TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+21.09 oC

հրդեհ

Լիբանանում անտառային հրդեհը գրավել է 800 հեկտար տարածք

22:50 14.08.2018

Լիբանանում անտառային հրդեհները կարող են բնապահպանական աղետի պատճառ դառնալ։ Այնտեղ արդեն չորրորդ օրն է, ինչ հրդեհները շարունակվում են։ Այս ընթացքում կրակի ճիրաններում է հայտնվել 800 հեկտար տարածք։ Լիբանանում անտառային հրդեհները նորություն չեն, սակայն երկրի հյուսիսային Աքքար նահանգում ծայր առած հրդեհն առավել վտանգավոր է նրանով, որ տարածքում ճանապարհներ չկան։ Հրշեջներն ստիպված են կրակի ՝մինչև 14 մետր […]

̰
Կալիֆոռնիայում մոլեգնող անտառային հրդեհները սպառնում են ընդլայնել իրենց մակերեսը

19:46 14.08.2018

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի պատմության մեջ ամենախոշոր անտառային հրդեհները սպառնում են ընդլայնել իրենց մակերեսը: Նահանգի հյուսիսային հատվածում կրակի տարածման դեմ պայքարող հազարավոր հրշեջներ ահազանգում են, որ չոր եղանակն ու քամին նպաստում են հրդեհի ընդգրկած տարածքի ընդլայնմանը: Անտառային հրդեհների ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 116.000 հա: Այս մասին հայտնել է Ria Novosti լրատվական գործակալությունը: Վերջին տվյալներով՝ անտառային […]

̰
Շվեդիայի առևտրի կենտրոնի մոտ սաստիկ հրդեհն ավելի քան 10 մեքենա է ոչնչացրել

08:06 14.08.2018

Սաստիկ հրդեհ է բռնկվել շվեդական Գյոտեբորգ քաղաքի առևտրի կենտրոններից մեկի մոտ։ Կրակի ճիրաններում է հայտնվել 14 մեքենա։ Ներկա պահին հայտնի չէ, թե ինչն է դարձել հրդեհի պատճառ։ Վիրավորների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։ Միջադեպի մասին հայտնում է BNL News-ի թվիթերյան էջը։ https://twitter.com/V_of_Europe/status/1029103967966580736

̰
Փրկարարները մարել են ծաղկի խանութում բռնկված հրդեհը

00:15 14.08.2018

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում փրկարարները մարել են ծաղկի խանութում բռնկված հրդեհը, այս մասին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը: Այսօր՝ օգոստոսի 13-ին՝ ժամը 14:57-ին, ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ծաղկի խանութում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:00-ին, մարվել՝ 15:15-ին: Այրվել է 5 կգ-ոց գազի բալոնից արտահոսած գազը: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

̰
Հրդեհ «Կոմպրեսատորների» գործարանում

22:23 13.08.2018

Օգոստոսի 13-ին՝ ժամը 17:10-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 10/2 հասցեում գտնվող «Կոմպրեսատորների» գործարանում: Հրդեհի բարդության «ԹԻՎ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, Արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Անհրաժեշտությունը վերանալու պատճառով չորս մարտական հաշվարկ ետ են […]

̰
Գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք` հրդեհի բռնկմամբ. կա տուժած

11:48 13.08.2018

Օգոստոսի 13-ին՝ ժամը 09:10-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 47 շենքի 13-րդ հարկի բնակարաններից մեկում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք` հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դ. Ա.-ին պատկանող բնակարանի փակ պատշգամբում 3 կգ-ոց գազի բալոնից տեղի […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

09:02 13.08.2018

Օգոստոսի 12-13-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցների 9-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվել է մոտ 200 քմ խոտածածկ տարածք, Նուբարաշենի խճուղու թիվ 2 հասցեում՝ 3000 քմ, Բուսաբանական այգում՝ մոտ 300 քմ և ջերմահարվել 5 դեկորատիվ ծառ, Զվարթնոց օդանավակայանի […]

̰
Ուժգին հրդեհ Թայվանի հիվանդանոցում․ կան զոհեր ու վիրավորներ

08:48 13.08.2018

Անցած գիշեր Թայվանի հյուսիսային Սինբեյ քաղաքի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհը 9 մարդու կյանք է խլել, ևս 16 մարդ վիրավորվել է։ Տուժածներից 10-ը գտնվում են ծանր վիճակում։ Այս մասին հայտնում է Taiwan News-ն իր թվիթերյան էջում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները տարհանել են ավելի քան 30 մարդու։ Նշվում է, որ հրդեհը բռնկվել էր շենքի 7-րդ հարկում։ Հրդեհի […]

̰
Հունական Էվբեյա կղզում անտառային հրդեհի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել

08:09 13.08.2018

Հունական Էվբեյա կղզու Դիրֆիոն-Մեսապիոն քաղաքում անտառային հրդեհի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել։ Բնակիչներին կոչ է արվել հետևել ոստիկանության և հրշեջ ծառայության հրահանգներին։ Այս մասին հայտարարել է Կենտրոնական Հունաստանի նահանգապետ Կոստաս Բակոյանիսը։ Կրակի հիմնական օջախը գտնվում է Կոնդոդեսպոտի բնակավայրի շրջանում։ Այստեղ հրդեհը վերահսկողության տակ վերցնել չի հաջողվում, տեղի բնակիչները տարհանվել են։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 186 […]

̰
Կանադայում կայծակի հարվածից անտառային հրդեհի ավելի քան 140 նոր օջախ է հայտնվել

07:25 13.08.2018

Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում ամպրոպից հետո անտառային հրդեհների նոր օջախներ են հայտնվել։ Global News հեռուստաալիքի հաղորդմամբ՝ կայծակի հարվածներն ավելի քան 140 նոր օջախների առաջացման պատճառ են դարձել։ Ներկայում նահանգում ավելի քան 3000 հա մակերես ընդգրկող մոտ 600 օջախ կա։ Նահանգում տարհանվել են ավելի քան 900 տների բնակիչներ, կրակը ոչնչացրել է 30 շինություն։

̰
Հունական Էվբեյա կղզում սոսկալի հրդեհ է մոլեգնում

23:45 12.08.2018

Հունական Էվբեյա կղզում սոսկալի հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է Skai հեռուստաալիքը՝ հղում անելով Հունաստանի գլխավոր հրշեջ-փրկարարական ծառայությանը։ Նշվում է, որ տվյալ գոտում օդի ջերմաստիճանը հասնում է 30 աստիճանի։ Հրդեհը ծայր է առել Խալդիկա քաղաքից հյուսիս ընկած հատվածում։ Հրդեհաշիջման աշխատանքներին այժմ մասնակցում են 200-ից ավելի հրշեջ-փրկարարներ։ Գործի է դրվել շուրջ 60 մեքենա, 6 ինքնաթիռ […]

̰
Նոր Արեշում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ

20:03 12.08.2018

Օգոստոսի 12-ին՝ ժամը 16:49-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 9-րդ փողոցի տներից մեկի բակում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 5 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ. փականը խափանվել է: […]

̰
Հրդեհ Ձորաղբյուրի ամառանոցներից մեկում

17:04 12.08.2018

Օգոստոսի 12-ին` ժամը 12:50-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուրի ամառանոցներում՝ Տ. Պետրոսյան փողոցի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ձորաղբյուրի ամառանոցների 13-րդ փողոցի տներից մեկի հողամասում և հարակից տարածքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:13-ին, […]

̰
Հրդեհ Բալահովիտ գյուղում

09:46 11.08.2018

Օգոստոսի 10-ին՝ ժամը 15:33-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է կիսակառույց շինություն և խոտածածկույթ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:03-ին, մարվել՝ 17:57-ին: Այրվել են  կիսակառույց շինության տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 20 քմ, 5 […]

̰
Հրդեհ «Քանաքեռ ՀԷԿ»-ի մոտակայքում․ դեպքի վայր է ժամանել նաև նախարար Ռոստոմյանը

23:13 10.08.2018

Օգոստոսի 10-ին` ժամը 18:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Քանաքեռ ՀԷԿ»-ի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս-1» կանչ: Պարզվել է, որ Կորեայի ձորում այրվում են մոտ 5000 քմ բուսածածկույթ: Դեպքի վայրում են […]

̰
Հրդեհ Արին-Բերդի փողոցում. այրվել է էլեկտրական ենթակայան

00:28 10.08.2018

Օգոստոսի 9-ին՝ ժամը 10:43-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին-Բերդի փողոցի թիվ 12 հասցեում գտնվող «Ուրարտու» արտադրական միավորում ԲԲԸ-ի տարածքում այրվում է էլեկտրական ենթակայան. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

̰
Պորտուգալիայում շարունակվում են անտառային խոշոր հրդեհները

15:14 09.08.2018

Պորտուգալիայի հարավում շարունակվում են անտառային խոշոր հրդեհների դեմ պայքարը: Այս մասին հայտնել է Foxnews-ը: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են  1400 հրշեջներ, զինվորականներ և  ինքնաթիռներ: Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոստան հայտարարել է, որ համատեղ ուժերով հաջողվել է մարել հրդեհի շուրջ 500 օջախ, սակայն Ալգարվե քաղաքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից: Վարչապետը նշել է, որ հրդեհաշիջման աշխատանքները կտևեն մի […]

̰
Իսակովի պողոտայում մեքենան մխրճվել է բենզալցակայանի մեջ․ խոշոր հրդեհ է բռնկվել

07:31 08.08.2018

Օգոստոսի 8-ին` ժամը 00:24-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Թաիրով գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է բենզալցակայանին և բռնկվել: Հրդեհի բարդության «թիվ 3» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, տասնմեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ […]

̰
Կալիֆոռնիայի հրդեհները տեսանելի են նույնիսկ տիեզերքից

01:00 08.08.2018

«Քարր» և «Ֆերգյուսոն» հրդեհները, որոնք Կալիֆոռնիայի տարածքում արդեն կլանել են 115 հազար հեկտար տարածք և 8 մարդու մահվան պատճառ դարձել, տեսանելի են նույնիսկ Միջազգային տիեզերակայանից։Այսօր NASA-ն հրապարակել է լուսանկարներ, որոնք ցույց են տալիս հրդեհի մասշտաբները։ Լուսանկարներում երևում է և՛ այրված տեղանքը (սև, մուգ գույնի հատվածները), և՛ ծխի քուլաները։

̰
Մայրաքաղաքի աղբամաններում հրդեհների բռնկման դեպքերը նվազեցնելու նպատակով նոր ծրագիր կմշակվի

17:31 07.08.2018

ՀՀ ԱԻՆ-ից  հայտնում են, որ oգոստոսի 7-ին նախարարությունում կայացել է աշխատանքային խորհրդակցություն «Սանիթեք» ՍՊ ընկերությանը պատկանող աղբամանների հաճախակի դարձած հրդեհների և դրանք ոչ ճիշտ տեղակայման վայրերում տեղադրելու հետևանքով քաղաքացիներին պատճառված վնասների հետ կապված խնդիրները լուծելու վերաբերյալ, որը վարել է ԱԻ փոխնախարար Արամ Թանքարյանը: Խորհրդակցությանը մասնակցել են «Սանիթեք» ընկերության գործադիր տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլը, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ […]

̰
Կալիֆոռնիայում ռեկորդային մասշտաբի հրդեհը շարունակում է նոր տարածքներ գրավել

13:01 07.08.2018

Կալիֆոռնիայում անտառային հրդեհների ընդգրկած մակերեսը հասնում է 1148 քառ․ մետրի: Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը: Հրդեհները մոլեգնում են արդեն մի քանի շաբաթ: Բնության տարերքի ճարակ են դարձել 75 բնակելի շենք, գրեթե նույնքան այլ շենք-շինություններ: Կրակը շարունակում է մեծ սպառնալիք ներկայացնել մեծաթիվ կառույցների համար: Հրշեջներին հաջողվել է տեղայնացնել հրդեհի միայն 30 տոկոսը: Կալիֆոռնիայում նմանատիպ հրդեհ […]

̰
Հրդեհ Ախուրյան գյուղում. տուժածներ չկան

22:47 06.08.2018

Օգոստոսի 6-ին՝ ժամը 15:57-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի վերջնամասում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոմիտասի փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմին հարակից օժանդակ փայտե շինությունում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:11-ին, մարվել՝ 18:25-ին: […]

̰
Պորտուգալիայում բռնկվել է 20 անտառային հրդեհ

13:06 06.08.2018

Պորտուգալիայում բռնկվել է 20 անտառային հրդեհ, և դրանցից միայն 5-ն է հաջողվել մարել, տեղեկացնում է РИА Новости-ն: Նշվում է, որ հրդեհի դեմ պայքարում է 1300 հրշեջ, 14 ուղղաթիռ և ինքնաթիռ, նաև՝ ցամաքային տեխնիկա: Աղբյուրի փոխանցմամբ՝ ամենից բարդ իրավիճակը Մոնշիկի շրջանում է, որտեղից տարհանվել է ավելի քան 100 տեղացի: Այնտեղ կրակի դեմ պայքարում է 800 հրշեջ:

̰
Էջմիածնում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է տներից մեկի տանիքը

11:34 05.08.2018

Օգոստոսի 5-ին՝ ժամը 09:13-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Անդրանիկի փողոցի տներից մեկի տանիքից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:35-ին, մարվել՝ 09:44-ին: Այրվել է տան տանիքը (մոտ 20 քմ): Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

̰
Խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհներն անցել են մեկ տասնյակը

16:13 04.08.2018

Օգոստոսի 3-4-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ՃԿԿ-ում հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ մի շարք ահազանգեր են ստացվել: Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի տներից մեկի մոտակայքում այրվել է 1000 քմ խոտածածկ տարածք, Մուշավան թաղամասի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 3000 քմ, Գ. Արշակունյաց պողոտայում՝ Կոմիտասի անվան պանթեոնի տարածքում` մոտ 700 քմ, Մահարու փողոցի վերջնամասում` մոտ […]

̰
Հայաստանի 127 աղբավայրերում այս տարի հրդեհ է բռնկվել

11:17 04.08.2018

Shantnews.am-ն  արդեն տեղակացրել է, որ այս տարի առաջին տեղում բուսածածակ տարածքների հրդեհներն են՝ 1042 դեպք նախորդ տարվա 387-ի համեմատությամբ: Երկրորդ հորիզոնականում աղբանոցներում ու աղբատարերում բռնկվածներն են. «Իրավական դաշտում աղբի  կուտակման մշտական վայրերում բռնկված հրդեհը չի  համարվում հրդեհ և, ըստ էության, մեր ծառայության մենաշնորհը չէ այնտեղ հրդեհաշիջում իրականացնելը, մենք  արձագանքում ենք մեր քաղաքացիներն ահնհանգստացնող խնդրին:  Հարկ […]

̰
Այնթափում հրդեհը վագոն-տնակ է ոչնչացրել

10:52 04.08.2018

Օգոստոսի 4-ին, ժամը 06:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթափ գյուղի 13-րդ փողոցի 10-րդ նրբանցքի սկզբնամասում այրվում է երկաթե տնակ: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:28-ին, մարվել՝ 08:12-ին: Թիվ 1 տան բակում գտնվող վագոն-տնակն ամբողջությամբ (27 քմ) այրվել է:

̰
Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

09:00 04.08.2018

Օգոստոսի 3-4-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի տներից մեկի մոտակայքում այրվել է 1000 քմ խոտածածկ տարածք, Մուշավան թաղամասի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 3000 քմ, Գ. Արշակունյաց պողոտայում՝ Կոմիտասի անվան պանթեոնի տարածքում` մոտ 700 քմ, Մահարու փողոցի վերջնամասում` մոտ 500 քմ, […]

̰
Անտառային հրդեհների պատճառով հույն նախարարը պաշտոնաթող է եղել

08:35 04.08.2018

Հունաստանում հասարակական կարգի հարցերով նախարար Նիկոս Տոսկասը, ով պատասխանատու է նաև հրշեջ ծառայության համար, հայտարարել է, որ այդքան մարդկանց մահից հետո ինքը չի կարող մնալ պաշտոնում։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ «Մեր այդքան հայրենակիցների կորուստը վեր է իմ կամքից»,-նշել է նախարարը։ Վարչապետ Ալեքսիս Ցիպրասն ընդունել Տոսկասի հրաժարականը։ Նրա պարտականությունները կկատարի ՆԳ նախարար Պանոս Սկուրլետիսը։ […]

̰
Սահմանամերձ Բերդավանում դեռ չի հաջողվում մարել հրդեհը

17:05 03.08.2018

Ինչպես հայտնի է, երեկ հրդեհ է բռնկվել նաև Տավուշի մարզի Բերդավան գյուղի տարածքում: Հրդեհն անցել է ադրբեջանական կողմից ու քանի որ այնտեղ դեռ չի մարվել, հայկական տարածքում պարբերաբար վերաբռնկումներ են լինում: Բերդավանի համայնքապետ Սմբատ Մուղդուսյանն այսօր SHANTNEWS.am-ին ասել է, որ մոտ 10 հա խաղողի այգի է այրվել, պտղատու ծառեր, իսկ հիմնականում տուժել են խոտածածկ տարածքները: […]

̰
BACK_TO_TOP