10:05 25.08.2018
Սաստիկ հրդեհ է բռնկվել Չինաստանի հյուսիսարևելյան Հեյլունցզյան նահանգի Հարբին քաղաքում։ RIA Novosti-ի փոխանցմամբ՝ զոհվել է առնվազն 18 մարդ։ Հրդեհը բռնկվել է Beilong Hot Spring հայտնի հյուրանոցում։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 105 հրշեջ։ Հրդեհի բռնկման պատճառը և տուժածների հստակ թիվը հայտնի չէ։
23:40 24.08.2018
Մոսկվայի կենտրոնում գտնվող ՌԴ ԿԲ շենքում հրդեհ է բռնկվել, որի դեմ պայքարել է 26 մարտական հաշվարկ: Այս մասին հաղորդում է Известия-ն։ Բաց բռնկումը նկատվել էր շենքի 5-րդ հարկում: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: Հրդեհը, որի մակերեսը կազմել է 30 քմ, մարվել է։ Հրդեհի բռնկման պատճառ է դարձել տեխնիկայի աշխատանքում առաջացած խոտանը։
22:12 24.08.2018
Օգոստոսի 24-ին`ժամը 14:23-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Տաթևգես»-ին հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:45-ին, մարվել՝ 17:15-ին: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խոտ գյուղի սկզբնամասում: Այրվել են մոտ 15 հա բուսածածկույթ, խաղողի 40 […]
17:03 24.08.2018
ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի և զվարճանքի կենտրոնում այս տարվա մարտի 25-ին բռնկված հրդեհը սկսվել է լուսադիոդային լամպի բռնկումից, ինչը տեղի է ունեցել լամպի վրա տանիքից հալոցքաջրերի կաթոցների հետևանքով: Պաշտպանիչ սարքը, որը պետք է ավտոմատ անջատեր լամպը, չի գործել, քանի որ եղել է անսարք վիճակում: Այսպիսին են փորձագիտական հետազոտությունների արդյունքները: Հետաքննությունը բավական բարդ է […]
13:27 24.08.2018
Բեռլինից հարավ-արևմուտք գտնվող գյուղերի բնակիչներին տարհանել են անտառային հրդեհների պատճառով: Այս մասին հայտնել է Foxnews-ը: Ոստիկանությունը տեղեկացնում է, որ հրդեհաշիջման աշխատանքները բարդացնում են տարածքում դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից մնացած արկերը: Իրավապահ մարմինները նաև նշել են, որ արդեն մի քանի պայթյուն է եղել, և հրշեջներին արգելել են մուտք գործել կասկածելի տարածքներ: Փոխարենը, իշխանությունները փորձում են […]
13:13 24.08.2018
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ֆրիմոնտ քաղաքում գտնվող ամերիկյան Tesla ընկերության գործարանում հրդեհ է բռնկվել, ինչի մասին իր թվիթերյան միկրոբլոգում տեղեկացրել է ընկերության հիմնադիր ղեկավար Իլոն Մասկը: «Ես հենց նոր այնտեղ էի: Հարավային պարսպի մոտ բռնկվել էր վերամշակման համար հավաքված ստվարաթուղթը: Չափազանց երախտապարտ եմ հրշեջներին օպերատիվ արձագանքի համար»,- գրել է Մասկը: Միլիարդատերը մանրամասնել է, որ միջադեպի հետևանքով […]
08:37 24.08.2018
Օգոստոսի 24-ին՝ ժամը 01:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում՝ նախկին ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վ. Ս.) դուրս է եկել ճանապարհի […]
16:06 23.08.2018
Օգոստոսի 23-ին, ժամը 11:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Բանգլադեշ թաղամասում՝ բենզալցակայանի մոտակայքում, այրվում է տաղավար: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է Գայի պողոտայի թիվ 1բ հասցեում գտնվող թիթեղյա տնակը (18 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:31-ին, մարվել՝ 12:43-ին: […]
10:34 23.08.2018
Օգոստոսի 22-ին Արագածոտնի մարզում խոշոր հրդեհ է բռնկվել. ժամը 16։20-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի «Մուղնու գյոլ» կոչվող տարածքում՝ գազալցակայանի մոտ, հրդեհ է բռնկվել։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հրշեջներն ու քաղաքացիները նախ կանխել են խոտածածկույթում եղած ոչ պիտանի՝ մոտ 150 անվադողերի հրդեհի հետևանքով առաջացած խոշոր օջախի տարածումը, ապա մարել այն։ […]
09:53 23.08.2018
Օգոստոսի 22-23-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Հ.Ավետիսյան փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում՝ 300 քմ, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի մոտակայքում՝ 5000 քմ, Նոր Նորքի 5-րդ զանգվածում՝ 400 քմ, Կոտայքի մարզի Կամարիս գյուղի գերեզմանատանն այրվել է 800 քմ, Հրազդան-Հանքավան 1-ին կմ-ի […]
20:40 20.08.2018
Օգոստոսի 20-ին՝ ժամը 14:01-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղում՝ ակումբի մոտակայքում, այրվում է տուն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
13:45 20.08.2018
Օգոստոսի 20-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Հրաչյա Ռոստոմյանը, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։ Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը զեկուցել է անցած շաբաթվա ընթացքում կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Տնօրենը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում «911» ծառայություն ստացվել է 23846 զանգ, գրանցվել է 273 հրդեհ, […]
12:51 20.08.2018
Օգոստոսի 20-ին՝ ժամը 08:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լորիս Մելիքովի փողոցի տներից մեկի տանիքից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:39-ին, մարվել՝ 08:50-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (50 քմ), միջանցքի և խոհանոցի կախովի առաստաղները (5 քմ): […]
12:47 20.08.2018
Ռուսաստանի Տվեր քաղաքի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են անմիջապես շտապել մի քանի հրշեջ մեքենաներ: Ըստ նախնական տվյալների՝ հրդեհի բռնկման պատճառը կարճ միացումն է եղել: Տուժածների մասին տեղեկություններ չկան: Տեղի ունեցածի տեսանյութը հրապարակել է NTV-ն:
09:00 20.08.2018
Օգոստոսի 19-20-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 1 հասցեի մոտակայքում այրվել է 3 հա, Սյունիքի մարզի Աճանան գյուղի մոտակայքում՝ մոտ 3 հա, Դավիթ Բեկ գյուղի մոտակայքում` 40 հա, Հալիձոր գյուղի մոտակայքում` 12 հա, Արագածոտնի մարզի […]
07:59 20.08.2018
Կանադայի արևմուտքում գտնվող Բրիտանական Կոլումբիա նահանգի մի շարք օդանավակայաններ չեղարկել են թռիչքներն անտառային հրդեհների ծխից տեսանելիության վատացման պատճառով։ Այս մասին հայտնում է CBC հեռուստաալիքը։ Բրիտանական Կոլումբիայի իշխանություններն անցած շաբաթ հայտարարել էին նահանգի ողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին։ Ներկայում նահանգում մոլեգնում են կրակի ավելի քան 560 օջախներ։ Մոտ 3000 բնակիչներ հեռացել են տներից։ Մեծամասամբ […]
11:22 19.08.2018
Օգոստոսի 18-19-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամասի Փիրումյաններ փողոցում այրվել է 400 քմ խոտածածկ տարածք, Շերամի փողոցում գտնվող «Արմենիկում» կլինիկական կենտրոնի տարածքում՝ 1500 քմ, Դավիթ Բեկի փողոցի 2-րդ թաղամասում՝ մոտ 5000 քմ, Արին-Բերդի փողոցի 3-րդ նրբանցքում՝ մոտ […]
10:40 19.08.2018
Օգոստոսի 19-ին՝ ժամը 03:01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գեղադիր գյուղի սկզբնամասում՝ հանգստյան գոտու տարածքում, տաղավար է այրվում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 2-րդ փողոցի թիվ 6-րդ հասցեում՝ «Eco Village» հանգստյան գոտու տարածքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:45-ին, […]
09:55 18.08.2018
Օգոստոսի 17-ին՝ ժամը 18:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևան քաղաքի Աբովյան փողոցից՝ «ՍԱՍ» սուպերմարկետի մոտակայքում գտնվող դեղատնից: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան փողոցի թիվ 36/2 հասցեում գտնվող «Ռիթմ ֆարմ» ՍՊԸ-ին պատկանող դեղատանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:15-ին, […]
08:43 18.08.2018
Օգոստոսի 18-ին՝ ժամը 01:00-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 75/5 հասցեում գտնվող «Նյու Յորք» հյուրանոցի շենքի 1-ին հարկում գտնվող ավտոտնակում ավտոմեքենա է այրվում: Հրդեհի բարդության «ԹԻՎ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Երեք մարտական […]
08:33 18.08.2018
Օգոստոսի 17-18-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Գոգոլի փողոցի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 2500 քմ, Մինսկի փողոցում` մոտ 400 քմ, հարակից հողատարածքում՝ մոտ 8000 քմ, Հրազդանի կիրճում՝ «Սուրբ Սարգիս» եկեղեցու մոտակայքում, այրվել է մոտ 100 քմ բուսածածկույթ, Մուսալեռ-Երևան ավտոճանապարհին՝ 200 […]
00:26 18.08.2018
Ավստրալիայի հարավարևելյան Նոր Հարավային Ուելս նահանգում անտառային հրդեհների հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ ուղղաթիռ է վթարվել: Պատահարի հետևանքով օդաչուն զոհվել է: Այս մասին հայտնել է Sydney Morning Herald կայքը: Ավելի վաղ տեղի հրշեջ ծառայությունը հայտնել էր, որ նահանգի տարածքում կա հրդեհի ավելի քան 80 օջախ: Հրդեհաշիջմանը մասնակցում է 650 հրշեջ, աշխատանքներում ներգրավված է նաև օդուժը՝ շուրջ 40 […]
10:42 17.08.2018
Օգոստոսի 17-ին՝ ժամը 04:39-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լեոյի փողոցում գտնվող նախկին «Հայպետհիդրոմետ»-ի շենքի տանիքից ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:55-ին, մարվել՝ […]
08:39 17.08.2018
Օգոստոսի 16-ին`ժամը 20:42-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցի թիվ 158/269 տնակի տանիքում: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:54-ին, մարվել՝ 21:07-ին: Այրվել են տնակի տանիքի (մոտ 20քմ) և ննջասենյակի առաստաղի (մոտ 8 քմ) փայտյա […]
23:02 16.08.2018
Օգոստոսի 16-ին` ժամը 19:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոսի և Վարդանանց փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:30-ին, մարվել՝ 19:40-ին: Այրվել է «BMW 530» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածն ամբողջությամբ:
20:50 16.08.2018
Շուրջ 650 մարդ և ավելի քան 40 միավոր ավիացիա են գործի դրված Ավստրալիայի հարավ-արևելքի Նոր Հարավային Ուելս նահանգում մոլեգնող անտառային հրդեհների դեմ մղվող պայքարում: Այդ մասին Twitter-ում հայտնել է տեղի հրշեջ ծառայությունը: Գերատեսչության տվյալներով՝ նահանգի տարածքում գրանցվել է 81 հրդեհ, որոնցից 38-ն առայժմ չի հաջողվել տեղայնացնել: As of midday today there are 81 bush & […]
10:43 16.08.2018
Օգոստոսի 15-16-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Նոր Արեշ 34-րդ փողոցի վերջնամասում այրվել է 2000 քմ խոտածածկույթ, Նորագավիթ 1-ին փողոցի 2-րդ փակուղու մոտակայքում՝ 5000 քմ, Նոր-նորքի 3-րդ զանգվածում՝«Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ-ի ծննդատան մոտակայքում՝ մոտ 200 քմ, Մայակովսկի-Ձորաղբյուր ավտոճանապարհի 3-րդ կմ-ին՝ […]
10:13 16.08.2018
Օգոստոսի 16-ին՝ ժամը 06:07-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Արջուտ գյուղի մոտակայքում գազալցակայան է այրվում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին գտնվող «Տիգրան և Հայկ» ՍՊԸ-ի գազալցակայանում պայթել է գազի կուտակիչը. այրվում է կոմպրեսորային կայանի տանիքը: Հրդեհը մեկուսացվել […]
21:20 15.08.2018
Բաքվում 58-ամյա Ալեքսեյ Կլինչևը հարկադրված է չորրորդ հարկում գտնվող իր բնակարան հասնել հրդեհային սանդուղքով, հաղորդում է Minval.az–ը: Բանն այն է, որ շենքի ներսում միջհարկային աստիճանավանդակներն ավերվել են «Sabah Residence» շինարարական ընկերության կողմից։ Բնակիչները բնակարանները հանձնել են ընկերությանը՝ համաձայնելով առաջարկվող պայմաններին, իսկ Կլինչեւը հրաժարվել է ստորագրել պայմանագիրը։ Շաբաթ օրը տան բոլոր սանդուղքները քանդվել են, իսկ Ալեքսեյը, […]
10:27 15.08.2018
Օգոստոսի 14-15-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Խուդյակով փողոցի թիվ 84/4 շենքի մոտակայքում այրվել է մոտ 100 քմ, Մասիսի փողոցի 2-րդ փակուղում գտնվող «Գերվերելակ» ՔԲԸ-ի պահեստի բակում՝ մոտ 2000 քմ, Խարբերդի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 2000 քմ, Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի մոտակայքում՝ մոտ 50 […]