TIME
Ամսաթիվ
17 05 2024
  • $
    388.09
  • RUBLE
    4.27
  • 421.93
WEATHER
+9.09 oC

Բակո Սահակյան

Ե՞րբ դատարան կժամանեն Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը

14:29 16.05.2019

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը շարունակվում է: Ինչպես արդեն հայտնել էինք, Քոչարյանի պաշտպանները ներկայացնում են հիմնավորումներ, ըստ որոնց` այս փուլում կալանավորումը որպես խափանման միջոց չպետք է կիրառվի: Ե՞րբ են դատարան ներկայանալու Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, ովքեր անձնական երաշխավորություն են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման […]

̰
Հայաստանում և Արցախում զորակոչը մեկնարկում է

12:59 16.05.2019

ՀՀ կառավարությունը մայիսի 16-ին որոշում ընդունեց «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին»: Կառավարությունը որոշում է. 1.Հայտարարել 2019 թվականի մայիս-հուլիս ամիսներին ՀՀ արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը (այսուհետ` 2019 թվականի ամառային զորակոչ), որոնց 18 տարին լրանում է մինչև 2019 թվականի […]

̰
Դատավորը հորդորեց Բակո Սահակյանին ու Արկադի Ղուկասյանին վաղը գալ դատարան

17:33 15.05.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը միջնորդեց, որ դատարանը հնարավոր համարի երաշխավորագիր ներկայացրած Արցախի ներկա ու նախկին նախագահներ Բակո Սահակյանին ու Արկադի Ղուկասյանին հանդես գալ ոչ թե դատարանում, այլ տեսակապով, քանի որ գործող նախագահը օրակարգային խիտ աշխատանքային գրաֆիկ ունի, սակայն դատավորը […]

̰
Բակո Սահակյանն ընդունել է Ավստրալիայի հայ ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչներին 

18:37 11.05.2019

 Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ՝ qննարկվել են մարդասիրական ոլորտում Ավստրալիայի և Արցախի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Նախագահը նշել է, որ Արցախը շահագրգռված է Ավստրալիայի հետ կապերի խորացմամբ և ընդլայնմամբ` կարևորելով այստեղ Ավստրալիայի միավորված եկեղեցու և Ավստրալիայի հայ ավետարանչական ընկերակցության աջակցությունն ու գործուն մասնակցությունը:

̰
Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը քննարկել են երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր

15:25 09.05.2019

Մայիսի 9-ին տեղի է ունեցել նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որը Արցախում է գտնվում Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ու Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել է հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

̰
Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին

13:09 09.05.2019

ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր` մայիսի 9-ին, շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին Հաղթանակի տոնի, ԼՂՀ Պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ։ Ռոբերտ Քոչարյանն իր ուղերձում, մասնավորապես, նշել է․ «Շուշիի ազատագրումը խորհրդանշում է հայերիս անկոտրում կամքը՝ կառուցելու ինքնիշխան պետություն, պահպանելու ազգային ինքնությունը, ապահովելու ազատ զարգացումը։ Մեր կատարած […]

̰
Բակո Սահակյանը Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Փաշինյանին և նրա տիկնոջը

11:19 09.05.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը տիկնոջ՝ Անահիտ Սահակյանի հետ մայիսի 9-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ու Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

̰
Մենք հիշում և փառաբանում ենք հայրենիքի անկախության ու ազատության համար իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր նահատակներին․ Բակո Սահակյանի ուղերձը

09:58 09.05.2019

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձի առթիվ: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի կրատվական ծառայությունից։ Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի թանկագի՛ն վետերաններ, Պաշտպանության բանակի հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ, Արցախի Հանրապետության իշխանությունների և […]

̰
Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու խնդրանքով դիմել են ՀՀ գլխավոր դատախազին

15:10 07.05.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մայիսի 9-ին ընդառաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով: ՀՀ գլխավոր դատախազին ուղղված նամակում մասնավորապես ասված է. «Հարգելի՛ պարոն Դավթյան, ինչպես գիտեք, ամեն տարի մայիսի 9-ին Արցախում հանդիսավորությամբ նշվում է Հաղթանակի տոնը, Արցախի Հանրապետության պաշտպանության […]

̰
Բակո Սահակյանը Տիգրան Մանսուրյանին «Երախտագիտություն» մեդալ է հանձնել

14:01 03.05.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր հանդիպել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ: Նրանք քննարկել են մշակույթի ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Բակո Սահակյանը 80-ամյա հոբելյանի կապակցությամբ անվանի կոմպոզիտորին է հանձնել «Երախտագիտություն» մեդալ՝ կարևորելով նրա ավանդն Արցախում մշակույթի զարգացման գործում: Հանդիպմանը մասնակցել են ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, […]

̰
Բակո Սահակյանն ուղերձ է հղել Աշխատանքի միջազգային օրվա առթիվ

15:18 01.05.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մայիսի 1-ի` Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ: Հայ ժողովուրդը միշտ աչքի է ընկել իր […]

̰
Բակո Սահակյանը Ստեփանակերտում ներկա է գտնվել «Վերադարձ» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությանը

10:31 27.04.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 26-ին Ստեփանակերտում ներկա է գտնվել «Վերադարձ» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրմանը: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Նախագահը երախտագիտություն է հայտնել հայտնի ռուսաստանցի լրագրող Սվետլանա Կուլչիցկայային եւ նրա թիմին Արցախի պատմության ու ազգային- ազատագրական պայքարի մասին նման արժեքավոր գործի ստեղծման համար:

̰
Բակո Սահակյանը հանդիպել է պատանիների և երիտասարդների Սամբոյի Եվրոպայի առաջնության արցախցի մրցանակակիրների հետ

12:15 26.04.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 25-ին հանդիպում է ունեցել Սամբոյի Եվրոպայի պատանիների և երիտասարդների առաջնության արցախցի չեմպիոնների և մրցանակակիրների հետ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նախագահ Սահակյանը շնորհավորել է ներկաներին և ընդգծել, որ Արցախի մարզիկների ու մարզիչների գրանցած հաջողությունները նշանակալի իրադարձություն են մեր հանրապետության սպորտային կյանքում: «Ուզում եմ […]

̰
Բակո Սահակյանը ծաղիկներ է դրել Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին

16:08 24.04.2019

Ապրիլի 24-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է մայրաքաղաքի հուշահամալիր և ծաղիկներ դրել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:  

̰
Միասնությունն է մեզ դարձնում ավելի ուժեղ ու հաստատակամ. Բակո Սահակյանի ուղերձը

10:21 24.04.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 24-ին ուղերձ է հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Ինչպես ամեն տարի ապրիլի 24-ին, այնպես էլ այսօր մեր ողջ ժողովուրդը սգում և ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, 1․5 միլիոն հայերի, ովքեր սրի […]

̰
Բակո Սահակյանը Ստեփանակերտում մասնակցել է Սուրբ Հարության տոնի պատարագին

12:37 21.04.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 21-ին երկրի բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճար և մասնակցել Սուրբ Հարության տոնի պատարագին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

̰
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է ընթանա խաղաղ ճանապարհով. Բակո Սահակյան

22:43 17.04.2019

Արցախի Ազգային ժողովը ապրիլի 17-ին գումարել է հերթական նիստը: Բացելով նիստը՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը ներկաների անունից զորակցություն է հայտնել Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին համամարդկային մշակութային արժեք ունեցող Փարիզի Աստվածամոր տաճարին պատուհասած աղետի կապակցությամբ և հայտնել, որ առաջիկայում Արցախ-Ֆրանսիա բարեկամության շրջանակի նիստի ընթացքում կհստակեցվի, թե ինչպիսի օժանդակություն կարող է ցուցաբերվել: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի […]

̰
Արցախյան հիմնախնդիրը մեզ համար ունի ճակատագրական նշանակություն. Բակո Սահակյան

19:12 17.04.2019

Մեր դիրքորոշման մասին այս տարիների ընթացքում մենք բազմիցս հայտնել ենք, որ թե՛ տարածքների և թե՛ կարգավիճակի առումներով վերադարձ անցյալին չի լինելու: Սյս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, Արցախի խորհրդարանում կայացած լիագումար նիստի ժամանակ ասել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, հաղորդում է «Արցախպրես»-ը: Անդրադառնալով վերջերս Վիեննայում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը՝ […]

̰
Բակո Սահակյանը զբոսաշրջությանը նվիրված խորհրդակցություն է անցկացրել

14:29 15.04.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 15-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված զբոսաշրջության ոլորտին: Համապատասխան զեկույցներով հանդես են եկել ոլորտի պատասխանատուները: Նախագահը կարևորել է զբոսաշրջության դերը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, Արցախն արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելու գործում՝ համապատասխան հանձնարարականներ տալով նախանշված ծրագրերի իրականացման ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

̰
Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին

11:01 10.04.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 9-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հանդիպմանը քննարկվել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

̰
Առողջապահությունը կմնա Արցախի կենսական նշանակություն ունեցող բնագավառներից մեկը. Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել

16:06 09.04.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 9-ին Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ: Քննարկվել են ոլորտի զարգացմանն առնչվող տարբեր հարցեր: Նախագահն ընդգծել է, որ առողջապահությունը եղել է ու կմնա հանրապետության կենսական նշանակություն ունեցող բնագավառներից մեկը, և պետությունն այսուհետ էլ կանի հնարավորը՝ ոլորտի բնականոն զարգացման համար: Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար […]

̰
Բակո Սահակյանն ընդունել է Գարեգին Բ-ին

09:59 08.04.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 8-ին հանդիպում է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի հետ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել է պետություն-եկեղեցի կապերին, Արցախի պետականաշինությանը, արտաքին և ներքին քաղաքականությանը, ներհայկական միասնականությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք ընդգծվել է Հայ Առաքելական եկեղեցու կարևոր դերակատարությունը պետականաշինության, […]

̰
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

11:36 07.04.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է. «Սիրելի՛ կանայք, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ, գարնանային ջերմ ու պայծառ մի տոն, որը մենք միշտ նշում […]

̰
Բակո Սահակյանն ընդունել է Արթուր Վանեցյանին

21:54 06.04.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 6-ին ընդունել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանը, քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

̰
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

11:35 06.04.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:  Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են` ուղերձում մասնավորապես ասված է. «Սիրելի՛ կանայք, Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ, գարնանային ջերմ ու պայծառ մի տոն, որը մենք միշտ […]

̰
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին

10:01 06.04.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

̰
Բակո Սահակյանը ներկա է գտնվել Ապրիլյան պատերազմի բոլոր նահատակների հիշատակի հոգեհանգստյան պաշտոնին

14:20 05.04.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 5-ին Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում ներկա է գտնվել Ապրիլյան պատերազմի բոլոր նահատակների հիշատակի հոգեհանգստյան պաշտոնին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

̰
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀԿ պատվիրակությանը

21:00 02.04.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին ընդունել է Հայաստանի հանրապետական կուսակցության պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը: Նախագահն արժևորել է Հայաստանի խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ հանդիպումներն ու քննարկումները՝ գոհունակությամբ նշելով, որ դրանք կրում են պարբերական բնույթ: Հանդիպմանը ներկա էր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է Բակո Սահակյանի հետ

17:05 02.04.2019

Աշխատանքային այցով Արցախում գտնվող Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Նախագահները քննարկել են հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:  

̰
Բակո Սահակյանի հրամանագրով Սամվել Կարապետյանն ազատվել է Արցախի պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից

15:40 02.04.2019

Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից և արձակվել զինվորական ծառայությունից՝ իր դիմումի համաձայն՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։

̰
BACK_TO_TOP