11:08 13.01.2018
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է ռասիստական հայացքներ ունենալու մեջ: Քլինթոնն այդ մասին գրառում է կատարել իր թվիթերյան էջում:
«8 տարի առաջ ավերիչ երկրաշարժի տարելիցը այն օրն է, երբ պետք է հիշել այդ ողբերգությունը, հարգել Հայիթիի անկոտրում ժողովրդին և հաստատել, որ Ամերիկան պատրաստակամ է օգնել մեր հարևաններին: Սակայն դրա փոխարեն մենք բախվում ենք Թրամփի անիրազեկ և ռասիստական հայացքների հետ այն մարդկանց հանդեպ, ովքեր արտաքինով իրեն նման չեն», – մասնավորապես նշել է Քլինթոնը:
The anniversary of the devastating earthquake 8 years ago is a day to remember the tragedy, honor the resilient people of Haiti, & affirm America’s commitment to helping our neighbors. Instead, we‘re subjected to Trump’s ignorant, racist views of anyone who doesn’t look like him.
— Hillary Clinton (@HillaryClinton) January 12, 2018
Թրամփի անվան շուրջ սկանդալ է ծագել այն բանից հետո, երբ սենատորների մի խումբ Թրամփին առաջարկել էր Հայիթիից, Սալվադորից և Աֆրիկայի երկրներից ժամանող ներգաղթյալների հարցով փոխզիջումային համաձայնության գալ: Ի պատասխան դրա՝ ԱՄՆ ղեկավարը հարցրել էր, թե ինչու են նրանք ուզում, որ այդ «գարշահոտ անցքերից» մարդիկ գան ԱՄՆ: Թրամփի այս արտահայտությունը մեծ քննադատության է արժանացել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS-ը, Թրամփը հերքել է, որ նման արտահայտություն է արել տվյալ երկրների մասին՝ չնայած հաստատել է, որ հանդիպման ժամանակ խիստ արտահայտություններ օգտագործել է:
17:30 15.08.2025
Սերոբյանը դուրս չի եկել խաղադաշտ, «Շերիֆը» դուրս է մնացել ԿԼ-իցՏիրասպոլի «Շերիֆը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սերոբյանը, ավարտել է ելույթն ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում: Բելգիական «Անդերլեխտի» դեմ որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում մոլդովական թիմը տանը 1-1 հաշիվն է գրանցել: Սերոբյանը պահեստայինների կազմում էր, բայց խաղադաշտ դուրս չի եկել: «Շերիֆը» Բելգիայում պարտվել էր 0-3 հաշվով: ...
17:18 15.08.2025
Ես չեմ պատրաստվում բանակցել Կիևի անունից. ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է տարածքների հարցը քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովում, սակայն կարծում է, որ Կիևն ինքը պետք է որոշում կայացնի այս հարցի վերաբերյալ։ «Ես չեմ պատրաստվում բանակցել նրանց անունից, ես այստեղ եմ, որպեսզի բոլորին բանակցային սեղանի շուրջ բերեմ», – լրագրողներին ասել է Թրամփը՝ Պուտինի հետ հանդիպման համար […] ...
17:03 15.08.2025
Պուտինը խելացի տղա է. ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է խելացի մարդ և հույս է հայտնել, որ Ալյասկայում կայանալիք գագաթնաժողովը արդյունավետ կլինի։ «Նա խելացի տղա է: Երկու կողմերն էլ հարգանքի լավ մակարդակ ունեն։ Եվ կարծում եմ, որ դրանից ինչ-որ բան կստացվի», – լրագրողներին ասել է Թրամփը Ալյասկա մեկնող ինքնաթիռում։ ...
16:53 15.08.2025
Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արման Ավանեսյանը ոսկե մեդալ է նվաճել «Աշխարհի խաղեր»-ումՄարտական սամբոյի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արման Ավանեսյանը (98 կգ) Չինաստանում ընթացող «Աշխարհի խաղեր» հեղինակավոր մրցաշարում ոսկե մեդալ է նվաճել: Նշենք, որ այս մրցաշարին սամբոյի Հայաստանի հավաքականը ներկայացված է 5 մարզիկով: ...
16:40 15.08.2025
Երիտասարդի պայուսակում ատրճանակ կար․ նա ձերբակալվել էՕգոստոսի 12-ին Կոտայքի պարեկները Աբովյան քաղաքում ծառայություն իրականացնելիս նկատել են, որ մի քաղաքացի կասկածելի վարք է դրսևորում։ Պարզվել է, որ նրա մոտ ատրճանակ կա։ Աբովյանի բնակիչ 20-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանութան Կոտայքի բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ։ Հանգամանքները պարզվում են։ ...
16:27 15.08.2025
Նիդերլանդներն ինքնաթիռ կուղարկի Գազա՝ մարդասիրական օգնության համարՆիդերլանդները նոր ինքնաթիռ կուղարկի Հորդանան, որը կիրակի օրվանից սկսած մարդասիրական օգնություն կհասցնի Գազայի հատվածի բնակիչներին, հաղորդում է NOS հեռուստառադիոընկերությունը։ Նիդերլանդների Թագավորական Ռազմաօդային ուժերի «Հերկուլես» տրանսպորտային ինքնաթիռը պատրաստվում է թռչել Հորդանան ՝ փոխարինելու նախորդ ինքնաթիռին, որը տեխնիկական խնդրի պատճառով դադարեցրել էր Գազա օգնության մատակարարումը: Խնդիրը հնարավոր չէր լուծել տեղում: Ընդհանուր առմամբ, ինքնաթիռը կատարել է երեք թռիչք […] ...