TIME
Ամսաթիվ
17 05 2024
  • $
    388.09
  • RUBLE
    4.27
  • 421.93
WEATHER
+9.09 oC

Բակո Սահակյան

Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել

18:05 25.08.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 25-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել Ստեփանակերտում ջրամատակարարման խնդիրների շուրջ: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Մայրաքաղաքի ջրամատակարարման վերականգնման աշխատանքների ընթացքի մասին զեկույցներով հանդես են եկել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը և Ստեփանակերտի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի տնօրեն Մարտիկ Հայրապետյանը: Խորհրդակցությանը մանակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

̰
Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի ջրամատակարարման մի շարք օբյեկտներ

14:08 24.08.2019

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 24-ին այցելել է Ստեփանակերտի ջրամատակարարման մի շարք օբյեկտներ և ծանոթացել մայրաքաղաքի բնականոն ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Երկրի ղեկավարը կրկին կարևորել է քաղաքում առաջացած ջրամատակարարման խնդրի հնարավորինս կարճ ժամկետում լուծման անհրաժեշտությունը՝ կոնկրետ հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարներին: Նախագահին ուղեկցում էին պետնախարար Գրիգորի […]

̰
Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել

16:50 22.08.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 22-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել մայրաքաղաք Ստեփանակերտում առաջացած ջրամատակարարման խնդիրների շուրջ: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, զեկույցներով հանդես են եկել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը և Ստեփանակերտի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ տնօրեն Մարտիկ Հայրապետյանը: Երկրի ղեկավարն անթույլատրելի է համարել ներկայիս իրավիճակը և հանձնարարել հնարավորինս կարճ ժամկետում ձեռնարկել […]

̰
Բակո Սահակյանը հայտնի երկրաբան Սերգեյ Վարդանյանի հետ քննարկել է հանքարդյունաբերության զարգացմանն առնչվող հարցեր

17:45 21.08.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 21-ին ընդունել է ճանաչված ռուսաստանաբնակ երկրաբան Սերգեյ Վարդանյանին: Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախում հանքարդյունաբերության զարգացմանն առնչվող հարցեր: Ընդերքօգտագործման ոլորտի զարգացման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար նախագահը «Անանիա Շիրակացի» մեդալ է հանձնել Սերգեյ Վարդանյանին և հույս հայտնել, որ այսուհետև ևս անվանի […]

̰
Բակո Սահակյանը շնորհավորել է Գարեգին Բ-ին ծննդյան oրվա կապակցությամբ

14:24 21.08.2019

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 21-ին շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին ծննդյան oրվա կապակցությամբ: Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է. «Վեհափառ Տեր, Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Մաղթում եմ Ձեզ խաղաղություն, առողջություն, երջանկություն, ուժ […]

̰
Արցախի նախագահ Բակո Սահակյանը Զինվորների կենտրոնին ավտոմեքենա է նվիրել

11:37 14.08.2019

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Արցախից՝ կից հետևյալ գրառումն անելով. «Հասանք Արցախ: Տուն առ տուն այցելելու ենք Արցախում բնակվող մեր վիրավոր տղաներին, ու փորձելու ենք փոխել նրանց կյանքի որակը ևս: Արցախի նախագահ Բակո Սահակյանը Զինվորների կենտրոնին է նվիրել այս նոր ավտոմեքենան: Մեր աշխատակիցներին բարի ճանապարհ եմ մաղթում Արցախում, և խոստանում՝ […]

̰
Բակո Սահակյանը մի շարք օրենքներ է ստորագրել

16:56 12.08.2019

Արցախի նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 12-ին ստորագրել է Արցախի Հանրապետության ընտրական օրենսգիրքը, ««Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Պետական պաշտոններ զբաղեցնող […]

̰
Բակո Սահակյանը շնորհավորել է ՌԴ դեսպանին՝ ծննդյան 90-ամյակի կապակցությամբ

11:30 12.08.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 12-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովին՝ ծննդյան 90-ամյակի կապակցությամբ: «Հարգարժան Վլադիմիր Նիկոլայի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի՝ ծննդյան 90-ամյակի կապակցությամբ: Ձեր ապրած տարիները թույլ են տալիս ընդգծել, որ հասել եք նշանակալի բարձունքների աշխատանքում, […]

̰
Բակո Սահակյանը հանդիպել է Համահայկական 7-րդ ամառային խաղերի կամավորականների հետ

12:26 11.08.2019

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 10-ին հանդիպում է ունեցել Համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպչական աշխատանքներին ակտիվորեն մասնակցած երիտասարդ կամավորականների հետ: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահը երախտագիտություն է հայտնել նրանց իրականացրած քրտնաջան ու բարեխիղճ աշխատանքի համար եւ մաղթել հաջողություններ ու ամենայն բարիք։

̰
Բակո Սահակյանը եղել է առաջնագծում

09:23 11.08.2019

Օգոստոսի 10-ին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, այցելել է ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամաս: Առաջնագծում Բակո Սահակյանը ծանոթացել է օպերատիվ-մարտավարական իրադրությանը, դիրքապահ անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմաններին, հետաքրքրվել վերջիններիս հուզող հարցերով և պարգևատրել առավել աչքի ընկած զինծառայողներին: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ լրատվական ծառայությունից։ Նույն օրը […]

̰
Բակո Սահակյանը պարում և սելֆի է անում քաղաքացիների հետ

13:21 09.08.2019

Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ Արցախի նախագահ Բակո Սահակյանը պարում և սելֆի է անում քաղաքացիների հետ: Տեսանյութը նկարահանվել է օգոստոսի 9-ին: Տեսանյութը News.am-ի:

̰
Բակո Սահակյանն ընդունել է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Վարդան Ղարփեթյանին

17:50 07.08.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 7-ին ընդունել է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Վարդան Ղարփեթյանին: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Գլենդել-Արցախ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը կարևորել է Գլենդել քաղաքի հետ փոխգործակցության հետևողական զարգացումն ու ընդլայնումը՝ այն համարելով պահանջված Արցախի համար:  

̰
Բակո Սահակյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենին

11:18 07.08.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 7-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին եւ քննարկել Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացրեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

̰
Հայ ժողովրդի ամենամեծ ստեղծագործություններից մեկը Արցախյան ազատագրական շարժումն է. Բակո Սահակյան

19:29 05.08.2019

Արցախի նախագահ Բակո Սահակյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ելույթ է ունեցել և խոսել մի շարք խնդիրների մասին. «Վաղը կազդարարվի ամառային 7-րդ Համահայկական խաղերի բացման մասին: Երբ Համահայկական խաղերի գործադիր կոմիտեն հրավիրել էր իր անդրանիկ նիստը Արցախում, ես, օգտվելով իմ իրավունքից, նրանց ուղղել եմ առաջադրանք-խնդրանք, որ այս խաղերը պետք է լինեն լավագույնը»: Արցախի նախագահը նշեց, որ ներկա […]

̰
Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը քննարկել են Հայաստան-Արցախ փոխգործակցության հարցերի լայն շրջանակ

18:05 05.08.2019

Ստեփանակերտում օգոստոսի 5-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որը Արցախում է գտնվում Համահայկական 7-րդ ամառային խաղերի մեկնարկի շրջանակում: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել է հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

̰
Բակո Սահակյանը Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Նիկոլ Փաշինյանին

16:18 05.08.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 5-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Համահայկական 7-րդ ամառային խաղերի շրջանակներում Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից:  

̰
Արման Թաթոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Բակո Սահակյանի հետ

18:18 31.07.2019

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր՝ հուլիսի 31-ին, աշխատանքային հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: «Մարդու իրավունքները պետք է լինեն պաշտպանված՝ անկախ տարածքի քաղաքական կարգավիճակից: Միջազգային իրավապաշտպան կառույցները պետք է ընդունեն այս սկզբունքը: Արցախում էլ են բնակվում մարդիկ՝ կանայք, երեխաներ, հաշմանդամություն ունեցողներ, […]

̰
Արման Թաթոյանն Արցախում հանդիպել է Բակո Սահակյանի հետ

17:24 31.07.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 31-ին ընդունել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը և հայկական երկու պետությունների համապատասխան կառույցների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

̰
Բակո Սահակյանը մասնակցել է Արցախի ոստիկանության առաջին կիսամյակի արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստին

13:00 30.07.2019

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 30-ին մասնակցել է Արցախի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի նիստին՝ նվիրված 2019 թվականի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփմանը: Զեկույցներով հանդես են եկել կառույցի ղեկավարը, տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ: Իր խոսքում նախագահն ընդգծել է բնակչության անվտանգության ապահովման, հասարակական կարգի պահպանման, մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության, հանցավորության դեմ պայքարի կազմակերպման ուղղությամբ սկզբունքային և հետևողական աշխատանքների իրականացման […]

̰
Բակո Սահակյանն ընդունել է Ստանիսլավ Պոպովին

19:33 22.07.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 22-ին ընդունել է Ռուսաստանի պարի միության նախագահ, պարի համաշխարհային խորհրդի փոխնախագահ Ստանիսլավ Պոպովին:  Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ` նախագահը ողջունել է մշակութային հայտնի գործիչների այցելություններն Արցախ՝ կարևորելով դրանք մեր երկրի մշակութային կյանքի զարգացման տեսանկյունից:

̰
Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ

10:48 17.07.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը։

̰
Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի մերձակայքում գտնվող «Կարկառ» հանգստյան համալիր

19:21 16.07.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 16-ին այցելել է Ստեփանակերտի մոտակայքում գտնվող «Կարկառ» զբոսաշրջային հանգստյան համալիր: Ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից՝ երկրի ղեկավարը տեղում ծանոթացել է Արցախում կայանալիք Համահայկական 7-րդ ամառային խաղերի շրջանակներում այնտեղ իրականացվող նախապատրաստական աշխատանքներին: Նախագահը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին ճամբարում տարվող աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ՝ կարևորելով […]

̰
Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆելիքս Գզողյանի ընտանիքին

18:49 10.07.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 10-ին ցավակցական հեռագիր է հղել գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանի ընտանիքին: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հեռագրում մասնավորապես ասված է. «Խոր ցավով տեղեկացա ճանաչված ռազմական գործիչ, գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանի մահվան մասին: Ֆելիքս Գզողյանը մեծ ներդրում է ունեցել պաշտպանության բանակի և հայոց զինված ուժերի ստեղծման ու կայացման […]

̰
Բակո Սահակյանը ծանոթացել է Համահայկական 7-րդ խաղերի անցկացման նախապատրաստական աշխատանքներին

14:30 10.07.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 9-ին այցելել է Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտ և ծանոթացել Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացման նախապատրաստական աշխատանքներին: Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարն ընդգծել է խաղերը բարձր մակարդակով անցկացնելու հրամայականը՝ համապատասխան հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարներին աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: Նախագահին ուղեկցում էին պետնախարար Գրիգորի […]

̰
Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Արման Կիրակոսյանի ընտանիքին

16:37 08.07.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 8-ին ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանի ընտանիքին: Ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Ջոնի Կիրակոսյանի վաղաժամ մահվան […]

̰
Այս ծանր պահին մենք ձեզ հետ ենք հոգով ու մտքով. Բակո Սահակյանի հեռագիրը՝ ՀՀ նախագահին և վարչապետին

16:17 08.07.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 8-ին ցավակցական հեռագրեր է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ինչպես տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից, հեռագրերում ասված է. «Արցախում խոր ցավով տեղեկացանք Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որը դարձավ մարդկային զոհերի պատճառ։ Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն […]

̰
Բակո Սահակյանն ընդունել է Մատենադարանի տնօրենին

12:42 08.07.2019

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 8-ին ընդունել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանին: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են մշակութային ոլորտում Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւոր եւ պահանջված է համարել Մատենադարանի հետ համագործակցությունը՝ գոհունակությամբ նշելով, որ այն […]

̰
Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը Բակո Սահակյանի հետ քննարկել է փոխգործակցությանն առնչվող հարցեր

20:30 05.07.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 5-ին հանդիպում է ունեցել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Քննարկվել են տարբեր ոլորտներում երկու հայկական պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք կարևորվել է ՀՀ և ԱՀ կապերի շարունակական ընդլայնումն ու խորացումը: Հանդիպմանը մասնակցում […]

̰
Բակո Սահակյանը և Զոհրաբ Մնացականյանը քննարկել են արտաքին քաղաքականության ոլորտում փոխգործակցության հարցեր

19:31 04.07.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին: Ինչպես տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են արտաքին քաղաքականությանը և այդ ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցել են ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք։

̰
Բակո Սահակյանն ընդունել է Արտակ Դավթյանին

13:00 03.07.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն հուլիսի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

̰
BACK_TO_TOP