15:34 03.08.2018
«Օգոստոսի 3-ին՝ ժամը 13.00 դրությամբ, հանրապետության տարածքում գրանցվել է 8 հրդեհ, 14 կենցաղային կանչ: Հրդեհներից մեկը Երևանում է եղել»,- այսօր SHANTNEWS.am-ին հայտնել է ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ պետ Հովհաննես Խանգելդյանը: SHANTNEWS.am-ի խնդրանքով՝ ՀՀ ԱԻՆ-ում հայտնել են հուլիս ամսվա այն 2 օրերը, երբ ամենից շատ են ՃԿԱԿ-ում հրդեհների մասին ահազանգեր ստացել: «Հուլիսի 9-ին և 5-ին: Հուլիսի 9-ին […]
15:11 03.08.2018
Ինչպես արդեն հաղորդել ենք, SHANTNEWS.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանն այսօր ասել է, որ նախորդ տարվա համեմատությամբ կրկնակի աճ է գրանցել աղբի և բուսածած տարածքների հրդեհները: Խոսելով պատճառների մասին՝ Խանգելդյանն ասել է հետևյալը. «Շատ քիչ է լինում, որ տարերային գործոններով է պայմանավորված: Մեծամասնությամբ, իհարկե, մարդածին գործոն է, և բուսածածկ […]
15:04 03.08.2018
«Այս տարի մենք արձանագրեցինք կտրուկ աճ հենց բուսածածկ տարածքներում հրդեհների թվաքանակով: Եվ դրանով էլ պայմանավորվեց ընդհանուր հրդեհների աճը հուլիս ամսին: Այսպես, գրանցվել է 1042 հրդեհ բուսածածկ տարածքներում, ինչը շուրջ 2.7 անգամ ավելի է անցած տարվա հունիսի ժամանակահատվածի համեմատ»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի (ՃԿԱԿ) պետ Հովհաննես Խանգելդյանը: Ըստ ՃԿԱԿ […]
13:18 03.08.2018
Սոչիում՝ Ադլերի բնակելի տներից մեկում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհերի թիվը ավելացել է, ասվում է ՌԴ Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ: Եվս երկու զոհի դի է հայտնաբերվել այրված շինության փլատակների տակից. այդպիսով, զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 10-ի: Հիշեցնենք, որ հրդեհը բռնկվել էր սրճարան-խորովածանոցում, որտեղից կրակը տարածվել էր հարևան բնակելի տան ուղղությամբ, որի տանտերը այն հանձնել […]
12:25 03.08.2018
«Քառ» բնական հրդեհը, որն արդեն ավելի քան 50 հազար հեկտար տարածք է այրել և հազար բնակելի տուն ոչնչացրել ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում, դարձել Է ամենաավերիչ հրդեհներից մեկը նահանգի պատմության մեջ, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը: Նշվում է, որ ներկայում «Քառի» և Կալիֆոռնիայի տարբեր մասերում մոլեգնող մյուս բնական հրդեհների վերացման համար աշխատում է արտակարգ ծառայությունների ավելի քան 10 հազար […]
23:56 02.08.2018
Օգոստոսի 2-ին՝ ժամը 15:11-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ գյուղի Խոսրով Աղայի փողոցում գտնվող ավտոտնակներից մեկից ծուխ է նկատվում. ներսում ավտոմեքենա կա: Անհրաժաշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թ. Ս.-ին պատկանող թիվ 15 տանը հարակից […]
22:17 02.08.2018
Օգոստոսի 2-ին՝ ժամը 15:39-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գետամեջ համայնքի թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թռչնաբուծական ֆաբրիկայի թռչնանոցի տանիքում (ներսում թռչուններ չկան): Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:54-ին, մարվել՝ […]
13:56 02.08.2018
Եգիպտացի ձկնորս Մահմուդ ալ-Սայեդ Մուսան հանգստանում էր ծովափին, երբ հուլիսի 23-ին՝ ժամը 18:30-ին, ահազանգ ստացավ: Անտառային հրդեհները տարածվել էին մինչև Մատիի ափամերձ գյուղը, որտեղից մարդիկ հուսահատորեն փախչում էին դեպի ծովը` փրկվելու համար: 46-ամյա Եգիպտացի ձկնորսը շտապ դուրս է եկել տնից և հեծանիվով արագ հասել Նեա Մակրիի նավահանգիստ: «Հայտնում էին, որ 150 մարդ հրդեհի և ծովի միջև է»,- […]
22:22 01.08.2018
Օգոստոսի 1-ին` ժամը 15:58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում այրվում է ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:10-ին, մարվել՝ 18:05-ին: Փոքր Մասրիկ-Գեղամասար ավտոճանապարհի 3-րդ կմ-ին այրվել են «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Յ. Ս.)` ամբողջությամբ, […]
13:17 01.08.2018
Աբովյանի ջերմոցներից մեկում այսօր հրդեհ է բռնկվել: SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը դեպքի վայրում է: Ներկայացնում ենք լուսանկարներ: SHANTNEWS.am-ը հետևում է իրադարձություններին, դեպքի վայրից այլ մանրամասներն՝ առաջիկայում:
19:26 31.07.2018
Սյունիքի մարզի Շաղատ գյուղում բռնկված հրդեհի հետևանքով երկու բնակիչ ստացել է տարբեր բնույթի այրվածքներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հուլիսի 31-ին՝ ժամը 14:01-ին, նախարարության «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Շաղատ գյուղում այրվում է անասնագոմի տանիքին կուտակած անասնակերը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի […]
16:43 31.07.2018
Կալիֆոռնիայի հյուսիսում բռնկված հրդեհի տնտեսական վնասը կարող է գերազանցել 100 միլիոն դոլարը: Այս հաշվարկն իրականացրրել են Aon Benfield ապահովագրական ընկերությունում: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, խոշոր հրդեհի ծավալն ընդգրկել է 330 քառ․կմ տարածք: Հրշեջներին հաջողվել է մարել ամբողջ տարածքի միայն 20 տոկոսը: Նահանգի տարբեր քաղաքներում տարածված հրդեհի հետևանքով հուլիսի 23-ին զոհվել է 6 մարդ: Տարհանվել է […]
16:22 31.07.2018
«Սադախլո» մաքսակետի մոտակայքում կստեղծվի հատուկ շտաբ, որը կհամակարգի Վրաստան-Հայաստան սահմանին հրդեհի մեկուսացման աշխատանքները: Միաժամանակ, Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը հրդեհի օջախներն ուսումնասիրելու և վերահսկելու նպատակով գործի կդնի նաև ԱԹՍ-ներ: Միաժամանակ, 120 հրշեջ-փրկարարներ աշխատում են նախօրեին հայ-վրացական սահմանին՝ բլրի վրա, բռնկված հրդեհը մարելու ուղղությամբ: Հրդեհն արդեն մեկուսացված է, սակայն բարդ ռելիեֆի պատճառով չի հաջողվում մարել կրակը: […]
13:10 31.07.2018
Անհրաժեշտ է վերականգնել օրենքի գերակայությունը և «Լիդիան Արմենիային» հնարավորություն տալ վերահսկողություն իրականացնել իր իսկ սեփականությունը հանդիսացող գույքի նկատմամբ։ Այս մասին ասված է «Լիդիան Արմենիա» ընկերության հաղորդագրության մեջ: Հայտարարության մեջ մասնավորապես գրված է. «Հուլիսի 30-ին Ամուլսարի ծրագրի տարածքում և ծրագրի սահմաններից դուրս բռնկված հրդեհը մի քանի ժամվա ընթացքում հաջողվել է մարել ԱԻՆ հրշեջների և նրանց հետ […]
12:02 31.07.2018
ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հուլիսի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ Ադլերում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվել է 4 հայ, որոնցից 2-ը ՀՀ քաղաքացի են: Նա հայտնեց, որ հրդեհի հետևանքով նաև վիրավորվել է 1 հայ, ով տեղափոխվել է հիվանդանոց: Հուլիսի 30-ին՝ վաղ առավոտյան, Սոչիի ժամանակավոր կացարաններից մեկում հրդեհ էր բռնկվել, որը 8 մարդու կյանք […]
11:05 31.07.2018
Հուլիսի 31-ին՝ ժամը 00:34-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի աղբանոցում կրկին հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Ժամը 02:44-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: Հուլիսի 30-ին՝ ժամը 14:23-ի դրությամբ, փրկարարները վերսկսել էին Հաղթանակ թաղամասի աղբանոցի հրդեհաշիջման աշխատանքները: Դեպքի վայրում աշխատել է […]
09:07 31.07.2018
Հուլիսի 30-ին, ժամը 15:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ճոճկան գյուղի հյուսիսարևելյան մասում՝ Վրաստանի հետ սահմանամերձ հատվածում, այրվում է խոտածածկ տարածք. հրդեհը տարածվում է Վրաստանից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահի հետ, ով տեղեկացրեց, որ Վրաստանի տարածքում այրվում […]
21:28 30.07.2018
SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր` 15:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան-«Գյունեյ» կոչվող տարածքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Հրդեհը մարվել է ժամը 17:08-ին: Այրվել է մոտ 25 հա խոտածածկ տարածք: Ժամը […]
20:43 30.07.2018
Հուլիսի 30-ին, ժամը 15:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան-«Գյունեյ» կոչվող տարածքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Հրդեհը մարվել է ժամը 17:08-ին: Այրվել է մոտ 25 հա խոտածածկ տարածք: Ժամը 16:14-ին ահազանգ է ստացվել, […]
18:41 30.07.2018
Սոչիում ՀՀ հյուպատոսությունը հայտնում է, որ Ադլերում հրդեհի հետևանքով զոհվածների թվում կան ազգությամբ 4 հայեր։ Եվս մեկ հայ վիրավորվել է։ Վերջիններիս` ՀՀ քաղաքացիություն ունենալու վերաբերյալ տվյալները ճշտվում են։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն իր թվիթերյան էջում: Սոչիում #ՀՀ հյուպատոսությունը հայտնում է, որ #Ադլերում հրդեհի հետևանքով զոհվածների թվում կան ազգությամբ 4 հայեր։ Եվս մեկ հայ […]
18:30 30.07.2018
«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտնում է, որ այսօր՝ հուլիսի 30-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Ամուլսարի ծրագրի կույտային տարրալվացման հարթակի և ոսկու կորզման ֆաբրիկայի հարակից տարածքներում և կրակն արագությամբ մոտենում է Ծրագրի ենթակառուցվածքներին ու շինություններին: «Լիդիան Արմենիա» ընկերությունը կոչ է անում անհապաղ բացել ճանապարհները և թույլ տալ ԱԻՆ հրշեջներին, ընկերության համապատասխան աշխատակիցներին մուտք գործել տարածք հրդեհը […]
18:18 30.07.2018
SHANTNEWS.AM-ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր՝ վաղ առավոտյան, Սոչիի ժամանակավոր կացարաններից մեկում հրդեհ է բռնկվել, որը 8 մարդու կյանք է խլել, ևս 3 մարդ այրվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Մեր տեղեկություններով՝ զոհվել է երեք հայ, երեքն էլ՝ Գյումրիից: Զոհերն են 28-ամյա Նառա Բարսեղյանը, 49-ամյա Աննա Բարսեղյանը և 7-ամյա Եվա Մկրտչյանը: Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ […]
18:13 30.07.2018
Ցիպրասը տեղի ունեցածի համար ընդունել է լիակատար քաղաքական պատասխանատվություն և հայտարարել է, որ մի շարք փոփոխություններ կիրականացնի
18:12 30.07.2018
Բնապահպանները քիչ առաջ ահազանգեցին Ամուլսարի տարածքում հրդեհի բռնկման մասին: ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից SHANTNEWS.am-ին հայտնեցին, որ Սարավանի ու Գնդեվազի միջև ընկած հատվածում խոտածածկ տարածք է այրվում՝ ընդհանուր առմամբ 5 հեկտար՝ այս պահի դրությամբ: Դեպքի վայր է մեկնել 1 մարտական հաշվարկ: ԱԻՆ-ից նշեցին, որ հրդեհի պատճառները դեռ հայտնի չեն, հրդեհը մեկուսացված չէ: Բնապահպանության նախարարությունից տեղեկացրեցին, որ […]
16:44 30.07.2018
Բնապահպաններն ահազանգում են, որ Ամուլսարի տարածքում հրդեհ է բռնկվել: Բնապահպան Անի Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել այդտեղից: Նա հայտնել է, որ ԱԻՆ-ից իրենց պատասխանել են՝ հրդեհի մասին տեղյակ են, զբաղվում են խնդրով: Խաչատրյանը տեղեկացրել է, որ Սարավանի ու Գնդեվազի արանքում է, սարը վառվում է, մասշտաբների մասին տեղեկություններ դեռ չկան, բայց ծուխը գնալով ավելանում […]
16:01 30.07.2018
Հրդեհը սկսվել է Ադրբեջանական Հանրապետության Ղուբայի շրջանում, որը երկրի հյուսիսային շրջանում է։ Ադրբեջանական լրատվամիջոցների պնդմամբ՝ կրակի մեջ են հայտնվել լեռնային տարածքներ։ Ընդ որում՝ սա ադրբեջանական տարածքում սկսված երկրորդ ծավալուն անտառային հրդեհն է այս օրերին։ Լեռնային տարածքը, իշխանությունների հավաստմամբ, դժվարացնում է հրշեջ և հատուկ տեխնիկայի տեղաշարժը և փոշիացնում հրդեհաշիջման ջանքերը։ Հրդեհաշիջման աշխատանքները հիմա էլ ընթացքի մեջ […]
15:00 30.07.2018
Իսպանիայի Անդալուզիա ինքնավար մարզի Մանիլվա բնակավայրում բնակչության զանգվածային տարհանում է սկսվել, հաղորդում է շրջանի արտակարգ օգնության տարածաշրջանային ծառայությունը։ Նշվում է, որ նման միջոցառումներ ձեռնարկվել են անվտանգության նպատակով։ Ժամանակավորապես փակվել է ավտոմայրուղիներից մեկի մի հատվածը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ երկուշաբթի հրդեհի պատճառով արտակարգ ծառայություն շուրջ 150 զանգ է ստացվել։ Տվյալ պահին իրավիճակը կայունանում է: