TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+17.09 oC

Երկրաշարժ

Իրանի և Իրաքի սահմանին գրանցված երկրաշարժի զոհերի թիվը հասել է 339-ի

11:37 13.11.2017

Իրանի և Իրաքի սահմանին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 339-ի: Այս մասին հայտնել է PressTV-ն: Իրանի Աղետների կառավարման պետական կազմակերպության տվյալներով՝ Իրանում երկրաշարժի հետևանքով զոհվել է 328 մարդ, իսկ վիրավորների թիվը գերազանցել է 2500-ը: Տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ զոհերի թիվը կարող է աճել: Փրկարարները դեռ փլատակների տակից հանում են մարդկանց: Զոհերի մեծ մասը Քերմանշահ […]

̰
Իրանի և Իրաքի սահմանին երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 200-ը

10:17 13.11.2017

Իրանի և Իրաքի սահմանին նոյեմբերի 12-ի երեկոյան գրանցված երկրաշարժի զոհերի թիվը շարունակում է աճել: Իրանական Tasnim լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Իրանում զոհերի թիվը հասել է 207-ի, վիրավորների թիվը` 1700-ի: Բաղդադի կառավարությունը Իրաքում երկրաշարժի զոհերի մասին անմիջապես չի հաղորդել: Առայժմ նշվում է 6 զոհի մասին: Ինչպես ավելի վաղ հաղորդել էր SHANTNEWS-ը՝ տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են անօթևան:  ԱՄՆ […]

̰
Հզոր երկրաշարժ Իրանի և Իրաքի սահմանին. կա 160-ից ավելի զոհ

08:55 13.11.2017

Իրանի և Իրաքի սահմանին հզոր երկրաշարժ է գրանցվել: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 7.3 բալ: Երկրաշարժի հետևանքով Իրանում զոհվել է շուրջ 160 մարդ, իսկ Իրաքում՝ 6: Զոհերի թիվը շարունակում է աճել: Իրանում ավերվել է ավելի քան 8 գյուղ, տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են անօթևան: Մարդիկ զրկվել են էլեկտրականությունից և հաղորդակցությունից: Իսկ սողանքները դժվարացնում են փրկարարների […]

̰
4.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ Թուրքիայում

15:40 11.11.2017

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի Մանիսա նահանգում Անկարայի ժամանակով 11։56–ին (Երևանի ժամանակով՝ 13:56) երկրաշարժ է գրանցվել։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,4 մագնիտուդ։

̰
Նոր երկրաշարժ Ինդոնեզիայում

10:38 21.10.2017

Էպիկենտրոնը գտնվել է ինդոնեզական Տոբելո քաղաքից 266 կմ հյուսիս։ Հիպոկենտրոնը 60 կմ խորության վրա է։ Հնարավոր տուժածների ու փլուզումների մասին տեղեկություններ չկան։

̰
Մեքսիկայում նոր երկրաշարժ է եղել

09:23 14.10.2017

Ըստ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալների՝ էպիկենտրոնը Սան Դիոնիսիո դել Մար քաղաքի հարավ-արեւմուտքից 9 կմ հեռավորության վրա է: Հիպոկենտրոնը գտնվել է 59,5 կմ խորության վրա:

̰
Երկրաշարժ Չինաստանում

11:24 30.09.2017

Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 14:14-ին (Երևանի ժամանակով՝ 10:14) Գուանյուան քաղաքի մոտ: Երկրաշարժի օջախը գտնվել է 13 կմ խորության վրա:

̰
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել

11:52 27.09.2017

Ադրբեջանի Շամահինի շրջանում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի սեյսմիկ ծառայության հանրապետական կենտրոնին:

̰
Մեքսիկայում երրորդ երկրաշարժն է եղել

17:43 23.09.2017

Ստորգետնյա ցնցումներից ճոճվել են շենքերը, մայրաքաղաքում ժամանակավորապես հետաձգվել են փրկարարական աշխատանքները, որոնք դեռ շարունակվում էին սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած 7.1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժից տուժած տարածքներում:

̰
Երկրաշարժ Հյուսիսային Կորեայում. միջուկային փորձարկումների հետևա՞նք, թե՞ բնական աղետ

15:42 23.09.2017

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հաղորդել է, որ երկրաշարժը տեղի է ունեցել այն տարածքում, որտեղ իրականացվել են միջուկային փորձարկումները: Սակայն ամերիկյան սեյսմոլոգները չեն կարող հաստատել՝ արդյոք երկրաշարժը բնական թե արհեստական բնույթ է կրում:

̰
Կալիֆորնիայում 2 երկրաշարժ է գրանցվել

13:34 23.09.2017

Սեպտեմբերի 22-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում իրար հաջորդող երկու երկրաշարժ է գրանցվել: 5.8 մագնիտուդ հզորությամբ առաջին երկրաշարժը գրանցվել է Կալիֆորնիայի հյուսիսում՝ Խաղաղ օվկիանոսում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ֆերնդեյլ քաղաքից շուրջ 200 կմ հեռավորության վրա:

̰
Մեքսիկայում երկրաշարժից տուժել է ավելի քան 273 հոգի

15:42 22.09.2017

Պաշտոնական աղբյուների փոխանցմամբ Մեքսիկայում երկրաշարժից մահացածների թիվը հասել է մինչև 273-ի: Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները:Երկրաշարժի հետևանքով հազարավոր տներ են քանդվել, վնասվել է էլեկտրական համակարգը:Երկրի նախագահ Էնրիկե Պենյան հայտարարել է, որ իրենք կձեռնարկեն բոլոր հնարավոր միջոցառումները մարդկանց փլատակներից դուրս բերելու համար:Հիշեցնենք, որ երեքշաբթի Մեքսիկայում 7.1 մագնիտուտով երկրաշարժ է գրանցվել, որի էպիկենտրոնը մայրաքաղաք Մեխիկոյից 111 կմ […]

̰
Facebook-ը 1 մլն դոլար է փոխանցել Մեքսկիայում երկրաշարժից տուժածներին

16:52 21.09.2017

Ֆեյսբուք սոցիալական ցանցը 1 մլն դոլար է փոխանցել Մեքսիկայի Կարմիր խաչին երկրաշարժից տուժածներին օգնելու համար: Այս մասին կայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը գրել է սոցցանցի իր պաշտոնական էջում:

̰
Մեքսիկայի երկրաշարժից արթնացել է Պոպոկատեպետլ հրաբուխը

13:29 20.09.2017

Մեքսիկայում գրանցված 7.1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով արթնացել է Պոպոկատեպետլ հրաբուխը: Մայրաքաղաք Մեխիկոյից ոչ շատ հեռու գտնվող հրաբուխը ծխի սյուն է արձակել: Մեքսիկայի սեյսմոլոգները հրաբխի պատճառով ամենաբարձր՝ «կարմիր տագնապ» է հայտարարվել: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժը արդեն 250-ից ավելի մարդու կյանք է խլել և մեծ ավերածությունների պատճառ է դարձել Մեքսիկայի մայրաքաղաքում և […]

̰
Հզոր երկրաշարժ Մեքսիկայում. զոհերի թիվը գերազանցել է 200-ը

08:49 20.09.2017

Մեքսիկայում 7.1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել, որի հետևանքով զոհերի թիվը հասել է 224-ի: Երկրաշարժից մեծապես վնասվել է մայրաքաղաք Մեխիկոն: Մեխիկոյի քաղաքապետ Միգել Անխել Մանսերայի հաղորդմամբ՝ մայրաքաղաքի 44 հատվածներում շենքեր են փլուզվել: Մարդիկ խուճապահար դուրս են եկել փողոց: Երթևեկությունը կաթվածահար է եղել: Ստորերկրյա ուժեղ ցնցումների հետևանքով Մեխիկոյի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը: Մոտ 2 մլն մարդ […]

̰
BACK_TO_TOP