TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+17.09 oC

Երկրաշարժ

Հաղորդավարների օրինակելի վարքը Կալիֆոռնիայի երկրաշարժի ժամանակ

13:51 06.07.2019

Համացանցում է հայտնվել ամերիկյան լրատվամիջոցներից մեկի ուղիղ եթերի տեսագրությունը Կալիֆոռնիայում տեղի ունեցած 7,1 բալանոց երկրաշարժի ժամանակ։ Լուրերի հաղորդավարները բարձր պրոֆեսիոնալիզմ են դրսևորել։ Նախ` նրանք շարունակել են վարել հաղորդումը՝ չնայած ցնցումներին։ Իսկ երբ պարզվել է, որ դա ուժեղ երկրաշարժ է, թաքնվել են սեղանի տակ՝ իրենց օրինակով ցույց տալով, թե ինչ պետք է անել նման դեպքերում։ Землетрясение, […]

̰
Սարսափելի էր. Լոս Անջելեսի բնակչուհին պատմել է տեղի ունեցած երկրաշարժերի մասին

12:06 06.07.2019

Ամերիկահայ գործարար Էռնա Կորկոտյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմել է Լոս Անջելեսում տեղի ունեցած երկրաշարժերի մասին: «Էսօր, երբ սկսվեց, անսպասելի էր, իհարկե, շատ երկար տևեց՝ 40 վայրկյան: Շատ վախենալու էր, ես երեկ տանը մենակ էի, այսօր հետս երեք փոքր երեխա կար՝ 2 վեց տարեկան և 1՝ տասներկու տարեկան: Իմ երեխաները չեն, դա էլ ավելի վախենալու էր, […]

̰
Երկու երկրաշարժ 2 օրվա ընթացքում. Կալիֆորնիայում սեյսմիկ ակտիվություն է նկատվում

11:06 06.07.2019

6, 9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կալիֆորնիայում: Այդ մասին հայտնել է ԱՄՆ -ի երկրաբանական ծառայությունը: Ըստ ծառայության տվյալների՝ էպիկենտրոնը գտնվել է Ռիջկրեստ քաղաքից 17 կմ հյուսիս-արևելք՝ 10 կմ խորության վրա: Երկրաշարժի պատճառով Լաս Վենգասում դադարեցվել է բասկետբոլի NBA-ի լիգայի «Նյու Օռլեան Պելիկանս» – «Նյու Յորք Նիկս» խաղը: Սա երկրորդ երկրաշարժն է վերջին 2 […]

̰
Կալիֆորնիայում 7.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

09:29 06.07.2019

Կալիֆորնիայի հարավում 7.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Ստորգետնյա ցնցումները զգացվել են Երևանի ժամանակով 7.19-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Լոս Անջելեսից 193 կմ հյուսիս, իսկ օջախը՝ 10 կմ խորության վրա: Մի շարք շինություններ թեթևակի վնասվել են, հիմքերում ճաքեր են առաջացել, որոշ հենասյուներ փլուզվել են: Հաղորդվում է 1 […]

̰
Կալիֆորնիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

00:26 05.07.2019

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում 6․4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայության կայքը։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են նահանգի հարավային Ռիջքրեսթ բնակավայրից հյուսիս-արևելք։ Օջախը գտնվել է 10․7 կմ խորության վրա։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում գրել է, որ մանրամասնորեն ծանուցվել է տեղի ունեցածի մասին, […]

̰
2020թ. կլուծվի երկրաշարժից տուժած ընտանիքներին բնակարան տրամադրելու հարցը

17:50 01.07.2019

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան իր  էջում հղում  է կատարել Քաղաքաշինության կոմիտեի նախագահի՝ այսօր արված այն հայտարարությանը, թե 1988 թվականի երկրաշարժից տուժած ընտանիքներին բնակարան տրամադրելու հարցը 2020 թվականին լուծվելու է՝ մեկընդմիշտ: Հղումը Սիփան Փաշինյանը վերնագրել է «Լավ լուր»:

̰
Ադրբեջանում ստիպված են քանդել և զրոյից կառուցել երկրաշարժի ժամանակ «չտուժած» 150 շինություն

18:20 22.06.2019

Ադրբեջանի իշխանությունները խոստովանել են, որ փետրվարին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 152 շինության վնասներն այնքան մեծ են եղել, որ ստիպված են եղել ոչ թե վերանորոգել, այլ քանդել ու վերակառուցել դրանք։ Երկրաշարժի օրերին, սակայն, խոսում էին մի քանի տան չնչին վնասումների մասին։ Խոսքը փետրվարի 5-ին այդ երկրի Շամախիի շրջանում տեղի ունեցած երկարաշարժի մասին է։ Իշխանությունները պնդում էին, […]

̰
Երկրաշարժ Դիլիջան քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք

09:11 14.06.2019

Հունիսի 14-ին՝ տեղական ժամանակով ժամը 03:29-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 13-ին, ժամը 23:29-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.680 և արևելյան երկայնության 44.780աշխարհագրական կոորդինատներով (Դիլիջան քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Ըստ նախնական տեղեկատվության՝ երկրաշարժը զգացվել […]

̰
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

15:27 12.06.2019

Վրաստանի սեյսմիկ ծառայության ազգային կենտրոնի տեղեկությամբ` Ախալցխայից (Սամցխե-Ջավախեթի տարածաշրջան) 17 կմ հեռավորությամբ՝ Ացկուրի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել 3.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են տեղի ժամանակով 12:44-ին: Էպիկենտրոնը գտնվել է 13 կմ խորության վրա: Մեկ րոպե անց գրանցվել են հետցնցումներ: Այս անգամ ուժգնությունը կազմել է 3.3 մագնիտուդ: Էպիկենտրոնը գտնվել է 6 մ խորության […]

̰
Երկրաշարժ Ադրբեջանի Բարդա քաղաքից 15 կմ հարավ-արևմուտք

23:00 09.06.2019

Հունիսի 9-ին՝ տեղական ժամանակով ժամը 22:23-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:23-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.250 և արևելյան երկայնության 47.030 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան՝ Բարդա քաղաքից 15 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4 բալ: Ըստ նախնական տեղեկության երկրաշարժը զգացվել է […]

̰
Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Սյունիքում

10:27 08.06.2019

Հունիսի 8-ին` տեղական ժամանակով ժամը 04:34-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 00:34-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.350 և արևելյան երկայնության 45.610 աշխարհագրական կոորդինատներով (Իրան՝ Մարանդ քաղաքից 16 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.7 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5 բալ: Ըստ նախնական տեղեկության երկրաշարժը զգացվել է […]

̰
Ի՞նչ ազդեցություն են թողել երկրաշարժը, պատերազմը հասարակության վրա. զրույց «Հեռանկար»-ի տաղավարում

19:44 03.06.2019

«Հեռանկար»-ի տաղավարում հոգեբան Խաչատուր Գասպարյանը խոսել է այն մասին, թե ինչն է խանգարում և ինչն է օգնում մեր երեխաներին կայանալ` որպես լիարժեք սոցիալականացված էակ: «Տրավման ոչ թե խանգարում, այլ օգնում է մեզ հետագա տրավմաները հաղթահարելու, բայց, ցավոք սրտի, վերջին 30 տարվա մեջ մենք և´ բնական աղետ` երկրաշարժ ենք ունեցել, և´ մարդկային գործոնով պայմանավորված աղետ՝ պատերազմական, […]

̰
Թուրքիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

12:22 03.06.2019

Ստամբուլից ոչ հեռու 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Թուրքիայի կառավարությանը կից գործող արտակարգ իրավիճակների հետևանքների կանխարգելման և հետևանքների վերացման վարչության (AFAD) մամուլի ծառայությունը: «Բուրսա նահանգում` Հենդեք բնակավայրի մերձակայքում, տեղի է ունեցել 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Մամուլի ծառայությունից հայտնում են, որ ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է […]

̰
Հզոր երկրաշարժ Պերուում․ կան վիրավորներ և ավերածություններ

19:40 26.05.2019

Պերուի հյուսիսում 8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Ավերվել է ավելի քան 15 շինություն։ Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների ազգային կենտրոնն իր թվիթերյան էջում։ Կան վիրավորներ, սակայն նրանց թիվը չի հստակեցվում։ Perublica պարբերականի փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումները զգացվել են Պերուի քաղաքների մեծ մասում։ Շինություններն ավերվել են Սան-Մարտին և Լորետո շրջաններում։ Նշվում է, որ հիվանդանոցներից մեկի […]

̰
Տոկիոյում տեղի ունեցած երկրաշարժը ընդհատել է Եվգենի Պլյուշչենկոյի ելույթը

19:00 25.05.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Տոկիոյի մոտակայքում գրանցվել է 5,1 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժն ընդհատել է գեղասահքի օլիմպիական կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի ելույթը, որը մասնակցում էր Fantasy սառցե շոուին: Նշվում է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է Տիբա վարչական միավորը, որտեղ տեղի է ունեցել շոուն: Աշխարհի կրկնակի չեմպիոն Եվգենիա Մեդվեդևայի ելույթը ևս ընդհատվել է, իսկ նա […]

̰
Տոկիոյի մերձակայքում գրանցվել է 5,1 մագնիտուդով երկրաշարժ

14:59 25.05.2019

Տոկիոյի մոտակայքում գրանցվել է 5,1 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հաղորդում է NHK News-ն իր «Թվիթերի» էջում: Ինչպես նշվում է, երկրաշարժի էպիկենտրոնը Բոսո թերակղզու հարավային մասում է եղել տեղակայված: Երկրաշարժի օջախը գտնվել է մոտ 40 կմ խորության վրա: Ներկայումս երկրաշարժի հետևանքով տուժածների մասին տվյալներ չկան: 午後3時20分ごろ、千葉県で震度5弱の揺れを観測する地震がありました。この地震による津波の心配はありません。 地震発生時の千葉市、木更津市の映像です。https://t.co/ptDDrJQEUs#nhk_news pic.twitter.com/XM3uuyRpaA — NHKニュース (@nhk_news) May 25, 2019  

̰
Հայաստանի տարածքում երկրաշարժ է գրանցվել

17:53 18.05.2019

Սույն թվականի մայիսի 18-ին, տեղական ժամանակով ժամը 17:01-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 13:01-ին) ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.840 և արևելյան երկայնության 44.300աշխարհագրական կոորդինատներով (ՀՀ ք. Սպիտակից 3 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.2 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Սպիտակ […]

̰
Երկրաշարժ Պանամայում․ կան վիրավորներ

07:46 13.05.2019

Առնվազն 5 մարդ, այդ թվում 3 անչափահասներ են տուժել Պանամայում երկրաշարժի հետևանքով, որը տեղի է ունեցել Կոստա Ռիկայի հետ այդ երկրի սահմանին։ Այս մասին ասվում է երկրի քաղպաշտպանության ազգային համակարգի թվիթերյան էջում։ Ստորգետնյա ցնցման հետևանքով ավերվել ու վնասվել են բնակելի մի քանի շինություններ։ 6․1 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել գիշերը, 12 կմ խորությամբ։ Էպիկենտրոնը գտնվել […]

̰
Իրանում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

16:18 11.05.2019

Իրան-իրաքյան սահմանին 5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Աղբյուրը նշում է, որ երկրաշարժի օջախը գտնվում է 10 կմ խորության վրա, էպիկենտրոնն էլ գտնվում է Իրաքի Հալաբջա քաղաքից 32 կմ հարավ-արևմուտք: Տուժածների և ավերածությունների մասին առայժմ չկան տեղեկություններ:

̰
Ճապոնիայում երկրաշարժի հետևանքով կան տուժածներ

14:25 10.05.2019

Առնվազն 2 մարդ է տուժել Ճապոնիայի հարավարևմտյան Կյուսյու կղզում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով: Այս մասին հաղորդել է NHK հեռուստաալիքը` հղում անելով պաշտոնական աղբյուրներին: Հաղորդվում է, որ երկրաշարժի հզորությունը կազմել է 6,3 մագնիտուդ: Տուժել է 79-ամյա մի տղամարդ, ով իր այգու տարածքում է եղել և ընկել է 2,5 մետր բարձրության աստիճանից: Մյուս տուժողը 40-ամյա կին է: […]

̰
Սյունիքի մարզում 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

10:03 10.05.2019

Սույն թվականի մայիսի 10-ին, տեղական ժամանակով ժամը 09:21-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05:21-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.290 և արևելյան երկայնության 46.030աշխարհագրական կոորդինատներով (ՀՀ՝ ք. Դաստակերտից 10 կմ հարավ), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի […]

̰
Ճապոնիայում 1 ժամ տարբերությամբ 2 ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

08:45 10.05.2019

Ճապոնիայի ափերի մոտ 6․3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Կյուսյու կղզու հարավ-արևելքում։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին։ Էպիկենտրոնը գտնվել է Միյաձակի քաղաքից 39 կմ արևելք, օջախը եղել է 40 կմ խորությամբ։ Տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Դրանից 1 ժամ առաջ նույն […]

̰
Երկրաշարժ Արցախում

09:30 05.05.2019

Մայիսի 4-ին տեղական ժամանակով ժամը 18:17-ին (Գրինվիչի ժամանակով` 14:17-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.080 և արևելյան երկայնության 46.240 աշխարհագրական կոորդինատներով (Արցախի Հանրապետության Քարվաճառ քաղաքից 17 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 1.9 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետության Դադիվանք, Չարեքտար […]

̰
Ֆիլիպիններում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

09:02 04.05.2019

Այսօր՝ մայիսի 4-ին Ֆիլիպիններում՝ Մինդորո կղզում, 5.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան օդերևութաբանական կենտրոնը։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է շուրջ 4 000 բնակչությամբ Ադելա բնակավայրից 2 կմ հյուսիս-արևմուտք։ Քաղաքը գտնվում է շուրջ 10.4 մլն բնակչություն ունեցող պետության մայրաքաղաքից 237 կմ հեռավորության վրա։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան։  

̰
Գյումրիում Սպիտակի երկրաշարժի հոգեբանական տրավմաները մարդկանց մոտ հաղթահարված չեն. աշխարհի հոգեվերլուծողների գնահատականը

08:46 27.04.2019

Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանի Դաշնությունից ժամանած 30 հոգեբաններ ու հոգեվերլուծողներ Գյումրիում մասնակցել են միջազգային երկօրյա գիտաժողովի։Այն նվիրված է Գյումրիում և Սպիտակում հոգեվերլուծական ծառայության հիմնադրման 30-ամյակին։ Մասնակիցներից շատերը 88-ից հետո աղետյալ քաղաքներում նոր ծառայության հիմնադիրներն են: Նրանք 88-ի աղետից 30 տարի անց խոսել են երկրաշարժի հետևանքների, ինչպես նաև պատերազմների, աղետների ու ահաբեկչությունների հետևանքով առաջացած հոգեբանական տրավմաների մասին: […]

̰
Արցախում երկրաշարժ է եղել. ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4 բալ

14:08 24.04.2019

Ապրիլի 24-ին` տեղական ժամանակով ժամը 11:15-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07:15-ին), ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.090 և արևելյան երկայնության 46.270 աշխարհագրական կոորդինատներով (ԱՀ՝ ք. Քարվաճառից 21 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 3.0 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկացնում է  Արցախի ԱԻՆ լրատվական ծառայությունը: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել […]

̰
Մարսի վրա առաջին անգամ երկրաշարժ է գրանցվել

07:26 24.04.2019

Պատմության մեջ առաջին անգամ Մարսի վրա երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ֆրանսիական տիեզերական CNES գործակալությունն իր թվիթերյան էջում։ Նշվում է, որ ամերիկյան InSight սարքի վրա տեղադրված SEIS սեյսմաչափը ցնցումները գրանցել է ապրիլի 6-ի՝ առաքելության 128-րդ օրը, սակայն այդ մասին հաղորդվում է միայն հիմա։ Գրանցվել է թույլ, սակայն ակնհայտ սեյսմիկ ազդանշան։ Նշվում է, որ սեյսմաչափը […]

̰
Թուրքիայի Մալաթիայում տեղի է ունեցել երկրաշարժ

13:34 15.04.2019

Թուրքիայի արևելյան նահանգներից մեկում տեղի է ունեցել 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի կառավարությանը կից արտակարգ իրավիճակների կանխման ու հետևանքների չեզոքացման ծառայությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Մալաթիա քաղաքից 30 կմ հյուսիս ընկած Արգուվան բնակավայրի մոտ։ Ցնցումների օջախը եղել է 4,7 խորությունում։ Մարդկային կորուստների, փլուզումների մասին տեղեկություններ չեն հրապարակվել։

̰
Հունաստանում հզոր երկրաշարժ է եղել

21:00 30.03.2019

Հունաստանում հզոր երկրաշարժ է եղել: Ցնցումները զգացվել են նաև Աթենքում, որը էպիկենտրոնից 129 կմ հեռավորության վրա է: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Զոհերի և տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան: Աղբյուրը նշում է, որ 5.3 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Գալակսիդիոն քաղաքի մոտակայքում:

̰
Երկրաշարժ Հյուսիսային Կորեայի միջուկային զորակայանից ոչ հեռու

08:34 21.03.2019

2․8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հյուսիսային Կորեայի հյուսիսարևելյան Համգեն-Պուկտո նահանգի Փհունգերի շրջանում գտնվող միջուկային զորակայանից 1 կմ հեռավորության վրա։ Այս մասին հայտնում է Հարավային Կորեայի օդերևութաբանական ծառայությունը։ Ստորգետնյա ցնցման օջախը գտնվել է 10 կմ խորությամբ։ Նշվում է, որ գրունտի տատանումներն ունեցել են բնական ծագում, դրանք չեն եղել ատոմային ռումբի նոր փորձարկման հետևանք։ Վերջին նման […]

̰
BACK_TO_TOP