09:07 27.03.2018
Ռուսաստանը սգում է Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգական հրդեհի զոհերի մահը: Իրավապահների տվյալներով՝ զոհերից 25 հոգու ինքնությունը պարզվել է: Նրանից 13-ը երեխաներ են:
18:35 26.03.2018
Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության նախնական տվյալներով՝ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա Վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան:
10:18 26.03.2018
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կեմերովոյի շրջանում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ, որը տասնյակ մարդկանց, այդ թվում՝ երեխաների մահվան պատճառ է դարձել:
15:00 24.03.2018
«Դիլիջան» աzգային պարկում կրկին հրդեհ է բռնկվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Մարինե Կարապետյանը:
09:23 24.03.2018
SHANTNEWS-ը երեկ ուշ գիշերին տեղեկացրել է Դիլիջանում բռնկված հրդեհի մասին: «Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացել էինք, որ Դիլիջանի Շամախյան տեղամասում հրդեհ է բռնկվել։ Կրակը մոտենում է անտառին, հատուկենտ ծառեր արդեն վնասվել են: «Ամեն անգամ, Հայաստանի տարբեր վայրերում, այսպես են պատասխանում անտառահենները նրանց դեմ պայքարին», – գրել էր Կիրակոսյանը՝ հավելելով, որ հրշեջ մեքենան չի կարողանում […]
10:09 23.03.2018
Մարտի 22-ին, ժամը 19:35-ին խոշոր հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Օձուն գյուղում: Այրվել է 2-րդ փողոցի տներից մեկի մոտակա անասնագոմի տանիքը:
11:18 22.03.2018
Այսօր առավոտյան՝ ժամը 5 անց 30-ի սահմաններում Գյումրիի Չեխովի փողոցում տնակ է հրդեհվել: SHANTNEWS-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ թիվ 3 տան բակում տեղադրված տնակը՝ մոտ 50 քառակուսի մետր տարածքով, այրվել է գույքի հետ միասին:
13:55 21.03.2018
Երեկ՝ ժամը 16:15-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսության» փոխտնօրեն Ղարաբեկյանը ԱԻՆ-ին հայտնել է, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի հարավային սարալանջում՝ Մայմեխի փողոցի թիվ 8 հասցեի մոտակայքում:
19:27 19.03.2018
Վանաձորի անտառում երեկ հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկանում ենք «Լոռի ՏՎ»-ի գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանի գրառումից: Բռնկման պատճառները դեռևս պարզված չեն:
13:10 15.03.2018
SHANTNEWS-ն արդեն տեղեկացրել է, որ կարճվել է Խոսրովի արգելոցում 2017 թվականի օգոստոսի 12-ին բռնկված հրդեհի համար հարուցված քրեական գործը, իսկ անտառի տեղամասերից մեկի պետ Պետրոս Հովհաննիսյանի արարքներում հանցակազմ չի հայտնաբերվել։ «ՀՀ կանաչների միություն» ՀԿ նախագահ Հակոբ Սանասարյանը SHANTNEWS-ի հետ զրույցում որոշումը կամայական անվանեց՝ հավելելով, որ «Դա ճիշտ և ճիշտ համահունչ է Հայաստանում վերջին 25 տարիների դատական համակարգի մոտեցմանը: […]
12:30 15.03.2018
Այսօր հայտնի դարձավ, որ Խոսրովի արգելոցում 2017 թվականի օգոստոսի 12-ին բռնկված հրդեհի համար հարուցված քրեական գործը կարճվել է, իսկ անտառի տեղամասերից մեկի պետ Պետրոս Հովհաննիսյանի արարքներում հանցակազմ չի հայտնաբերվել։
16:36 12.03.2018
Այսօր՝ փետրվարի 12-ին, ժամը 15.30-ի սահմանում Երևանի Ազատության պողոտայի կանգառներից մեկից քիչ վերև քաղաքացիները նկատել են, թե ինչպես է այրվում «Սանիթեք» ընկերությանը պատկանող աղբարկղը: Մի քանի ականատեսներ կարողացել են հեռացնել հարևանությամբ գտնվող աղբարկը, որպեսզի այն նույնպես չայրվի: Նրանք փորձել են մարել բռնկված հրդեհը, սակայն աղբարկղի մեծ մասն արդեն այրվել էր: Կրակը նաև տարածվել է մոտակա թփերի վրա, բայց դարձյալ անցորդների միջամտությամբ հնարավոր է եղել հրդեհը մարել:
12:51 09.03.2018
«ՌԻԱ Նովոստի»-ն հաղորդում է Հնդկաստանում բռնկված խոշոր հրդեհի մասին, որը 3 մարդու մահվան պատճառ է դարձել: Հրդեհը բռնկվել է Հնդկաստանի արևմուտքում գտնվող Պալգար շրջանի քիմիական գործարանում: Միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան: Իրավապահների փոխանցմամբ՝ հրդեհի պատճառն էլեկտրական կաթսայի պայթյունն էր, իսկ այն պայթել է անվտանգության կանոնները չպահպանելու հետևանքով: Կրակը չեզոքացվել է, բայց մինչ հրշեջների ժամանելը […]
17:10 06.03.2018
Մարտի 6-ին «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերությունում Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերը հանդիսավոր կերպով ՀՀ ԱԻ նախարարությանը հանձնեց 2 միավոր FLIR 50 մակնիշի ջերմացուցիչ սարք: Դրանցից մեկը կտրամադրվի ԱԻ նախարարության Երևանի փրկարարական վարչության «Նաիրիտ գործարան» հատուկ հրշեջ ջոկատին, մյուսը՝ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման (ԲՊԱՀՎԿ) վարչության անձնակազմին:
09:43 05.03.2018
ԱԻՆ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում փետրվարի 26-ից մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 267 դեպք, որից 117-ը՝ արտակարգ:
09:36 05.03.2018
Լուսադեմին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի թունելի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
16:26 01.03.2018
ТАСС գործակալությունը հայտնում է, որ ռուսական Ռամենսկոյե քաղաքում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով երկու կին է մահացել: Բարձահարկ շենքում հրդեհված տարածքի մակերեսը կազմել է շուրջ 40 քմ: Դեպքի վայր ժամանած հրշեջները երկու բնակարաններում 2 կականց դիեր են հայտնաբերել: