TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+17.09 oC

Երկրաշարժ

Երկրաշարժից հետո Շիրակի մարզպետը մարզային ԱԻՆ-ի և Ոստիկանության պատասխանատուների հետ խորհրդակցություն է անում

21:50 10.09.2019

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 911 ծառայությունը Շիրակի մարզից դեռևս որևէ ահազանգ չի գրանցել։ «911 ծառայությունը դեռևս որևէ ահազանգ չունի գրանցած Շիրակի մարզից։ Համայնքապետերից ևս որևէ մտահոգիչ տեղեկատվություն չունենք։ Քանի որ բջջային կապի հետ խնդիր կար, խնդրում եմ Շիրակի մարզում երկրաշարժի հետևանքով որևէ տեսակի վնասի առկայության տեղեկատվություն ունենալու դեպքում կիսվել […]

̰
Ամասիայում ու Աշոցքում երկրաշարժին հաջորդում են հետցնցումները

21:27 10.09.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, սեպտեմբերի 10-ին` տեղական ժամանակով ժամը 20:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:22-ին), ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.080 և արևելյան երկայնության 43.940 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Ըստ […]

̰
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ․ ԱԻՆ

20:54 10.09.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, սեպտեմբերի 10-ին` տեղական ժամանակով ժամը 20:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:22-ին), ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.080 և արևելյան երկայնության 43.940 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 […]

̰
Ուժեղ երկրաշարժ Շիրակի մարզում

20:39 10.09.2019

Քիչ առաջ՝ ժամը 20:25-ի սահմաններում, Շիրակի մարզում երկրաշարժ է գրանցվել: SHANTNEWS. am-ի տեղեկություններով՝ ցնցումը եղել է բավական ուժգին և ուղեկցվել է դղրդոցով: Ցնցումները զգացվել են Ամասիայում, Աշոցքում, Գյումրիում ու հարակից բնակավայրերում: Որոշ հատվածներում անգամ մարդիկ դուրս են եկել բնակարաններից, բջջային օպերատորների կապը մի քանի րոպեով ընդհատվել է։

̰
Աշխատանքային խումբն ավարտել է աղետի գոտու բնակավայրերում բնակապահովման մասին մշակված ծրագրի համար առաջարկությունների փաթեթի կազմումը

19:59 10.09.2019

Աղետի գոտու բնակավայրերում տնակների հաշվառման աշխատանքային խումբն, ըստ էության, ավարտել է ուսումնասիրությունները, քարտեզագրել բոլոր ժամանակավոր կացարանները և պարզել դրանցում ապրող ընտանիքների կարգավիճակը, հերթն արդեն, ըստ առաջարկությունների, գործողությունների փուլին է հասել: Բնակարանային խնդրի լուծման ինչ ռեալ տարբերակներ կան օրակարգում և բնակարան ստանալու առաջնահերթությունները ինչ կարգով են սահմանվելու: Աշխատանքային խումբն առաջարկությունների փաթեթն արդեն պատրաստել է: 8 ամիս […]

̰
Երկրաշարժ Չինաստանում․ կա 1 զոհ, 60-ից ավելի վիրավոր

09:02 09.09.2019

Սեպտեմբերի 8-ին՝ տեղական ժամանակով ժամը 02:42-ին (Գրինվիչի ժամանակով` սեպտեմբերի 7-ին, ժամը 22:42-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 29.570 և արևելյան երկայնության 105.060 աշխարհագրական կոորդինատներով (Չինաստան՝ Զիգոնգ քաղաքից 32 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.1 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալ: Ըստ The Wahington […]

̰
Ճապոնիայում տունը երկրաշարժի ժամանակ բարձրանում է օդ մինչև վտանգի անցնելը

18:52 08.09.2019

Ճապոնիայում ավելի ու ավելի հայտնի է դառնում արդի տեխնոլոգիաներով ստեղծված տունը, որը երկրաշարժի ժամանակ բարձրանում է օդ: «Air Danshin Systems» ընկերության ստեղծած տունը երկրաշարժի ժամանակ մի քանի սանտիմետրով բարձրանում է օդ և մնում օդում մինչև ստորգետնյա ցնցումների ավարտը: Հիմքում դրված սենսորներն արձանագրում են սեյսմիկ ակտիվությունը և ազդանշան տալիս օդի ճնշակներին, որոնք իրենց հերթին փչում են […]

̰
Ինդոնեզիան ջունգլիներում նոր մայրաքաղաք կկառուցի

11:24 06.09.2019

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հայտարարել է Բորնեո կղզու ջունգլիներում նոր մայրաքաղաք կառուցելու մտադրության մասին, գրում է Lonely Planet-ը: Ջակարտայի էկոլոգիական և տնտեսական խնդիրների պատճառով իշխանությունները որոշել են մայրաքաղաքը տեղափոխել մեկ այլ վայր: Ջակարտայում տարեկան գրանցվում է 10 սմ-ով իջվածք․ կա ջրհեղեղի ռիսկ: Հավանականությունը փոքր է, որ նոր մայրաքաղաքում երկրաշարժ, ցունամի, սողանք, հրաբխային ժայթքում և այլ բնական […]

̰
Շիրակի մարզի Բարձրաշեն՝ Բաբըռլու լուծարված գյուղի խնդիրները 1 ցուցահանդեսում

19:40 05.09.2019

Շիրակի մարզի Բարձրաշեն՝ նախկին Բաբըռլու գյուղի կյանքը հայ, ռուս և ամերիկացի լուսանկարիչների աշխատանքներում: «Վերջին ելք» խորագրով ցուցահանդեսում տեղ են գտել 1980-ականներին լուծարված գյուղի նախկինն ու ներկան: Նախաձեռնությունը լուսանկարիչ Գերման Ավագյանինն է: Նա օտարազգի լուսանկարիչների հետ բացահայտել է դատարկված գյուղի կյանքը: Հետաքրքիր պատմություններով բնակավայրը հայտնի դարձնել նաև իր հողին ամուր կառչած բնակիչներով, ովքեր, չնայած կենսական վատ […]

̰
Բացառիկ որոշում եմ կայացրել՝ վթարի ենթարկված 2 փրկարարներին ԱԻՆ ողջ անձնակազմի անունից պարգևատրել նույնանման ավտոմեքենաներով․ Ցոլակյան

13:17 04.09.2019

Այսօր Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրն է: ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորել է մարդկանց արտակարգ ապահովություն պարգևող, արտակարգ խնդիրներից ազատող, արտակարգ մարդասիրություն դրսևորող, արտակարգ բարի, արտակարգ պատրաստակամ, միշտ հերոսական և անխոնջ աշխատասեր ԱԻՆ բոլոր նախկին և ներկա աշխատակիցներին: «Սիրելի հայրենակիցնե՛ր Այսօր մոլորակի, թերևս, ամենամարդասիրական ուժային կառույցի՝ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրն է: Ամենամարդասիրական, քանզի չնայած […]

̰
Փրկարարը հերոս է, իր հայրենիքի ու ժողովրդի հերոս-զինվորը. Ֆելիքս Ցոլակյան

11:34 04.09.2019

ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ԱԻՆ աշխատակցի օրվա առթիվ շնորհավորելով՝ նշեց. «Մեր ժողովուրդը տասը տարի է՝ նշում է մոլորակի թերևս ամենամարդասիրական ուժային կառույցի աշխատակցի օրը: Փրկարարը երբեք չի պատժում, այլ վտանգելով սեփական կյանքն ու առողջությունը՝ կյանքեր է փրկում»: Ցոլակյանը շեշտեց՝ փրկարարի աշխատանքն առաքելություն է: Նա ընդգծեց՝ քիչ բան չի արվել համակարգի համար, զրոյական կետից ստեղծվել […]

̰
Գյումրու Ակադեմիական վարժարանը հիմնանորոգվում է

21:40 03.09.2019

Հայաստանում 400-ից ավելի դպրոցներ ունեն շենքային պայմանների բարելավման, նոր մասնաշենքերի կառուցման ու սեյսմիկ անվտանգության ապահովման խնդիրներ։ Որոշ դպրոցներում կոսմետիկ վերանորոգումների ծրագրերը սկսվել են ամռան կեսին:Նոր ուսումնական տարին տեղափոխություններով է մեկնարկել Գյումրու Ակադեմիական վարժարանի համար․ երկու շաբաթ առաջ շենքի հիմնանորոգումներ են սկսվել, վարժարանը դասերը ժամանակավոր անցկացնում է այլ հարմարեցված շենքում:Ակադեմիական վարժարանի տնօրենը հույսով ու համոզվածությամբ ասում […]

̰
Դեկտեմբերի 7-ը կնշվի նաև որպես Աղետներին դիմակայունության օր․ նախագիծ

11:21 03.09.2019

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում այսօր հավանություն տրվեց կառավարության ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է դեկտեմբերի 7-ը նշել ոչ միայն որպես 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի, այլ նաև որպես Աղետներին դիմակայունության օր։ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը պնդեց, որ թեև մեկ օրը սիմվոլիկ է նշվում, բայց աղետների դեմ պայքարի աշխատանքը պետք է տանել ամեն օր, ինչին […]

̰
Վարչապետի մոտ քննարկվել են 1988թ. երկրաշարժի հետևանքով անօթևան մնացածների նկատմամբ պետության պարտավորությունների կատարման հարցերը

19:18 02.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված աղետի գոտու հիմնախնդիրների լուծմանը։ Բացելով խորհրդակցությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մենք այսօր պետք է քննարկենք 1988 թվականի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած այն քաղաքացիների խնդիրը, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտավորությունները դե յուրե արձանագրված են: Մեր նախորդ քննարկումը հանգեց նրան, որ մենք պետք է որոշում […]

̰
Արթիկի 3-րդ ավագ դպրոցը հիմնանորոգվում է․ աշակերտները դասերը կանցկացնեն Կենցաղի տան մասնաշենքում

23:20 30.08.2019

Երկու ավագ դպրոցների օպտիմալացումից հետո՝ 2 տարի անց, հիմնանորոգման ծրագիր է սկսվել Արթիկի երրորդ ավագ դպրոցում: Վերակառուցման ծրագիրը ֆինանսավորում է Համաշխարհային բանկը: Որպես ավագ դպրոց այն միակն է Արթիկի տարածաշրջանում, որտեղ աշակերտների թիվը հասնում է 270 -ի: Այս թիվը կրկնապատկվել է լուծարված 7-րդ ավագ դպրոցի աշակերտության տեղափոխության արդյունքում: 2017-ին շենքային վատ պայմանների, վթարայնության պատճառով փակվեց […]

̰
Մեկնարկել է նախարարների և դիվանագետների այցը Գյումրի

12:21 30.08.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան էջում ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է դիվանագետների այցը Գյումրի: «Մեկնարկել է նախարարների և դիվանագետների այցը Գյումրի քաղաք»,- գրել է նա: Նշենք, որ ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցներն այսօր աշխատանքային այցով ժամանել են Գյումրի: ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն […]

̰
Երկրաշարժ Մարտակերտից 20 կմ հյուսիս-արևմուտք. Ցնցումները զգացվել են նաև Գորիսում ու Նոյեմբերյանում

11:25 22.08.2019

Օգոստոսի 22-ին` տեղական ժամանակով ժամը 09:41-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 05:41-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.290 և արևելյան երկայնության 46.600 աշխարհագրական կոորդինատներով (ԱՀ Մարտակերտ քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.7 մագնիտուդով երկրաշարժ, ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ Գորիս, […]

̰
Երկրաշարժ Աշոցք գյուղից 9 կմ հյուսիս-արևելք

15:44 21.08.2019

Սույն թվականի օգոստոսի 21-ին՝ տեղական ժամանակով ժամը 14:20-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:20-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.070 և արևելյան երկայնության 43.960 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան՝ Աշոցք գյուղից 9 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ. ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ: Երկրաշարժին […]

̰
Թուրքիայում երկրաշարժը շուրջ 1000 տուն է վնասել

20:00 10.08.2019

6.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը Թուրքիայում վնասել է մոտ 1000 տուն: Այս մասին հայտնում է ABC-ն: Հայտնի է, որ 108 կառույց ուժեղ վնաս է կրել, իսկ 868 տների վնասները զգալի չեն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ առնվազն 30 մարդ տուժել է Թուրքիայի արևմուտքում տեղի ունեցած երկու երկրաշարժի հետևանքով:    

̰
Երկրաշարժ Ադրբեջան-ՌԴ սահմանային գոտում. ցնցումները զգացվել են նաև ՀՀ-ում

12:19 10.08.2019

Օգոստոսի 10-ին, տեղական ժամանակով ժամը 11:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07:35-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.740 և արևելյան երկայնության 46.630 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան-Ռուսաստան սահմանային գոտի՝ Զաքաթալա քաղաքից 12 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.5 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ […]

̰
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով տուժել է 78 մարդ, կան ավերածություններ

11:40 09.08.2019

Թուրքիայում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, գրում է NTV-ն: Նշվում է, որ էպիկետրոնը գտնվում է Ստամբուլից 600 կմ հեռավորության վրա՝ Դենիցլի քաղաքում: Օջախի խորությունը կազմել է 13 կմ: Ստորգետնյա ցնցումները զգացվել են երկրի մի շարք նահանգներում՝ Անթալիա, Մուղլա, Իսպարտա, Բուրդուր: Երկրաշարժի հետևանքով տուժել է 78 մարդ: Այն նաև վնաս է հասցրել նահանգի օդանավակայանին, փլվել […]

̰
Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է գրանցվել․ կան տուժածներ

17:45 08.08.2019

Թուրքիայի հարավ-արևմուտքում` Դենիզլի նահանգում, 6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, գրում է Daily Sabah-ը: Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Բոզկուրտ շրջանում: Առաջին ցնցումները գրանցվել են Երևանի ժամանակով 17։25-ին: Րոպեներ անց երկրորդն է գրանցվել` 4.2 մագնիտուդ ուժգնությամբ: Բոզկուրտի քաղաքապետ Բիրսեն Ջելիկը հայտնել է տուժածների մասին: Զոհեր չկան: Մի քանի շենք վնասվել է: Դենիզլիի շրջանից բժիշկների խումբ է ուղևորվել […]

̰
Շիրակի և Լոռու մարզերում կլուծվի երկրաշարժից անօթևան մնացած 61 ընտանիքի բնակարանային խնդիր․ Վահագն Վերմիշյան

14:39 08.08.2019

«Երկրաշարժի հետևանքով անօթևանների համար աշխատանքներ իրականացնելու համար 560 մլն դրամի հաշվի իրականացվելիք միջոցառումների իրականացնելու անհրաժեշտություն կա»,- այսօր կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը: «Նախատեսված է այս գումարով լուծել 61 ընտանիքի բնակարանային խնդիրներ: Մնացած 50.5 մլն դրամն ուղղվելու է Լոռու գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների բնակելիների թերությունների վերացմանն ու սեփականության վկայագրերի հաստատմանը»:

̰
Երկրաշարժ Ինդոնեզիայում. կա զոհ

12:35 03.08.2019

Ինդոնեզիայում 6.8 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է 1, տուժել՝ 6 մարդ, գրում է Straits Times -ը: Զոհը գրանցվել է Լեբակ շրջանում: Երկրաշարժը տեղի է ունեցել Ճավա կղզում: Փլուզվել է 113 շենք: Երկրաշաժից հետո մոտ 1000 մարդ է տարհանվել:      

̰
Երկրաշարժը Ֆիլիպիններում 9 մարդու կյանք է խլել

10:11 27.07.2019

Ֆիլիպինների հյուսիսում  5.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Զոհվել է առնվազն 9 մարդ: Եվս 60-ը ստացել են մարմնական վնասվածքներ, վնասվել են բազմաթիվ շինություններ: Տեղի իշխանությունները հայտարարել են, որ  ցունամիի վտանգ չկա:

̰
Իրանի հարավում՝ Հորմուզի նեղուցում, երկրաշարժ է եղել

10:50 23.07.2019

Այս գիշեր տեղի ունեցած երկրաշարժը ցնցել է Հորմուզի նեղուցի մոտակա տարածքները։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է իրանական ափին՝ Իրանի տարածքում։ Ուժգնությունը, ըստ տարբեր կայանների տվյալների, կազմել է 4,9-5,2 մագնիտուդ։ Զոհերի կամ ավերածությունների մասին իրանական կողմը տվյալներ չի հաղորդել։ Իսկ Եվրոպական սեյսմոլոգիական ծառայությունից հայտնել են մոտակա բնակավայրերի բնակչության թվաքանակը․ մոտ 23 հազար բնակիչ՝ Իրանի մոտակա Բանդար-է Լենգեհ […]

̰
Հունաստանը ցնցվել է ուժեղ երկրաշարժից

16:50 19.07.2019

Քիչ առաջ 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հունաստանում։ Էպիկենտրոնը գտնվում է մայրաքաղաք Աթենքից ոչ մեծ հեռավորության վրա՝ ընդամենը 26 կիլոմետր հյուսիս-արևմուտք։ Այս մասին հայտնել են եվրոպական և ամերիկյան սեյսմոլոգիական կազմակերպությունները։ Երկրաշարժի էպիկենտրոնն ընդամենը 2 կմ խորության վրա է եղել։ Մայրաքաղաքի բնակիչները լքել են տներն ու շինությունները, հավաքվել փողոցներում։ https://www.instagram.com/p/B0GMG2epL9n/

̰
Գյումրիում 1926 թվականի երկրաշարժից հետո կառուցված բարաքները փլուզվում են

20:00 17.07.2019

Գյումրիում մի ամբողջ թաղամաս կա, որտեղ մարդիկ բնակվում են 1926 թվականի երկրաշարժից հետո ժամանակավորի կարգավիճակով կառուցված մի հարկանի հողե տներում: Դրանք արդեն 100-ամյա պատմություն ունեն: «Բարաքներ» կոչվող թաղամասի տների մեծ մասը վթարային է, բազմակի փլուզումներ տեսած: Օրինակը Մարինե Համբարյանի տունն է, որտեղ առաստաղի հերթական փլուզումն է եղել: Ամեն տարի մետաղե կոնստրուկցիաներ են ավելացնում առաստաղի իջվածքը […]

̰
Իրանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 67-ի

21:29 08.07.2019

Ցնցումն այնքան հզոր է եղել, որ այն զգացել են նաև նահանգի այլ քաղաքներում:

̰
Իրանում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

13:28 08.07.2019

Հուլիսի 8-ին` տեղական ժամանակով ժամը 11:00-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07:00-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 31.830 և արևելյան երկայնության 49.550 աշխարհագրական կոորդինատներով (Իրան՝ Մասջեդ Սոլեյման քաղաքից 26 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.7 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 8 բալ: Ըստ անգլիական «Express.co.uk» լրատվական գործակալության՝ երկրաշարժի հետևանքով […]

̰
BACK_TO_TOP