Գյումրիի «Շիրակ»-ը վճռական է արդարության պահանջով հասնել մինչև Լոզանի արբիտրաժային դատարան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+20.09 oC

Գյումրիի «Շիրակ»-ը վճռական է արդարության պահանջով հասնել մինչև Լոզանի արբիտրաժային դատարան

13:18 10.05.2018

Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբը մայիսի 14-ին կբողոքարկի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշումը ակումբի հանդեպ պատժամիջոցներ սահմանելու մասին:

Հիշեցնենք, որ ըստ ՀՖՖ-ի`«Շիրակ» ակումբի մարզիչ, մարզական տնօրեն Արարատ Հարությունյանը փորձել է պայմանավորված խաղ կազմակերպել: ՀՖՖ-ն որոշում է կայացրել Հարությունյանին ցմահ զրկել  ֆուտբոլային գործունեություն ծավալելու իրավունքից, 12 միավոր հանել ՀՀ բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում թիմի վաստակած միավորներից, իսկ ակումբին տուգանել 7 000 000 դրամի չափով:

Ակումբի մամուլի քարտուղար Աննա Թադևոսյանը նշել է, թե այժմ սպասում են, որ ֆեդերացիան ապացուցներ ներկայացնի, նաև հույս է հայտնել, որ ֆեդերացիան գոնե մասնակի կվերանայի որոշումը և չի զրկի «Շիրակ»-ին 12 միավորից: Ինչ վերաբերում է ֆինանսական տուգանքին, ապա պատրաստ են վճարել, եթե միավորները պահպանվեն:

Մամուլի քարտուղարը և ակումբի այլ ներկայացուցիչներ բազմիցս նշել են, որ տեղյակ չեն եղել ոչնչից, և մեկ անձի պատճառով արդարացի չէ պատժել ամբողջ թիմին: «Շիրակ»-ում նաև կասկածում են, թե իրենց թիմի ներկայացուցչի նախաձեռնությամբ է եղել գործարքը, որը որպես գործարք չի էլ կայացել, այլ ընդամենը փորձ է եղել:

Գյումրիի ակումբի ղեկավարությունը չի բացառում, որ սա կարող էր նաև ծրագրված սադրանք լինել: Մամուլի քարտուղարն էլ հիշեցրել է, որ գաղտնի տեսագրությունը և ձայնագրությունը քրեորեն պատժելի է, ապա ավելացրել, որ թիմը կարող է արդարության պահանջով հասնել մինչև Լոզանի արբիտրաժային դատարան: Այս սկանդալին առավել սուր բնույթ է տալիս այն հանգամանքը, որ «Շիրակ»-ը ընթացիկ առաջնության հաղթողի գլխավոր հավակնորդն է: 

Առաջնության ավարտից ընդամենը երկու տուր առաջ «Շիրակ»-ը միանձնյա առաջատար է և երկրորդ տեղում ընթացող ակումբից ունի 3 միավոր ավելի:  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում անխնամ և զավթված տարածքների փոխարեն արդեն կառուցվել են բարեկարգ բակեր

23:59 13.08.2025

Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում անխնամ և զավթված տարածքների փոխարեն արդեն կառուցվել են բարեկարգ բակեր

Երևանի քաղաքապետարանը հետևողականորեն շարունակում է համայնքային հողերն ապօրինի կառուցված ավտոտնակներից, ինքնակամ կառույցներից և զավթված հողատարածքներից ազատելու գործընթացը։ Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում անխնամ և զավթված տարածքների փոխարեն արդեն կառուցվել են բարեկարգ բակեր՝ խաղահրապարակներով և կանաչապատ գոտիներով։ Նույն աշխատանքներն իրականացվեցին նաև Հալաբյան փողոցի 31 հասցեում․ ապամոնտաժվեցին ապօրինի ավտոտնակներն ու ցանկապատերը, և տարածքում կկառուցվի նոր, հարմարավետ […] ...

Մեծ Բրիտանիան պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Ռուսաստանի դեմ

23:56 13.08.2025

Մեծ Բրիտանիան պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Ռուսաստանի դեմ

Մեծ Բրիտանիան արդեն սկսել է հակառուսական պատժամիջոցների մեկ այլ փաթեթի պատրաստումը։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։ «Կարևոր է հիշեցնել գործընկերներին, որ մենք նույնպես պատրաստ ենք մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումը, հատկապես տնտեսական ոլորտում՝ պատժամիջոցների և ավելի լայն միջոցառումների միջոցով, անհրաժեշտության դեպքում։ Դուք արդեն կարող եք տեսնել այդ միջոցառումների արդյունքները, և մենք՝ Մեծ […] ...

Վարագավան-Տավուշ ճանապարհի՝ 13.4 կմ հատվածում ընթանում են միջին նորոգման աշխատանքներ

23:51 13.08.2025

Վարագավան-Տավուշ ճանապարհի՝ 13.4 կմ հատվածում ընթանում են միջին նորոգման աշխատանքներ

Հ-82 /Հ-37/-Վարագավան-Տավուշ-/Հ-36/ ճանապարհի կմ5+600+կմ19+020 հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Նորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը մոտ 13.4կմ է։ Այս պահին տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկ։ Այդ մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Միջին նորոգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Ասֆալտբետոնե ծածկի տեղադրումից հետո նորոգվող ճանապարհը կգծանշվի, կհարթեցվեն կողնակները, կտեղադրվեն ուղղորդիչ սյուներ։ ...

Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» դուրս է եկել ՉԼ որակավորման փլեյ-օֆֆ

23:48 13.08.2025

Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» դուրս է եկել ՉԼ որակավորման փլեյ-օֆֆ

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» սեփական դաշտում ոչ-ոքի (1-1) է գրանցել լեհական «Լեխի» հետ։ Դաշտի տերերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Բելգրադի թիմը դիմակայությունում հաղթել է 4-2 հաշվով և դուրս եկել որակավորման փլեյ-օֆֆ, որտեղ կմրցի Կիպրոսի չեմպիոն «Պաֆոսի» հետ։ ...

Ավինյան. Կառուցումից հետո առաջին անգամ հիմնանորոգված հ. 61 մանկապարտեզում 260 երեխա արդեն խաղում և սովորում է ապահով ու հարմարավետ միջավայրում

23:44 13.08.2025

Ավինյան. Կառուցումից հետո առաջին անգամ հիմնանորոգված հ. 61 մանկապարտեզում 260 երեխա արդեն խաղում և սովորում է ապահով ու հարմարավետ միջավայրում

Մանկապարտեզների վերակառուցումն ու հիմնանորոգումը մեր կարևոր ուղղություններից է և մեր նպատակն է ստեղծել բարեկարգ ու ժամանակակից պայմաններ մեր երեխաների համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Կառուցումից հետո առաջին անգամ հիմնանորոգված հ. 61 մանկապարտեզում 260 երեխա արդեն խաղում և սովորում է ապահով ու հարմարավետ միջավայրում»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Մերց. Թրամփը Պուտինի հետ հանդիպումից հետո դրա արդյունքների մասին կտեղեկացնի Զելենսկիին և ԵՄ առաջնորդներին

23:38 13.08.2025

Մերց. Թրամփը Պուտինի հետ հանդիպումից հետո դրա արդյունքների մասին կտեղեկացնի Զելենսկիին և ԵՄ առաջնորդներին

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անմիջապես կտեղեկացնի Վլադիմիր Զելենսկիին և եվրոպացի առաջնորդներին Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման արդյունքների մասին։ «Մենք մաղթեցինք նախագահ Թրամփին հաջողություն։ Մենք համաձայնեցինք, որ նախագահ Պուտինի հետ հանդիպումից անմիջապես հետո նա նախ կտեղեկացնի Վլադիմիր Զելենսկիին։ Այնուհետև, դրանից անմիջապես հետո, նա կտեղեկացնի նաև այս […] ...

BACK_TO_TOP