TIME
Ամսաթիվ
17 05 2024
  • $
    388.09
  • RUBLE
    4.27
  • 421.93
WEATHER
+13.09 oC

Բակո Սահակյան

Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի մասնակիցներին

18:40 01.07.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 1-ին հանդիպում է ունեցել Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի մի խումբ մասնակիցների հետ: Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախում առողջապահության զարգացման, այս ոլորտում Հայաստանի և Սփյուռքի հետ համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր: Նշանակալի այս միջոցառման մեկնարկն Արցախում Բակո Սահակյանը համարել է խորհրդանշական և […]

̰
Սասուն Խաչատրյանը՝ ՀՔԾ լուծարման ու Բակո Սահակյանի հարցաքննության մասին

11:38 01.07.2019

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանից հուլիսի 1-ին լրագրողները հետաքրքրվեցին՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը հարցաքննվել է Մարտի 1-ի քրգործի շրջանակներում: «Այսօր մարտի 1-ի դեպքից չենք խոսում, այսօր տոն է: Եկեք օրվա խորհրդից խոսենք, լա՞վ»,- ասաց նա: Հարցին՝ հաստատո՞ւմ է այդ տեղեկությունները, թե՞ հերքում, Խաչատրյանը պատասխանեց. «Ո՛չ հաստատում եմ, ո՛չ էլ հերքում»: Լրագրողները ՀՔԾ […]

̰
Բակո Սահակյանը ծննդյան առթիվ շնորհավորել է Սերժ Սարգսյանին

11:48 30.06.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանին` ծննդյան օրվա կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո՛ Սերժ Ազատի, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի՝ Ձեր ծննդյան 65-ամյակի կապակցությամբ: Դուք մեծ ավանդ ունեք Արցախյան ազգային-ազատագրական […]

̰
Բակո Սահակյանը ծաղկեպսակ է դրել անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանին

11:36 29.06.2019

Հայրենիքի համար նահատակվածների եւ անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 29-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

̰
Բակո Սահակյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանի տարեդարձը

11:44 23.06.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 23-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ ծննդյան կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Մեծարգո՛ Արմեն Վարդանի, Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ: Թող Հայաստանի Հանրապետության Նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում Ձեր հարուստ փորձը, գիտելիքներն ու հմտությունները մեծապես […]

̰
Բակո Սահակյանը մասնակցել է Համահայկական 7-րդ խաղերի ջահը վառելու արարողությանը

23:59 22.06.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 22-ին Տիգրանակերտում մասնակցել է Համահայկական 7-րդ խաղերի ջահի վառման հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման արարողությունը կկայանա օգոստոսի 6-ին՝ Ստեփանակերտում:

̰
Բակո Սահակյանը շնորհավորել է բուժաշխատողներին

11:25 21.06.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 21-ին շնորհավորական ուղերձ է հղել Բուժաշխատողի օրվա առթիվ: «Սիրելի՛ բուժաշխատողներ, Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Շնորհավորում եմ և խորին երախտագիտություն հայտնում ձեզ ձեր չափազանց կարևոր ծառայության համար, այն ուշադրության, հոգատարության ու կարեկցանքի, որ ցուցաբերում եք մեր քաղաքացիների հանդեպ: Առողջապահությունն […]

̰
Փաշինյանը մանրամասնել է իր վերաբերմունքը Քոչարյանի համար Բակո Սահակյանի միջնորդությանը

17:00 15.06.2019

Ի՞նչ հակասությունների մասին է խոսքը։ Կարող են լինել տարբեր խնդիրներ, որոնց վերաբերյալ Երևանում ու Ստեփանակերտում լինել տարբեր կարծիքներ։ Խոսքը նաև Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար Բակո Սահակյանի միջնորդության մասին է։ Այս մասին SHANTNEWS-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը հիշեցրեց իր խոսքերը այն մասին, որ բարոյական առումով կարող է հասկանալի լինել Սահակյանի […]

̰
Բակո Սահակյանն ընդունել է Հայկ Մարությանին

18:34 13.06.2019

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 13-ին ընդունել է Երևանի քաղաքապետարանի պատվիրակությանը՝ քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են Երևանի և Ստեփանակերտի ու Արցախի շրջանների համագործակցությանն առնչվող հարցեր: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանի անմիջական մասնակցությամբ Արցախում կյանքի են կոչվել տարբեր ծրագրեր՝ կարևոր ու պահանջված համարելով փոխգործակցության բարձր մակարդակի պահպանումը: Հանդիպմանը մասնակցում էին Ստեփանակերտի քաղաքապետ […]

̰
Բակո Սահակյանն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին

17:10 13.06.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 13-ին ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին և նրան ուղեկցող անձանց: Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել բարոնուհու աջակցությունն Արցախին՝ այն համարելով անշահախնդիր մարդասիրության և անկեղծ ընկերության օրինակելի դրսևորում:

̰
Արթուր Աղաբեկյանն ազատվել է Բակո Սահակյանի խորհրդականի պաշտոնից

15:55 10.06.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի` հունիսի 10-ին ստորագրված հրամանագրով` Արթուր Աղաբեկյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

̰
Բակո Սահակյանը հանդիպել է Արցախում անցկացվող ֆուտբոլի առաջնության կամավորականների հետ

17:44 09.06.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 9-ին հանդիպել է Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի Եվրոպայի առաջնության կազմակերպչական աշխատանքներին ակտիվորեն մասնակցած երիտասարդ կամավորականների հետ: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են` Արցախի նախագահը երախտագիտություն է հայտնել նրանց այս օրերին իրականացրած քրտնաջան ու բարեխիղճ աշխատանքի համար  և  մաղթել հաջողություններ ու ամենայն բարիք։

̰
Բակո Սահակյանը զբոսնում է քաղաքում

23:28 05.06.2019

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը զբոսնել է Ստեփանակերտում, լուսանկարվել երեխաների հետ և զրուցել քաղաքացիների հետ։

̰
Վերջերս ՀՀ վարչապետը տրամադրել է մեզ որոշ փաստաթղթեր բանակցային գործընթացի մասին. Բակո Սահակյան

18:42 05.06.2019

Եթե կան կասկածներ, անվստահություն, կարևոր եմ համարում փոխադարձ հարգանքի մթնոլորտում քննարկումները: Այս մասին «Արցախպրես» լրատվական գործակալությանը և «Ազատ Արցախ» թերթին տված հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը՝ անդրադառնալով այսօր լրագրողների հետ ճեպազրույցում «դավադիր ուժերի» հետ կապված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը: Ստորև ներկայացնենք հարցազրույցից հատված. – Պարո՛ն նախագահ, այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ […]

̰
Բակո Սահակյանը հետմահու պարգևատրել է հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Սիփան Մելքոնյանին

12:49 02.06.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Սիփան Մելքոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հիշեցնենք, որ հունիսի 1-ին՝ ժամը 07:30-ի սահմանում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային […]

̰
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ

11:29 01.06.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ծննդյան օրվա կապակցությամբ: Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է. «Մեծարգո՛ Նիկոլ Վովայի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ և ամենայն […]

̰
Բակո Սահակյանը ԵԱԿՀ ՄԽ համանախագահների հետ քննարկել է սահմանային իրավիճակը

19:40 29.05.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 28-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին և նրանց ուղեկցող պաշտոնյաներին: Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախի ու Ադրբեջանի սահմաններում տիրող իրավիճակին և վերջին զարգացումներին առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի […]

̰
Բակո Սահակյանը հանդիպել է Արցախի ֆուտբոլի հավաքականի անդամների հետ

14:03 29.05.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 29-ին հանդիպում է ունեցել Արցախի ֆուտբոլի հավաքականի հետ՝ թիմի մարզիչ Սլավա Գաբրիելյանի գլխավորությամբ: ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ Բակո Սահակյանը հետաքրքրվել է Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ԿՈՆԻՖԱ) Եվրոպայի առաջնությանը Արցախի հավաքականի նախապատրաստման գործընթացով, ընդգծել, որ հանրապետությունում մեծ են մեր թիմի հաջողությունների նկատմամբ սպասելիքները և մաղթել նրանց հաղթանակներ: […]

̰
Այսօր բոլորիս պարտքն է անել ամեն ինչ՝ մեր Եռամիասնությունը միշտ անսասան պահելու ուղղությամբ. Բակո Սահակյանի ուղերձը

10:11 28.05.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ: Այսօր տոն է բոլոր հայերի համար՝ Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում, հայրենիքում թե նրա սահմաններից դուրս: Դժվար է […]

̰
Բակո Սահակյանն ու Հրայր Թովմասյանը հանդիպել են

13:15 24.05.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին և նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը: Հանդիպմանը քննարկվել են դատական ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցեր:

̰
Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել

17:00 22.05.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 22-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն Ստեփանակերտի քաղաքապետի ու հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ և նրանց հետ քննարկել մի շարք սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Հատուկ ուշադրություն է դարձվել գյուղատնտեսության և շինարարության ոլորտներին: Խորհրդակցությանը ներկա էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

̰
Ինչ են խոսել պատգամավորները Բակո Սահակյանի հետ

21:45 20.05.2019

Խորհրդարևանում այսօր  «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հանդիպել են Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի  ու մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ: Հանդիպման նախաձեռնողը եղել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը: Մոտ 2 ու կես ժամ տևած հանդիպումից հետո Բակո Սահակյանը լրագրողներին մանրամասնել է, թե ինչ հարցերի շուրջ են ընթացել քննարկումները: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ես բացառում եմ, որ մենք ունենք լարվածություն. Բակո Սահակյան

20:15 20.05.2019

Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի առաջարկով հանդիպում է կամզակերպվել. «Մենք դեռ Ստեփանակերտում պայմանավորվել ենք քննարկել և խոսել առաջնահերթ խնդիրների մասին: Այս կարգի հանդիպումները հնարավորություն են տալիս նախանշել հաջորդ առաջադրանքները և գտնում եմ, որ այս ձևաչափը օգտակար է բոլոր առումներով: Ես բացառում եմ, որ մենք ունենք […]

̰
Չունեմ տեղեկություններ, որ կան ուժեր, որ մտադիր են պատերազմ հրահրել, տարածք հանձնել․ Բակո Սահակյան

18:48 20.05.2019

Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ Արցախում կան ուժեր, որոնք փորձում են պատերազմ հրահրել, տարածքներ հանձնել ու դրա մեղքը բարդել ՀՀ կառավարության վրա։ «Եթե կան այդպիսի գործիչներ և այդպիսի ուժեր, մենք պարտավոր ենք բացահայտել այդ մարդկանց։ Եվ եթե կա այդպիսի նպատակներ, բնականաբար, ես էլ […]

̰
Դա լրացուցիչ լարվածություն առաջացնելու նպատակ չուներ․ Բակո Սահակյանը՝ Քոչարյանի համար միջնորդելու մասին

18:40 20.05.2019

«Այդ քայլը նպատակ չէր հետապնդում լրացուցիչ լարվածություն առաջացնելու, ընդհակառակը, այդ քայլը նպատակ էր հետապնդում, եթե կա լարվածություն, այդ լարվածությունը թուլացնելու»,- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու իրենց միջնորդության մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց Արցախի նախագահ Բակո Սահակյանը։ Նրա խոսքերով՝ միջնորդության մեջ նշված է եղել, որ դա ՀՀ դատական գործընթացը կասկածի տակ առնելու քայլ […]

̰
Փակ հանդիպում. Բակո Սահակյանն այսօր կլինի ԱԺ-ում

15:09 20.05.2019

SHANTNEWS.am-ի տեղեկություններով` Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր լինելու է ՀՀ ԱԺ-ում: Նա հանդիպելու է «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ։ Հանդիպումը տեղի է ունենալու երեկոյան։ Չի բացառվում, որ այդ հանդիպման ընթացքում քննարկվի նաև Բակո Սահակյանի և Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի երաշխավորության հարցը: Հիշեցնենք, որ նրանք էին երաշխավորություն ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու հարցով։

̰
Բակո Սահակյանի խնդրանքին բարոյապես նորմալ եմ նայում, բայց քաղաքական իմաստով հարցեր կան․ Փաշինյան

17:57 17.05.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու միջնորդություն ներկայացնելուց հետո Բակո Սահակյանը այդ մտադրության մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ստացել նրա կարծիքը։ Այս մասին այսօր ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպմանն ասել է ինքը՝ Փաշինյանը։ «Դիմելուց մեկ օր առաջ նա ինձ տեղեկացրել է, և ես հայտնել եմ իմ վերաբերմունքը։ Բարոյապես նորմալ եմ համարում, բայց […]

̰
Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը պատրաստ են ստանձնել պատասխանատվություն Ռոբերտ Քոչարյանի համար

18:18 16.05.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում, որտեղ քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին հարցը, Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում վերահաստատեցին իրենց կողմից ներկայացված անձնական երաշխավորությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ:  Դատարանը նրանց դարձյալ տեղեկացրեց, որ Քոչարյանը […]

̰
Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դատարանում են` Ռ. Քոչարյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորությամբ

17:12 16.05.2019

Ուղիղ ժամը 17.00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայր են ժամանել Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը: Նրանք այստեղ են երաշխավորությամբ` փոխելու Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը: Նրանք վաղուց էին երաշխավորագրեր ներկայացրել, սակայն դատարանը հայտնել էր, որ նրանց ներկայությունը դատարանում պարտադիր է, քանի որ պետք է նրանց տեղեկացնեն ոչ միայն […]

̰
Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դատարանի դահլիճում են

17:04 16.05.2019

Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանն ու նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը դատարանի դահլիճում են: Նրանք երաշխավորագրեր են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցով: Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունն ընթանում է դռնբաց, քննվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ հարցը: Քոչարյանը հայտարարել է, որ լրագրողներին պետք է դուրս հրավիրեն դահլիճից, քանի որ ինքը պետական […]

̰
BACK_TO_TOP