11:24 05.11.2018
Չնայած պատժամիջոցներին՝ Իրանը կշարունակի նավթ վաճառել: Այս մասին ազգային հեռուստատեսության եթերում հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին: «ԱՄՆ-ը ցանկանում է զրոյի հասցնել իրանական նավթի վաճառքը… Բայց մենք կշարունակենք այն վաճառել»,- Ռոհանիի խոսքերն է մեջբերում Reuters-ը: Նոյեմբերի 5-ին ուժի մեջ է մտնում Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների փաթեթը: Վաշինգտոնը կոչ է արել բոլոր գնորդներին հրաժարվել իրանական […]
09:30 05.11.2018
Իրանի մայրաքաղաքում և մի շարք այլ քաղաքներում նոյեմբերի 4-ին հակաամերիկյան բազմահազարանոց ցույցեր են անցկացվում: Ցուցարարների ձեռքերին նկատելի են Թրամփին ծաղրող, հակաամերիկյան կարգախոսներով պաստառներ: Ցուցարարներն այրել են ԱՄՆ-ի դրոշը: Բողոքի ցույցերը հարևան երկրում անցկացվում են 1979 թվականին Իսլամական հեղափոխության ժամանակ Թեհրանում ԱՄՆ դեսպանատան գրավման օրը, որն այս տարի համընկել է պատժամիջոցների նոր փաթեթի սահմանման հետ: Ինչպես […]
07:57 05.11.2018
Պետդեպի ղեկավար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը թույլ չի տա ԵՄ ընկերություններին բիզնես վարել միաժամանակ և՛ ԱՄՆ-ի, և՛ Իրանի հետ։ Այս մասին հայտնում է Fox News-ը։ Քաղաքական գործիչն այդ կերպ պատասխանել է հաղորդավարի հարցին այն մասին, թե չե՞ն դադարեցնի որոշ եվրոպական ընկերություններ ԱՄՆ-ի հետ համագործակցությունն իրանական պատժամիջոցների պատճառով։ «Եվրոպական ընկերություններին չի թույլատրվի բիզնես վարել […]
07:43 05.11.2018
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ նոյեմբերի 5-ին Իրանի դեմ ուժի մեջ մտնող պատժամիջոցները կլինեն ամենակոշտը բոլոր այն պատժամիջոցներից, որոնք երբևէ սահմանվել են Թեհրանի դեմ։ Այս մասին նա ասել է Fox News-ի հետ զրույցում։ Ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել էր, որ Թեհրանի հանդեպ Վաշինգտոնի պատժամիջոցները դարձնում են իրանական տնտեսությունն առավել […]
09:14 04.11.2018
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երախտագիտություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Իրանի հանդեպ պատժամիջոցներ սահմանելու համար։ «Երկար տարիներ ես ողջ աշխարհին սպառնացող Իրանի ահաբեկչական ռեժիմի դեմ պատժամիջոցների լիարժեք վերականգնման կոչ եմ արել»,-Նեթանյահուի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը։ Մայիսի 8-ին Թրամփը հայտարարել էր Գործողությունների համատեղ համապարփակ պլանից դուրս գալու որոշման մասին։ Բացի այդ, Վաշինգտոնը վերականգնել էր […]
16:52 03.11.2018
Իրանը սկսել է սերիական Kowsar կործանիչների արտադրությունը: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Իրանի պաշտպանության նախարար Ամիրա Հաթամիի խոսքով՝ շուտով անհրաժեշտ քանակությամբ ինքնաթիռներ կարտադրվեն և կմիանան օդուժին: Ինչևիցե, որոշ ռազմական մասնագետներ կարծում են, որ այս կործանիչը F-5-ի կարբոնային նմանակն է: Այն (F-5-ը) առաջին անգամ արտադրվել է Միացյալ Նահանգներում 1960 թվականին:
16:26 03.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանին սպասվում է տնտեսական աղետ: Այս ամենից խուսափելու միակ միջոցը Վաշինգտոնի հետ նոր միջուկային պայմանագիր ստորագրելն է: Թրամփի խոսքերը հրապարակվել է Սպիտակ տան պաշտոնական կայքում: «Մեր նպատակն է ստիպել ռեժիմին ընդունել հստակ որոշում՝ կա՛մ հրաժարվել իր կործաիչ պահվածքից, կա՛մ շարունակել տնտեսական աղետի ուղին»,- ասել է Թրամփը: ԱՄՆ նախագահի […]
14:17 02.11.2018
Իրանի և նրա հետ առևտուր անող երկրների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելիս Միացյալ Նահանգները աչք կփակի 8 երկրների վրա։ Այս երկրները չեն պատժվի Իրանից նավթ գնելու համար, միաժամանակ, Նահանգները կխնդրի այս երկրներին նվազեցնել մյուս ոլորտների առևտուրը Իրանի հետ։ Այս մասին անանուն աղբյուրի միջոցով հայտնի է դարձել ամերիկյան Bloomberg գործակալությանը։ Հայաստանը կա այդ ցուցակում, թե ոչ, հայտնի չէ։ […]
12:27 02.11.2018
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Սեդեյ Քազեմ Սաջադին: ԱԳՆ-ի ֆեյսբուքյան էջում նշվում է, որ Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը և Իրանի դեսպանն անդրադարձ են կատարել երկկողմ և տարածաշրջանային օրակարգին առնչվող հարցերի, ինչպես նաև տարածաշրջանի հակամարտություններին։
11:42 02.11.2018
ԱՄՆ-ի իշխանությունները եվրոպական երկրների ճնշման ներքո հնարավոր է մեղմացնեն դիրքորոշումը Իրանի հանդեպ, ինչը թույլ կտա «Իսլամական պետությանը» խուսափել մի շարք տնտեսական պատժամիջոցներից: Այս մասին հաղորդում է Washington Free Beacon հրատարակչությունը՝ հղում անելով ամերիկյան իշխանությունների իր աղբյուրներին: Նշվում է, որ Պետդեպարտամենտի ղեկավար Մայք Պոմպեոյին արդեն համոզել են թուլացնել ճնշումն Իրանի հանդեպ, մասնավորապես թույլ տալ, որ մի քանի […]
07:30 01.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկարացրել է էմբարգոյի գործողությունը, որը նախկինում սահմանվել էր Իրանից նավթի ու նավթամթերքի մատակարարումների վրա։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։ Հուշագիրը հասցեագրված է Պետդեպարտամենտին, Ֆինանսների նախարարությանն ու Էներգետիկայի նախարարությանը և հրապարակվել է Իրանի դեմ պատժամիջոցների երկրորդ փուլի սահմանումից օրեր առաջ։ «Ես եկել եմ եզրակացության, որ աշխարհում Իրանից զատ, այլ երկրների […]
07:16 01.11.2018
Ռուսաստանը, Հնդկաստանն ու Իրանը նոյեմբերին հանդիպում կանցկացնեն՝ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի գործարկումը քննարկելու համար։ Այս մասին հայտնում է իրանական Press TV-ն։ Երկաթգծերի և ծովային ուղիների կիրառմամբ 7200 կմ երկարությամբ նոր տրանսպորտային միջանցքը պետք է դառնա Սուեզի ջրանցքի ավելի էժան և կարճ այլընտրանքը։ Ենթադրվում է, որ տրանսպորտային միջանցքը կկրճատի բեռնափոխադրումների ժամանակն ու արժեքը 30-40 տոկոսով։ Օրինակ՝ […]
18:55 31.10.2018
Իրանի ԱԳՆ է կանչվել Դանիայի դեսպանը՝ պարզաբանելու նախօրեին Դանիայի կառավարության հայտարարությունը Իրանի հատուկ ծառայությունների «հանցավոր» գործունեության մասին, հաղորդում է RIA Novosti գործակալությունը: «Այսօր առավոտյան Թեհրանում Դանիայի դեսպանը հանդիպել է Հյուսիսային Եվրոպայի հարցերով առաջին դեպարտամենտի ղեկավարի հետ, որի ընթացքում դժգոհություն է արտահայտվել որոշ դանիացի քաղաքական գործիչների հապճեպ արձագանքների նկատմամբ, որոնք վերաբերում էին ծագումով իրանցի, Նորվեգիայի քաղաքացիություն […]
22:46 30.10.2018
Ս.թ. հոկտեմբերի 27-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանապահ ծառայությունների ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, սահմանի պահպանությանը վերաբերող ընթացիկ խնդիրներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։ Արձանագրվել է, որ Արաքս գետի ջրի մակարդակի իջնելով պայմանավորված, 5 գոմեշ ծանծաղուտով իրանական կողմից անցել է հայկական կողմ. դրանց […]
19:30 30.10.2018
Դանիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իրանի դեսպան՝ Մորտեզ Մորադիանին, որպեսզի քննարկեն թագավորության տարածքում երկրի հնարավոր հետախուզական գործունեության շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: «Ինչպես հայտնել է Դանիայի հետախուզական և անվտանգության ծառայության ղեկավարը, նրանք հավատացած են, որ իրանական հատուկ ծառայությունը սպանություն է նախապատրաստում Դանիայի տարածքում»,- ասվում է հայտարարության մեջ: Հանդիպման ընթացքում Կոպենհագենը […]
18:51 30.10.2018
Ստամբուլում այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները համատեղ հռչակագիր են ստորագրել, որում հիշատակվում է նաև Արցախյան հակամարտությունը։ Այդ հատվածը, սակայն, շարադրված է Ադրբեջանի շահերին համապատասխանող տոնով, ինչը տարակուսանք է առաջացնում Իրանի մասնակցության տեսանկյունից։ Հռչակագրում, մասնավորապես, նշվում է. «Նախարարները նշել են, որ պարտավորվում են չմիջամտել ներքին գործերին և կարգավորել բոլոր […]
20:42 29.10.2018
Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ են այցելել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին և հյուպատոս Մոխթար Շահ Հոսեյնին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։ Հյուրերին ընդունեց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Գայանե Վարդանյանը: Հանդիպմանը դեսպանը հույս հայտնեց, որ ինչպես Իրանի Իսլամական Հանրապետությունում, այնպես […]
17:44 27.10.2018
ԱՄՆ նախագահի խորհրդականի՝ Հարավային Կովկաս այցի ժամանակ Հայաստանի իշխանություններից պահանջվել է մասնակցել Իրանի դեմ ուղղված ամերիկյան ծրագրերին կամ առնվազն քննարկվել է այդ հարցը, բայց կարելի է ենթադրել, որ Հայաստանի հետ այդ քննարկումներն արդյունավետ չեն եղել ամերիկյան կողմի համար։ SHANTNEWS.am-ին տված հարցազրույցում այսպիսի կարծիք հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը։ «Բոլթոնը շեշտեց, որ Իրանի հետ [Հայաստանի] սահմանը մնում […]
15:49 27.10.2018
Իրանի նախագահ Հասան Ռոհանին իրանական հեռուստաընկերություններից մեկի եթերի ընթացքում հայտարարել է, որ ավանդական դաշնակիցները չեն աջակցում ԱՄՆ-ին Իրանի նկատմամբ ճնշումներ գործադրելու մեջ, գրում է Reuters-ը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի դաշնակիցները «ոչ այնքան հաճախ» են հրաժարվում աջակցել միջազգային քաղաքականության ոլորտում ԱՄՆ-ի որոշումներին: «Մեկ տարի առաջ ոչ ոք չէր հավատա, որ Եվրոպան Իրանի հետ ԱՄՆ-ի դեմ կլինի»,- ասել է Ռոհանին: […]
12:04 26.10.2018
Հայուհի Թալին Մանսուրյանը բարձր պաշտոն է ստացել Իրանում. Իրանի Իսլամական Հանրապետության Նավթի ազգային գործակալության տնօրինությունը հայտարարել է, որ նա նշանակվել է Եկամուտների և ներդրումների հանձնաժողովի նոր տնօրեն, գրում է «Արեւելք»-ը: Աղբյուրը գրում է, որ հայուհի Թալին Մանսուրյանն ստանձնել է այդ տնօրինության պաշտոնը՝ ավելացնելով, որ հատկապես այս հանգրվանին այդ հանձնաժողովի պատասխանատու դառնալը երկրում համարվում է խիստ կարևոր […]
19:14 25.10.2018
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները համարում է անօրինական: Մարիա Զախարովան նաև նշել է, որ Ռուսաստանը փորձելու է նվազագույնի հասցնել այդ պատժամիջոցների ազդեցությունը ռուս-իրանական տնտեսական հարաբերությունների վրա: ՌԴ ԱԳՆ խոսնակը հատուկ շեշտել է, որ ՌԴ-ի դիրքորոշումը շատ սկզբունքային է:
15:56 25.10.2018
Վերջին օրերին ահազանգեր էին հնչում, թե Իրան-Հայաստան (Ագարակ) անցակետում հայերին չեն թողնում նույնիսկ տան համար մի շարք ապրանքներ ներկրել: Այդ ապրանքների թվում նշվում էին հավը, յուղը, բրինձը, շաքարը, թեյը, լվացքի փոշին, ալյուրը, կարագը, խտացրած կաթը և այլ ապրանքներ: Պարզաբանումների համար SHANTNEWS.am-ը դիմեց Պետական եկամուտների կոմիտեին: ՊԵԿ-ից մեզ տրամադրեցին հետևյալ պարզաբանումը. «Ցանկում նշված ապրանքատեսակների արտահանման սահմանափակումները […]
13:27 25.10.2018
Հոկտեմբերի 23-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ էին այցելել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին և հյուպատոս Մոխթար Շահ Հոսեյնին, տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Հյուրերին ընդունել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Խաչիկ Հարությունյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին իրանցի դատապարտյալների հանձնմանը (էքստրադիցիային), դատապարտյալների […]
20:30 24.10.2018
Իրանը հետաքրքված է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու հնարավորինս արագ զարգացմամբ, սակայն տեխնիկական հարցերի պատճառով այդ գործընթացը դանդաղում է, այս մասին հոկտեմբերի 24-ին Երևանում ընթացող «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումի իր զեկույցում նշեց «Մեղրի» ազատ տնտեսական գոտու տնօրեն Աշոտ Զարբաբյանը, գրում է «Արմենպրես»-ը: «Ներկայումս կա մի ընկերություն`«Բոնվարոն»-ը, որը մեր գոտում գործունեություն ծավալելու հայտ է ներկայացրել: Այն կառավարության դրական եզրակացությունն է ստացել և հաջորդ տարվա հունվարի վերջից կսկսի գործել մեր տարածքում: Այն կզբաղվի կաթնամթերքի արտադրությամբ և դրա արտահանմամբ»,- ասել է Զարբաբյանը: Նրա խոսքերով` իրենք ցանկանում են, որ «Մեղրի» տնտեսական գոտին հնարավորինս արագ զարգանա, սակայն տեխնիկական […]
17:23 23.10.2018
«ԵԱՏՄ-Իրան ազատ տնտեսական գոտու մասին համաձայնագիրն ստորագրվել է մայիսին և, ինչպես և նախատեսված է, այն ուժի մեջ է մտնելու բոլոր 5 երկրների խորհրդարանների վավերացումից հետո»,- ամփոփելով ԵԱՏՄ երրորդ միջազգային համաժողովի երկրորդ օրվա արդյունքներն՝ ասել է ԵԱՏՄ առևտրի կոլեգիայի անդամ Վերոնիկա Նիկիշինան: «Բոլոր երկրներում դրանք խորհրդարանի օրակարգում են և, հուսով ենք, մեր պլանները՝ մինչև տարվա վերջ […]
14:38 22.10.2018
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը կարևորում է Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիրը, որը սկիզբ է դնում գործընթացին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Երևանում մեկնարկած «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի պլենար նիստի ընթացքում ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարը նախ հիշեցրեց, որ Իրանի հետ համաձայնագիրը, թեև ժամանակավոր է, սակայն դա չի նշանակում, որ […]
12:54 21.10.2018
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը շնորհավորել է Երևանի տոնը։ «Այս հոյակերտ ու պերճ, չքնաղ ու վեհ քաղաքը՝ ողջ հայության ոստանը՝ Երևանը, վեր խոյացավ դարեր առաջ, խոյացավ՝ ի հավաստումն հայի շինարար ու արարչագործ ոգու: Բազմադարյա մեր պատմության ընթացքում կառուցեցինք Անի ու Բագավան, Կարս ու Դվին…, բայց դրանք բոլորը դարձան ավեր ու մոխրագույն հիշատակ: Սակայն ստեղծագործ հայը վերստին իր ճարտարապետական հանճարով […]
16:19 20.10.2018
Բաքվի բժշկական կենտրոնում բուժում ստացող իրանցի նավաստիներից 6-ը դուրս է գրվել։ Նավի վրա թունավորված մյուս նավաստիների վիճակը կայուն է, և նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը։ Հոկտեմբերի 18-ին եղած թունավորման դեպքից հետո Իրանի դրոշի տակ նավարկող նավի անձնակազմը, որ Ղազախստանից հացահատիկ էր բերում Բաքու, երկու անգամ դիմել էր ադրբեջանական մարմինների […]
15:30 20.10.2018
Նոյեմբերին ամերիկյան հակաիրանական նոր պատժամիջոցների գործարկումից հետո նավթի գինը կարող է թանկանալ 21 դոլարով՝ հասնելով 100 դոլարի՝ ներկայիս 80 դոլարի փոխարեն։ Այս մասին հայտնի է դառնում Օքսֆորդի էներգետիկ հետազոտությունների ինստիտուտի զեկույցից։ Նշվում է, որ եթե ամերիկյան պատժամիջոցները նույնքան ազդեցություն ունենան իրանական արտադրության վրա, որքան 2012 թվականին գործարկված պատժամիջոցները, ապա այն ժամանակվա 10 դոլար թանկացմանն այս […]