Իրավապահ մարմիններն աջակցում են բռնություն հրահանգող Տարոն Մարգարյանին. «Երկիր Ծիրանի» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+23.09 oC

Իրավապահ մարմիններն աջակցում են բռնություն հրահանգող Տարոն Մարգարյանին. «Երկիր Ծիրանի»

19:32 14.02.2018

Իրավապահ մարմինները շարունակում են սպասարկել Տարոն Մարգարյանի ապօրինի հանձնարարությունները

Այսօր Երևանի քաղաքապետարանի բակում շուրջ հարյուր ոստիկան և բազմաթիվ ոստիկանական մեքենաներ իրականացնում էին վերահսկողություն և ցուցաբերելով խտրական մոտեցում՝ արգելեցին «Երկիր Ծիրանի» խմբակցության մեքենայի կայանումը քաղաքապետարանի բակում, որտեղ մշտապես կայանել են ծառայողական մեքենաները:

Փորձեցինք պարզաբանում ստանալ, որին ի պատասխան ոստիկանության աշխատակիցը հայտնեց, որ խմբակցության մեքենայի համարները դուրս են եկել «ցուցակից»: Ըստ մեր հավաքած տեղեկատվության, պարզվեց, որ նման հրամանի հեղինակը Տարոն Մարգարյանն է, ով այս պահին բացակայում է քաղաքից: Երեկվա հարձակման հեղինակ Տարոն Մարգարյանը, ով հրահանգել էր, մեջբերում ենք նրա բառերը՝ «դեմը առեքդեմը առեք, շուտշուտ», և ոհմակը հարձակվեց «Երկիր  Ծիրանի» ավագանու խմբակցության անդամների վրա, բացի այդ ապօրինի հրամանից, արձակել է նաև երկու այլ ապօրինի հրամաններ՝ աղտոտել «Երկիր Ծիրանի» խմբակցության աշխատասենյակը և արգելել «Երկիր Ծիրանի» ծառայողական մեքենայի մուտքը ավտոկայանատեղի:

Մենք դատապարտում ենք այն արատավոր իրողությունը, որ իրավապահ մարմիններն իրենց առաքելության իրականացման փոխարեն, աջակցում և հովանավորում են բռնության և այլ ապօրինություններ  հրահանգող Տարոն Մարգարյանին:

Տարոն Մարգարյանի հրահանգի «դեմը առեքդեմը առեք, շուտշուտ» հետևանքով ի ցույց դրվեց Հայաստանի Հանրապետությունում գործող բռնակալական համակարգի էությունը ևս մեկ անգամ: Մենք պահանջում ենք Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններից դադարեցնել հովանավորել Տարոն Մարգարյանին, անհապաղ հարուցել քրեական գործ և ներգրավել Տարոն Մարգարյանին որպես մեղադրյալ՝ ոչ միայն որպես բռնության և սեռական ոտնձգության հրահանգողի, այլ նաև հանրային միջոցների յուրացման փաստով (Պաշտոնեական դիրքի չարաշահման և հանրային միջոցների յուրացման վերաբերյալ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի կողմից 2017 թվականի դեկտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը հասցեագրված Հաղորդմանը հանցագործության մասին մինչ օրս ընթացք չի տրվել):

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լուլա դա Սիլվան մեղադրել է Թրամփին Բրազիլիայի ինքնիշխանությունը խախտելու մեջ

09:00 18.07.2025

Լուլա դա Սիլվան մեղադրել է Թրամփին Բրազիլիայի ինքնիշխանությունը խախտելու մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչերը՝ դադարեցնել Բրազիլիայի նախկին առաջնորդ (2019-2022) Ժաիր Բոլսոնարոյի դատավարությունը, հարձակում են Հարավամերիկյան Հանրապետության ինքնիշխանության վրա, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան ազգին ուղղված իր ուղերձում։ «Բրազիլիայի դատական համակարգի վրա ազդելու փորձերը լուրջ հարձակում են ազգային ինքնիշխանության վրա», – ասել է նա։ Նախագահի խոսքով՝ ինքը վրդովված է այն փաստից, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:48 18.07.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ճապոնիան 6.8 միլիարդ դոլարով կթարմացնի F-15-ները՝ JASSM-ER հրթիռներ կրելու համար

08:40 18.07.2025

Ճապոնիան 6.8 միլիարդ դոլարով կթարմացնի F-15-ները՝ JASSM-ER հրթիռներ կրելու համար

Ճապոնիայի կառավարությունը պլանավորում է արդիականացնել ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ գտնվող F-15 ինքնաթիռներից մի քանիսը՝ մոտ 900 կմ հեռահարությամբ JASSM-ER թևավոր հրթիռներ կրելու համար։ «Ասահի» թերթը հաղորդում է, որ սկզբնական գնահատականը կիսով չափ աճել է՝ հասնելով ավելի քան 1 տրիլիոն իենի (ավելի քան 6,7 միլիարդ դոլարի), ինչը կարող է հետաձգել արդիականացված ինքնաթիռի տեղակայումը։ Ինչպես նշում է […] ...

Al Mayadeen․ Իսրայելական ԱԹՍ-ները հարվածել են Սիրիայի հարավում գտնվող աշխարհազորային կազմավորումներին

08:30 18.07.2025

Al Mayadeen․ Իսրայելական ԱԹՍ-ները հարվածել են Սիրիայի հարավում գտնվող աշխարհազորային կազմավորումներին

Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել արաբական ցեղային աշխարհազորայինների դիրքերին Սիրիայի հարավային Աս-Սուվեյդա նահանգում, հաղորդում է «Ալ Մայադին» հեռուստաալիքը։ Իսրայելական անօդաչու թռչող սարքերը առնվազն չորս հարձակում են իրականացրել նահանգի մայրաքաղաքից արևմուտք գտնվող նրանց դիրքերի վրա։ Բեդվինների շրջանում կորուստների մասին տեղեկություններ չեն տրամադրվել։ Ավելի վաղ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Պալմիրա-Հոմս մայրուղով հարավային […] ...

IFAB-ը պատրաստվում է փոփոխել համաշխարհային ֆուտբոլի կանոնները

08:20 18.07.2025

IFAB-ը պատրաստվում է փոփոխել համաշխարհային ֆուտբոլի կանոնները

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների խորհուրդը (IFAB), որը սահմանում է ֆուտբոլի համաշխարհային կանոնները, քննարկում է տեսակրկնությունների VAR համակարգի լիազորությունների ընդլայնումը, հայտնում է The Times-ը։ Առաջարկվում է VAR-ին թույլ տալ միջամտել անկյունային հարվածների նշանակման և խաղացողի՝ երկրորդ դեղին քարտով հեռացման հետ կապված դրվագներին։ Նաև քննարկվում է 11 մետրանոց հարվածի կատարման կանոնների փոփոխություն։ Առաջարկվում է դադարեցնել խաղը, եթե դարպասապահը […] ...

Թրամփը կոչ է արել դադարեցնել Բրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարոյի դատավարությունը

08:15 18.07.2025

Թրամփը կոչ է արել դադարեցնել Բրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարոյի դատավարությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել անհապաղ դադարեցնել Բրազիլիայի նախկին նախագահ (2019-2022) Ժաիր Բոլսոնարոյի դեմ դատավարությունը։ Այս մասին ասվում է ամերիկացի առաջնորդի՝ հարավամերիկյան երկրի նախկին ղեկավարին ուղղված նամակում։ «Ես տեսել եմ, թե ինչ սարսափելի վերաբերմունքի եք արժանացել այն համակարգի կողմից, որը շրջվել է ձեր դեմ։ Այս դատական հայցը պետք է անհապաղ մերժվի։ Ես անկեղծորեն […] ...

BACK_TO_TOP