17:28 06.10.2018
Ֆրանսիական Դեսին Շարպիո քաղաքը հաճախ անվանում են «Փոքրիկ Հայաստան»: Իսկ պատճառն այն է, որ քաղաքի բնակչության մոտ 40 տոկոսը հայ է: Բացի այդ, Դեսին Շարպիոյի փոխքաղաքապետն է հայ: Նա Դենիս Ջորկաեֆն է՝ մարզական հայտնի ընտանիքի անդամներից մեկը:
SHANTNEWS.am-ի հետ զրույցում Ջորկաեֆը հայտնեց, որ ինչպես ամբողջ Ֆրանսիայում, այնպես էլ իրենց քաղաքում սգում են ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահը: Նրա խոսքով՝ այս օրերին իրենք մտածում են Շառլ Ազնավուրի անունով փողոց, հրապարակ կամ դպրոց անվանակոչելու ուղղությամբ:
«Դեռ հստակ ասել չեմ կարող՝ հրապարա՞կը, դպրո՞ցը, թե՞ փողոցը կանվանակոչենք Ազնավուրի անունով: Ավելի շատ հակված ենք կառուցել երաժշտական դպրոց ու այն կոչել մաեստրոյի անունով: Մոտ օրերս պարզ կդառնա»,- ասաց նա:
Շառլ Ազնավուրի հետ Դենիս Ջորկաեֆը բազմաթիվ առիթներ է ունեցել հանդիպելու: Վերջին անգամ Ազնավուրին տեսել է մեկ տարի առաջ:
«Նրա հետ խոսել ենք Ֆրանսիայից, Հայաստանից, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից: Այս հարցը նրան շատ էր մտահոգում»,- ասաց Դեսին Շարպիոյի փոխքաղաքապետը:
Դենիս Ջորկաեֆի խոսքով՝ Ազնավուրն իր հուշերում կմնա որպես բարի ու անսահման հանդուրժող մարդ:
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...