրդական պետությունում գեներացվում է այնքան վեճ, որի քննելու համար անհարժեշտ է շուրջ 21 դատավոր` 100.000 բնակչի հաշվարկով: Հայաստանն այս պահին կարողանում է պահել 7 դատավոր` 100.000 բնակչի հաշվարկով: Եվ այդ դատավորները պետք է վարձատրվեն այնքան, որ նրանք զերծ լինել կոռուպցիայից և նրանց մոտ չառաջանա կասկած, որ իրենց վաստակն այնքան է, որ այլ ազդեցություն չեն կրի»:
15:50 21.07.2025
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով Թբիլիսիում է․ ստորագրվել է ռեադմիսիոն համաձայնագիրՀուլիսի 21-ին երկօրյա աշխատանքային այցով Թբիլիսի է ժամանել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը։ Դիմավորման պաշտոնական արարողության ընթացքում Հայաստանի ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարար Գելա Գալաձեն ծաղկեպսակ են դրել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին։ Այնուհետև տեղի է ունեցել երկկողմ հանդիպում։ Վրաստանի ՆԳ նախարար Գելա Գելաձեն, ողջունելով Հայաստանի պատվիրակությանը, կարևորել է ջերմ […] ...
15:43 21.07.2025
Պեսկովը խոստովանել է, որ Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում բարդ շրջան էՌուսաստանը հույս ունի, որ Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերություններում դժվարին շրջանը կանցնի, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Երբեմն պատահում է, որ երկու երկրների հարաբերություններում դժվար շրջաններ են լինում։ Հիմա այդ շրջաններից մեկն է։ Հուսով ենք, որ այս շրջանը կանցնի», – ասել է Պեսկովը ՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք Բաքվում վերջին […] ...
15:35 21.07.2025
Բանգլադեշի ռազմաօդային ուժերի ինքնաթիռն ընկել է քոլեջի շենքի վրա․ կան զոհեր ու վիրավորներԲանգլադեշի մայրաքաղաքում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է առնվազն 19 մարդ, վիրավորների թիվը 100-150 է, հաղորդում է Daily Star-ը ՝ հղում անելով կառավարության պաշտոնյաներին։ «Մայլսթոուն քոլեջի տարածքում Բանգլադեշի ռազմաօդային ուժերի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է առնվազն 19 մարդ», – թերթին ասել է Բանգլադեշի հրշեջ և քաղաքացիական պաշտպանության մամուլի խոսնակ Շահջահան Շիկդերը։ Իր հերթին, Առողջապահության նախարարության գլխավոր […] ...
15:26 21.07.2025
Լոնդոնը ցանկանում է հայտարարել «50-օրյա արշավ»՝ Ուկրաինային զինելու համարՄեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին պատրաստվում է հուլիսի 21-ին Կիևի դաշնակիցների հանդիպմանը կոչ անել Ուկրաինային զինելու «50-օրյա արշավ» սկսել, հաղորդում է The Telegraph-ը։ Հրատարակության տվյալներով՝ Հիլին պնդելու է, որ Ուկրաինային Արևմուտքի ռազմական աջակցությունն ավելանա՝ Ռուսաստանին ստիպելու համար նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Հուլիսի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնաց «շատ խիստ մաքսատուրքեր» սահմանել, եթե ուկրաինական […] ...
15:18 21.07.2025
Լևոն Արոնյանը` Freestyle Chess Grand Slam Tour-ի հաղթողՀայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը դարձել է Freestyle Chess Grand Slam Tour Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող։ Եզրափակչում 42-ամյա շախմատիստը 1,5-0,5 հաշվով հաղթել է Հանս Նիմանին։ Արոնյանն առաջին պարտիայում սև ֆիգուրներով ոչ-ոքի է գրանցել, այնուհետև հաղթել է սպիտակներով։ Արոնյանը մրցաշարի մրցանակային հիմնադրամից ստացել է 200 հազար դոլար։ Հիշեցնենք, որ մինչև եզրափակիչ […] ...
15:10 21.07.2025
3 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 66-րդ միջազգային օլիմպիադայում«Մաթեմատիկա» առարկայի 66-րդ միջազգային օլիմպիադայում ՀՀ դպրոցականներն արժանացել են 3 բրոնզե մեդալների և 3 գովասանագրերի: Օլիմպիադան անցկացվել է հուլիսի 10-20-ն Ավստրալիայի Սանշայն Քոսթ (Sunshine Coast) քաղաքում՝ երկու տեսական փուլերով։ Օլիմպիադային մասնակցել է 110 երկրի 630 աշակերտ։ Բրոնզե մեդալների են արժանացել Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտներ Սարգիս Առաքելյանը (10-րդ դասարան) ու Ծովակ Եգորյանը (12-րդ […] ...