17:08 31.03.2018
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է SHANTNEWS-ը, այսօր՝ ժամը 15.00-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Հաղթանակի զբոսայգում գտնվող «Ռեդիսսոն Բլյու» հյուրանոցի շոգեբաղնիքում:
13:54 31.03.2018
«Անվտանգության համակարգերը տարբեր կառույցներում մասնագետների կողմից պետք ստուգվեն և համապատասխան ակտեր կազմեն ստուգման վերաբերյալ:
15:25 30.03.2018
Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» համալիրի տարածքում հրդեհի արագ տարածումը պայմանավորված է եղել նաեւ օդափոխության հին համակարգի ոչ նորմալ աշխատաքով: Այս մասին հաղորդում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը: «Մինչ հրշեջների տեղ հասնելը, տարածքում հրդեհը շատ արագ տարածվել է: Կարծում եմ, դրա պատճառներից մեկը օդափոխության հին համակարգն է»,- հայտարարել է տարածաշրջանի դաշնային հրշեջ ծառայության 1-ին ջոկատի հրդեհաշիջման ծառայության […]
08:46 30.03.2018
Ձերբակալվել է այն ընկերության տնօրենը, որին պատկանում էր նաև «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնը:
15:30 29.03.2018
Այսօր՝ մարտի 29-ին, ժամը 12-ն անց 30-ի սահմաններում ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Աչաջուր գյուղում անասնագոմ է այրվում:
13:09 29.03.2018
ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի կենտրոնում «Լենինգրադյան առևտրի տան» շենքում հրդեհ է տեղի ունեցել: Որպես հրդեհի հավանական պատճառ, ականատեսները նշում են խանութներից մեկի՝ Dolce & Gabbana-ի տեխնիկական սենյակում մալուխի բռնկումը:
12:44 29.03.2018
Վենեսուելայի բանտերից մեկում տեղի ունեցած հրդեհի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, 68 մարդ է զոհվել, կան բազմաթիվ տուժածներ, որոնց թիվը կարող է ավելանալ: Այս մասին հայտնում է РБК-ն՝ վկայակոչելով El Pais լրատվամիջոցին: Դեպքը գրանցվել է երկրի Կարաբաբո նահանգում գտնվող՝ կալանավորների ժամանակավոր կալանավայրում: Այստեղ հարազատների այցի ժամանակ բռնավորները ապստամբություն են սկսել, և հաստատության ներկայացուցիչների արձագանքի չարժանանալով՝ պատանդ են վերցրել կալանավորների հարազատներից մեկին ու հրդեհել ներքնակները: Դրանից հետո մասսայական հրդեհ է բռնկվել:
09:51 29.03.2018
Նրանք հինգն են, այդ թվում՝ առևտրի կենտրոնի կառավարիչը: Եթե մեղադրանքները ապացուցվեն, ապա կառավարիչին կարող է սպառնալ մինչև 10 տարվա ազատազրկում:
17:48 28.03.2018
Կրակը բռնկվել է ավտոպահեստամասերի պահեստում, այնուհետև տարածվել է մոտակայքում կայանված ավտոմեքենաների վրա:
15:59 28.03.2018
Հրդեհը բռնկվել է մանկական խաղասրահի չոր լողավազանում, որտեղ լցված են եղել ռետինե գնդակներ:
09:27 28.03.2018
«Դիլիջան ազգային պարկ»-ում կրկին հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է ԱԻՆ կայքը: Ըստ հաղորդագության՝ երեկ՝ մարտի 27-ին, ժամը 17:19-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Թեղուտ բնակավայրին պատկանող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք:
19:03 27.03.2018
Այսօր՝ մարտի 27-ին, վաղ առավոտից քաղաքացիները ՌԴ դեսպանատան դիմաց ծաղիկներ, փափուկ խաղալիքներ ու մոմեր են դնում՝ ի հիշատակ Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով զոհվածների:
17:31 27.03.2018
Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի բռնկված խոշոր հրդեհից հետո ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը սկսել է հրդեհատեխնիկական հետազոտություններ իրականացնել Երևանի խոշոր առևտրի կենտրոններում: Այս մասին SHANTNEWS-ին տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը:
12:30 27.03.2018
Ի պատասխան զանգվածային լրատվամիջոցներից ստացված հարցումներին՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեռևս այս տարվա սկզբին նամակով դիմել են տարբեր կազմակերպությունների և հիշեցրել, որ հրդեհների և տեխնածին վթարների կանխարգելման, հետևանքների վերացման, դրանց հետևանքով հասարակությանը և տնտեսությանը հասցվող վնասների ռիսկի նվազեցման, բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանության համար անհրաժեշտ է խստորեն կատարել հրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջները:
12:07 27.03.2018
Շտաբի անդամները ստուգել են Կեմերովոյի դիահերձարանները և հաստատել են հրդեհի հետևանքով 64 զոհի մասին պաշտոնական հաղորդագրությունը:
10:29 27.03.2018
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր առավոտյան այցելել է Կեմերովոյի «Զիմնայա վիշնյա» առևտրաժամանցային կենտրոն, որտեղ երեկ տեղի ունեցած հրդեհի հետևանքով ավելի քան 60 մարդ Է զոհվել:
10:06 27.03.2018
Ձերբակալվել է Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի անվտանգության պատասխանատուներից մեկը՝ մասնավոր անվտանգության ընկերության ներկայացուցիչը: Նա ձերբակալվել է հրդեհի ազդանշանային համակարգը անջատելու համար: Այդ մասին տեղեկացրել է Ռուսաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն:
09:35 27.03.2018
Ռուսաստանում բազմահազարանոց ցույցերի մասնակիցները արդարադատություն են պահանջում Կեմերովոյում բռնկված հրդեհի հետաքննության հարցում: Ցույցերն սկսվել են այսօր առավոտյան: Բանն այն է, որ լուրջ կասկածներ կան, որ անվտանգության աշխատակիցները պարզապես խոչընդոտել են բազմաթիվ մարդկանց դուրս գալուն, փակել են դռները, որի հետևանքով ծխախեղդ են եղել տանյակ մարդիկ: