TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+24.09 oC

հրդեհ

Երրորդ օրն է՝ Ադրբեջանում չեն կարողանում մարել անտառային հրդեհը

13:44 30.07.2018

Ադրբեջանի Սիյազանի շրջանում երեք օր առաջ սկսված անտառային հրդեհը անցել է Ալթըաղաջի ազգային պարկ, որտեղ լեռնային տարածքի ու քամու առկայության պայմաններում ադրբեջանական իշխանությունները չեն կարողանում մարել կրակը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հրդեհի մարմանը խանգարում է ոչ միայն լեռնային տեղանքը, որ թույլ չի տալիս հրշեջ տեխնիկա տեղափոխել կրակի օջախներ, այլև տաք եղանակն ու քամին։

̰
Երեխաները խաղացել են կրակայրիչով, նրանցից մեկն այրվել է. մանրամասներ Ներքին Չարբախում բռնկված հրդեհից

13:29 30.07.2018

Ներքին Չարբախ թաղամասում այսօր բռնկված հրդեհի հետևանքով մահացել է 6 տարեկան երեխա: SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը մանրամասներ է ներկայացնում դեպքի վայրից: Ներքին Չարբախի բնակելի տներից մեկում այսօր տատիկն է եղել տանը՝ երկու երեխաների հետ: Երեխաները խաղացել են, նրանց մոտ եղել է կրակայրիչ: Երեխաներն ինչ-որ փոքր բան են այրել, տատիկը կրակայրիչներից մեկը վերցրել է, մինչդեռ պարզվում է՝ […]

̰
Սոչիի հրդեհից ՀՀ քաղաքացի է զոհվել. ԱԻՆ

12:50 30.07.2018

Սոչիում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է ՀՀ քաղաքացի: Այս մասին հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը: Զոհվածը 1950թ ծնված Նիրվարդ Ստեփանի Հարությունյանն է: Հիշեցնենք, որ այս գիշեր ժամը 5-ն անց 40-ին (Մոսկվայի ժամանակով) Սոչի քաղաքի Ադլերի շրջանի Պրոսվեշչենիա փողոցի թիվ 81 տանը (2 հարկանի, 300 քմ) բռնկված հրդեհի հետևանքով զոհվել են 8, տուժել՝ 11 քաղաքացի: Ավելի վաղ հայտնել […]

̰
Սոչիում բռնկված հրդեհի 8 զոհերից մեկը երեխա է

12:48 30.07.2018

Սոչիի Ադլերի շրջանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել  8 մարդու մահվան փաստով:  Հիշեցնենք, որ նախնական տվյալներով Սոչիի Ադլերի շրջանի Պրոսվեշչենիյա փողոցի սննդի կետերից մեկում հուլիսի 30-ին բռնկված հրդեհը շատ արագ տարածվել էր հարևան փայտաշեն բնակելիի ուղղությամբ: Զոհերի ինքնությունը դեռ հայտնի չէ, նշվում է միայն, որ նրանք տեղացիներ չէին՝ վարձու աշխատողներ են եղել: Հայտնի  է […]

̰
Հրդեհ Ներքին Չարբախ թաղամասում. կա զոհ

12:11 30.07.2018

ՀՀ ԱԻՆ հայտնում է, որ հուլիսի 30-ին, ժամը 11:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախ թաղամասի զինվորական հավաքակայանի մոտ այրվում է խոտի դեզ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:31-ին: Հայտնաբերվել է Գ. Թ.-ի (ծնված 2012 թ.) դին: ԱԻՆ-ից  […]

̰
ԱՄՆ-ում անտառային հրդեհներին զոհ է դարձել 6 մարդ

12:04 30.07.2018

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում բռնկված անտառային հդեհների  հետևանքով առնվազն 6 մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է Associated Press- ը: Ըստ տարածքի շերիֆի՝ իրենք  առնվազն յոթ անհետ կորածների վերաբերհյալ հաղորդում են ստացել: Մյուս կողմից էլ Reuters- ը հայտնում է առնվազն 17  անհետ կորածի մասին: Կալիֆոռնիայում բռնկված հրդեհի հետևանքով մեկ շաբաթվա ընթացում շուրջ 40 հազար մարդ է տարհանվել: Վերջին օրերի […]

̰
Սոչիում 8 մարդու կյանք խլած հրդեհը բռնկվել է մանղալի ածուխներից

11:30 30.07.2018

Հայտնի են դարձել հուլիսի լույս 30-ի գիշերը Սոչիում հրդեհի բռնկման որոշ մանրամասներ: Ըստ ռուսական լրատվամիջոցների հրապարակումների՝ հրդեհը սկսվել է սննդի կետերից մեկում, նախնական վարկածով՝ կրակի բռնկման հավանական պատճառը մանղալի չհանգած ածուխներն են եղել: Սննդի կետից կրակը տարածվել է բնակելի հատվածի ուղղությամբ: Հիշեցնենք, որ հրդեհի հետևանքով զոհվել է 8 մարդ, ևս 3-ը, այդ թվում մեկ դեռահաս, […]

̰
Սոչիում հրդեհի հետևանքով զոհվել է 8 մարդ

10:45 30.07.2018

Սոչիի փայտաշեն հյուրանոցներից մեկում այսօր վաղ առավոտյան բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 8 մարդ:  Եվս 3 անձինք, այդ թվում 16 տարեկան մի դեռահաս, ստացել են այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:  Այս մասին տեղեկացնում է ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը: Այրված ընդհանուր մակերեսը կազմել է մոտ 300 քառակուսի մետր: Զոհերի ինքնության մասին առայժմ չի հաղորդվում: Утро в Сочи недоброе. […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

09:20 30.07.2018

Հուլիսի 29-30-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Հարավարևմտյան թաղամասում գտնվող եկեղեցու մոտակայքում այրվել է մոտ 500 քմ խոտածածկույթ, Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում՝ 200 քմ, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մոտակայքում՝ 5000 քմ խոտածածկույթ և 11 ծառ, Վարդաշեն թաղամասում՝ թիվ 64 […]

̰
Հրդեհ Ծիածան գյուղում․ այրվել են տան տանիքն ու ննջասենյակները

08:56 30.07.2018

Հուլիսի 30-ին՝ ժամը 02:50-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Ծիածան գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:41-ին, մարվել՝ 05:05-ին: Այրվել են տան տանիքը (մոտ 220 քմ) և ննջասենյակները (45 քմ)՝ գույքով: Հրդեհի հետևանքով […]

̰
Հունաստանում անտառային հրդեհների զոհերի թիվը գերազանցել է 90-ը

23:19 29.07.2018

Հունաստանում հուլիսի 23-ին բռնկված անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 91-ի։ AP գործակալության փոխանցմամբ՝ ևս 25 մարդ շարունակում է համարվել անհետ կորած։ Հիվանդանոցներում շարունակում է բուժօգնություն ստանալ 4 տասնյակից ավելի մարդ։ Հրդեհը բռնկվել էր մայրաքաղաք Աթենքից 55 կմ արևմուտք ընկած շրջանում: Ինչպես ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը քաղաքական պատասխանատվություն է ստանձնել անտառային […]

̰
Թբիլիսիում հրդեհն անօթևան է թողել 5 ընտանիքի

17:48 29.07.2018

Թբիլիսիի կենտրոնական՝ Միխայիլ Բուխայիձեի փողոցում բռնկված հրդեհը ոչնչացրել է 250 քառակուսի մետր բնակմակերես։ Դեպքի վայրում աշխատել են 10 հրշեջ հաշվարկներ, որոնց ջանքերով հաջողվել է կրակը տեղայնացնել։ Հրդեհն առանց տանիքի է թողել 5 ընտանիքի, հայտնում է News Georgia-ն։ Հրդեհի հետևանքով տուժածներ չկան։ Նախնական վարկածով՝ բռնկման պատճառը եղել է կարճ միացումը։

̰
Հրդեհ Նորաշեն գյուղում

13:20 29.07.2018

Հուլիսի 29-ին՝ ժամը 09:35-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորաշեն գյուղի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորաշեն գյուղի 1-ին փողոցի թիվ 27 տան տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:15-ին, […]

̰
Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 5-ի

12:15 29.07.2018

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 5-ի։ Ավելի վաղ հաղորդվել էր 2 հրշեջի մահվան մասին։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։ 70-ամյա կնոջ և նրա երկու ծոռների անհետացման մասին դեռևս հինգշաբթի հայտնել էին նրանց հարազատները։ Ավելի ուշ պարզվել է, որ նրանք հրդեհի զոհ են դարձել։ Ոստիկանությունը փնտրում է ևս 11 մարդու։ […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

10:44 29.07.2018

Հուլիսի 28-29-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցների 26-րդ փողոցում այրվել է 500 քմ խոտածածկ տարածք, Զեյթունի գերեզմանատանը` 500 քմ, Նոր Արեշ 6-րդ փողոցում՝ մոտ 3000 քմ, Նորագավիթ 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում՝ 500 քմ, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 43-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 1.5 հա, Այնթապ-Մասիս […]

̰
Հրդեհ Արմավիր քաղաքի կենտրոնական զբոսայգում

00:42 29.07.2018

Հուլիսի 28-ին, ժամը 19:51-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի կենտրոնական զբոսայգում այրվում է էլեկտրական ենթակայան: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:56-ին, մարվել՝ 20:08-ին: Այրվել են էլեկտրական ենթակայանը և 4 էլեկտրական հաշվիչ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

̰
Հրդեհ Արտաշատում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

23:38 28.07.2018

Հուլիսի 28-ին՝ ժամը 18:25-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Արազի փողոցի թիվ 5 շենքի 4-րդ հարկում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բնակարաններից մեկի պատշգամբում 5 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Հրդեհը մեկուսացվել է […]

̰
Երևանի տներից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ. բնակիչն այրվածքներ է ստացել

22:57 28.07.2018

ՀՀ ԱԻՆ-ում հուլիսի 28-ին՝ ժամը 16:32-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վերին Անտառային փողոցի թիվ 138/3 շենքի բնակարաններից մեկում գազի բալոնից առկա է արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Պարզվել է, որ գազի բալոնից (5 կգ-անոց) տեղի […]

̰
Հունաստանի վարչապետը քաղաքական պատասխանատվություն է ստանձնել անտառային հրդեհների համար

13:55 28.07.2018

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը քաղաքական պատասխանատվություն է ստանձնել անտառային հրդեհների համար, որոնց հետևանքով 87 մարդ է զոհվել։ Այս մասին նա ասել է կառավարության արտահերթ նիստի մեկնարկին, գրում է է Ekathimerini-ն։ «Մահացածները չեն կարող խոսել, բայց նվազագույնը, որ մենք կարող ենք անել ի հիշատակ նրանց, ճշմարտության նկատմամբ հարգանք ցուցաբերելն է։ Ես նախարարների կաբինետի առջև ցանկանում են […]

̰
Արդեն 4 օր է՝ Հաղթանակ թաղամասում հրդեհը մարել չի հաջողվում

10:47 28.07.2018

ՀՀ ԱԻՆ փրկարարները վերսկսել են Երևանի Հաղթանակ թաղամասի աղբանոցի հրդեհաշիջման աշխատանքները: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից 10 մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 36 հրշեջ-փրկարար, ներգրավվել է կոմունալ ծառայության և «Սանիթեք» ՍՊԸ-ի 10 ջրատար և 1 տրակտոր: Հրշեջ-փրկարարները 15 հազար քմ տարածքում […]

̰
Կալիֆորնիայում անտառային հրդեհները 2 հրշեջի կյանք են խլել

09:50 28.07.2018

Առնվազն 2 մարդ է զոհվել Կալիֆորնիայում մոլեգնող անտառային հրդեհների հետևանքով։ Կալիֆորնիա և Օրեգոն նահանգների սահմանին կրակի զոհն են դարձել 2 հրշեջներ։ Այս մասին հայտնում են Կալիֆորնիայի անտառտնտեսության դեպարտամենտից։ Ավելի վաղ հաղորդվել էր հրդեհների հետևանքով մեկ քաղաքացու մահվան մասին։ Վտանգի գոտում հայտնված շրջաններից 12 հազար մարդ է տարհանվել։ Կալիֆորնիայի ոստիկանությունը հարցաքննության նպատակով ձերբակալել է մի վարորդի։ […]

̰
Հուլիսի 29-ին Ստամբուլի հայկական եկեղեցիներում պատարագ կմատուցվի՝ ի հիշատակ Աթենքի հրդեհների զոհերի

08:15 28.07.2018

Պոլսո հայոց պատրիարքարանն Աթենքի հրդեհների զոհերի համար հատուկ պատարագի մասին հայտարարություն է տարածել։ Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը, Պոլսո հայոց պատրիարքարանի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ փոխպատրիարք արք. Արամ Աթեշյանի հրահանգով հուլիսի 29-ին Ստամբուլի բոլոր հայկական եկեղեցիներում հատուկ պատարագ է մատուցվելու։ «Այդ պատարագին աղոթելու ենք Աթենքի անողոք հրդեհների ժամանակ զոհվածների հոգիների համար՝ […]

̰
Փարիզում հրդեհ է բռնկվել. 2500 մարդ տարհանվել է

16:56 27.07.2018

Փարիզի արվարձաններից մեկում՝ Իսսի Լե Մուլինոյում, հրդեհ է բռնկվել, որի հետևանքով տարհանվել է 2.500 մարդ, հաղորդում է է Parisien-ը: Նշվում է, որ հրդեհը բռնկվել է փարիզյան օղակաձև ճանապարհից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող Microsoft և Accor ընկերությունների աշտարակների մոտակայքում: Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հրդեհի հետևանքով մի քանի թաղամասում անջատվել է էլեկտրականությունը: Հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ: […]

̰
Հունաստանում հրդեհների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 8 տասնյակը

14:55 27.07.2018

Հունաստանի Աթենք քաղաքի մոտակայքում բռնկված հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 82-ի, 30 մարդ անհետ կորած է համարվում։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Իսկ Հունական Katimerini պարբերականը փոխանցում է երկրի պաշտպանության նախարար Նիկոս Տոսկայի հայտարարությունն այն մասին, որ լայնածավալ հրդեհը կարող է միտումնավոր բռնկման հետևանք լինել: Նա հայտնել է, որ արբանյակային լուսանկարներն ուսումնասիրելով պարզվել է, որ […]

̰
Անտառային հրդեհների պատճառով Կալիֆոռնիայի որոշ շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել

13:31 27.07.2018

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Մարիպոսա, Ռիվերսայդ և Շաստա շրջաններում անտառային հրդեհների պատճառով արտակագ դրություն է սահմանվել: Հրդեհները 1 մարդու կյանք են խլել: Ավելի քան 12 հազար մարդ տարհանվել է: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Համաձայն Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերրի Բրաունի  պաշտոնական կայքի տվյալների՝ այրվել է առնվազն 17 հազար հեկտար տարածք: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, Կալիֆոռնիայի ոստիկանները հրդեհի բռնկման կասկածանքով […]

̰
Տոկիոյի շինհրապարակներից մեկում հրդեհ է բռնկվել. կան զոհեր և վիրավորներ

19:16 26.07.2018

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի արվարձանային շինհրապարակներից մեկում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով մահացել է 4 մարդ: Ավելի քան 40 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, նրանցից 22-ի վիճակը ծանր է: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական կայքը: Ըստ հրշեջ ծառայության տվյալների` կրակը սկսվել է, երբ շինարարները երկաթ են կտրել: Համաձայն նախնական տվյալների՝ այրվել է […]

̰
Լոնդոնի հարավարևմտյան շրջանում հրդեհ է բռնկվել

13:48 26.07.2018

Լոնդոնի հարավարևմտյան հատվածում գտնվող Վեսթ Հեմփսթեդ շրջանի 5  հարկանի բնակելի շենքում հրդեհ է բռնկվել: Ավելի քանի 50 մարդ տարհանվել է շինությունից: Ըստ Լոնդոնի շտապօգնության ծառայության` չկան վիրավորներ: Այս մասին հայտնել է BBC-ն: Դեպքի վայր են ժամանել ավելի քան 100 հրշեջներ: Հրդեհի բռնկման պատճառները հայտնի չեն: Ոստիկանները կատարում են հետաքննություն:

̰
Կալիֆոռնիայի հարավային շրջաններում անտառային հրդեհներ են բռնկվել

13:02 26.07.2018

Անտառային հրդեհներ են բռնկվել ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի հարավային Սան Բեռնարդինո շրջանում: Հրդեհների  հետևանքով ավելի քան 12 հազար մարդ տարհանվել է: Կրակն ամբողջությամբ ոչնչացրել է մի շարք տներ: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Այս մասին հայտնել է CBS-ը: Կալիֆոռնիայի ոստիկանները հրդեհի բռնկման կասկածանքով ձերբակալել են մի վարորդի, այն բանից հետո երբ մարդիկ զանգահարել են 911՝ դեպքի […]

̰
Գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ. տուժածներ չկան

00:12 26.07.2018

Հուլիսի 25-ին` ժամը 15:30-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ճառագայթային փողոցի Բ շենքի բնակարաններից մեկում առկա է գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բնակարանի շքամուտքում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Հրդեհը մարվել է ժամը […]

̰
ԵՄ երկրները Հունաստանին օգնություն են առաջարկել անտառային հրդեհների դեմ պայքարելու համար

17:14 25.07.2018

Իտալիան, Ռումինիան և Կիպրոսն արդեն հատուկ տեխնիկա և անձնակազմ են ուղարկել Հունաստան:

̰
BACK_TO_TOP