TIME
Ամսաթիվ
13 05 2024
  • $
    387.64
  • RUBLE
    4.24
  • 417.91
WEATHER
+11.09 oC

Երկրաշարժ

Իրանում 4.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

18:08 27.02.2019

Փետրվարի 27-ին առավոտյան Իրանի արևմուտքում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը: Նշվում է, որ 17 մարդ տուժել է: Ըստ գործակալության տեղեկությունների` երկրաշարժը 4.7 մագնիտուդ ուժգնության է եղել և տեղի է ունեցել այսօր առավոտյան: Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդմամբ` Իրանի երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Խորեմաբադ քաղաքից 62 կմ հարավ-արևմուտք:

̰
Երկրաշարժից հետո Ադրբեջանի 1000-ավոր բնակիչներ հայտնել են իրենց տների վնասման մասին

18:23 22.02.2019

Ադրբեջանում փետրվարի 4-5-ին տեղի ունեցած երկրաշարժերից հետո Շամախիի շրջանի հազարավոր բնակիչներ երկրի իշխանություններին են դիմել՝ հատուցելու իրենց բնակարանների ու տներին երկրաշարժի պատճառով հասցված վնասները։ Մինչ այս ադրբեջանական իշխանությունները հայտարարում էին, որ վնասները չնչին են, իսկ հիմա խոստովանում են դրանց մասշտաբայնությունը։ Փետրվարի 5-ին ՀՀ ԱԻՆ սեյսմոլոգներն արձանագրել են, որ Ադրբեջանի Շամախի քաղաքից 2 կմ հյուսիս-արևմուտքում օջախի […]

̰
Էկվադորում 7.7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

15:25 22.02.2019

Էկվադորի արևելքում 7,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Երկրաշարժը գրանցվել է առավոտյան ժամը 10:17-ին՝ հարավարևելյան Պալորա քաղաքում: Երկրաշարժի օջախը գտնվում է 152 կմ խորության վրա: Զոհերի կամ տուժածների մասին դեռևս տեղեկություն չկա:

̰
Ճապոնիայում 5.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. կան տուժածներ

11:24 22.02.2019

Ճապոնիայի հյուսիսում`Հոկայդո կղզում, 5.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:  Էպիկենտրոնը գտնվել է Իբուրի բնակավայրի շրջանում, 30 կիլոմետր խորության վրա: Նախնական տվյալներով`տուժել է առնվազն 4 մարդ: Շինություններին հասցված վնասների մասին չի հաղորդվում: Հայտնի է միայն, որ 74 տուն մնացել է առանց ջրամատակարարման: Կղզում երկաթուղային հաղորդակցությունը դադարեցված է:  

̰
Թուրքիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

07:55 21.02.2019

Փետրվարի 20-ի երեկոյան Թուրքիայի արևմուտքում 5․5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իզմիրից 148 կմ հյուսիս-արևմուտք, օջախը՝ մոտ 8 կմ խորությամբ։ Տուժածների և ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չկան։

̰
Սամցխե-Ջավախեթիի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել

18:48 19.02.2019

Սամցխե-Ջավախեթիի շրջանում այսօր երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3,2 մագնիտուդ: Երկրաշարժը տեղի է ունեցել Թբիլիսիի ժամանակով ժամը 14:59-ին, Նինոծմինդա քաղաքից երկու կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սաթխա գյուղում: Ավերածության  կամ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

̰
Վանում 4 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել

13:34 19.02.2019

Ներկայիս Թուրքիայի Հանրապետության կազմում գտնվող Վան քաղաքում փետրվարի 18-ի երեկոյան Ռիխտերի սանդղակով 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, տեղեկանում ենք Ermenihaber-ից: Ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը եղել է Վանի Սարայ շրջանում: Օջախի խորությունը եղել է 11.25 մետր: Երկրաշարժը զգացվել է նաև Վանի Օզալփ շրջանում: Նշվում է, որ կարճատև խուճապի պատճառ դարձած երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

̰
Կայացել է 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո աղետի գոտում ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքների մասին տեղեկատվության հավաքագրման խմբի առաջին հանդիպումը

00:06 14.02.2019

ՀՀ քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ կայացել է ՀՀ վարչապետի 2018 թվականի դեկտեմբերին համապատասխան որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը: Խումբը ձևավորվել էր 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո աղետի գոտու բնակավայրերում տեղադրված կամ կառուցված ժամանակավոր կացարանների և դրանցում բնակվող ընտանիքների մասին տեղեկատվության հավաքագրման և դրանց հիման վրա համապատասխան առաջարկությունների մշակման նպատակով: Խմբի կազմում ներառված են ինչպես […]

̰
Երկրաշարժ Իրանում․ կան տուժածներ

20:56 10.02.2019

Իրանի հարավային Խորմոզգան նահանգում 5․2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Տուժել է 3 մարդ։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ հղում անելով  Փրկարար ծառայության ներկայացուցչին։ Ստորգետնյա ցնցման օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է Լաֆթ գյուղից ոչ հեռու։ Երկրաշարժի հետևանքով 15 տուն է վնասվել։

̰
Կառավարությունը գույքագրելու է Սպիտակի երկրաշարժից հետո տնակներում բնակվողների բնակարանային խնդիրները

17:22 06.02.2019

«Կառավարության գործունեության կարևորագույն նպատակներից մեկն էլ լինելու է  1988 թվականի աղետալի երկրաշարժի հետևանքով մինչև այժմ տնակներում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրները գույքագրելը՝ նպատակ ունենալով առավելագույնս սեղմ ժամկետներում բնակարաններով ապահովել երկրաշարժի հետևանքով բնակարանի կարիք ունեցող ընտանիքներին»,- այս մասին նշվում է կառավարության ծրագրի՝ այսօր հրապարակված նախագծում։ Ըստ ծրագրի՝ կառավարությունը նաև հետևողական է լինելու երեխաների մուտքը մանկատներ կանխարգելելու, նրանց […]

̰
Երկրաշարժն Ադրբեջանում «լուրջ վնաս չի պատճառել», բայց կան հոսպիտալացվածներ

12:19 06.02.2019

Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ երկրի Շամախիի շրջանում փետրվարի 5-ին տեղի ունեցած երկրաշարժը որևէ վնաս չի հասցրել, սակայն միևնույն ժամանակ տեղեկություններ են հայտնել շենքերի-շինությունների պատերի փլուզումների մասին։ Խոսքը 20-25 բնակելի կամ տնտեսական նշանակության շինությունների մասին է, սակայն վնասների չափերը չեն հստակեցվում։ Ընդ որում՝ ադրբեջանական կողմը հայտնել է, թե փլուզումները եղել են խարխուլ շինություններում, իսկ որոշ […]

̰
Երկրաշարժ Ադրբեջանի Շամախի քաղաքից 2 կմ հյուսիս-արևմուտք

00:05 06.02.2019

Սույն թվականի փետրվարի 5-ին`տեղական ժամանակով ժամը 23:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19:31-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.640 և արևելյան երկայնության 48.620աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջանի Շամախի քաղաքից 2 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետության […]

̰
Արցախում կրկին երկրաշարժ է եղել

08:42 04.02.2019

Փետրվարի 4-ին՝ տեղական ժամանակով ժամը 05:24-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 01:24-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.100 և արևելյան երկայնության 46.100 աշխարհագրական կոորդինատներով (Արցախի Հանրապետության Քարվաճառ քաղաքից 6 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ: Հայտնում է ՀՀ ԱԻՆ կայքը: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել […]

̰
Արցախում 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

09:52 03.02.2019

Փետրվարի 3-ին ժամը 08:30-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 04:30-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.100 և արևելյան երկայնության 46.100 աշխարհագրական կոորդինատներով (Արցախի Քարվաճառ քաղաքից 6 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Հայտնում է ՀՀ ԱԻՆ կայքը: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը […]

̰
Երկրաշարժից ընդամենը 4-5 տարի հետո գյումրեցին որոշեց, որ պետք է սիմֆոնիկ նվագախումբ ունենա. նախագահ

15:43 26.01.2019

Հունվարի 25-ին Գյումրի  Հանրապետության նախագահի այցելության բարձրակետը մշակութային այն տոնախմբությունն էր, որը տեղի է ունեցել Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի շենքում: Նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի և արվեստասեր հասարակության ներկայացուցիչների հետ մասնակցել են Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 25-ամյակին նվիրված համերգին: Համերգից հետո նախագահը հանդիպել է […]

̰
Չիլիում երկրաշարժի ժամանակ սրտի կաթվածից երկու մարդ է մահացել

10:38 21.01.2019

Չիլիում շաբաթ օրը տեղի ունեցած 6.8 մագնիտուդով երկրաշարժից, պարզվում է, զոհեր են գրանցվել: Մահացել են Կոկիմբո քաղաքի երկու բնակիչներ՝ 74-ամյա կին և 60-ամյա տղամարդ: Հետաքրքիրն այն է, որ մարդիկ մահացել են ոչ թե բուն երկրաշարժի պատճառով, այլ այդ պահին առաջացած վախի և սթրեսի հետևանքով: 60-ամյա տղամարդը երկրաշարժի ժամանակ եղել է մեքենայի ղեկին և հենց այդ […]

̰
Երկրաշարժ Վրաստանում

23:55 14.01.2019

Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ: Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի հաղորդմամբ` ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 14:29-ին: Նախնական տեղեկություններով՝ 3․3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Էպիկենտրոնը եղել է Ամբրոլաուրիում՝ Ծեսի գյուղից 13 կմ հեռավորությամբ: Այլ տեղեկություններ չեն հաղորդվում։

̰
ՀՀ տարածքում երկրաշարժ չի սպասվում. ԱԻՆ

10:11 10.01.2019

Համացանցում լուրեր են շրջանառվում, իբր ուժեղ երկրաշարժ է սպասվում Հայաստանի տարածքում: ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ որևէ հիմք չկա նման տեղեկատվություն տարածելու համար: Այդպիսի լուրեր հաճախ են հայտնվում համացանցում՝ նպատակ հետապնդելով ստեղծել խուճապային տրամադրություններ:  

̰
Երկրաշարժ Իրանում․ տուժել է մոտ 75 մարդ

07:18 07.01.2019

Մոտ 75 մարդ է տուժել Իրանի արևմուտքում՝ իրաքյան սահմանից ոչ հեռու տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով։ Այս մասին հայտնել է երկրի անհետաձգելի բուժօգնության ծառայության ղեկավար Փիրհոսեյն Կուլիվանդը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ ԱՄՆ երկրաբանական ծառայության հաղորդմամբ՝ երկրաշարժը եղել է 5․5 մագնիտուդով։ Բոլոր տուժածները Կերմանշահ նահանգից են։ Նրանց մեծ մասը թեթև վնասվածքներ է ստացել։ Բուժօգնության ցուցաբերումից […]

̰
Երկրաշարժ Շիրակի մարզի Աշոցք գյուղից 10 կմ հարավ-արևելք

08:26 26.12.2018

Սույն թվականի դեկտեմբերի 26-ին` տեղական ժամանակով ժամը 00:09-ին (Գրինվիչի ժամանակով` դեկտեմբերի 25-ին ժամը 20:09-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.020 և արևելյան երկայնության 43.980 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Շիրակի մարզի Աշոցք գյուղից 10 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: […]

̰
Ուժգին երկրաշարժերը ցնցել են Ասիան

07:15 24.12.2018

Ասիայում մի շարք ուժգին երկրաշարժեր են գրանցվել։ 5․7 մագնիտուդով ստորգետնյա ցնցում է գրանցվել Տիբեթի ինքնավար շրջանում։ Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։ Էպիկենտրոնը գտնվել է Շիգաձե քաղաքային շրջանից 170 կմ հյուսիս-արևմուտք՝ 10 կմ խորությամբ։ Տուժածների և ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չկան։ Երկրաշարժը ցնցել է նաև Ճապոնիան։ 5․5 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է […]

̰
Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել

23:15 23.12.2018

Ինդոնեզիայի Արևմտյան Սումատրա կղզու ափերի մոտ 5.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են 14:03-ին Տիկու քաղաքից 26 կմ հարավ-արևմուտք ընկած հատվածում: Երկրաշարժի օջախը գտնվել է 105.8 կմ խորությամբ։ Հիշեցնենք, որ Ինդոնեզիայի արևմուտքում՝ Զոնդյան նեղուցի ափին ցունամի է եղել։ Նախնական վարկածով՝ ցունամին կարող էր առաջանալ ստորջրյա փլուզումից, որը կարող էր իր հերթին […]

̰
Երկրաշարժից հետո Կամչատկայում մի շարք ստորգետնյա ցնցումներ են գրանցվել

09:05 22.12.2018

Կամչատկայի ափերին 3.8-4.2 մագնիտուդով մի շարք ստորգետնյա ցնցումներ են գրանցվել: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկայի ծառայության Կամչատկայի մասնաճյուղի պաշտոնական կայքում։ Ընդհանուր առմամբ՝ շուրջ երեք ստորգետնյա ցնցում է գրանցվել՝ 3.8, 4.0 և 4.2 մագնիտուդով: Ցնցումների էպիկենտրոնները գտնվել են 88 կմ, 85 կմ և 65 կմ խորությամբ: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին Կամչատկայի ափերի մոտ […]

̰
Կամչատկայում ուժեղ երկրաշարժից հետո ցունամիի վտանգ կա

22:27 20.12.2018

Կամչատկայի ափերի մոտ 7․5  մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հաղորդել է  ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը:  Երկրաշարժի օջախը գտնվում է 85 կիլոմետր խորությամբ: Եվս մեկ ցնցում 7.4 մագնիտուդով տեղի է ունեցել 40 կիլոմետր խորությամբ: Խաղաղօվկիանոսյան սեյսմիկ կենտրոնի տվյալներով՝ ցունամիի վտանգ կա: Ըստ տեղեկատվության՝ ցունամիի ալիքները կարող են տարածվել Ռուսաստանի ափերի երկայնքով՝ մինչև 300 կիլոմետր շառավղով: […]

̰
Ստամբուլում երկրաշարժ է տեղի ունեցել

11:46 20.12.2018

Թուքիայի Յալովա նահանգում 4․5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Ստամբուլում, հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների ծառայությունը: «Ժամը 9:34-ին երկրաշարժ է տեղի ունեցել, էպիկենտրոնը գտնվել է Յալովա նահանգի Չինարջիկա շրջանում»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ: Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները զգացվել են Ստամբուլի ասիական հատվածում և Բուրսա քաղաքում: Փլուզումների և զոհերի […]

̰
Երրորդ համաշխարհային պատերազմ և հզոր երկրաշարժ ԱՄՆ-ում. ի՞նչ է կանխագուշակել Նոստրադամուսը 2019 թվականի համար

15:08 18.12.2018

Հետազոտողները վերծանել են ֆրանսիացի բժիշկ և մարգարե Միշել Նոստրադամուսի «Մարգարեություններ» գիրքը, որը նա գրել է 1555 թվականին: Ինչպես գրում է Dailystar հրատարակչությունը, Նոստրադամուսի 942 քառատողերում մտքեր կան, որոնք վերաբերում են 2019 թվականին: Հասարակության մի մասը Նոստրադամուսին համարում է հեքիաթային միստիկ կերպար, մյուսները՝ իսկական մարգարե: Նոստրադամուսը կանխագուշակել է 1666 թվականի Լոնդոնի մեծ հրդեհը, 1789 թվականի ֆրանսիական […]

̰
Երկրաշարժ Չինաստանում․ կան տուժածներ

21:03 16.12.2018

Չինաստանի հարավարևմտյան Սիչուան նահանգում 5․7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, տուժել է առնվազն 16 մարդ։ Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը՝ հղում անելով նահանգի վարչակազմին։ Ստորգետնյա ցնցումների շարքը գրանցվել է Իբին քաղաքից 70 կմ հեռավորության վրա։ Երկրաշարժի օջախը գտնվել է 12 կմ խորության վրա։ Որոշ բնակավայրերում գազի և էլեկտրականության մատակարարումը խափանվել է։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի […]

̰
Աննա Հակոբյանը Ժնևում մասնակցել է երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված համերգին

13:15 14.12.2018

Դեկտեմբերի 14-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Ժնևի Սեն Ժերմեն եկեղեցում մասնակցել է երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված համերգին: Համերգը կազմակերպել էր Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանատունը: Իր խոսքում Աննա Հակոբյանը շեշտել է, որ համերգն առիթ է ոչ միայն զոհերի հիշատակը հարգելու, այլ ևս մեկ […]

̰
Արա Բաբլոյանը Գյումրիում հարգել է 1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակը

22:22 07.12.2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ այսօր այցելել է Գյումրի: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահը, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, օտարերկրյա հյուրեր Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում ծաղկեպսակներ ու ծաղիկներ են դրել անմեղ զոհերի […]

̰
Վրաստանում ՀՀ դեսպանը երկրաշարժի 30-ամյա տարելիցի կապակցությամբ պարգևատրել է վրացի բժշկի

19:42 07.12.2018

Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-ամյա տարելիցի  կապակցությամբ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը վրաց բժիշկ Թեյմուրազ Գոգիձեին պարգևատրել է Վրաստանում ՀՀ դեսպանության շնորհակալագրով՝աղետից  տուժած տասնյակ մարդկանց մասնագիտական օգնություն ցուցաբերելու համար: Բժիշկ Գոգիձեն Թբիլիսիում վիրահատել է երկրաշարժից տուժած տասնյակ վիրավորների։ Դեսպան Սադոյանը ողջ հայ ժողովրդի անունից, ի դեմս բժիշկ Գոգիձեի, շնորհակալություն է հայտնել վրաց ժողովրդին՝ հայ ժողովրդի համար այդ դժվարին ժամանակահատվածում ցուցաբերած […]

̰
BACK_TO_TOP