TIME
Ամսաթիվ
17 05 2024
  • $
    388.09
  • RUBLE
    4.27
  • 421.93
WEATHER
+13.09 oC

Բակո Սահակյան

«Եկել եմ գլուխ խոնարհելու ձեր առաջ և ասելու, որ հպարտ եմ ձեզնով». Արմեն Սարգսյանը Բակո Սահակյանի հետ այցելել է Թալիշ

00:13 02.04.2019

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ, որտեղ հայկական երկու պետությունների նախագահները ծաղիկներ են դրել հակառակորդի կողմից 2016թ. սանձազերծված ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ հայրենիքի սահմանների պաշտպանության ընթացքում անձնվիրաբար զոհված հերոսների և արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և […]

̰
Բակո Սահակյանն ընդունել է «Իմ քայլը» կուսակցության անդամներին

19:23 30.03.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված «Իմ քայլը» կուսակցության անդամներին, որոնց թվում էին ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը և «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Քննարկվել են Արցախի և Հայաստանի խորհրդարանական կապերի զարգացմանը, հայկական երկու պետությունների ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը կարևորել […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը քննարկել են Վիեննայում կայացած հանդիպման արդյունքները

14:00 30.03.2019

Այսօր տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի միջև: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի վարչապետ Ն. Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի միջև մարտի 29-ին Վիեննայում կայացած հանդիպման արդյունքները: Անդրադարձ է եղել նաև մարտի 12-ին Ստեփանակերտում կայացած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ընթացքում ձևավորված օրակարգի հետագա իրականացման […]

̰
Բակո Սահակյանը ներկա է գտնվել Արամ Մանուկյանի 140-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը

14:20 29.03.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 29-ին ներկա է գտնվել Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում Արամ Մանուկյանի 140-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Նախագահը կարևորել է նման միջոցառումների անցկացումը՝ բարձր գնահատելով Արամ Մանուկյանի ներդրումն ազգային-ազատագրական պայքարում և Հայաստանի առաջին Հանրապետության ստեղծման ու պաշտպանության գործում:

̰
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բակո Սահակյանի հետ

16:35 28.03.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող ընթացիկ հարցեր, անդրադարձել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող խնդիրներին:

̰
Արցախում Բակո Սահակյանի նախագահությամբ կառավարության նիստ է գումարվել

13:12 25.03.2019

Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել կառավարության նիստ: Քննարկված հարցերի վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում, տարածված հաղորդագրությունում միայն նշված է. «Նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկման ընթացքում նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ»:  

̰
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին

12:34 20.03.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

̰
Ներման խնդրանքով եմ դիմում Ձեզ. Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է Բակո Սահակյանին

18:04 18.03.2019

ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը ներման խնդրանքով բաց նամակ է հղել ԱՀ նախագահ Բակո Սահակյանին: Ներկայացնենք նամակն ամբողջությամբ. «Արցախի Հանրապետության նախագահ պարոն Բակո Սահակյանին Մեծարգո պարոն նախագահ 2013 թվականի դեկտեմբերի 29-ին իմ դեմ կազմակերպված մահափորձի գործով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քրեական օրենսգրքի 33-րդ, 103-րդ և 245-րդ հոդվածների հիմքով մեղադրանք է առաջադրվել և ԼՂՀ […]

̰
Բակո Սահակյանը բարձր է գնահատել «Հայաստան» համահայկական հիմնադրամի դերակատարությունն Արցախի զարգացման գործում

14:51 15.03.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 15-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ամերիկայի Արևմտյան շրջանի նախագահ Մարիա Մեհրանյանին: Ինչպես տեղեկացրել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախում իրականացվող տարբեր ծրագրերի առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ամերիկայի Արևմտյան շրջանի դերակատարությունն Արցախի զարգացման գործում՝ երախտագիտություն հայտնելով արհեստավարժ աշխատանքի […]

̰
Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի համանախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ

15:02 12.03.2019

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Ստեփանակերտում կայացել է Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ: Օրակարգի հիմնական թեման վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում ներկա իրավիճակի համատեղ գնահատմանը և համակարգված գործողությունների ուրվագծմանը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի նախագահ Բակո Սահակյանը մինչ օրակարգային հարցերի քննարկումը հանդես […]

̰
Բակո Սահակյանը և Նիկոլ Փաշինյանը կարևորել են Հայաստան-Արցախ սերտ փոխգործակցության ընդլայնումը

21:04 11.03.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 11-ին Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Քննարկվել է հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ անվտանգության խորհուրդների քարտուղարների և արտգործնախարարների մասնակցությամբ: Անդրադարձ է կատարվել անվտանգությանն ու […]

̰
Բակո Սահակյանը Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Նիկոլ Փաշինյանին

15:00 11.03.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը տիկնոջ՝ Անահիտ Սահակյանի հետ մարտի 11-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

̰
Բակո Սահակյանը նախագահել է Արցախի կառավարության նիստը

13:20 11.03.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ մարտի 11-ին տեղի է ունեցել կառավարության նիստ: Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից՝ նիստի օրակարգում ընդգրկված մեկուկես տասնյակ հարցերի քննարկման ընթացքում նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

̰
Արցախի նախագահի թեկնածուների ի հայտ գալը պայմանավորված է Բակո Սահակյանի հայտարարությամբ․ Հարությունյան

17:06 10.03.2019

Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը նորմալ է համարում 2020 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ արդեն սկսված պայքարը։ Նրա խոսքով՝ այդ ընտրություններին մնացել է քիչ ժամանակ, ու արդեն մեկ տարի անց սկսվելու է քարզարշավը։ Այս մասին նա ասաց «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ժամանակ։ «Դա պայմանավորված է (գործող նախագահ) Բակո Սահակյանի հայտարարությամբ, որ 2020 թվականի ընտրություններին չի առաջադրվելու, […]

̰
Բակո Սահակյանը և Անջեյ Կասպշիկը քննարկել են Արցախի և Ադրբեջանի ԶՈւ-երի շփման գծում իրավիճակի հարցեր

20:56 08.03.2019

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 8-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Հանդիպմանը քննարկվել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

̰
Բակո Սահակյանը քննարկել է Շուշիի շրջանի զարգացմանը վերաբերող հարցեր

16:11 08.03.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 8-ին այցելել է Շուշի քաղաք, որտեղ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմի ղեկավարության հետ: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Շուշիի շրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր: Արցախի նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

̰
Բակո Սահակյանը Մարտունիում հանդիպում է ունեցել պահեստազորի սպաների հետ

17:07 06.03.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Մարտունի քաղաքում հանդիպում է ունեցել շրջանի պահեստազորի մի խումբ սպաների հետ, վերջիններիս ներկայացրել բնակարանային բարելավման հետ կապված իր մոտեցումները։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Այցի շրջանակներում նախագահը խորհրդակցություն է անցկացրել, որը վերաբերվել է շրջանում գյուղատնտեսական ցուցանիշների բարելավմանն ուղղված ծրագրերին, շրջանում ճանապարհների […]

̰
Բակո Սահակյանը, Սերժ Սարգսյանը ներկա են գտնվել Վազգեն Սարգսյանին նվիրված հուշ-երեկոյին

19:06 05.03.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 5-ին Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի 60-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ներկա է գտնվել սպարապետի կյանքին և գործունեությանը նվիրված հուշ երեկոյին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱՀ երկրորդ նախագահ Արկադի […]

̰
Կիմ Բակշին հատուկ վերաբերմունք ուներ Արցախի նկատմամբ. Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել

18:03 05.03.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 5-ին ցավակցական հեռագիր է հղել գրող, կինոդրամատուրգ Կիմ Բակշիի ընտանիքին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Հեռագրում ասված է. «Արցախում խոր ցավով տեղեկացանք հայտնի գրող և կինոդրամատուրգ Կիմ Նաումի Բակշիի մահվան մասին: Կիմ Նաումի Բակշին մեծատառով մարդ էր, հայ ժողովրդի անկեղծ բարեկամը, […]

̰
Ամսվա ընթացքում արդեն 2-րդ անգամ Բակո Սահակյանն այցելել է Արցախի հարավային առաջնագիծ․ Աբրահամյան

12:30 28.02.2019

Այս ամսվա ընթացքում Արցախի նախագահ Բակո Սահակյանն արդեն երկրորդ անգամ այցելել է Արցախի հարավային ուղղություն։ Այս մասին ֆեյսբուքյան գրառումով տեղեկացնում է նրա խորհրդական Տիգրան Աբրահամյանը։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարավային թևում իրականացվող ենթակառուցվածքային, գյուղատնտեսական ծրագրերի գլխավոր նպատակներից մեկը Արցախի անվտանգության աստիճանի մի քանի աստիճան բարձրացումն է, այցին ու դրան հետևած խորհրդակցությանը արցախյան պաշտոնյաներից բացի […]

̰
Բակո Սահակյանն ու Արթուր Վանեցյանն այցելել են արցախա-ադրբեջանական սահմանագծի հարավային հատված

10:49 28.02.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հետ այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի հարավային հատված, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, այնուհետև նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել բանակաշինության մի շարք խնդիրների շուրջ և կոնկրետ հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` […]

̰
Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Լուիզ Սիմոն Մանուկյանի ընտանիքին

12:47 20.02.2019

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին ցավակցական հեռագիր է հղել Լուիզ Սիմոն Մանուկյանի ընտանիքին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունի, հեռագրում ասված է. «Արցախում խոր ցավով տեղեկացանք հայ ազգային բարերար, հասարակական գործիչ Լուիզ Սիմոն Մանուկյանի մահվան մասին։ Իր ողջ կյանքի ընթացքում նա մշտապես եղել է հարազատ ժողովրդի կողքին, ապրել նրա հոգսերով, սատարել […]

̰
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ

10:31 20.02.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի վերածննդի օրվա առթիվ: 1988-ի փետրվարի 20-ը մեր ժողովրդի համար պատմական օր էր, որը դարձավ տասնամյակներ շարունակ կուտակված դժգոհությունների ու բողոքի պոռթկումը, […]

̰
Բակո Սահակյանի հրամանագրով Կարեն Սարգսյանն ազատվել է հատուկ հանձնարարությունների գծով Արցախի նախագահի ներկայացուցչի պաշտոնից

11:22 19.02.2019

Արցախի նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Կարեն Սարգսյանն ազատվել է հատուկ հանձնարարությունների գծով Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցչի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

̰
Բակո Սահակյանը ներկա է գտնվել Արթուր Մկրտչյանի կյանքին և գործունեությանը նվիրված ցուցահանդեսին

20:22 18.02.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 18-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի 60-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ներկա է գտնվել Արթուր Մկրտչյանի կյանքին և գործունեությանը նվիրված ցուցահանդեսին և հուշ երեկոյին: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:  

̰
Բակո Սահակյանը ծաղկեպսակ է դրել Արթուր Մկրտչյանի հուշաքարին

12:07 18.02.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 18-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի 60-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել նրա հուշաքարին: Այս մասին հայտնում են ԼՂՀ նախագահի գրասենյակից: Բակո Սահակյանն օրինակելի է համարել Արթուր Մկրտչյանի հայրենասիրությունը, նվիրվածությունը և պարկեշտությունը՝ հավելելով, որ նրա պայծառ հիշատակը միշտ վառ կմնա արցախցիների սրտերում:

̰
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարին

12:49 15.02.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Հանդիպմանը քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

̰
Բակո Սահակյանը մասնակցել է նոր զորանոցի բացմանը

21:15 14.02.2019

Փետրվարի 14-ին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ու զինվորականների ուղեկցությամբ, աշխատանքային շրջայց է իրականացրել հարավային ուղղությամբ գործող միավորումներից մեկի ենթակա զորամասերում և առաջնագծում: Գնդապետ Սամվել Սարգսյանի հրամանատարությամբ գործող զորամասի` մարտական հերթապահություն կրող գումարտակներից մեկը, որն ի դեպ, նախորդ տարվա արդյունքներով դասվել է լավագույնների շարքին, […]

̰
Բակո Սահակյանը հերթական այցն է կատարել առաջնագիծ

20:37 14.02.2019

Նախագահ Բակո Սահակյանն այս շաբաթ էլ է այց կատարել դեպի սահմանագծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասեր, նաև առաջնագծի մի քանի ուղղություններով։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։ «Աշխարհաքաղաքական իրավիճակն ու Ադրբեջանի հայտարարությունների սրացումը նոր վտանգավոր պրոցեսներ է հուշում, ինչը մեզ ստիպում է առաջնագծում մեր աշխատանքներն առավել ակտիվ հուն տեղափոխել։ Բակո Սահակյանը տեղում խորհրդակցություն անցկացրեց, […]

̰
Բակո Սահակյանն ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների

14:24 13.02.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ջերմ և անմիջական մթնոլորտում արծարծվել են պետականաշինությանը, ներքին ու արտաքին քաղաքականությանը և տարածաշրջանային գործընթացներին առնչվող տարբեր հարցեր:

̰
BACK_TO_TOP