TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+28.09 oC

Թուրքիա

Խոշոր վթար Թուրքիայում. կա 13 զոհ

17:44 13.03.2018

Այսօր՝ մարտի 13-ին, խոշոր ՃՏՊ է տեղի ունեցել Թուրքիայում: Ստամբուլից Տոկատ ուղևորված միջքաղաքային ավտոբուսը բախվել է գազ տեղափոխող վրացական համարանիշերով բեռնատարին, որի հետեւանքով հրդեհ է բռնկվել։ Թուրքական լրատվամիջոցների տեղեկություններով ավտոբուսի վարորդը չի նկատել կայանված գազ տեղափոխող բեռնատարը , և ավտոբուսը բախվել է դրան։

̰
С-400 համալիրների մատակարարումը Թուրքիա կմեկնարկի 2020թ.

12:20 12.03.2018

С-400 համալիրները Թուրքիա մատակարարելու գործընթացը կիրականացվի 2020 թվականի սկզբից: Այս մասին Россия 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ռազմատեխնիկական հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը:

̰
Թուրքիան պահանջում է ձերբակալել իր դրոշն այրած հույն երիտասարդներին

13:09 07.03.2018

Թուրքիան պահանջել է Աթենքում կայացած երթի ժամանակ թուրքական դրոշն այրած ու հակաթուրքական վանկարկումներ արած հույն երիտասարդներին ձերբակալել և պատժել:

̰
Թուրքիան «С-400»-ներից չի հրաժարվի նույնիսկ պատժամիջոցների դեպքում. Էրդողան

18:06 06.03.2018

Ռուսաստանից «С-400» զենիթահրթիռային համակարգեր գնելու մտադրությունից Թուրքիան չի հրաժարվի նույնիսկ հնարավոր պատժամիջոցների պարագայում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

̰
Թուրքիայում 65 սպաներ դատապարտվել են ցմահ ազատազրկման

15:10 06.03.2018

2016թ.-ին պետական հեղաշրջման փորձ կատարելու մեղադրանքով Թուրքական դատարանը ռազմածովային ուժերի 65 սպաների դատապարտել է ցմահ ազատազրկման: Այդ մասին տեղեկացնում է Milliyet պարբերականը:

̰
Ապրիլին Ստամբուլում կկայանա Ռուսաստան-Թուրքիա-Իրան գագաթաժողովը

16:09 05.03.2018

Էրդողանը և Մակրոնը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը, Արևելյան Ղութայում հումանիտար ողբերգությունը, ինչպես նաև Էրդողանի վերջին օրերի այցը Աֆրիկա:

̰
Կհանդիպեն ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարները

18:15 02.03.2018

Մարտի 14-ին Մոսկվայում կանցկացվի ռազմավարական պլանավորման համատեղ խմբի նիստը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի ղեկավարությամբ: Այս մասին տեղեկացրել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

̰
Կալիֆոռնիայում մտածում են հրաժարվել Թուրքիայում ներդրումներ անելուց

17:05 01.03.2018

Չնայած Կալիֆոռնիայի օրենդիր մարմինը քաղաքականություն է մշակում միայն նահանգի 40 միլիոն բնակիչների համար, սակայն այս կառույցի ազդեցությունն ավելի մեծ է լինում: Մեր օրենսդիրները հաճախ ազդում են Կալիֆոռնիայի սահմաններից հազարավոր մղոններ հեռավորությամբ ընթացող զարգացումների վրա: Այս մասին գրում է The Sacramento Bee-ն:

̰
Սիրիական հակամարտությունը որպես մարտական փորձ ու փորձարկման մարտադաշտ

19:00 28.02.2018

Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը սիրիական հակամարտությունն օգտագործել ու օգտագործում են իրենց զենքն ու զորքը մարզելու համար։

̰
Թուրքիայի խորհրդարանի պատգամավորին ձերբակալում են Էրդողանին սուլթան անվանելու համար

11:41 28.02.2018

Թուրքիայում շարունակվում են ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ հաշվեհարդարները: Այս անգամ թիրախում հայտնվել է խորհրդարանի՝ Մուշից ընտրված ազգությամբ քուրդ պատգամավոր Ահմեթ Յըլդըրըմը, որը ամիսներ առաջ քննադատել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի վարած քաղաքականությունը:

̰
Էդողանը 6-ամյա աղջնակին խոստացել է պատվով հուղարկավորել

15:47 27.02.2018

Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության ժողովին Ռեջեփ Էրդողանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել: Աֆրինի ռազմական գործողությունների մասին խոսելիս, Էրդողանը բեմ է հրավիրել զինվորական համազգեստով փոքրիկ աղջկա և սկսել է խրատել նրան ու խոստանալ, որ պատվով հուղարկավարություն կկազմակերպի նրա համար:

̰
Թուրքիան փորձարկում է «անօդաչու» զրահամեքենաներ

12:24 27.02.2018

Թուրքերը պնդում են, որ արդեն փորձարկել են, ունեն 20-ից ավելի հեռակառավարվող ռոբոտներ

̰
Էրդողանի կողմնակից պատգամավորները բեղ-մորուքով փորձում են նմանվել իրենց առաջնորդին

12:11 27.02.2018

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորները հետևում են իրենց առաջնորդի սովորույթներին և բեղ-մորուք են պահում: Այդ մասին, ըստ Ermenihaber.am-ի, գրել է թուրք լրագրող Սալիհա Չոլաքը՝ նշելով, որ տարիներ շարունակ Թուրքիայի իշխող կուսակցության պատգամավորները ոչ բեղ էին պահում, ոչ էլ մորուք, սակայն վերջին տարիներին բեղ, ապա նաև մորուք պահելը, AKP-ի պատգամավորների համար կարծես դարձել է նորաձև։

̰
Քրդերը քրդերի դեմ. Թուրքիան Աֆրին է ուղարկում իր հավատարիմ զինյալներին

20:04 26.02.2018

Քրդերին քրդերի դեմ օգտագործելով Թուրքիան մի քանի նպատակ է հետապնդում:

̰
Հայոց ցեղասպանության ճանաչման պատճառով Թուրքիայում  պարզաբանման են կանչել Նիդերլանդների հավատարմատարին

17:58 23.02.2018

Թուրքիայի արտգործնախարարությունը Նիդերլանդների գործերով հավատարմատարին պարզաբանման է կանչել՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Նիդերլանդների խորհրդարանի որոշման պատճառով, հաղորդում է Anadolu գործակալությունը:

̰
«Սիրիական բանակը Թուրքիային չի կանգնեցնի». Չավուշօղլու

09:49 20.02.2018

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, արձագանքելով սիրիական բանակի՝ Աֆրինում քրդերի հետ գործողություններ սկսելու մասին լուրերին, նշել է, որ իրենք կողջունեին սիրիական բանակի գործողությունները, եթե նրանք օգնեին պայքարել քրդական ջոկատների դեմ:

̰
Թուրքիայում շուրջ 800 մարդ է ձերբակալվել Աֆրինի ռազմական գործողություններին դեմ արտահայտվելու համար

18:14 19.02.2018

Թուրքական իշխանությունների կողմից՝ Սիրիայի Աֆրին քաղաքում «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունների մեկնարկից մինչ այժմ, Թուրքիայում 786 մարդ է ձերբակալվել՝ գործողություններին հրապարակայնորեն դեմ արտահայտվելու համար: Այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի Ազգային անվտանգության ծառայությունը` հայտնում է РИА Новости-ն:

̰
Սիրիայի ժողովրդական ուժերը առաջիկա ժամերին կմտնեն Աֆրին

14:35 19.02.2018

Սիրիայի ժողովրդական ուժերի մարտիկներն առաջիկա ժամերին կմտնեն Աֆրին՝ թուրք զինվորներին դիմակայելու և քրդերին աջակցելու համար:

̰
Վանի Ուրարտուի նոր թանգարանում հայերի մասին ոչ մի հիշատակություն չկա

13:35 16.02.2018

Վան քաղաքում ապրիլի 10-ին Ուրարտուի թանգարանը իր դռները կբացի այցելուների համար:

̰
Թուրքիայում ռազմական օդանավ է կործանվել

13:07 16.02.2018

Թուրքիայի Իզմիր նահանգի Չիգլիր շրջանում ուսումնական թռիչք իրականցնող ռազմական օդանավ է կործանվել, այս մասին հայտարարել է Թուրքիայի Գլխավոր Շտաբը:

̰
Գերմանացի քաղաքական գործիչը թուրքերին «ուղտապահ» է անվանել

18:36 15.02.2018

«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության անդամ Անդրե Պոտենբուրգը «ուղտապահ» և «քիմիոն վաճառող» է անվանել Գերմանիայում բնակվող թուրքերին: Այս մասին փոխանցում է թուրքական Daily Sabah պարբերականը:

̰
Թուրքիան հայտարարել է Աֆրինում շուրջ 1500 քուրդ զինյալի ոչնչացման մասին

14:45 14.02.2018

Թուրքիայի զինված ուժերը Աֆրինում իրականացվող ռազմական օպերացիայի ընթացքում ոչնչացրել են շուրջ 1500 զինյալի:

̰
Մահացել է Թուրքիայի ամենահայտնի բժիշկ Հակոբ Կոթողյանը

12:08 13.02.2018

Ստամբուլում մահացել է անվանի հայ բժիշկ Հակոբ Կոթողյանը, որը ավելի հայտնի է «Քոլսուզ Ակոբ» («Անթև Հակոբ») անվամբ: Այս մասին տեղեկանում ենք Ստամբուլի հայկական «Լույս» պարբերականի խմբագիր Արամ Քուրանէից:

̰
Թուրքական ուղղաթիռի խոցման հետևանքով 2 զինվորական է զոհվել

18:50 10.02.2018

Թուրքիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի հետ սահմանին, թուրքական ռազմաօդային ուժերի ուղղաթիռի խոցման հետևանքով 2 թուրք զինվորական է զոհվել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: «Ռազմական առաջադրանք իրականացնող երկու հարվածային ուղղաթիռներից մեկն ընկել է: Մեր զինվորականներից երկուսը մահացել են: Տվյալ պահին ռազմական մեքենայի ընկելու պատճառները հայտնի չեն»,- նշել է Յըլդըրըմը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS-ը, […]

̰
9 զոհ 4 վիրավոր Թուրքիայում տեղի ունեցած վթարում

18:39 10.02.2018

Թուրքիայի Կահրամանմարաշ շրջանում տեղի է ունեցել ավտովթար: Միկրոավտոբուսը բախվել է բեռնատարին, որի ժամանակ տեղում զոհվել են 9 ուղևորներ, այդ թվում 4 երեխա: 4 ուղևորներ տեղափոխվել են հիվանդանոց ծանր վիճակում:

̰
Թուրքիան պատրաստ է զիջումների գնալ Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման համար

17:40 08.02.2018

Թուրքիայի իշխանությունները Եվրամիութայն հետ վիզային ռեժիմի ազատականացման պարտավորությունների 7 կետից բաղկացած փաթեթ են ներկայացրել, հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը:

̰
Ռուսաստանը Թուրքիային  «Կա-32» ուղղաթիռներ կմատակարարի

15:18 08.02.2018

«Ռոսավիացիան» Թուրքիայի քաղավիացիայի գլխավոր տնօրենության հետ համաձայնագիր է ստորագրել, որը հնարավորություն է տալիս «Կա-32» փրկարարական ուղղաթիռներ մատակարարել Թուրքիային:

̰
Հայաստանի մասին ի՞նչ է խնդրել Էրդողանը Հռոմի պապին

19:13 06.02.2018

Հռոմի պապի հրավերով փետրվարի 5-ին Վատիկան է այցելել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Թե կոնկրետ ինչի համար էր մոլեռանդ մահմեդական Ռեջեփ Էրդողանը մեկնել քրիստոնյա աշխարհի հոգևոր կենտրոն, ենթադրություններն ու վարկածները բազմաթիվ են: Դրանցից մեկը անձամբ հաստատել է Հռոմի պապը՝ Էրդողանի հետ խոսել է Երուսաղեմի կարգավիճակի մասին՝ իր աջակցությունը հայտնելով Պաղեստինին ու Թուրքիային՝ չի կարելի վիճելի քաղաքին տալ միակողմանի կարգավիճակ ու հռչակել Իսրայելի մայրաքաղաք՝ առանց հաշվի առնելու արաբների կարծիքը:

̰
Ձախով ուտում են շեյթանները, կերեք աջ ձեռքով․ Թուրքիայի հոգևորականների կոչը

15:29 05.02.2018

Միայն ֆիզիկական խնդիրներ ունեցողներին է թույլատրվում ձախ ձեռքով ուտել:

̰
BBC.  Թուրքիայի ու Վատիկանի հարաբերությունները Հայոց ցեղասպանության թեմայի ճգնաժամից հետո

13:07 05.02.2018

Հոդվածում թուրք հեղինակը հիշեցրել է, որ Վատիկանի ու Թուրքիայի հարաբերությունների միջև ճգնաժամի պատճառ էին դարձել 2015-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Ֆրանցիսկոս պապի՝ կազմակերպած պատարագն ու դրանից հետո արած հայտարարությունները:

̰
BACK_TO_TOP