TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+17.09 oC

հրդեհ

Կալիֆոռնիայի հրդեհների պատճառած  վնասի չափը գերազանցել է 1 մլրդ դոլարը

14:28 20.10.2017

Կալիֆոռնիայում անտառային հրդեհների հասցրած վնասի չափը, ըստ նախնական հաշվարկների, կազմել է 1 մլրդ դոլար, սակայն մեծ է հավանականությունը, որ այդ գումարը կավելանա:

̰
Հրդեհների զոհերի թվի պատճառով Պորտուգալիայի ՆԳ նախարարը հրաժարական է տվել

12:16 18.10.2017

Պորտուգալիայում և Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 45-ի: Կան նաև տասնյակ վիրավորներ: Պորտուգալիայի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել: Այս տարի հրդեհի հետևանքով ընդհանուր առմամբ արդեն 350 հազար հա տարածք է ոչնչացել:    Պորտուգալիայի քաղաքական ընդդիմությունը անվստահություն է հայտնել իշխանություններին՝ մեղադրելով նրանց այն բանում, որ նրանք ի վիճակի չեն կանխել մարդկային կորուստները: Այս […]

̰
Իսպանիայում և Պորտուգալիայում մոլեգնում են անտառային հրդեհները

11:09 17.10.2017

Իսպանիայում և Պորտուգալիայում անտառայաին հրդեհները տասնյակ մարդկանց կյանք են խլել: Պորտուգալիայում զոհերի թիվը 31-ն է, վիրավորների թիվը հասել է 50-ի: Եվս 3 հոգի մահացել է Իսպանիայում: Կրակը մոլեգնել է հանգստյան օրերին: Կրակի մի քանի հարյուր օջախներից տասնյակներն առայժմ հանգցված չեն: Իշխանությունները կարծում են, որ հրդեհների պատճառները կարող են մի քանիսը լինել՝ հատուկ դիտավորությամբ այրելը, թեժ ամառն ու Օֆելյա մրրիկի պատճառով տարածաշրջանում մոլեգնող քամին, որն էլ տարածել է կրակը: Հարյուրավոր հրշեջներ են փորձում հանգցնել կրակը: Նրանց օգնում են տուժած շրջանների բնակիչները:

̰
Պորտուգալիայում շարունակվում են անտառային հրդեհները

20:28 16.10.2017

Պորտուգալիայի քաղպաշտպանության  գործակալությունը հայտնում է առնվազն 27 զոհի և 51 վիրավորի մասին երկրում բռնկված անտառային հրդեհների պատճառով, որոնք դեռևս սկսվել էին երեկ, բաից մինչ հիմա հրշեջներին չի հաջողվում մարել: Հրդեհավտանգ իրավիճակը երկրում դեռևս պահպանվում է բարձր և չոր ջերմաստիճանի պատճառով, որը վերջին օրերին +30 աստիճանի է հասել: Նաև հայտնում են հրդեհների տարածքում դեռևս անհետ կորած […]

̰
Պյոտր Պավլենսկին հրդեհել է Ֆրանսիայի բանկը

14:53 16.10.2017

Ռուս նկարիչ Պյոտր Պավլենսկին, որը վերջերս քաղաքական ապաստան էր ստացել Ֆրանսիայից, այրել է Փարիզում գտնվող Ֆրանսիայի բանկի ցանկապատը:

̰
Դիլիջանի անտառի պահպանությունն ու պահակակետի հրդեհը

17:22 14.10.2017

Երեկ երեկոյան հրդեհվել է Դիլիջանի ազգային պարկը հսկող մասնավոր ընկերության պահակակետերից մեկը: Այն հսկում էր անտառ մտնող ճանապարհներից մեկը, որպեսզի թույլ չտա ծառերի հատում և տեղափոխում: Նույն օրն ավելի վաղ ազգային պարկի պահպանման խնդիրները քննարկվել էին հենց Դիլիջանում: Բնապահպանության նախարարը ներկայացրել էր անտառահատռումների բացառման ուղղությամբ կատարվող աշխատանքները:

«Ամենախիստ պատասխանատվություն են կրելու բոլոր անձինք, ազգային պարկի վերից վար բոլոր այն պաշտոնատար անձինք ու պատասխանատուները, որոնք մատերի արանքով կնայեն, կամ որոնք իրենց անգործությամբ չեն ապահովի պատշաճ պահպանությունը: Որևէ բնակիչ ջերմություն ապահովելու համար որևէ խնդիր չի կարող ունենալ, որովհետև թափուկը անտառում այդ հնարավորությունը տալիս է, բայց երբ բնակիչը մտածում է, որ ինքը այնուամենայնիվ պետք է պահպանվող ծառը ոչնչացնի, հատի, որպեսզի իր այլ եկամտի աղբյուրներ ման գա, գտնի կամ բավարարի, սա անթույլատրելի է», — նշել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Անտառում փորձարկվում են սենսորներ, տեղադրվում են տեսախցիկներ, որոնք արձանագրելու են ծառերի հատումը, պահնորդներին են փոխանցելու ազդանշանը, ինչից հետո պահնորդները մեկնելու են դեպքի վայր՝ թույլ չտալու համար ծառահատումը: Անհրաժեշտության դեպքում ներգրավվելու է նաև ոստիկանությունը:

«Մենք ընդունել ենք ամբողջ ազգային պարկը պահնորդական վերահսկողության տակ: Հետագայում նաև զենք-զինամթերք ենք տրամադրելու պահնորդական ծառայությանը, որպեսզի ավելի խստագույն լինի վերաբերմունքը: Այո, միջադեպեր եղել են, արդեն, ցանկացել են հոգեբանական ճնշում գործադրեն մեր աշխատակիցների վրա», — տեղեկացրել է «Պանտեռա սիքյուրիթի» ընկերության հիմնադիր Վահե Դարբինյանը:
Դիլիջանում իրավիճակը ներկայացնելուց հետո ժամեր անց տեղեկություն է ստացվում, որ հրդեհվել է ազգային պարկի պահակակետերից մեկը: Սա մեկն է այն երեք ուղեկալներից, որոնք տեղադրվել են առավել ռիսկային հատվածներում՝ ապօրինի անտառահատումները բացառելու համար:

Օրվա ընթացքում տեղեկություն է տարածվում, որ միջադեպի հեղինակները եղել են մոտ 40 հոգի: Շրջապատել են հենակետը, դուրս հանել պահնորդներին ու հրդեհել պահակակետը:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ հրդեհը տևել է մեկ ժամից ավելի: Որպես պահակակետ օգտագործված տնակն ու դրա գույքն այրվել են ամբողջությամբ: Հրդեհը գրեթե ամբողջ ընթացքը տեսաձայնագրել է բնապահպանության նախարարի մամուլի խոսնակը:

«Ով է հրդեհել, կամ ինչպես է դեպքը տեղի ունեցել, դա արդեն իրավապահները կպարզեն, բայց համենայն դեպս առկա է այն փաստը, որ այս խստացված ռեժիմի դեմ կա բողոք, որի ապացույցն է այն, որ երկու անգամ միջպետական ճանապարհն էին փակել», — Շանթնյուզի հետ հեռախոսազրույցի ընթացքում նեկայացրել է բնապահպանության նախարարի մամուլի խոսնակը Մարինե Կարապետյանը:
«Հրդեհի մարումից հետո այսօր արդեն աշխատանքներ են տարվում շատ հսկիչ կետը վերականգնելու և աշխատանքները շարունակելու: հիմա էտ աշխատանքները տարվում են մասնավոր ընկերության կողմից», — Շանթնյուզին հեռախոսակապով հայտնեց նախարարության տեղեկատվության վարչության պետ Արմեն Վարդանյանը:
Բնապահպանության նախարարության հետ պայմանավորվածության համաձայն՝ մասնավոր ընկերությունը վերականգնելու է ուղեկալն ու շարունակելու է հսկել այդտեղով անցնող ճանապարհը՝ ապօրինի ծառահատումներ ու փայտի տեղափոխում թույլ չտալու համար:

̰
Դիլիջանի ազգային պարկում հրդեհ է բռնկվել

21:56 13.10.2017

Այսօր ժամը 22-ի հրդեհ է բռնկվել «Դիլիջան» ազգային պարկի Շամախյան տեղամասի ուղեփակոցներից մեկում: Այս մասին տեղեկացբաում է ՀՀ բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Մարինե Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում:

̰

13:23 13.10.2017

Նման տվյալներ է ներկայացնում Սոնոմա շրջանի շերիֆ Ռոբերտ Ջորդանոն:

̰

21:09 12.10.2017

ԱԻՆ-ը այսօր ժամը 20.35-ին ահազանգ է ստացել, որ Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում տուն է այրվում: Ահազանգողը նաև հայտնել է, որ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:59-ին, մարվել՝ 21:16-ին: Պարզվել է, որ հրդեհի պատճառով 4-ամյա երեխա է մահացել: Ինչպես հաղորդում է ԱԻՆ կայքը, փրկարարները տնից դուրս են բերել 2013 թ. ծնված Է. Խ.-ի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

̰

15:08 12.10.2017

Ծնողների այրված մարմինները գտել են որդիները: «Նրանք պառկած էին կողք կողքի: Ամբողջ կյանքը միասին են եղել, առանց մեկը մյուսի ապրել չէին կարող: Եվ երևի միասին էլ պետք է հեռանային կյանքից»,- ասել ծերունիների ավագ որդին՝ Մայք Ռիփփին:

̰

10:09 12.10.2017

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում կիրակի օրվանից տարածվող անտառային հրդեհների հետևանքները The Daily Mail-ը պարբերականը ներկայացրել է երկնքից արված լուսանկարների շարքով:

̰

09:01 11.10.2017

Կալիֆորնիայում խոշոր հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 15-ի: Շուրջ 200 մարդիկ անհետ կորած են համարվում: Կիրակի օրը բռնկված հրդեհի հետևանքով 1500 տուն է այրվել: Հրդեհից հատկապես տուժել է Սանտա Ռոսա քաղաքը, որտեղ ամբողջ շրջաններ գետնին են հավասարվել: Սա Կալիֆորնիայի պատմության մեջ ամենամահացու հրդեն է: Կալիֆորնիայի հրշեջ ծառայության փոխանցմամբ՝ վերջին 24 ժամվա ընթացքում կրակի […]

̰

14:44 10.10.2017

Փրկարարները տարհանել են շենքի 16 բնակչի, որոնցից 4-ին ավտոսանդուղքի օգնությամբ: Վահագ

̰

12:48 10.10.2017

Հրդեհից տուժած շրջաններում ավերվել են հարյուրավոր շինություններ, շուրջ 20 հազար մարդ ստիպված է եղել տարհանվել:

̰

09:15 09.10.2017

Մոսկվայի առևտրի համալիրներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել: Հրդեհի սկսվելուն պես «Սինդիկա» շինանյութերի մասնագիտացված կենտրոնից տարհանվել է ավելի քան 3 հազար մարդ: Հրդեհի ընդհանուր մակերեսը կազմել է 55 հազար քառակուսի մետր: Կրակը հասել է նաև ստորգետնյա ավտոկայանատեղի: Սկսել են ավտոմեքենաներ պայթել: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են մի քանի հարյուր փրկարարներ, մեծ քանակությամբ տեխնիկա և ուղղաթիռներ: Գիշերը […]

̰

09:05 09.10.2017

 Հոկտեմբերի 9-ին, ժամը 06:59-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 68 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:41-ին, մարվել՝ 07:50-ին: Այրվել են 47-րդ բնակարանի (2-րդ հարկ) ննջասենյակը (մոտ 20 քմ) և խոհանոցը (6 քմ)՝ գույքով, […]

̰
Հրդեհ Օպերայում՝ ԱԻՆ-ի վարժանքը

14:36 29.09.2017

Սեպտեմբերի 29-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացվեց «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում» թեմայով ուսումնավարժություն, որը կազմակերպել էր ՀՀ ԱԻ նախարարությունը:Ուսումնավարժության անցկացման նպատակն էր՝ կատարելագործել թատրոնի հրդեհային անվտանգության աշխատակիցների և ՀՀ ԱԻՆ ՓԾ արձագանքող ուժերի փոխգործակցությունը՝ փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների […]

̰
Հրդեհ ԳԱԱ քիմիական նյութերի լաբորատորիում

12:46 29.09.2017

ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնիկական կենտրոնում բռնկված հրդեհը հաջողվել է մեկուսացնել ժամը 10:45-ին: Այրվել է լաբորտորիայի նկուղը, որտեղ պահվում են մոտ 30 անուն քիմիական նյութեր՝ այդ թվում նաև անօրգանական, որոնք չեն այրվում:
Սաթենիկ Հայրապետյան

̰
Վրաստանի Բորժոմի կիրճում նորից  հրդեհ է

18:59 23.09.2017

Սեպտեմբերի 22-ի երեկոյից Վրաստանի Բորժոմի կիրճում բռնկված հրդեհը մեկուսացնել չի հաջողվում: Նախնական հաշվարկներով՝ այրվել է 4 հեկտար տարածք:

̰
Արա լեռան լանջին հրդեհը մեկուսացվել է. ԱԻՆ

10:10 22.09.2017

ԱԻՆ-ից հայտնած տեղեկությունների համաձայն, սեպտեմբերի 21-ին, ժամը 16:43-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արա լեռան լանջին:Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 6 մարտական հաշվարկ, 3 օպերատիվ խումբ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Այրվում է բուսածածկ տարածք:Ժամը 00:39-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 117 փրկարար ծառայող, անտառտնտեսության 10 աշխատակից և հարակից […]

̰
Խոշոր հրդեհ Բաքվում

16:32 19.09.2017

Հրդեհ է բռնկվել Բաքվի Խազարի շրջանում գործող կոսմետիկայի արտադրության գործարանում: Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով կան տուժածներ:

̰
Հրդեհ Գութանասարի վրա

19:52 18.09.2017

Ժամը 17.00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Գութանասարի վրա

̰
Հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է

10:46 18.09.2017

Առաջիկա 5 օրերին ջերմաստիճանը դարձյալ կբարձրանա: ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կանխատեսումներով սեպտեմբերի 19-20-ը օդի ջերմաստիճանը կաճի 2-3 աստիճանով: Սեպտեմբերի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, կպահպանվի նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը:

̰
Հրդեհ Զանգակատուն գյուղում

14:28 15.09.2017

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 21:31-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Զանգակատուն գյուղում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արարատի մարզի Զանգակատուն գյուղի Պարույր Սեւակ փողոցի թիվ 4 տան բակում գտնվող անասնագոմում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:45-ին: Ամբողջությամբ այրվել է անասնագոմը (մոտ 120 քմ), հարակից […]

̰
Խոշոր հրդեհ Մալայզիայում

14:36 14.09.2017

Կա 24 զոհ

̰
Բյուրականում հրդհը մոտեցավ հրդեհաշիջման շտաբին

10:08 06.09.2017

Փրկարարները ծառերից ճյուղեր են պոկում, դեպի շտաբ եկող կրակը կանգնեցնելու համար:

̰
BACK_TO_TOP