11:23 30.01.2018
2018թ մարտի 21-ից՝ Իրանի օրացույցով նոր տարվա սկզբից, նախատեսված է գործարկել Իրանում E դասի Mercedes ավտոմեքենաների գործարանը։ Daimler AG ընկերության հանրահայտ այս մոդելները կներկայացվեն ինչպես իրանական, այնպես էլ տարածաշրջանի երկրների շուկաներում։ Նախատեսված է տարեկան արտադրել 2500 ավտոմեքենա։ Ավտոմեքենայի դետալների շուրջ 80% ներկրվելու են և միայն 20% դետալներն են արտադրվելու Իրանի տարածքում։
Mercedes-ը Իրանում ավտոարտադրություն էր սկսել դեռևս հեռավոր 50-ականներից, և տարեկան արտադրում էր մինչև 10000 ավտոմեքենա՝ հիմնականում բեռնատարներ։
Սակայն 2012 թվականից, երբ Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառվեցին, այս գործարանը փակվեց, միայն անցյալ տարվա վերջում բանակցություններ սկսվեցին նոր գործարանի բացման՝ հատկապես E դասի ավտոմեքենաների նոր հոսքագծի թողարկման շուրջ։
09:00 18.07.2025
Լուլա դա Սիլվան մեղադրել է Թրամփին Բրազիլիայի ինքնիշխանությունը խախտելու մեջԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչերը՝ դադարեցնել Բրազիլիայի նախկին առաջնորդ (2019-2022) Ժաիր Բոլսոնարոյի դատավարությունը, հարձակում են Հարավամերիկյան Հանրապետության ինքնիշխանության վրա, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան ազգին ուղղված իր ուղերձում։ «Բրազիլիայի դատական համակարգի վրա ազդելու փորձերը լուրջ հարձակում են ազգային ինքնիշխանության վրա», – ասել է նա։ Նախագահի խոսքով՝ ինքը վրդովված է այն փաստից, […] ...
08:48 18.07.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:40 18.07.2025
Ճապոնիան 6.8 միլիարդ դոլարով կթարմացնի F-15-ները՝ JASSM-ER հրթիռներ կրելու համարՃապոնիայի կառավարությունը պլանավորում է արդիականացնել ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ գտնվող F-15 ինքնաթիռներից մի քանիսը՝ մոտ 900 կմ հեռահարությամբ JASSM-ER թևավոր հրթիռներ կրելու համար։ «Ասահի» թերթը հաղորդում է, որ սկզբնական գնահատականը կիսով չափ աճել է՝ հասնելով ավելի քան 1 տրիլիոն իենի (ավելի քան 6,7 միլիարդ դոլարի), ինչը կարող է հետաձգել արդիականացված ինքնաթիռի տեղակայումը։ Ինչպես նշում է […] ...
08:30 18.07.2025
Al Mayadeen․ Իսրայելական ԱԹՍ-ները հարվածել են Սիրիայի հարավում գտնվող աշխարհազորային կազմավորումներինԻսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել արաբական ցեղային աշխարհազորայինների դիրքերին Սիրիայի հարավային Աս-Սուվեյդա նահանգում, հաղորդում է «Ալ Մայադին» հեռուստաալիքը։ Իսրայելական անօդաչու թռչող սարքերը առնվազն չորս հարձակում են իրականացրել նահանգի մայրաքաղաքից արևմուտք գտնվող նրանց դիրքերի վրա։ Բեդվինների շրջանում կորուստների մասին տեղեկություններ չեն տրամադրվել։ Ավելի վաղ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Պալմիրա-Հոմս մայրուղով հարավային […] ...
08:20 18.07.2025
IFAB-ը պատրաստվում է փոփոխել համաշխարհային ֆուտբոլի կանոններըՖուտբոլի միջազգային ասոցիացիաների խորհուրդը (IFAB), որը սահմանում է ֆուտբոլի համաշխարհային կանոնները, քննարկում է տեսակրկնությունների VAR համակարգի լիազորությունների ընդլայնումը, հայտնում է The Times-ը։ Առաջարկվում է VAR-ին թույլ տալ միջամտել անկյունային հարվածների նշանակման և խաղացողի՝ երկրորդ դեղին քարտով հեռացման հետ կապված դրվագներին։ Նաև քննարկվում է 11 մետրանոց հարվածի կատարման կանոնների փոփոխություն։ Առաջարկվում է դադարեցնել խաղը, եթե դարպասապահը […] ...
08:15 18.07.2025
Թրամփը կոչ է արել դադարեցնել Բրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարոյի դատավարությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել անհապաղ դադարեցնել Բրազիլիայի նախկին նախագահ (2019-2022) Ժաիր Բոլսոնարոյի դեմ դատավարությունը։ Այս մասին ասվում է ամերիկացի առաջնորդի՝ հարավամերիկյան երկրի նախկին ղեկավարին ուղղված նամակում։ «Ես տեսել եմ, թե ինչ սարսափելի վերաբերմունքի եք արժանացել այն համակարգի կողմից, որը շրջվել է ձեր դեմ։ Այս դատական հայցը պետք է անհապաղ մերժվի։ Ես անկեղծորեն […] ...