08:47 09.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարացրել է Իրանի դեմ պատժամիջոցների գործողությունը, որոնք սահմանվել էին 1979 թվականին՝ երկրի նախկին առաջնորդ Ջիմի Քարթերի գործադիր հրամանի շրջանակում։ Այս մասին ասվում է Կոնգրեսին ուղղված Թրամփի նամակում, հայտնում է Սպիտակ տան կայքը։ Նախագահի խոսքերով՝ մինչ օրս ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունները չեն նորմալացել, գրում է RT-ն։ Մայիսի 8-ին Թրամփը հայտնել […]
00:03 09.11.2018
«Իրանին լիակատար առևտրային բլոկադայի ենթարկելուն ուղղված պատժամիջոցները խաղաղ բնակչության դեմ ուղղված տնտեսական պատերազմ են, անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել՝ քաղաքացիական անձանց պաշտպանելու համար»,- ասել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հատուկ զեկուցող Իդրիսս Ջազաաիրին ՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ -ի կիրառած պատժամիջոցների մասին: Զեկուցողը հիշեցրել է, որ պատժամիջոցների խստացումից հետո դեպի Թեհրան հումանիտար բեռնափոխադրումները բարդացել են, թեև դրանց […]
22:42 08.11.2018
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտնել է, որ Իրանը պատրաստ չէ բանակցությունների սեղանի շուրջ նստել իրենց հետ: Այս մասին հայտնի է դարձել ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական կայքում հրապարակված Պոմպեոյի վերջին հարցազրույցից, հայտնում է Gazeta․ru-ն: «Մենք դեռևս որևէ ազդանշան չենք ստացել, բայց հույս ունենք, որ նրանք (Իրանի իշխանությունները-խմբ.) կանեն դա»,- ասել է Պոմպեոն: Նա նաև հայտարարել է, որ […]
16:26 08.11.2018
Աստանայում այսօր տեղի ունեցող ՀԱՊԿ գագաթնաժողովում քննարկվող 24 հարցերի թվում կարևորների թվում է նշվել նաև կառույցի ընդլայնման հնարավորությունը: Ռուս ռազմական փորձագետ, ՀԱՊԿ ոչ պաշտոնական խոսափող համարվող Իգոր Կորոտչենկոն հայտարարել է, որ կառույցի նոր հնարավոր անդամների և դիտորդների թվում մի քանի երկրների անուններ են նշվում: «Առաջինն Ուզբեկստանն է, որը Աֆղանստանի հարևանությամբ է և վահանի դեր է […]
11:25 07.11.2018
Հայաստանում տեղի ունեցած համաներման արդյունքում Իրանի 7 քաղաքացի ազատ է արձակվել քրեակատարողական հիմնարկներից։ Այս մասին իրանական IRNA գործակալությանը տեղեկացրել են Հայաստանում Իրանի դեսպանությունից։ Դեսպանատնից նաև տեղեկացրել են, որ համաներման շրջանակներում դիտարկվում է նաև Իրանի դատապարտված մյուս քաղաքացիներին ազատ արձակելու կամ արտահանձնելու՝ Իրան տեղափոխելու հնարավորությունը։
10:32 07.11.2018
Նոյեմբերի 6-ին` ժամը 17:22-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածի 10-րդ կմ-ին «Peugeot 206» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Միազի Մուհամեդ Ալի, ծնված 1984 թ., […]
00:25 07.11.2018
«Իրանում տնտեսական խնդիրները առաջանալու են ոչ թե հենց այսօր, այլ այդ պատժամիջոցների մասին հայտարարությունը կամ Միացյալ Նահանգների կողմից Միջուկային համաձայնությունից դուրս գալուց հետո, նույնիսկ դրանից առաջ արդեն իսկ դա իր բացասական հետևանքը ունեցել էր Իրանի տնտեսության վրա», – Իրանի նկատմամբ ամերիկյան նոր պատժամիջոցների ազդեցության մասին ShantNews.am-ի հետ հարցազրույցի ժամանակ ասել է իրանագետ Արմեն Իսրայելյանը։ Այսօր […]
19:57 06.11.2018
Միջուկային համաձայնությունից հետո Հայաստանը չկարողացավ հասնել նրան, որ Իրանի հետ երկկողմ հարաբերությունները բարձրանային այն մակարդակի, որ իրականացվեին խոշոր համատեղ ծրագրեր և՛ երկու կողմերի միջև, և՛ տրանզիտային սկզբունքով։ Այս պայմաններում Իրանի նկատմամբ ամերիկյան նոր պատժամիջոցների ազդեցությունը Հայաստանի վրա թույլ կլինի։ ShantNews.am-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարեց իրանագետ Արմեն Իսրայելյանը։ Միաժամանակ 8 պետություն, որոնց թվում են Թուրքիան, […]
19:45 06.11.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները «սխալ քայլ» է որակել, որն ուղղված է համաշխարհային հավասարակշռությունը խախտելուն: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: «Մենք չենք գտնում, որ այս պատժամիջոցները ճիշտ են: Այս քայլը ուղղված է համաշխարհային հավասարակշռության խախտմանը: Այն հակասում է միջազգային իրավունքին: Մենք չենք ցանկանում ապրել իմպերիալիստական աշխարհում»,- ասել է Էրդողանը: […]
19:37 06.11.2018
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Fox Business-ին տրված հարցազրույցում խոսել է Իրանի նկատմամբ վերականգնված պատժամիջոցների մասին: Բոլթոնը հարցազրույցի ընթացքում հայտարարել է, որ երեկ վերականգնված պատժամիջոցներից բացի, ԱՄՆ-ն հավելյալ պատժամիջոցներ կսահմանի Իրանի նկատմամբ: «Մենք պատրաստվում ենք սահմանել հավելյալ պատժամիջոցներ: Մենք պարզապես չենք բավարարվի այն պատժամիջոցներով, որոնք սահմանվել էին նախկին նախագահ […]
19:33 06.11.2018
Երեկ ԱՄՆ-ն վերականգնեց Իրանի նկատմամբ մինչև 2015թ. միջուկային համաձայնագրի կնքումը գործող պատժամիջոցները: Այս կապակցությամբ ՄԱԿ-ում Իրանի դեսպան Գոհամալիկ Խոշրուն նամակ է գրել գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Նամակում դեսպանը գրում է, որ ՄԱԿ-ը պետք է պատասխանատվության ենթարկի ԱՄՆ-ի անպատասխանատու գործողությունները: Նա նշել է, որ միջազգային հանրությունը պետք է տա […]
19:15 06.11.2018
Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելիս և այլ երկրների՝ Իրանի հետ առևտուրը դադարեցնելու պահանջ դնելիս Միացյալ Նահանգները ժամանակավոր բացառություն են արել մի քանի երկրի համար։ Այդ երկրներից են Թուրքիան, Չինաստանը, Հնդկաստանը և այլն։ Սա, ըստ իրանագետ Արմեն Իսրայելյանի, ունի մի քանի պատճառ։ Դրանցից են նավթի գները կայուն պահելու ցանկությունն ու այլ երկրների միջոցով գուցե տարանցիկ առևտուր կազմակերպելու […]
19:06 06.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ ցանկանում է աստիճանաբար սահմանել պատժամիջոցները իրանական նավթի վրա: «Ինչ վերաբերում է նավթին, ապա այստեղ հետաքրքիր իրավիճակ է: Մենք ունենք երբևէ սահմանված ամենածանր պատժամիջոցները: Նավթի հետ կապված՝ ցանկանում ենք մի քիչ դանդաղեցնել գործընթացը: Չենք ցանկանում, որ աշխարհում նավթի գները սրընթաց բարձրանան»:
18:35 06.11.2018
Պաշտոնական Թեհրանն անում է ամեն բան ԱՄՆ պատժամիջոցների հետևանքով Իրանում հնարավոր տնտեսական վնասները մեղմելու ուղղությամբ: Իրանական Tasnim գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է այդ երկրի առաջին փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին: «Ճիշտ չէր լինի ասել, որ պատժամիջոցները տնտեսական ազդեցություն չեն գործում երկրի վրա: Մենք անում ենք ամեն բան, որպեսզի նվազեցնենք մեր տնտեսության դեմ սահմանափակումների բացասական հետևանքների ծավալը»,- […]
17:02 06.11.2018
Իրանի նկատմամբ ամերիկյան տնտեսական պատժամիջոցների մասին խոսելիս արտակարգ և լիազոր դեսպան, Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի տնօրեն Արման Նավասարդյանն այսօր հայտարարել է, որ թեև ամերիկացի պաշտոնյաները Երևանում պահանջի լեզվով են խոսում Իրանի հետ մեր հարաբերությունների մասին, սակայն ի պատիվ ներկա կառավարության՝ հայկական կողմը հետքայլ չի անում: Ըստ դեսպանի՝ պատահական չի, որ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաները մեկը մյուսի հետևից […]
15:34 06.11.2018
Ամերիկագետ Սուրեն Սարգսյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների հիմքում իսրայելական քաղաքականությունն է: Ըստ բանախոսի՝ այդ աստիճանի իսրայելամետ քաղաքականություն ԱՄՆ-ն դեռևս չի ունեցել, և ԱՄՆ ղեկավարությունը դա չի թաքցնում: Միաժամանակ, հակաիրանական պատժամիջոցների ճարտարապետը, ըստ Սուրեն Սարգսյանի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն է, և պատահական չէր նրա այցը […]
14:54 06.11.2018
Ներկայումս իրականացվում է Հայաստանի վրա Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքների համապարփակ փորձագիտական ուսումնասիրություն: Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Ուշադրությամբ հետևում ենք այս ուղղությամբ տեղի ունեցող զարգացումներին և մշտական կապի մեջ ենք այս գործընթացում ներգրավված բոլոր կողմերի հետ: Մենք հստակորեն ներկայացնում ենք մեզ հուզող հարցերը և մտահոգությունները: ՀՀ-ի համար ԻԻՀ-ի հետ ավանդական բարիդրացիական հարաբերությունները […]
14:34 06.11.2018
Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների երկրորդ փուլի ուժի մեջ մտնելն իրանագետ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը համարում է ոչ այնքան խնդրահարույց, որքան ներկայացնում են միջազգային լրատվամիջոցները: Մասնավորապես, ըստ բանախոսի, այսօրվա Իրանի վիճակն էականորեն տարբերվում է մինչև 2015 թվականը եղած Իրանի վիճակից: Այն ժամանակ միջազգային պատժամիջոցներ էին, իսկ այսօր ԱՄՆ-ն է միակողմանի դուրս եկել հաշտության պայմանագրից, […]
12:43 06.11.2018
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելիս և Իրանի հետ առևտուրը դադարեցնելու պահանջ դնելիս իրենք ժամանակավոր բացառություն են արել մի քանի երկրի համար՝ հաշվի առնելով որոշակի հանգամանքներ, ինչպես նաև ցանկանալով ապահովել նավթի լավ հագեցած շուկա: Այդ երկրներն են՝ Թուրքիան, Չինաստանը, Հնդկաստանը, Իտալիան, Հունաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Թայվանը: Նոյեմբերի 5-ից ուժի մեջ […]
01:00 06.11.2018
Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը հայտարարել է, որ դեռևս հնարավոր չէ կանխատեսել, թե ինչպես կարող են ազդել ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները Գերմանիայի տնտեսության վրա, գրում է РИА Новости-ն: Նա նշել է. որ պատժամիջոցները կապված են ԱՄՆ-ի ՝ Իրանի հետ գործարքից դուրս գալու հետ: Նրա խոսքերով՝ Բեռլինում հետևում և վերլուծում են իրադրությունը: «Մենք բազմիցս նշել ենք, […]
20:12 05.11.2018
Զորավարժություններն անցկացվում են 500 հազ. քկմ տարածքի վրա և կշարունակվեն մինչև երեքշաբթի:
19:40 05.11.2018
ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի նկատմամբ, եթե նրանք շարունակեն նավթ գնել Իրանից: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց իրանագետ Գոհար Իսկանդարյանը՝ անդրադառնալով այսօրվանից ամբողջ ծավալով ուժի մեջ մտած Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցներին: «Պետք է փաստեմ, որ «սև ցուցակում» հայտնվել են գրեթե 700 ֆիզիկական անձանց անուններ, որոնք համագործակցել են Իրանի Իսլամական Հանրապետության հետ, և նրանք, […]
18:37 05.11.2018
Պատժամիջոցները կանդրադառնան ավելի քան 700 կազմակերպությունների և ֆիզիկական անձանց վրա:
18:00 05.11.2018
Իրանցի գեներալ Քասիմ Սուլեյմանին պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ օրերս կատարած հրապարակմանը, որով նա Իրանին սպառնում էր նոր պատժամիջոցների գործադրմամբ: Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ նոյեմբերի 2-ին, Թրամփը թվիթերյան իր էջում «Գահերի խաղը» հեռուստասերիալի «Ձմեռը մոտենում է» արտահայտության գրելաձևի ձևով սպառնացել էր Իրանին՝ գրելով, թե «Պատժամիջոցները մոտենում են»: pic.twitter.com/nk2vKvHuaL — Donald J. Trump (@realDonaldTrump) November 2, […]
14:08 05.11.2018
Իսրայելն աջակցում է ԱՄՆ կողմից հակաիրանական պատժամիջոցների ներդրմանը և մնացած երկրներին ևս կոչ է անում սատարել դրանց: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ-Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Իսրայելի ԱԳՆ մամուլի և հասարակայնության հետ կապերի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Նաոմ Կացը: «Իսրայելը սատարում է Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին, դրանք պետք է աջակցություն ստանան նաև այլ երկրների կողմից`զսպելու Իրանից […]