11:46 15.07.2018
Հուլիսի 14-15-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Նուբարաշենի գերեզմանատանը՝ մոտ 3000 քմ, «Նաիրիտ-2 գործարանի մոտակայքում՝ մոտ 400 քմ, Չնքուշի փողոցում՝ պոլիկլինիկայի մոտակայքում՝ 4000 քմ, Թբիլիսյան խճուղու թիվ 9/1 շենքի մոտակայքում՝ 200 քմ, Արարատյան փողոցում՝ թիվ 67 երթուղային վերջին կանգառի մոտակայքում՝ […]
09:45 15.07.2018
Հուլիսի 14-ին, ժամը 10:05-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տորֆավան գյուղում ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ ժամը 10:00-ից 21:50-ը իրականացրել է հրդեհաշիջման աշխատանքներ: Մարվել է մոտ 50 քմ տորֆածածկ տարածք: Հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Տորֆավանում հրդեհները շարունակվում են հուլիսի 5-ից։
18:29 12.07.2018
Երկրորդ օրն է՝ Վրաստանի Սվանեթիի և Ռաճա Լեչխումիի անտառներում կայծակի հետևանքով բռնկված հրդեհը չի հաջողվում մարել: Հրդեհաշիջման աշխատանքերին մասնակցում է 120 հրշեջ, համապատասխան տեխնիկա: Գործընթացին ընդգրկված են նաև ՆԳՆ սահմանային ոստիկանության ուղղաթիռներ, սակայն տեղանքի բարդ ռելիեֆի հետևանքով, կրակի օջախների քանակը չի հաջողվում պակասեցնել: Նշենք, որ անտառապատ տարածքներում հրդեհ էր բռնկվել երեկ երեկոյան: Հրդեհի բռնկման ամենահավանական վարկած […]
22:41 11.07.2018
Հուլիսի 11-ին` ժամը 09:35-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ վերսկսվել են Գեղարքունիքի մարզի Տորֆավան գյուղի տարածքում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարկան ջոկատի օպերատիվ խումբը: Տորֆավան գյուղի տարածքում՝ տորֆի դաշտերում սահմանվել է հերթապահություն: Վերջին 5 օրերին Տորֆավանում հրդեհի բռնկման և վերսկսման մասին ահազանգեր են ստացվում։
14:58 11.07.2018
Երեկ երեկոյան Վրաստանի հյուսիսային հատվածում՝ Վերին Սվանեթիայում, որտեղ օրեր առաջ ջրհեղեղ էր, կայծակի հարվածից հրդեհ է բռնկվել անտառածածկ լեռնային գոտում: 120 հրշեջներ ողջ գիշեր հրդեհաշիջման գործընթաց են իրականացրել աղետի գոտում: Հրշեջ-փրկարարներին, սակայն, հաջողվել է մեկուսացնել կրակի մի քանի օջախ: Տեղի հրշեջ-փրկարարներից բացի, տեղում մոբիլիզացված է լրացուցիչ տեխնիկա և կենդանի ուժ Թբիլիսիից և Իմերեթիի շրջանից, ինչպես […]
10:28 11.07.2018
Հուլիսի 10-ին` ժամը 18:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շարուրի փողոցի 47/1 հասցեում գտնվող արտադրամասի տանիքում հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «Բիս 1» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը: Պարզվել է, […]
09:40 11.07.2018
Հուլիսի 11-ին`ժամը 04:50-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում՝ շուկայի մոտակայքում, այրվում է կրպակ: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:09-ին, մարվել՝ 05:22-ին: Կոմիտասի պողոտայի թիվ 49 շենքի 1-ին հարկում գտնվող կնիքների պատրաստման գրասենյակում այրվել է տպիչ(1 հատ) և վնասվել են […]
20:18 09.07.2018
Հուլիսի 9-ին, ժամը 16:14-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի Շրջանային փողոցի թիվ 17 տանը, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:24-ին, մարվել՝ 16:34-ին: Հ. Մ.-ի տան խոհանոցում այրվել են 2 […]
08:39 09.07.2018
Հուլիսի 8-ին` ժամը 14:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Լվովյան փողոցի մոտակա այգում: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը: Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:34-ին, մարվել՝ 16:48-ին: […]
23:06 08.07.2018
Հուլիսի 8-ին, ժամը 11:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի դաշտում: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, արտակարգ իրավիճակների արձագանքման և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը: Հաստատվել է հրդեհի բարդության 2-րդ կանչ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:02-ին մարվել 14:21-ին: Այրվել է չշահագործվող […]
22:26 08.07.2018
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում լեգենդների խաղից հետո հրդեհ է բռնկվել մարզադաշտի տանիքում։ Դեպքի վայրում աշխատում է հրշեջ ծառայությունը։ Ինչպես ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, միմյանց հետ մրցել են Լատինական Ամերիկայի ու Եվրոպայի թիմերը: Խաղն ավարտվել է լատինաամերիկացիների հաղթանակով` 5:2 հաշվով։ Հանդիպմանը ներկա է գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
20:56 08.07.2018
«Ինչ-որ ահռելի հրդեհ է փոքր օդանավակայանի ուղղությամբ մի կես ժամ արդեն, նկարված է Արցախի փողոցից»,-գրում է Facebook-ի օգտատեր Կարեն Անտաշյանը։ https://www.facebook.com/karen.antashyan/posts/10215245148254812
16:30 08.07.2018
Հուլիսի 8-ին, ժամը 11:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի դաշտում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
21:24 21.06.2018
Հունիսի 21-ին` ժամը 17:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Միրաքյան և Մարտիրոսյան փողոցների խաչմերուկի մոտակայքում ավտոմեքենա է այրվում: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Opel Vectra մակնիշի ավտոմեքենայի (վարորդը՝ Հ. Ս.) […]
15:40 13.06.2018
Այսօր հրդեհ է բռնկվել Գյումրիի 8-րդ զինվորական թաղամասի բազմաբնակարան շենքերից մեկի նկուղային հարկում: Տարածքից բարձրացող ծուխը նկատել են հարևանությամբ գտնվող խանութի աշխատակիցները: Ահազանգով դեպքի վայր է ժամանել հրշեջ փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ, նրանց օգնության են հասել նաև 102-րդ ռուսական ռազմաբազայի հրշեջները: Այրվել է մոտ 50 քմ տարածք: Նկուղային հարկի տվյալ հատվածում գործել է ինտերնետ […]
10:00 10.06.2018
Հունիսի 9-ին, ժամը 23:20-ին «911» ծառայությանը ահազանգ է ստացվել, որ Հունան Ավետիսյան փողոցի 35/6 տանը կից այրվում է ոչ բնակելի տնակ: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:49-ին, մարվել՝ 02:45-ին: Ամբողջությամբ այրվել են ոչ բնակելի տնակի փայտյա կառուցատարրերը գույքով՝ մոտ 18 քմ:
07:53 07.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ դեռևս մայիսի 25-ին ունեցած հեռախոսազրույցի ժամանակ մեղադրել է Կանադային 1814 թվականին Սպիտակ տունը հրդեհելու մեջ: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրին: Աղբյուրի հաղորդմամբ՝ Թրյուդոն քննադատել է Թրամփին, որը հայտարարել էր, թե ԱՄՆ-ը մաքսատուրքեր է սահմանել պողպատի և ալյումինի ներկրման համար՝ ելնելով ազգային անվտանգության […]
23:58 06.06.2018
Հունիսի 6-ին, ժամը 21:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի 2-րդ շղթայի թիվ 33 շենքի 15-րդ հարկի բնակարաններից մեկում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և «Աղետների բժշկության կենտրոն»-ի հերթապահ բժիշկը: Պարզվել է, որ 15-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբում գազի […]
11:55 04.06.2018
ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 28-ից հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 386 դեպք, որից 160-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 182 կենցաղային կանչ: Կանչերից 33-ը եղել են հրդեհի մասին, 55՝ ճանապարհատրանսպորտային պատահարի: Վթաների հետևանքով զոհվել է 2 և տուժել 68 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 5 քաղաքացի: Եղանակով […]
09:20 03.06.2018
Հունիսի 2-ին, ժամը 23:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Լալայան փողոցի տներից մեկի երկրորդ հարկից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան 2-րդ հարկի ննջասենյակում: Քաղաքացին՝ Ս. Ս.-ն (ծնված 1970 թ.), ծխահարվել է. անհրաժեշտ է […]
16:56 02.06.2018
ԱՄՆ-ում հրդեհի առաջացումից կես տարի անց ամբողջությամբ մարվել է Կալիֆոռնիա նահանգի պատմության մեջ խոշորագույն հրդեհը: Այս մասին ասվում է Լոս-Պադրես ազգային արգելոցի հրշեջ ծառայության հաղորդագրության մեջ, որտեղ գրանցվել էին հրդեհի վերջին օջախները: Թոմաս անվանումն ստացած հրդեհը բռնկվել էր Կալիֆոռնիայի Վենտուրա շրջանում 2017թ. դեկտոմբերի 4-ին: «Լոս-Պադրես արգելոցի ներկայացուցիչները հայտնում են, որ Թոմաս հրդեհը պաշտոնապես մարված է»,- […]
14:19 02.06.2018
Հանրային սննդի, առևտրի օբյեկտների, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտում գործող այլ կազմակերպությունների կողմից հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների պահպանման ուղղությամբ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունն անցկացրել է 70 ստուգում և 336 հրդեհատեխնիկական հետազոտություն (այդ թվում՝ Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթաժողովի նախապատրաստման շրջանակներում՝ 11 ստուգում և 38 հրդեհատեխնիկական հետազոտություն): ԱԻն-ից հայտնում են, […]
16:27 31.05.2018
Այսօր կեսօրից հետո հրդեհ է բռնկվել Ադրբեջանի մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերից մեկի բարձր հարկերից մեկում։ Հրդեհաշիջման մի քանի բրիգադներին, ժամը 15։00-ի դրությամբ, դժվարությամբ հաջողվել է հանգցնել հրդեհը։ Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ հրդեհի պատճառով 4 բնակիչ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Նրանց մի մասին օգնություն է ցուցաբերվել տեղում, իսկ մեկ անձ ծխից թունավորվելու ախտանիշով տեղափոխվել է հիվանդանոց։
21:29 30.05.2018
Մայիսի 30-ին, ժամը 17:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. ներսում քաղաքացի կա, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ հրշեջ ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, հոգեբանական աջակցության բաժնի […]
13:50 25.05.2018
«Զիմնյայա վիշնյա» առևտրի տան հրդեհի գործով ձերբակալվել է Կեմերովոյի ԱԻՆ պետը: Ալեքսանդր Մամոնտովի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Ըստ մեղադրանքի՝ նա ստուգումներ չի անցկացրել առևտրի կենտրոնում: Հիշեցնենք, որ «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի հրդեհի ժամանակ մահացավ 60 հոգի: Նրանց կեսից ավելին երեխաներ էին: Ապրիլի սկզբին նրա տանը խուզարկություններ էին անցկացվել: Այդ ժամանակ նաև քաղաքի դատախազն էր […]
10:33 24.05.2018
Այս գիշեր՝ ժամը 4-ի սահմաններում «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ կամրջից դեպի Իսակովի պողոտա տանող ճանապարհին ավտոմեքենայից ծուխ է նկատվում:
10:52 19.05.2018
SHANTNEWS.am-ի հետ զրույցում ԱԻՆ խմբի պետ կապիտան Ղազարյանը տեղեկացրեց, որ հրդեհի ահազանգ ստացել են 10:06-ին և երկու մարտական հաշվարկով մեկնել են դեպքի վայր: