11:15 07.05.2018
ԱԻՆ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ապրիլի 30-ից մայիսի 6-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 319 դեպք, որից 153-ը՝ արտակարգ:
19:01 03.05.2018
Մայիսի 3-ին՝ ժամը 16:32-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղի մոտ այրվում է անտառածածկ տարածք, հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը:
13:39 30.04.2018
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը ստուգումներ է անցկացրել բոլոր առևտրի ու ժամանցի կենտրոններում և պարզել, որ դրանցից յուրաքանչյուր երկրորդի մոտ հակահրդեհային անվտանգության ապահովման համակարգերի լուրջ խախտումներ կան:
16:32 28.04.2018
Արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը շարունակում է իրականացնելպետական հսկողություն նորմատիվ փաստաթղթերի պահանջների պահպանման նկատմամբ, օրենքով սահմանված կարգով ստուգումներ, հրդեհատեխնիկական հետազոտություններ և կիրառում է վարչական պատասխանատվության միջոցներ:
14:25 26.04.2018
Կեմերովոյի «Зимняя вишня» առևտրի կենտրոնի ողբերգական հրդեհի գործով կալանավորված՝ N2 հրշեջ-փրկարարական մասի պահակախմբի ղեկավար Սերգեյ Գենինի փաստաբանը պարզաբանել է հրշեջների ուշ արձագանքելու պատճառը, հայտնում է «Взгляд»-ը: Դատական նիստի ժամանակ նա հայտարարել է, որ հրդեհի բռնկման մասին հրշեջներին տեղեկացրել են ոչ թե կենտրոնի աշխատակիցները, այլ առևտրի կենտրոնի հարևանությամբ գտնվող տան բնակիչներից մեկը՝ հայտնելով, որ կենտրոնի տանիքից ծուխ է բարձրանում: Փաստաբանի խոսքերով՝ հրշեջները կարծել են, որ հրդեհը հավանաբար բռնկվել է տանիքում և ո՛չ թե 4-րդ հարկում:
13:51 20.04.2018
Ռուսաստանի քննչական կոմիտեն պնդում է, որ Կեմերովոյում «Զիմնյայա Վիշնյա» առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով զոհվածների թիվը 60 է, այլ ոչ թե 64, ինչպես ասվել էր ավելի վաղ:
17:13 19.04.2018
SHANTNEWS.AM-ի Գյումրիի թղթակիցը տեղեկացնում է, որ ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի Շիրակացի փողոցում: Բախվել են «Մերսեդես» մակնիշի երկու ավտոմեքենաներ:
14:55 13.04.2018
ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցները շարունակում են ստուգումներ և հետազոտություններ իրականացնել հանրային սննդի օբյեկտների, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտում գործող այլ կազմակերպությունների կողմից հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների պահպանման ուղղությամբ:
13:11 12.04.2018
«Դիլիջան» ազգային պարկում կրկին հրդեհ է: Այս մասին հայտնում է «Բնապահպանի տուն» նախաձեռնության ֆեյսբուքյան էջը:
16:28 11.04.2018
ԱԻՆ-ից հայտնում են, որ այսօր՝ ապրիլի 11-ին, ժամը 12.04-ին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայությունում հրդեհային ազդարարման ինքնաշխատ համակարգով ազդանշան է ստացվել Ազգային ժողովից:
14:18 10.04.2018
Շաբաթ օրը Trump Tower-ում ողբերգական հետևանքներ ունեցած հրդեհի ժամանակ հակահրդեհային համակարգը չի գործել: Այդ մասին CNN-ին հայտնել է Նյու Յորքի հրշեջ ծառայության աշխատակիցը:
16:12 09.04.2018
ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցները շարունակում են ստուգումներ և հետազոտություններ իրականացնել հանրային սննդի օբյեկտների, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտում գործող այլ կազմակերպությունների կողմից հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների պահպանման ուղղությամբ:
11:19 06.04.2018
Արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության անձնակազմի աշխատանքային նիստ, որը վարել է ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:
13:55 05.04.2018
Արմավիր քաղաքի սկզբնամասում Նորապատ թաղամասի բնակիչները փակել են ճանապարհը՝ ասելով, որ պատճառն Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի՝ իրենց նկատմամբ ցուցաբերած անվայել վարքագիծն է:
18:31 04.04.2018
Մոսկվայի «Պերսեյ» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ տուժել է 5 հրշեջ:
15:45 04.04.2018
Աղբյուրը նշում է, որ առևտրի կենտրոններում սկսել են արտահերթ ստուգումներ կատարել Կեմերովոյի ողբերգությունից հետո:
13:59 02.04.2018
Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի հրդեհից 1 շաբաթ առաջ խափանումների պատճառով կենտրոնի ազդանշանային համակարգի ինքնաշխատ ռեժիմը փոխարինվել է ձեռքի ռեժիմով: