18:10 10.02.2018
Իսրայելի իշխանությունները կոչ են արել Ռուսաստանին միջամտել Սիրիայի սահմանին սկսված հակամարտությանը, հաղորդում է The Times- ը:
Մոսկվային նաև խնդրել են տեղեկացնել Դամասկոսին, որ չնայած Իսրայելի ռազմական կործանիչները հարվածներ են հասցրել Սիրիայի ռազմական ուժերի օբյեկտներին, Թել Ավիվը ագրեսիվ գործողություններ չի ցանկանում:
Ի պատասխան՝ Մոսկվան բոլոր կողմերին «զսպվածության» կոչ է արել և հայտարարել, որ «վտանգի ենթարկել ռուս զինվորների կյանքը, որոնք Սիրիայի կառավարական զորքերի շարքերում պայքարում են ահաբեկչության դեմ, պարզապես անընդունելի է»:
Շաբաթ երեկոյան իսրայելցի զինվորները Սիրիայի օդային տարածքից ներխուժած իրանական անօդաչու սարք էին ոչնչացրել: Դրանից հետո Իսրայելի ինքնաթիռները հարվածներ էին հասցրել հարևան երկրի «իրանական թիրախներին»: Ի պատասխան՝ Սիրիայի օդային պաշտպանության համակարգերը կրակ էին բացել Իսրայելի օդուժի ուղղությամբ, ինչի հետևանքով իսրայելական F-16-ը կործանվել էր:
08:48 18.07.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:40 18.07.2025
Ճապոնիան 6.8 միլիարդ դոլարով կթարմացնի F-15-ները՝ JASSM-ER հրթիռներ կրելու համարՃապոնիայի կառավարությունը պլանավորում է արդիականացնել ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ գտնվող F-15 ինքնաթիռներից մի քանիսը՝ մոտ 900 կմ հեռահարությամբ JASSM-ER թևավոր հրթիռներ կրելու համար։ «Ասահի» թերթը հաղորդում է, որ սկզբնական գնահատականը կիսով չափ աճել է՝ հասնելով ավելի քան 1 տրիլիոն իենի (ավելի քան 6,7 միլիարդ դոլարի), ինչը կարող է հետաձգել արդիականացված ինքնաթիռի տեղակայումը։ Ինչպես նշում է […] ...
08:30 18.07.2025
Al Mayadeen․ Իսրայելական ԱԹՍ-ները հարվածել են Սիրիայի հարավում գտնվող աշխարհազորային կազմավորումներինԻսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել արաբական ցեղային աշխարհազորայինների դիրքերին Սիրիայի հարավային Աս-Սուվեյդա նահանգում, հաղորդում է «Ալ Մայադին» հեռուստաալիքը։ Իսրայելական անօդաչու թռչող սարքերը առնվազն չորս հարձակում են իրականացրել նահանգի մայրաքաղաքից արևմուտք գտնվող նրանց դիրքերի վրա։ Բեդվինների շրջանում կորուստների մասին տեղեկություններ չեն տրամադրվել։ Ավելի վաղ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Պալմիրա-Հոմս մայրուղով հարավային […] ...
08:20 18.07.2025
IFAB-ը պատրաստվում է փոփոխել համաշխարհային ֆուտբոլի կանոններըՖուտբոլի միջազգային ասոցիացիաների խորհուրդը (IFAB), որը սահմանում է ֆուտբոլի համաշխարհային կանոնները, քննարկում է տեսակրկնությունների VAR համակարգի լիազորությունների ընդլայնումը, հայտնում է The Times-ը։ Առաջարկվում է VAR-ին թույլ տալ միջամտել անկյունային հարվածների նշանակման և խաղացողի՝ երկրորդ դեղին քարտով հեռացման հետ կապված դրվագներին։ Նաև քննարկվում է 11 մետրանոց հարվածի կատարման կանոնների փոփոխություն։ Առաջարկվում է դադարեցնել խաղը, եթե դարպասապահը […] ...
08:15 18.07.2025
Թրամփը կոչ է արել դադարեցնել Բրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարոյի դատավարությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել անհապաղ դադարեցնել Բրազիլիայի նախկին նախագահ (2019-2022) Ժաիր Բոլսոնարոյի դեմ դատավարությունը։ Այս մասին ասվում է ամերիկացի առաջնորդի՝ հարավամերիկյան երկրի նախկին ղեկավարին ուղղված նամակում։ «Ես տեսել եմ, թե ինչ սարսափելի վերաբերմունքի եք արժանացել այն համակարգի կողմից, որը շրջվել է ձեր դեմ։ Այս դատական հայցը պետք է անհապաղ մերժվի։ Ես անկեղծորեն […] ...
08:05 18.07.2025
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համարՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...