TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+17.09 oC

հրդեհ

Կալիֆոռնիայի հրդեհների հետևանքով ռանչոներում 29 ձի է մոխրացել

14:57 08.12.2017

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում անտառային հրդեհները ստիպել են հազարավոր բնակիչների լքել իրենց տները, ֆերմաները ու հեռանալ վտանգի գոտուց:

̰
Կալիֆոռնիայում ուժգին հրդեհներ են

14:17 07.12.2017

Հարավային Կալիֆոռնիայում բռնկված ուժգին հրդեն այսօր արդեն հասել է Լոս Անջելես:

̰
Անզգուշությամբ հրդեհել է Քարաձորի անտառը. դատախազություն

14:07 05.12.2017

Բնապահպանական իրավախախտումների դեմ արդյունավետ պայքարելու, այդ ոլորտում կոռուպցիոն դրսևորումները բացառելու և պետության օրինական շահերին պատճառված վնասը վերականգնելու նպատակով 2017 թվականի նոյեմբերի 13-ին Լոռու մարզի դատախազության նախաձեռնությամբ համապատասխան գրություն է հասցեագրվել ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության Լոռու մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչություն՝ տեղեկատվություն տրամադրելու 2017թ. ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն մասնաճյուղի Սպիտակի անտառպետության տարածքում տեղի ունեցած հրդեհների կապակցությամբ նախապատրաստված նյութերի վերաբերյալ:

̰
Հրդեհի հետևանքով անասուներ են սատկել

09:30 05.12.2017

Երեկ երեկոյան՝ 21:28-ին ԱԻն-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհը բռնկվել է Շիրակի մարզի Շիրակ գյուղում գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքում:

̰
Հրդեհների ընդհանուր թիվը նվազել է, գազով պայմանավորվածներինն՝ ավելեցրել:

11:45 04.12.2017

 Սովորաբար Հայաստանում ջեռուցման սեզոնին զուգահեռ ավելանում է նաև հրդեհների թիվը, ուստի մասնագետները դարձյալ հիշեցրել են, որ անհրաժեշտ է բնակարանը ջեռուցել անվտանգության կանոնները պահպանելով: ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը նաև որոշակի վիչակագրություն է ներկայացրել: «Ըստ վիճակագրության՝ այս տարի նախորդ տարվա համեմատ մենք բավականին նավազում ունենք հրդեհների, եթե 2016 թվականին […]

̰
Այրվել է 700 հակ անասնակեր

10:30 04.12.2017

Երեկ կեսգիշերին մոտ հրդեհը բռնկվել է Սյունիքի մարզի Շաղատ գյուղի 27-րդ փողոցի թիվ 1 տան (սեփականատեր՝ Մ. Մ.) բակում: ԻՆչպես Ըստ ԱԻՆ տվյալների՝ այրվել է մոտ 700 հակ անասնակեր:

̰
Հրդեհ Թեղուտի պղնձամոլիբդենային կոմբինատում

10:33 30.11.2017

Նոյեմբերի 29-ին 19:30-ին հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Թեղուտ գյուղի պղնձամոլիբդենային գործարանի չգործող պահեստային հատվածում:

̰
Անվտանգության ցուցումներ ԱԻՆ-ից

17:11 29.11.2017

Ձմռանը, երբ սկսվում է ջեռուցման շրջանը, մեծ թիվ են կազմում այն հրդեհները, որոնք առաջանում են տարբեր տեսակի վառելանյութով աշխատող, անվտանգության կասկածելի աստիճանի վառարանների, էլեկտրական ջեռուցիչ սարքավորումների, գազով գործող զանազան սարքերի տեղակայման և շահագործման կանոնների խախտումից, ինչպես նաև` կրակի հետ անզգույշ վարվելու հետևանքով:

̰
«Խոսրովի արգելոցում հրդեհից մեկ ամիս հետո ծաղկած խնձորենի է եղել». Արամ Աղասյան

12:02 29.11.2017

ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը տվյալներ է ներկայացրել Խոսրովի արգելոցում տեղի ունեցած հրդեհի հետևանքների վերաբերյալ: «Խոսրովի արգելոցում ընդամենը 2000 հա շրջագծով՝ մակերեսով է: Եվ էդ 2000-ի մեջ շատ այրված տարածքը մոտ 100 հա է: Արդեն մեկ ամիս հետո արգելոցում նկատվում էր բույսերի վերականգման գործընթաց: […]

̰
Ընթրիքը փրկել է վրացի մոդելներին Բաթումիի հյուրանոցի հրդեհից

16:46 25.11.2017

Վախեցած մոդելների հավաստմամբ, վայրկյանների ընթացքում խիտ, սև ծուխն այնքան արագ է տարածվել, որ դժվար էր որևէ բան տարբերակել: Նրանք վստահ են, որ դժվար թե փրկվեին, եթե լինեին հյուրանոցի այլ բաժանմունքում: Մոդելենրի պնդմամբ, հրշեջները իրենց առաջին օգնությունն առաջարկել են հրդեհի բռնկումից մոտ մեկ ու կես ժամ հետո:

̰
Հրդեհ ֆերմայում

13:22 25.11.2017

Այսօր ժ. 11:31-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Տարոն-4» թաղամասում գտնվող գործարանի տարածքում տնակներ են այրվում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

̰
Հրդեհ Բաթումիի հյուրանոցներից մեկում. կա 11 զոհ

09:54 25.11.2017

Բաթումիի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվել, 21 մարդ՝ վիրավորվել: Վրաստանի ՆԳՆ տվյալներով՝ զոհերից 10-ը եղել են Վրաստանի քաղաքացիներ, 1-ը՝ Իրանի: Իսկ վիրավորների թվում կան Թուրքիայի, Իսրայելի և Վրաստանի քաղաքացիներ:

̰
Հրդեհ ռեստորանում

12:59 23.11.2017

Այսօր առավոտյան ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մայմեխի փողոցի թիվ 6 հասցեում գտնվող ռեստորանային համալիրում: Ինչպես հայտնում են ԱԻՆ-ից, ամբողջությամբ այրվել է համալիրի հյուրասենյակներից մեկի տանիքի փայտե կառուցատարրերը (50 քմ):

̰
Բաղրամյան պողոտայում մեքենա է այրվել

15:04 21.11.2017

Երևանի Բաղրամյան պողոտայում մեքենա է այրվել: Մերսեդես E320 մակնիշի մեքենայից, որի մեջ եղել են վարորդն ու մեկ ուղևոր, ընթացքի ժամանակ ծուխ է նկատվել: Կանգնել են, դուրս եկել մեքենայից և երբ վարորդը բացել է մեքենայի կապոտը՝ բռնկված կրակը տարածվել է:

Մերսեդեսը գրեթե ամբողջությամբ այրվել է: Բարեբախտաբար, գազաբալոնը չի պայթել: Այրվող մեքենայի կրակից վնասվել է նաև առջևում կայանած Nissan March մակնիշի ավտոմեքենայի հետնամասը, նաև այրվել են մոտակա ծառի ճյուղերը: Հրդեհի հետևանքով որևէ մեկը վնասվածքներ չի ստացել:

Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող փրկարարները նշեցին, որ ըստ նախնական վարկածի, կրակի բռնկման պատճառ կարող է լինել շարժիչը և տաքացած էլեկտրալարերը:

̰
Այրվել է 700 հակ անասնակեր

10:37 18.11.2017

Լուսադեմին ԱԻն-ում ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղում այրվում է կուտակած անասնակեր: Պարզվել է, որ գյուղի 26-րդ փողոցի թիվ 24 տան մոտակայքում այրվում է Հ. Մ.-ին պատկանող անասնագոմի տանիքում (մոտ 80 քմ) կուտակած անասնակեր (մոտ 700 հակ):

̰
Սոչիի հրդեհից 28 մարդ է տուժել

18:43 14.11.2017

«Չեբրիկովի փողոցում տեղի ունեցած հրդեհի արդյունքում համացել է 1938 թվականին ծնված մի կին: Տուժածների ընդհանուր թիվը 28 է: Բոլորը թունավորվել են այրված նյութերի այրումից»,-ասված է հայտարարության մեջ:

̰
Այրվել են տան ննջասենյակները

16:11 14.11.2017

Այսօր Արմավիրի մարզի Նորակերտ գյուղի Բաղրամյան փողոցի տներից մեկի առաջին հարկում հրդեհ է բռնկվել: Հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել են տան երկու ննջասենյակները և նախասրահը՝ գույքով (մոտ 85 քմ): Այս մասին տեղեկացնում են ԱԻն լարտավական ծառայությունից:

̰
Ավտովթար հրդեհի բռնկումով

09:24 07.11.2017

Այս գիշեր Երևանի Աճառյան և Մ. Բաբաջանյան փողոցների խաչմերուկի մոտակայքում բախվել են «Honda Accent» մակնիշի 34 AD 573 (վարորդ՝ 1962 թ. ծնված Յ. Մ.) և «Mercedes G63» մակնիշի 77 SX 777 պետհամարանիշերով (վարորդի տվյալները բացակայում են) ավտոմեքենաներ:

̰
Հրդեհ վագոն-տնակում

09:03 06.11.2017

Այս գիշեր ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Աէրացիա փողոցի թիվ 1 տնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:15-ին, մարվել՝ 02:26-ին: Ամբողջությամբ այրվել են վագոն-տնակի փայտե կառուցատարրերը (20 քմ) և գույքը:

̰
Խոշոր հրդեհ Վանաձորի «Ավտոմատիկա» գործարանում

11:11 02.11.2017

Նախօրեին հրեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 111 հասցեում չգործող «ԱՎՏՈՄԱՏԻԿԱ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԲԸ-ի մասնաշենքերից մեկում:

̰
Խոշոր հրդեհ Նավուրում

09:08 31.10.2017

Երեկ երեկոյան 18:00-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Նավուր գյուղի վերջնամասում այրվում է խոտածածկ տարածք: Հրշեջ-փրկարարները մոտ 3 կմ ճանապարհի երկայնքով իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ, իսկ ժամը 20:45-ից ճանապարհի անանցանելիության և մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են, իրականացվել է հերթապահություն:

̰
«Զանգեզուր» կենսոլորտային համալիրում հրդեհի օջախ է հայտնաբերվել

20:05 25.10.2017

Այսօր՝ ժամը 16.00-ի սահմաններում, «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի «Զանգեզուր» տեղամասում տեսուչները հրդեհի օջախ են հայտնաբերել:

̰
Նորապատի հրդեհված տան բնակիչները գնում են նոր անձնագիր ստանալու

12:11 24.10.2017

Քիչ առաջ է ավարտվել Նորապատ համայնքում հրդեհված շենքի բնակիչների և Արմավիրի մարզպետի հետ հանդիպումը, որին մասնակցել են նաև քաղաքապետարանի ներկայացուցիչները: SHANTNEWS-ին շենքի բնակիչներից դարձյալ Խոդետա Ղասոյանն է տեղեկություններ փոխանցել: Ըստ նրա՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել յուրաքանչյուր բնակչի ամսական 60 հազար դրամ գումար տրամադրել՝ վարձով ապրելու համար մինչև կլուծվի կացարանի հարցը: Խոստումների համաձայն կացարանն էլ կապահովվի 6 ամսվա ընթացքում:

̰
Հրդեհված շենքի բնակիչներին սպասում են մարզպետի հետ հանդիպմանը

10:24 24.10.2017

Քիչ առաջ Նորապատ գյուղում հրդեհված շենքի բնակիչ Խոդետա Ղասոյանը SHANTNEWS-ին հաղորդեց, որի Արմավիրի քաղաքապետարանի աշխատակիցներն իրենց մարզպետարան են ուղեկցել, որտեղ պետք է տեղի ունենա մարզպետի հետ հանդիպում: Հանդիպմանը ներկա են լինելու նաև Կարմի խաչի ներկայացուցիչները:

Ավելի վաղ SHANTNEWS-ը հաղորդել էր, որ բնակիչներն առավոտյան նորից ակցիա են սկսել, քանի որ իրենց օգնելու խոստումը չի կատարվել:

Հիշեցնենք, որ երեկ Նորապատ համայանքի Սիլիկյան 9 հասցեում գտնվող շենքի հրդեհից հետո բնակիչները փակել էին Արմավիր քաղաք մտնող և դուրս եկող ավտոճանապարհը՝ պահանջելով իրենց կացարանով, սնունդով ու հագուստով ապահովել: Ճանապարհը բացեցին, երբ խոստում եղավ, որ հարցը մինչև այսօր ժամը 10:00 լուծվելու է:

̰
Խոստումը չի կատարվել. հրդեհված շենքի բնակիչները կրկին բողոքի ակցիա են անում

09:59 24.10.2017

Երեկ Արմավիրի մարզի Նորապատ գյուղում այրված շենքի բնակիչները որոշ ժամանակ փակել էին Արմավիր մտնող ու դուրս եկող միջպետական ճանապարհը` պահանջելով իրենց ապահովել կացարանով, սնունդով ու հագուստով: Ճանապարհը բացվեց, երբ տուժած բնակիչներին խոստացան հարցը լուծել մինչև այսօր ժամը 10-ը: Քիչ առաջ բնակիչները մեզ փոխանցեցին, որ խնդիրը լուծում չի ստացել, և իրենք բողոքի ակցիա են սկսել:

̰
Հրդեհ Նորապատ գյուղում. մեղադրանքներ եւ արդարացումներ

22:31 23.10.2017

Ինչպես արդեն հայտնել էինք, Արմավիրի մարզի Նորապատ գյուղում այրված շենքի բնակիչները այսօր մի պահ  փակել էին դեպի Արմավիր մտնող միջպետական ճանապարհը` պահանջելով լուծել իրենց կացարանի հարցը, որ այս գիշեր էլ ստիպված չլինեն մնալ  բաց երկնքի տակ:  Հիշեցնենք` երեկ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 5-րդ փողոցի շենքերից մեկում: Բնակիչները կատարվածի մեջ դիտավորություն են տեսնում […]

̰
Հրդեհված շենքի բնակիչները փակել էին ճանապարհը

14:45 23.10.2017

Արմավիրի մարզի Նորապատ գյուղում այրված շենքի բնակիչները փակել էին դեպի Արմավիր մտնող միջպետական ճանապարհը` պահանջելով, իրենց հետ հանդիպի վարչապետը և լուծի ապաստան տրամադրելու խնդիրը: Րոպեներ առաջ ճանապարհը բացվեց` տուժած բնակիչներին խոստում տրվեց մինչև վաղը ժամը 10.00-ն ապահովել կացարանով:  

̰
Նորապատի հրդեհի մեջ բնակիչները դիտավորություն են տեսնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

11:22 23.10.2017

SHANTNEWS-ի թղթակիցը տեղում լսել է տուժաշ բնակիչների խոսակցությունը, ըստ որի, երկհարկանի շենքի հրդեհը եղել է դիտավորություն, քանի որ այն սեփականաշնորհել են, և բնակիչներին հանելու համար կազմակերպել են հրդեհը:

̰
Խոշոր հրդեհ Արմավիրի մարզում

08:22 23.10.2017

Երեկ երեկոյան  խոշոր հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորապատ գյուղի նախկին դատարանի շենքում, որտեղ բնակվում են մի քանի ընտանիքներ. խոշոր հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել հինգ մարտական հաշվարկ, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը եվ արտակարգ իրավիճակների արձագանքման եվ օպերատիվ […]

̰
Հրդեհ ոստիկանության գնդի մոտակայքում

17:29 20.10.2017

Այսօր 16.18 ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արղության փողոցի նրբանցքում՝ ոստիկանության գնդի շենքի մոտակայքում, այրվում է «1-04» ծառայության վթարային ծառայության ավտոմեքենա:

̰
BACK_TO_TOP