15:05 16.01.2018
«Դիլիջան» ազգային պարկ»-ի «Շամախյան տեղամաս» մասնաճյուղի 36 քառակուսու 10 անտառամասում՝ Դիլիջան-Վանաձոր ավտոմայրուղու սկզբնահատվածի հարևանությամբ, հունվարի 13-ին՝ ժամը 17.30-ի սահմաներում, հրդեհ է բռնկվել:
18:46 15.01.2018
Հրդեհի պատճառը բացահայտելու ուղղությամբ Թումանյանի ոստիկանության բաժնում հետաքննություն է ընթանում: Նախնական վարկածով հրդեհի պատճառը փայտի վառարանն է եղել, որի մեջ հրդեհից հետո էլ դեռ կրակ է եղել:
15:29 13.01.2018
Այսօր՝ հունվարի 13-ին, ժամը 13։00-ի սահմաններում խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Վանաձոր քաղաքի Տարոն 3 թաղամասի թիվ 3 քոթեջում բռնկված հրդեհը տարածվել է միանգամից 2 տներում:
15:11 13.01.2018
Այսօր առավոտյան Վանաձորում հրդեհից մահացած Աղունիկ Մելքոնյանը, ըստ հարևանների, ուներ հոգեկան խնդիրներ: Ըստ նրանց կինն ապրել է մի տղամարդու հետ, բայց դեպքի պահին տանը մենակ է եղել:
14:28 13.01.2018
Սալվադորում անցկացվել է գեղեցկության մրցույթ, որի ընթացքում մոդելներից մեկի զգեստը անզգուշության պատճառով լուցկու պես վառվել է:
12:24 13.01.2018
ԱՄՆ Կալիֆորնիայի պատմության մեջ գրանցված ամենախոշոր՝ «Թոմաս» հրդեհը վերջապես զսպվել է: Այս մասին հայտնել է NBC լրատվամիջոցը: Նահանգային իշխանությունները հայտարարել են, որ ավելի քան մեկ ամիս կրակի դեմ պայքարելուց հետո հրդեհը լիովին տեղայնացվել է:
16:13 11.01.2018
Երևան քաղաքի դատախազ Րաֆֆի Ասլանյանը դիմել է արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին և էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին՝ միջոցներ ձեռնարկել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ տեխնոլոգիական համակարգերում, տարողություններում և սարքավորումներում առկա քիմիական նյութերի ու սարքավորումների անվտանգ պահպանության համար իրականացվող աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար:
18:44 08.01.2018
Նյու Յորքում այրվում է Trump Tower երկնաքերը, որը համարվում է նախագահ Դոնալդ Թրամփի բիզնես կենտրոնը:
09:10 08.01.2018
Հունվարի 6-ի երեկոյան Արևելաչինական ծովում իրանական նավթատար տանկերը բախվել է չինական բեռնանավի հետ, որի հետևանքով հրդեհ է բռնկվել: Reuters գործակալության փոխանցմամբ, նավթատարը դեռ այրվում է: Մտահոգություն կա, որ տանկերը կարող է պայթել: Չինաստանը 4 փրկարարական նավ է ուղարկել դեպքի վայր, իսկ Հարավային Կորեան՝ նավ և ուղղաթիռ: Որոնումներում ներգրավվել է նաև ԱՄՆ ռազմածովային ուժերի ուղարկած ինքնաթիռը, […]
14:51 04.01.2018
Նոզոսիբիրսկի պահեստներից մեկում հրդեհ է բռնկվել, 8 մարդ զոհվել է, հայտնում է РИА Новости-ն:
«Փլատակների տակից 8 մարդու մարմին է դուրս բերվել»,- հայտնել է դեպքի վայրում աշխատող Օպերատիվ շտաբի ներկայացուցիչը:
16:25 28.12.2017
Ամանորյա տոներին պատահարներից խուսափելու համար Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է պահպանել տոնածառի հրդեհային անվտանգության կանոնները:
16:14 22.12.2017
Հարավային Կորեայի Չհունչհոն-Նանդո նահանգի Չեչհոն քաղաքում 29 կյանք խլած ողբերգական հրդեհից հետո դադարեցվել է Օլիմպիական կրակի փոխանցման արարողությունը:
16:52 21.12.2017
Հարավկորեական Չեչհոն քաղաքի մարզասրահներից մեկում բռնկված հրդեհի պատճառով 16 մարդ է զոհվել, 18 անձ տարբեր աստիճանի վնասվածքներ ու այրվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է Lenta-ն` հղում կատարելով հարավկորեական լրատվամիջոցներին:
Հաղորդվում է, որ հրդեհը սկիզբ է առել շենքի ստորգետնյա կայանատեղիում, այնուհետև տարածվել շենքի բոլոր հարկերում:
Ոստիկանության աշխատակցի խոսքով, տուժածների թիվը կարող է ավելանալ, քանի որ շենքի ամբողջ տարածքը ծխապատ է և փրկարարները դեռևս չեմ կարողանում զննել շենքի ամբողջ տարածքը:
11:10 21.12.2017
Այսօր՝ դեկտեմբերի 21-ի առավոտյան ժամը 7:25-ին Երևանի Արշակունյաց պողոտայում թիվ 9 երթուղու տրոլեյբուսի վարորդի խցիկում հրդեհ է բռնկվել, որն օպերատիվ կերպով մարվել է հրշեջ ծառայության աշխատակիցների ջանքերով: Հրդեհի պահին տրոլեյբուսը գտնվել է նախատեսված երթուղու ճանապարհին, սրահում ուղևորներ չեն եղել, տուժածներ չկան:
Հրդեհի բռնկման պատճառը բարձր լարման շղթայում տեղի ունեցած կարճ միացումն է: Մասնակի այրվել է վարորդի խցիկի հատվածը:
14:52 18.12.2017
Հնդկաստանի Մումբա քաղաքի սննդի օբյեկտներից մեկում բռնկված հրդեհից 12 մարդ է զոհվել: 4-ը ծանր վնասվածքներ են ստացել, այս մասին հաղորդում է Times of India պարբերականը: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Այրվող շինության մեջ դեռ կարող են լինել մարդիկ, հարղորդում է նույն աբյուրը: Հրդեհից շինությունը մասնակի փլուզվել է: Տեղում աշխատում են ոստիկանությունը և հրշեջ-փրկարարները:
17:13 16.12.2017
Կալիֆոռնիայի պատմության մեջ չորրորդ ամենախոշոր հրդեհը շարունակում է սաստկանալ: Չնայած հրշեջների ջանքերին և տեխնիկայի կիրառմանը՝ այն սպառնում է հազարավոր տների:
17:06 12.12.2017
Վոլգոգրադի շրջանի ոստիկանությունը կհետաքննի մոսկվացի լուսանկարիչ Դանիել Տկաչենկոյի՝ Բերեզովո գյուղում մի քանի տան հրդեհմանը հնարավոր մասնակցությունը, հայտնում է РИА Новости-ին՝ հղում անելով ՌԴ ներքին գործերերի նախարությանը:
Կայքը գրում է, որ ավելի վաղ սոցիալական ցանցերում հայտնվել էին հաղորդումներ, որ հայտնի լուսանկարիչ Դանիել Տկաչենկոն հրդեհել է դատարկ գյուղերը, որպեսզի էֆեկտիվ լուսանկարներ ստանա:
Օգտատերերի տվյալներով, լուսանկարչական արվեստի զոհ է դարձել Կուչեպալդա հին գյուղը, ինչպես նաև դատարկված Բերեզովո գյուղը: Թեև ոստիկաններն արդեն իսկ հետաքննություն են անցկացրել Կուչեպալդա գյուղում և այնտեղ հրկիզման հետքեր չեն հայտնաբերել: Իսկ Բերեզովո գյուղում ոստիկանները հայտնաբերել են դյուրավառ հեղուկի հոտով տարա:
16:28 12.12.2017
Դեկտեմբերի 12-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց ԱՄՆ դեսպանության պաշտպանության համագործակցության գրասենյակի ղեկավար մայոր Դոնալդ Հարփերի և ԱՄՆ անտառային ծառայության հրդեհների գնահատման թիմի ղեկավար Ջենիֆեր Քրոֆթի գլխավորած պատվիրակությանը:
10:27 12.12.2017
Երեկ կեսգիշերին հրդեհ է բռնկվել Շիրակացի փողոցի նախկին Լենկոշ գործարանի հարեւանությամբ գտնվող տնակում: Ամբողջությամբ այրվել և մոխրի է վերածվել 6 քմ տարածքով ինքնաշեն տնակը: Դեպքի վայրում աշխատող փրկարարների խումբը հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ տնակում հայտաբերել է այրված դի: Պարզվել է՝ մահացածը 1952 թվականին ծնված, ազգությամբ վրացի Գեորգի Ստեփանիձեն է, ով երկար տարիներ բնակվում է Գյումրիում:
09:22 12.12.2017
Դեկտեմբերի 12-ին ժամը 00:18-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի նախկին կոշիկի գործարանի մոտակայքում այրվում է տնակ, տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
17:13 11.12.2017
Արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է հանդիպում-քննարկում՝ նվիրված Խոսրովի և Արտավանի անտառներում տեղի ունեցած հրդեհների հետևանքների վերացմանը: Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ անտառային ծառայության (ԱՄՆ ԱԾ) հրդեհների գնահատման փորձագիտական խմբի անդամները, փոխանցում են ԱԻն լրատվականից:
10:11 11.12.2017
Չինաստանում այրվել է աշխարհի ամենաբարձր փայտե աշտարակներից մեկը: Հրդեհը տեղի է ունեցել Սիչուան նահանգի տաճարային համալիրներից մեկում: Հրդեհի մարման համար շուրջ 4 ժամ է պահանջվել: Այրվել է նաև երկհարկանի աղոթասրահը: 16-հարկանի պագոդան Ասիայի ամենաբարձր փայտե կառույցն էր: Հրդեհի պատճառն առայժմ հայտնի չէ: Տուժածների մասին տեղեկություններ չկան:
09:48 11.12.2017
Հարավային Կալիֆորնիայում օրեր շարունակ մոլեգնող հրդեհը այժմ սպառնում է Սանտա Բարբարա և Կարպինտերիա քաղաքներին: Հրդեհի տարածմանը մեծապես նպաստում են ուժգին քամիները: Տեղի իշխանությունները նոր տարհանումներ են իրականացրել: Հրշեջները հայտարարել էին, որ մեծ առաջընթաց են գրանցել հրդեհների մարման գործում: Հրդեհի մյուս օջախները հնարավոր է եղել վերահսկողության տակ վերցնել, սակայն «Թոմաս» անվանումը ստացած հրդեհը զսպել առայժմ չի […]
09:08 09.12.2017
Կալիֆորնիայի հարավային հատվածում օրեր շարունակ մոլեգնող անտառային հրդեհների հետևանքով զոհվել է 1 մարդ, վիրավորվել են մի քանի հրշեջներ, ոչնչացել է շուրջ 500 շենք: Հրդեհների հետևանքով ոչնչացել է նաև ավոկադոյի բերքի մեծ մասը: Միացյալ Նահանգներում ավոկադոյի 90%-ն աճեցնում են Կալիֆորնիայում: Սա նշանակում է, որ երկրի տնտեսությունը միլիոնավոր դոլարների վնաս կկրի: Հրդեհների պատճառով տարհանվել է շուրջ 200 […]
15:40 08.12.2017
Դեկտեմբերի 8-ին, ժամը 14:50-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 10:05-ին հրդեհ է բռնկվել ՌԴ Ռամենսկոյե քաղաքի երկհարկանի առևտրի կենտրոնում, ինչի հետևանքով տուժել է 8 քաղաքացի: Տուժածների թվում կա մեկ ՀՀ քաղաքացի՝ 1983 թ. ծնված Լ. Տեր-Ավետիսյան, ով տեղափոխվել է Ռամենսկոյե քաղաքի կենտրոնական հիվանդանոց, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: