14:11 25.07.2018
Հունաստանի ոստիկանությունը ձերբակալել է 4 մարդու, որոնք կասկածվում են այդ երկրում մոլեգնող հրդեհի հետևանքով Աթենքի լքված տները թալանելու մեջ: Այս մասին հայտնում է Sputnik-ի հունական ծառայությունը: Հաղորդվում է, որ 22-26 տարեկան են 4 անձինք ձերբակալվել են Նեոս Վուդզալ կոչվող տեղանքում, այն բանից հետո, երբ նրանք ներխուժել էին հրդեհից տուժած հերթական տունը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել […]
13:58 25.07.2018
Հունաստանում հրդեհների հետևանքով առնվազն 187 մարդ, այդ թվում՝ 23 երեխա վիրավորվել են: Անհայտ կորածների թիվը դեռ պարզ չէ: Այս հրդեհը դարձավ Հունաստանի պատմության մեջ առավել մահաբեր: Դրանից առաջ, 2007 թ. հրդեհների ժամանակ 70 մարդ զոհվեց: Անտառային հրդեհները ավերեցին Հունաստանի հարավարևելյան շրջանը` Աթենքը: Քամու հետևանքով հրդեհը տարածվել է երկրի մայրաքաղաքի հյուսիս-արևելք և արևմուտք գտնվող տարածքներ: Ավելի վաղ հաղորդվել […]
13:20 25.07.2018
Երեկ առավոտյան Մեղրի քաղաքի մոտակայքում՝ Պաժարնու ձոր կոչված հատվածում հրդեհ է բռնկվել ու արագ տարածվել դեպի «Արևիկ» ազգային պարկ: Տեղի հրշեջ-փրկարարական խմբերն ու ազգային պարկի աշխատակիցները փորձել են մարել հրդեհը: Այրվել է մոտ կես հեկտար խոտածածկ տարածք: «Արևիկ» ազգային պարկի տնօրենը տեղեկացրել է, որ այսօր էլ հերթապահություն են իրականացնում, քանի որ վտանգի գործոնը դեռ կա: […]
20:22 24.07.2018
Հունաստանում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 74-ի, հաղորդում է Sputnik-ի հունական ծառայությունը՝ հղում անելով հրշեջ ծառայությանը: Նշվում է, որ հրդեհի հետևանքով տուժել է առնվազն 187 մարդ՝ 164 մեծահասակ և 23 երեխա: Ավելի քան 100 մարդ համարվում է անհետ կորած: Հիշեցնենք՝ երեկ Աթենքից արևմուտք ընկած հատվածում զանգվածային անտառային հրդեհ էր բռնկվել, որի պատճառով մարդիկ […]
19:39 24.07.2018
«Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանն ահազանգում է, որ Մեղրի քաղաքի մոտակայքում հրդեհ է բռնկվել: Facebook-ի իր էջում նա մասնավորապես գրել է. «Ահազանգ Մեղրի քաղաքի մոտակայքում, Պաժարնու ձոր կոչված հատվածից, հրդեհ է բռնկվել։ Կրակն արագ տարածվում է։ Վտանգ կա, որ այն կանցնի դեպի «Արևիկ» ազգային պարկի տարածք։ Դեպքի վայր է ժամանել Կապանից հրշեջ ծառայության ղեկավարությունը։ […]
18:11 24.07.2018
Երեկ երեկոյան հրդեհ է բռնկվել Աջափնյակի աղբավայրում, որը շատ մոտ է բնակելի հատվածին: SHANTNEWS.AM-ի նկարահանող խումբն այցելել է աղբավայր ու ծանոթացել ստեղծված իրավիճակին: Աղբավայրին մոտ գտնվող տների բնակիչները տեսախցիկի առջև չեն ցանկացել խոսել, բայց պատմել են, որ հրդեհներն այստեղ հազվադեպ երևույթ չեն և տարիներ շարունակ իրենց բողոքներն անարձագանք են մնում: «Աղբավայրում հրդեհաշիջում իրականացնելը դժվար է, […]
15:33 24.07.2018
«2018-ի առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտակարգ դեպքերի և պատահարների թիվն աճել է 3-ով: Գրանցվել է 6072 դեպք, զոհվել է 164, տուժել՝ 5015 մարդ»,- այս մասին հուլիսի 24-ին կայացած ասուլիսի ժամանակ ասել է ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը: Գրանցված դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում հրդեհներին, թունավորումներին ու […]
15:13 24.07.2018
Իտալիան հունական իշխանություններին երկու ինքնաթիռ է տրամադրել հրդեհների մարման հարմար, որոնք խլել են 60 մարդու կյանք, հայտնել է Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն: «Մենք խորապես ցնցված ենք Հունաստանում մարդկանց այդ քանակության մահվան փաստից: Իտալիան արդեն երկու Canadair ինքնաթիռ է տրամադրել»,- գրել է նա իր Twitter-ում: Հունաստանում երեկվանից մի քանի խոշոր հրդեհ է ծագել, հիմնականում՝ մայրաքաղաքի Ատտիկա […]
14:23 24.07.2018
Մերձմոսկովյան շրջանի Մոնինո բնակավայրի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղի իշխանություններին: Կրակի բռնկումից որոշ ժամանակ անց հաջողվել է մարել, սակայն, մինչ այդ, այստեղ մոտ 600 քմ տարածություն է այրվել: «Ժամը 09:15-ն բաց հրդեհի օջախը մարվել է, աշխատանքները շարունակվում են: Զոհեր ու տուժածներ չկան»,- հայտնել է Արտակարգ իրավիճակների […]
14:08 24.07.2018
Հուլիսի 24-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքի մոտակայքում՝ Արևելյան Ատտիկա նահանգում բռնկված անտառային հրդեհների հետևանքով տուժած հայերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը կապ է հաստատել Հունաստանում ՀՀ դեսպանատան թեժ գծի հետ. դեսպանատնից փոխանցել են, որ բռնկված հրդեհների հետևանքով տուժածների թվում հայեր չկան: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից: Ավելի […]
11:43 24.07.2018
Աթենքի հարավարևելյան շրջանում բռնկված անտառային հրդեհների պատճառով 50 մարդ է զոհվել: EPT տեղական ալիքը տեղեկացնում է, որ Ռաֆինա քաղաքի մոտ 26 մարմին է հայտնաբերվել: Ավելի վաղ հեռուստաալիքը հաղորդել էր 156 վիրավորի մասին: Նրանցից 16-ը երեխաներ են: 11 մարդ անհայտ կորած է համարվում: Նաև հաղորդվում է, որ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից: Իշխանությունները Աթենքում արտակարգ դրություն են հայտարարել: […]
09:52 24.07.2018
Հուլիսի 24-ին, ժամը 04:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Մասիս քաղաքի 2-րդ թաղամասում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կենտրոնական հրապարակ 5/2 հասցեում գտնվող ռեստորանային համալիրի այգում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:30-ին, մարվել՝ 04:48-ին: Այրվել են փայտե […]
09:18 24.07.2018
Հուլիսի 23-24-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Նոր Նորքի 2-րդ զանգվածում՝ Տորք Անգեղի ձորում՝ 300 քմ, Հրազդանի կիրճում` 700 քմ, Սյունիքի մարզի Սյունիք գյուղում ՝ մոտ 5000 քմ, Լուսաբեկի 9-րդ փողոցի մոտակայքում` 2000 քմ, Գորիս քաղաքի «Խաչի մոտ» կոչվող տարածքում՝ 1000 քմ, Արագածոտնի […]
07:36 24.07.2018
Աթենքի մատույցներում անտառային հրդեհների զոհ է դարձել առնվազն 20 մարդ, վիրավորվել է 104 մարդ, որից 69-ը հոսպիտալացվել են։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ հղում անելով Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Դիմիտրիս Ձանակոպուլոսին։ Նրա խոսքով՝ տուժածներից 16-ը երեխաներ են։ Հոսպիտալացված 69 մարդկանց մեծ մասը գտնվում է ծանր վիճակում։ Զոհերի մեծ մասը բաժին է ընկնում Մաթի առողջարանային […]
20:10 23.07.2018
ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի հանձնարարականով նախարարության ոլորտային ստորաբաժանումները ներկայացնում են վերջին ամիսներին իրականացրած աշխատանքները: ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունում 2018 թվականի 2-րդ եռամսյակում հաշվառվել է 389 հրդեհ, 2017 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է 478 հրդեհ: Հրդեհների առաջացման հիմնական պատճառներն են կրակի հետ անզգույշ վարվելը`2 %, էլեկտրական սարքավորումների տեղակայման և շահագործման […]
20:25 22.07.2018
Հուլիսի 22-ին`ժամը 15:35-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի Ռոզա Ավոյան փողոցի տներից մեկի բակում այրվում է չոր խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:57-ին, մարվել՝ 16:46-ին: Տան բակում այրվել են մոտ 1000 քմ խոտածածկ տարածք, տան պատուհանը և տանիքը՝ […]
10:30 22.07.2018
Հուլիսի 22-ին՝ ժամը 01:34-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Դեբեդ գյուղի 3-րդ փողոցում չբնակեցված տուն է այրվում: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:07-ին, մարվել՝ 07:40-ին: Ամբողջությամբ այրվել է Դեբեդ գյուղի 2-րդ փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկը՝ մոտ 150 քմ: Տուժածներ չկան:
20:22 21.07.2018
Բարձր ջերմային ֆոնի պայմաններում Հանրապետության ամբողջ տարածքում հրդեհավտանգ իրավիճակ է ստեղծված։ Այս մասին այսօր shantnews.am-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը: Հրդեհների դեպքերի մասով կա բացասական վիճակագրություն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հրդեհների թիվն աճել է 20.6 տոկոսով: «2017 թվականն ավելի մեղմ էր իր ցուցանիշներով: Նախորդ տարվա հունիս-հուլիս […]
16:09 21.07.2018
Այսօր՝ ժամը 13։26-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գյումրիի Գորկի 70 հասցեում։ Այրվել է «Վանատուր» հյուրանոցառեստորանային համալիրի տանիքը։ Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, որը բավարար չի եղել ու պահանջվել է նաև Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատի օգնությունը: Եվս 1 մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր, օգնության են հասել նաև Գյումրիի քաղաքապետարանի […]
14:33 21.07.2018
Լոնդոնի հյուսիսում՝ Էդմոնթոն Գրին թաղամասում գտնվող երկնաքերն այրվել է։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 20-ին: Կրակի դեմ շուրջ 50 հրշեջ է պայքարել։ Այս մասին հաղորդում է The Sun-ը։ Դեպքի վայր է մեկնել 10 հրշեջ մեքենա։ Ականատեսների խոսքով՝ կրակը տարածվել է շենքում։ Երկնաքերը Հյուսիսային Լոնդոնում է գտնվում, հրդեհի օջախը 6-րդ հարկում է։
12:28 21.07.2018
Շվեդիայի կենտրոնական և արևմտյան շրջաններում մոլեգնում են տասնամյակի ամենախոշոր անտառային հրդեհները: Հնարավոր տուժածների մասին չկան տեղեկություններ: Այս մասին հայտնել է Fox News լրատվական գործակալությունը: Հազարավոր մարդիկ տարհանվել են: Շատերին էլ զգուշացվել է մնալ տանը և փակ պահել բոլոր լուսամուտներն ու դռները: Հրշեջներին առայժմ չի հաջողվում տեղայնացնել հրդեհը: Կառավարությունը օգնություն է խնդրել ռազմական ուժերից և եվրոպական […]
09:57 21.07.2018
Հուլիսի 20-ին` ժամը 12:09-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց Ձորի մարզի Մալիշկա և Արին գյուղերի միջնամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, վեց մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Ժամը 02։53-ին հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են, հրդեհի տարածումը մոտակա գյուղերի ցորենի արտեր կանխվել […]
09:45 21.07.2018
Հուլիսի 20-ին, ժամը 14:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավան թաղամասում այրվում են խոտածածկ տարածք և տնակներ: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից յոթ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Հայտարարվել է հրդեհի բարդության 2-րդ […]
19:59 20.07.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ հուլիսի 20-ին՝ ժամը 14:33-ին, «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի փողոցից դեպի «Հաղթանակ» զբոսայգի գնացող ճանապարհին հարկից լանջում այրվում է բուսածածկ տարածք: Դեպքի վայր էր մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել էր ժամը 17:00-ին: Մանրամասները՝ տեսանյութում:
17:30 20.07.2018
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ հուլիսի 20-ին՝ ժամը 14:36-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավան թաղամասում այրվում է խոտածածկ տարածք և տնակներ: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հայտարարվել է հրդեհի բարդության 2 կանչ:
09:03 20.07.2018
Հուլիսի 20-ին` ժամը 06:53-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Դաշտ գյուղում տուն է այրվում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:15-ին, մարվել՝ 07:34-ին: Տուժածներ չկան: Ննջասենյակներում (30 քմ) այրվել է 2 մահճակալ, կենցաղային իրեր, գույք և փայտյա հատակն ամբողջությամբ:
15:25 19.07.2018
Հրշեջներին հաջողվել է մարել հունիսի 24-ից Մանչեսթեր քաղաքի մերձակայքում շուրջ 18 քառակուսի կիլոմետր տարածք ընդգրկող հրդեհը, տեղեկացնում է РИА Новости-ին: Հիշեցնենք, որ շոգ եղանակի պատճառով Անգլիայի ավելի քան 4 շրջանում հրդեհ էր բռնկվել, ինչի հետևանքով բազմաթիվ մարդիկ տարհանվել էին իրենց տներից, իսկ հրդեհված տարածքների մի մասն ամբողջովին ծխահարված էր: Նշվում է նաև, որ արդեն սկսվել […]
18:47 18.07.2018
Հուլիսի 18-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ պարգևների հանձնման արարողություն: ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի տարածքներում անտառային հրդեհների մարման աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը պատվոգրերով պարգևատրեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Արարատի ՄՓՎ Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Աշոտ Միրզոյանին, Վայոց ձորի ՄՓՎ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ […]
00:48 18.07.2018
Հուլիսի 17-ին՝ ժամը 20:38-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Քրիստափորի փողոցում այրվում է տուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:56-ին: Ժամը 22:04-ից, անվտանգության նկատառումերից ելնելով, սահմանվել է հերթապահություն: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
09:00 16.07.2018
Հուլիսի 15-ին` ժամը 19:45-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այգեպատ գյուղի դպրոցի մոտակայքում տուն է այրվում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Մեսրոպ Մաշտոցի փողոցի տներից մեկին կից թոնրատանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:06-ին, մարվել՝ 20:45-ին: Այրվել է մոտ 3 […]