17:33 26.02.2018
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ այսօր՝ փետրվարի 26-ին, ժամը 13:55-ին տեղեկություն է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում, տան տանիք է այրվում:
09:11 26.02.2018
Պայթյունից հետո երկհարկանի շենքում փլուզում է տեղի ունեցել: Որոնողական-փրկարարական աշպատանքները շարունակվում են:
13:35 23.02.2018
Փետրվարի 22-ին առավոտյան ժամը 10-ի սահմաններում, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արցախի Դադիվանք գյուղում:
18:30 20.02.2018
Սոցիալական ցանցերի օգտատերերը ավստրալացի Ֆինչ Հաթթոնին խորհուրդ են տվել հրկիզել տունն այն բանից հետո, երբ նա հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են հազարավոր միջատներ գրավել նրա տան բակը: Ինչպես նշում է The Daily Mail-ը, ականջմտնուկներին դուր է եկել նույնիս մանկասայլակը, որը կանգնած է եղել ցախատան կողքին: Հաթթոնը նկարել է մանկասայլակը, որի վրա միջատները բառացիորեն վխտում են:
17:07 15.02.2018
Պարզվել է, որ բնակարաններից մեկի պատշգամբում 5 կգ-ոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով:
11:23 13.02.2018
Լոս Անջելեսի Ջոն Ուեյն օդանավակայանում այսօր հրդեհ է բռնկվել Southwest Airlines ընկերությանը պատկանող օդանավում: Ինչպես տեղեկացրել է օդանավակայանի մամուլի ծառայությունը, ուղևորներից մի քանիսը թեթև մարմնական վնասվածքներ են ստացել, բայց որևէ մեկը չի հոսպիտալացվել:
11:55 09.02.2018
Փետրվարի 9-ին ժամը 01:28-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Քրիստափորի փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկում:
11:42 07.02.2018
Այսօր՝ փետրվարի 7-ին, ժամը 09:40-ի սահմաններում խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում: ԱԻՆ-ից հայտնում են, որ հրդեհը բռնկվել է Լենինգրադյան փողոցի թիվ 50/3 շենքի բնակարաններից մեկում:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը, երկու մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք:
08:32 06.02.2018
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ վաղ առավոտյան հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Մովսես գյուղում։ Փետրվարի 6-ին, ժամը 04:25-ին ահազանգ է ստացվել, որ տուն է այրվում:
09:00 05.02.2018
Երեկ՝ փետրվարի 4-ին, ժամը 20:54-ին ԱԻՆ-ում ահանզանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աշտարակ քաղաքի տներից մեկում:
Դեպքի վայր մեկնած փրկարարները հայտնում են, որ Սմբատ Զորավար փողոցում այրվում է երկհարկանի տուն:
08:36 01.02.2018
Ճապոնիայի Սապորո քաղաքի ծերանոցում բռնկված հրդեհից մահացել է 11 հոգի՝ 8 տղամարդ եւ 3 կին: Ընդհանուր առմամբ ծերանոցում ապրել է 16 բնակիչ՝ անապահով տարեց մարդիկ, որոնք ապրում էին պետության սոցիալական նպաստներով: Հրդեհի պատճատների մասին տեղեկություններ չկան:
17:24 30.01.2018
Օմսկի բնակիչները տեղեկացնում են թիվ 9 ուղղիչ գաղութի տարածքում տեղի ունեցած հրդեհի մասին: Հրդեհի կադրերը, որոնցում տեսանելի է ծուխը, հրապարակվել են համացանցում՝ բնակիչների կողմից:
11:15 26.01.2018
Հունվարի 26-ին, ժամը 00:16-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Ամիրյան փողոցի թիվ 4/6 հասցեում գտնվող «Փարիզ» հյուրանոցից ծուխ է նկատվում:
Նույն ժամին նշված հասցեից ազդանշան է ստացվել նաև «ՍՈՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով:
07:30 26.01.2018
Հունվարի 26-ին, ժամը 00:16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 4/6 հասցեում գտնվող «Փարիզ» հյուրանոցից ծուխ է նկատվում:
13:26 25.01.2018
Հայաստանի հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունում 2017 թվականին հաշվառվել է 2889 հրդեհ` 1 017 546 548 դրամ նյութական վնասով, զոհվել է 6 և վնասվածքներ ստացել` 54 մարդ:
11:41 23.01.2018
Երեկ՝ հունվարի 22-ին, Նորապատ գյուղի «Սադախլու» կոչվող շուկայում այրված տղամարդը 39-ամյա Բագրատ Դավթյանն է. տեղեկացնում են ոստիկանությունից:
11:41 19.01.2018
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլա Արիպովին՝ Ղազախստանի Ակտյուբինսկի շրջանում ուղևորատար ավտոբուսի հրդեհի կապակցությամբ.
06:34 19.01.2018
Հունվարի 19-ին, ժամը 02:30-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Վիլնյուս փողոցի թիվ 24 շենքի տանիքում: