Ինչո՞վ են զբաղվում նախկին նախարարները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+32.09 oC

Ինչո՞վ են զբաղվում նախկին նախարարները

13:36 04.06.2019

ՀՀ կառավարության կառուցվածքային փոփոխությունների հետևանքով նախարարությունների թիվը նվազել է՝ 17-ից հասնելով 12-ի: SHANTNEWS.am-ն առանձնացրել է՝ ո՞ր նախարարներն են պահպանել իրենց պաշտոնը, և ինչո՞վ են զբաղվում արդեն նախկին նախարարները:

Նախարարի պաշտոնը պահպանել են.

  • պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը,
  • առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը,
  • աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը,
  • արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը,
  • արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը,
  • արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը,
  • ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նախարարությունների վերակազմավորումից հետո նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար,

բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը՝ շրջակա միջավայրի նախարար,

տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար,

տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար,

տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ էկոնոմիկայի նախարար:

  • Մխիթար Հայրապետյանը, որը Սփյուռքի նախարարի պաշտոնն էր զբաղեցնում, այժմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ է:
  • Իշխանական խմբակցության անդամ է նաև մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը:
  • Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն ընտրվեց ՏՄՊՊՀ նախագահ։
  • Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը ընտրվեց ՀԾԿՀ նախագահ:

Իսկ սպորտի նախարարի պարտականություններն իրականացնող Գաբրիել Ղազարյանն առայժմ գործազուրկ է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 20-26-ը

23:59 30.07.2025

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 20-26-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 20-26-ը (2025թ․): Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 20-ին և 26-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 22-ին, 23-ին և 24-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 21-ին։ Հրազդան քաղաքում՝ հուլիսի 22-ին, 23-ին, […] ...

Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն և Չինաստանը կկարողանան արդար առևտրային համաձայնագիր կնքել

23:55 30.07.2025

Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն և Չինաստանը կկարողանան արդար առևտրային համաձայնագիր կնքել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կանխատեսում է, որ Միացյալ Նահանգները և Չինաստանը կկարողանան մշակել «շատ արդար» համաձայնագիր երկկողմ առևտրի ապագա պայմանների վերաբերյալ։ «Մենք առաջ ենք շարժվում Չինաստանի հետ։ Չինաստանի հետ ամեն ինչ լավ է ընթանում։ Կարծում եմ՝ ամեն ինչ շատ լավ կստացվի։ Կարծում եմ՝ մենք շատ արդար գործարք կունենանք Չինաստանի հետ», – Սպիտակ տանը լրագրողների հետ […] ...

Չիլիի մայրցամաքային ափին տարհանում է սկսվել ցունամիի սպառնալիքի պատճառով

23:49 30.07.2025

Չիլիի մայրցամաքային ափին տարհանում է սկսվել ցունամիի սպառնալիքի պատճառով

Չիլիի իշխանությունները ծանուցումներ են ուղարկել երկրի մայրցամաքային մասի ափամերձ գոտիներում տարհանման անհրաժեշտության մասին: Այս մասին հայտնել է հանրապետության ներքին գործերի նախարար Ալվարո Էլիսալդեն։ «Բոլոր տարհանման ծանուցումները ուղարկվել են Արիկայից և Պարինակոտայից մինչև Լոս Լագոս շրջաններ», – ասել է նա մամուլի ասուլիսում։ Ավելի վաղ Կամչատկայում երկրաշարժի հետևանքով առաջացած ալիքների առաջին շարքը հասել է Չիլիի Զատկի կղզի: […] ...

Իսակովի պողոտայում հաստաբուն ծառից ճյուղը կոտրվել և ընկել է կայանված «Ford Transit», «Mercedes» մեքենաների և «Hyundai» ավտոբուսի վրա

23:45 30.07.2025

Իսակովի պողոտայում հաստաբուն ծառից ճյուղը կոտրվել և ընկել է կայանված «Ford Transit», «Mercedes» մեքենաների և «Hyundai» ավտոբուսի վրա

Հուլիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտա թիվ 8 հասցեի մոտ ծառի ճյուղը կոտրվել և ընկել է կայանված ավտոմեքենաների վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 […] ...

Երևանի սրտաբանական հիվանդանոցի հարևանությամբ հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են տարածումը

23:39 30.07.2025

Երևանի սրտաբանական հիվանդանոցի հարևանությամբ հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են տարածումը

Հուլիսի 29-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի սրտաբանական հիվանդանոցի հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։ Հրշեջները նախ […] ...

Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է Ստեփանավանի բժշկական կենտրոնի հագեցվածությանն ու հնարավորություններին

23:26 30.07.2025

Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է Ստեփանավանի բժշկական կենտրոնի հագեցվածությանն ու հնարավորություններին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի հաջորդ կանգառը Ստեփանավանի բժշկական կենտրոնն էր։ Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից: Չնախատեսված այցերը, թերևս, թույլ են տալիս ամենաօբյեկտիվ կերպով ծանոթանալ բժշկական կենտրոնի առօրյա աշխատանքին ու տիրող մթնոլորտին։ Նախարարը Ստեփանավանի բժշկական կենտրոնում եղել է բոլոր բաժանմունքներում, ծանոթացել տրամադրվող բուժծառայության ծավալին, հագեցվածությանն ու հնարավորություններին, զրուցել այստեղ բուժում […] ...

BACK_TO_TOP