TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+15.09 oC

հրդեհ

Հրդեհ Ջրվեժի շենքերից մեկի տանիքում

23:08 09.09.2018

Սեպտեմբերի 9-ին` ժամը 20:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ջրվեժ գյուղի Մայակ թաղամասի թիվ 36 շենքի տանիքում. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:15-ին, մարվել՝ 21:29-ին: Տանիքում գտնվող խորդանոցում (10 քմ) այրվել են կենցաղային […]

̰
Վահրավար գյուղի անտառամերձ տարածքում 400 ծառ է այրվել

12:44 08.09.2018

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Վահրավար գյուղի անտառամերձ տարածքում: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ այրվում է մոտ 6 հա բուսածածկույթ և անտառամերձ տարածք: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Վահրավար գյուղի 4 […]

̰
Հրդեհ Վահրավար գյուղի անտառամերձ տարածքում

22:14 07.09.2018

Սեպտեմբերի 7-ին` ժամը 14:20-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Վահրավար գյուղի անտառամերձ տարածքում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է մոտ 6 հա բուսածածկույթ և 400 դեկորատիվ ծառ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Վահրավար գյուղի 4 բնակիչ և «Արևիկ» ազգային […]

̰
«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհ է բռնկվել

19:35 07.09.2018

«Արևիկ» ազգային պարկի տնօրեն Գագիկ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարկել, որ հրդեհի մասին է ահազանգում: «Ժամ առաջ «Արևիկ» ազգային պարկի տնօրեն Գագիկ Գևորգյանը ահազանգել է, որ հրդեհ է սկսվել Մեղրու տարածաշրջանի Վարհավար գյուղի մոտակայքում (Սյունիքի մարզ)։ Հրդեհը արագ տարածվել է, ոչնչացնելով արդեն իսկ մոտ 2 հա տարածք և անցել ազգային պարկի տարածք։ Ըստ Գևորգյանի՝ […]

̰
Հրդեհ Երևանում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս-1» աստիճան

13:54 07.09.2018

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի սրտաբանական կլինիկայից դեպի հեռուստաաշտարակ ընկած հատվածում այրվում է խոտածածկ տարածք, հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Ժամը 12:31-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս-1» աստիճան: Պարզվել է, որ այրվում է 2 հա […]

̰
Բրազիլիայի ազգային թանգարանի շենքի լուսանկարները` հրդեհից հետո

11:40 05.09.2018

Ռիո դե Ժանեյրոյում Բրազիլիայի ազգային թանգարանում հրդեհն սկսվել էր սեպտեմբերի 2-ին։ Արդեն այսօր հրապարակվել են լուսանկարներ, որոնք ցուցադրում են թանգարանի շենքի մնացորդները՝ հրդեհից հետո։

̰
Լոնդոնի դպրոցներից մեկում հրդեհ է բռնկվել

13:42 04.09.2018

Լոնդոնի արևելյան շրջանում գտնվող Դագենհեմ դպրոցում հրդեհ է բռնկվել: Այս մասին գրված է Լոնդոնի հրշեջ ծառայության թվիթերյան միկրոբլոգում: Վիրավորների մասին չկան տեղեկություններ: Դեպքի վայր են անմիջապես գնացել ավելի քան 12 հրշեջ մեքենա: Ըստ տեղեկությունների՝ հրշեջներին հաջողվել է մարել կրակի մեծ մասը: Նշվում է, որ դպրոցը լավագույններից մեկն է Բրիտանիայում, որտեղ դասերը պետք է սկսեին չորեքշաբթի: […]

̰
Ահազանգեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ

09:25 03.09.2018

Սեպտեմբերի 2-3-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի «Արաբկիր» զբոսայգու մոտակայքում այրվել է 1500 քմ խոտածածկույթ, Թումանյան թաղամասի թիվ 46 շենքի մոտակայքում՝ մոտ 7000 քմ և 6 ծառ, Ներքին Շենգավիթ 13-րդ և 6-րդ փողոցների խաչմերուկի մոտակայքում՝ մոտ 300 քմ, Ալմա-Աթայի փողոցի թիվ […]

̰
Հրդեհը ոչնչացրել է Բրազիլիայի ազգային թանգարանը

07:26 03.09.2018

Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում սաստիկ հրդեհը լիովին ոչնչացրել է Ազգային թանգարանի շենքը, որտեղ պահվել է ավելի քան 20 մլն ցուցանմուշ։ Այս մասին հայտնում է Globo-ն։ Հրդեհը բռնկվել է սեպտեմբերի 2-ի երեկոյան։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Հրդեհի բռնկման պատճառը հայտնի չէ։ «Ոչնչացան 200 տարվա աշխատանքը, հետազոտությունները և գիտելիքները»,-գրել է Բրազիլիայի նախագահ Միշել Թեմերը […]

̰
Կրակոցներ Բաղանիսի և Ոսկեվանի ուղղությամբ. միջդիրքային տարածքում հրդեհ է բռնկվել

22:05 02.09.2018

ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան և Բաղանիս գյուղերի ուղղությամբ այսօր` սեպտեմբերի 2-ին, կրակոցներ են հնչել: Այս մասին news.am-ի հետ զրույցում ասել է Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը: Նա նշել է, որ կրակոցների հետևանքով հրդեհ է բռնկվել միջդիրքային տարածքում, որը մինչև հիմա շարունակվում է: Համայնքապետի խոսքով՝ գյուղը կրակոցներից վնասներ չի կրել:

̰
Հրդեհ Փոքր Մասրիկ գյուղում. տուժածներ չկան

20:49 01.09.2018

Սեպտեմբերի 1-ին, ժամը 02:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում այրվում է կուտակած անասնակեր, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Փոքր Մասրիկ գյուղի 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի բակում այրվում են կուտակած անասնակեր (մոտ 1000 […]

̰
Ահազանգեր՝ խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ

11:00 01.09.2018

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Հարավկովկասյան երկաթուղու տարածքում՝ մոտ 500 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ-ին՝ մոտ 5000 քմ, Եղվարդ-Երևան 3-րդ կմ-ին՝ մոտ 5 հա, Եղվարդ-Աշտարակ 7-րդ կմ-ին՝ մոտ 5000 քմ, ձախակողմյան հատվածում՝ 4000 քմ, Նոր Գեղի-Աշտարակ […]

̰
Հրդեհ Պռոշյանի կոնյակի գործարանի մոտ

22:39 31.08.2018

Օգոստոսի 31-ին՝ ժամը 17:57-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ Պռոշյանի կոնյակի գործարանի մոտ, այրվում են դատարկ արկղեր. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչ: Դեպքի վայր է մեկնել ևս երեք մարտական հաշվարկ: Ժամը 19:24-ի դրությամբ հայտարարվել է հրդեհի բարդության 2-րդ աստիճան: Դեպքի վայր […]

̰
Կեմերովոյում հրդեհված առևտրի կենտրոնի տեղում զբոսայգի կկառուցեն

16:56 31.08.2018

Կեմերովոյում ամֆիթատրոնով և շատրվանով պուրակ կկառուցեն հրդեհված «Զիմնյայա վիշնյա» առևտրաժամանցային կենտրոնի տեղում: Այդ մասին օգոստոսի 31-ին Interfax լրատվական գործակալությանը հայտնել են Կեմերովոյի մարզի վարչակազմի մամուլի ծառայությունում: Տվյալների համաձայն` նախագծի արժեքը կազմում է շուրջ 5 միլիոն ռուբլի, թե որքան կպահանջվի հենց զբոսայգու համար, հայտնի կդառնա վերջնական հայեցակարգի մշակումից հետո: «Շինարարական և նախագծային աշխատանքների կիրականացվեն բարեգործական միջոցներով: […]

̰
Հրդեհ Պռոշյան փողոցի տներից մեկի տանիքում

23:46 30.08.2018

Օգոստոսի 30-ին՝  ժամը 19:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ այրվում է Երևան քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի տանիքը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:53-ին, մարվել՝ 20:07-ին: Մասամբ այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 15 քմ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

̰
Հունաստանում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվն ավելացել է

17:25 30.08.2018

Հունաստանում հուլիսի վերջին բռնկված հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 98-ի: Այս մասին հայտնում է Риа Новости-ն՝ վկայակոչելով այդ երկրի հրշեջ ծառայության տարածած հաղորդագրությունը: «Արևելյան Ատտիկայում հրդեհի զոհերի թիվը հասել է 98-ի: Ատտիկայի հիվանդանոցում այս պահի դրությամբ 15 մարդ մահացել է»,- ասված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ: Հաղորդվում է, որ զոհերից 83-ի ինքնությունը պարզվել է: […]

̰
Բարդ ռելիեֆի պատճառով երկու օր է՝ 200 հրշեջներ չեն կարողանում մարել Վրաստանում մոլեգնող հրդեհը

16:45 30.08.2018

Երկրորդ օրն է՝ 220 հրշեջ-փրկարարներ և անտառտնտեսության 20 աշխատակիցները անարդյունք աշխատում են մարել Շիդա Քարթլի Ցիդանի գյուղի մոտ բռնկված հրդեհը: Գործընթացում ընդգրկված է նաև 12 համապատասխան տեխնիկա: Վրաստանի արտակարգ իրավիճակների ծառայության տեղեկությամբ, այս պահի դրությամբ այրվել է 10 հա անտառածածկ տարածք: Հրդեհի մեկուսացմանը խանգարում են նաև ուժեղ քամին և բարդ ռելիեֆը: Գործընթացում քիչ առաջ նաև օդուժ […]

̰
Ռուսաստանի Ռեուտով քաղաքի թենիսի փակ կորտում հրդեհ է բռնկվել

14:50 30.08.2018

Ռուսաստանի Ռեուտով քաղաքի թենիսի փակ կորտում առավոտյան հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնել է NTV-ն: Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ կրակը տարածվել է ավելի քան 2400 քառակուսի մետր տարածքի վրա: Հրշեջները փորձում են տեղայնացնել կրակը: https://www.facebook.com/ntvofficial/videos/933473390187157/

̰
Հունաստանում Կրետե ուղևորվող նավի վրա հրդեհ է բռնկվել. տարհանվել է ավելի քան 1000 մարդ

10:36 29.08.2018

Հրդեհի պահին նավի տախտակամածին 1016 մարդ է եղել, որոնցից 141-ը՝ անձնակազմի անդամներ:

̰
Բելֆաստում հրդեհի հետևանքով պատմական շենքը կարող է փլուզվել

10:11 29.08.2018

Բոլորովին վերջերս շենքը վերանորոգման էր ենթարկվել, ինչն արժեցել էր շուրջ 30մլն ֆունտ ստեռլինգ:

̰
Հրդեհ Սարալանջի փողոցին հարող հատվածում․ կրակը մոտենում է Սուրիկ Խաչատրյանի առանձնատանը

16:08 28.08.2018

Այս պահին Սարալանջի փողոցին հարող հատվածում այրվում է խոտածածկ տարածք: Politik.am-ի հաղորդմամբ՝ կրակը մոտենում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատանը։ Մանրամասները՝ քիչ ուշ։  

̰
Հրդեհ Նոր Խարբերդի ամառանոցներում

00:49 28.08.2018

Օգոստոսի 27-ին` ժամը 18:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Խարբերդի ամառանոցների 4-րդ փողոցի վերջնամասում գտնվող տներից մեկի տանիքից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:28-ին, մարվել՝ 19:34-ին: Այրվել է տան 2-րդ հարկում գտնվող խոհանոցն ամբողջությամբ (80 քմ), լոգարանը (30 […]

̰
Նախորդ շաբաթ գրանցվել է 201 հրդեհ, որից 129-ը՝ բուսածածկ տարածքներում. խորհրդակցություն ԱԻՆ-ում

11:52 27.08.2018

Օգոստոսի 27-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Այս մասին տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքէջից: Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը զեկուցել է անցած շաբաթվա ընթացքում կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Տնօրենը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում «911» ծառայություն ստացվել է 26598 զանգ, գրանցվել […]

̰
Ահազանգեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ

09:42 27.08.2018

Օգոստոսի 26-27-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Լեռ Կամսարի փողոցի թիվ 30/2 շենքի մոտակայքում այրվել է 400 քմ, Նորաշեն թաղամասում՝ 300 քմ, Կոտայքի մարզի Մայակովսկի-Ձորաղբյուր գյուղերի ավտոճանապարհին գտնվող գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 7000 քմ, Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասի թիվ 28 շենքի մոտակայքում՝ […]

̰
Հրդեհ Աղավնաձոր գյուղում. փրկարարները կանխել են հրդեհի տարածման վտանգը

08:46 27.08.2018

Օգոստոսի 27-ին՝ ժամը 21:45-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի աղբավայրում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածման վտանգը։ Աղավնաձորի գյուղապետարանի կողմից սահմանվել է հերթապահություն:

̰
Հրդեհ «Աշտարակի էլեկտրական ցանցեր»-ի շենքի տանիքում

09:47 26.08.2018

Օգոստոսի 25-ին՝ ժամը 22:54-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցի թիվ 196 հասցեում գտնվող «Աշտարակի էլեկտրական ցանցեր»-ի շենքի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:35-ին, մարվել` 00:12-ին: Այրվել են շենքի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ ամբողջությամբ (մոտ 80 […]

̰
Հրդեհ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ այրվում է 20 հա խոտածածկ տարածք և մոտ 120 ծառ

22:09 25.08.2018

Օգոստոսի 25-ին` ժամը 14:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքից դեպի Հեր-Հեր գյուղ տանող ավտոճանապարհի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի, մարզային փրկարարական վարչության և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը (21 հրշեջ-փրկարար): Պարզվել է, որ հրդեհը բռնկվել […]

̰
Բեռլինի մերձակա անտառային հրդեհը վերցվել է վերահսկողության ներքո

21:11 25.08.2018

Խոշոր անտառային հրդեհը, որը բռնկվել էր Բեռլինի հարավ-արևմուտքում, հնարավոր է եղել վերահսկողության տակ վերցնել, տեղեկացնում է korrespondent-ը: Բրանդենբուրգի դաշնային հողի հակահրդեհային պաշտպանության պատասխանատու Ռայմոնդ Էնգելը նշել է, որ կրակն այս պահին չի ծավալվում, սակայն հրդեհի օջախները դեռ լիարժեք մարված չեն: Այժմ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Հրդեհների ընդհանուր ծավալը մոտ 400 հեկտար տարածք է  ընդգրկել:   […]

̰
Չինաստանի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 18 մարդ է մահացել

16:15 25.08.2018

Չինաստանի հյուսիս-արևելքում գտնվող Հարբին քաղաքի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով զոհվել է 18 մարդ: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը: Նշվում է, որ վիրավորների մասին դեռ տեղեկություն չկա: Այս պահին դեպքի վայրում փրկարարական աշխատանքները շարունակվում են: Հրդեհի չոզոքացման ուղղությամբ աշխատում է 5 մարտական հաշվարկ: Հրդեհաշիջմանը մասնակցում է 107 հրշեջ: Հրդեհի ընդգրկած ընդհանուր […]

̰
ԱՄՆ Հավայի նահանգում հրդեհներ են սկսվել ուժգին փոթորկի պատճառով

15:35 25.08.2018

Մաուիում բռնկված հրդեհների հետևանքով մի քանի տուն է այրվել տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Երբ «Լեյն» փոթորիկը մոտեցել է Հավայի նահանգին, երեք տեղ հրդեհները բռնկվել են և այրել հսկայական տարածք: Առնվազն մեկ մարդ լուրջ այրվածքներ է ստացել, մոտավորապես 4000 տուն զրկվել է էլեկտրականությունից: Տարհանված մարդկանց, որոնք մոտ 100-ն են,  թույլ են տվել վերադառնալ տներ օգոստոսի 24-ի կեսօրին: Հրդեհի […]

̰
BACK_TO_TOP