Կրակոցներն արձակվել են 2 տեսակի զենքերից. Գյումրիի սպանության մանրամասները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+7.09 oC

Կրակոցներն արձակվել են 2 տեսակի զենքերից. Գյումրիի սպանության մանրամասները

15:17 18.05.2018

 «Նախնական ուսումնասիրությամբ  երեկ Գյումրիում կատարված սպանության ժամանակ  կրակոցներն արձակվել են 2 տեսակի զենքերից՝ ինքնաձիգ և Մակարով ատրճանակ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Շիրակի մարզի գլխավոր դատախազ Կարեն Գաբրիելյանը: Նա նշել է, որ 2 անձանց սպանության գործով կա մեկ կասկածյալ, ով Գյումրիի բնակիչ է, բայց դեռ հայտնաբերված չէ: Թե ով՝ ինչ զենք է կրել, դեռ պարզվում է: Դեպքը տեղի է ունեցել մի տարածքում, որտեղ այլ անձանց կյանքի համար ևս վտանգ կար: Այդ իսկ պատճառով որպես մեղադրյալ ճանաչված անձի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ոչ միայն 2 անձի սպանության, ապօրինի զենք կրելու, այլ նաև շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն կատարելու մեղադրանքով:

Թելման Կարապետյանը նախկինում դատապարտված է եղել, անչափահաս տարիքում սպանություն կատարելու համար:

Հիշեցնենք՝ մայիսի 17-ին, հրազենի գործադրմամբ սպանություններ էին տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17: 40-ի սահմաններում անհայտ անձինք Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցի 180 հասցեի՝ նախկին Սրբիչի գործարանի հարևանությամբ, ավտոմատով և ատրճանակով կրակոցներ էին արձակել Գյումրի քաղաքի Կրուպսկայայի փողոցի բնակիչներ, 33-ամյա Վարդան Կարապետյանի և 37-ամյա Թելման Կարապետյանի ուղղությամբ:Վերջիններս գլխի և կրծքավանդակի մասում ստացել են մահացու հրազենային վիրավորում և մահացած  տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն: 

Նախնական տեղեկություններով՝ սպանվածները հորեղբոր տղաներ են:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:00 07.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասին

23:59 06.05.2025

Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասին

Ամեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 06.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ

23:51 06.05.2025

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ

Մայիսի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վանաձորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արամ Ղազարյանի թեկնածությունը։ Քննարկվել են Երևան և Վաղարշապատ համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ ...

Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանին

23:49 06.05.2025

Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանին

Ամեն տարի մայիսին Եվրոպան նշում է Եվրոպայի օրը։ Խաղաղություն ու միասնություն խորհրդանշող տոնական միջոցառումների մեկնարկն այսօր տրվել է Գյումրուց։ Միջոցառմանը ներկա է գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կնոջ հետ։ Այս մասին հայտնել են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետը կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով դիվանագիտական ճակատում կանգնած մարդկանց աշխատանքի կարևորությունն ու դրական, […] ...

ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին

23:44 06.05.2025

ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր ԱՏՁՄ հրավերով այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին։ ««ԻննոԻջևան»-ի «Իրական դպրոցում» ծանոթացա, թե ինչպես է կրթական ծրագիրը կապում դպրոցական ուսուցումը գործնական հմտություններին՝ ձևավորելով ոլորտի պահանջներին համապատասխան երիտասարդ մասնագետներ։ Կարևոր կանգառ էր նաև Իջևանի թիվ 1 դպրոցի «Արմաթ» աշխատանոցը, որտեղ […] ...

BACK_TO_TOP