15:23 09.12.2018
Այսօր ՀՀ-ում անցկացվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին է անդրադարձել SOAD խմբի աշխարհահռչակ երգիչ, երգահան Սերժ Թանկյանը: «Շատ եմ հպարտանում Հայաստանում գտնվող իմ եղբայրներով ու քույրերով, ովքեր կգնան ընտրատեղամասեր՝ քվեարկելու նոր խորհրդարանի համար այն բանից հետո, երբ այս տարի ավելի վաղ ազատվեցին անարդար, կոռումպացված ռեժիմից: Ինձ զայրացնում է մեջբերումներ կարդալն այնպիսի մասունքներից, ինչպիսին է Արմեն Աշոտյանը ՀՀԿ-ից, […]
13:52 09.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում արձագանքեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տեսակետին, թե ինքն իր արյան հետքերը փորձում է նրան կալանավորելով մաքրել: «Նույնիսկ նախորդ իշխանության ժամանակ կայացրած դատավճռով ինձ վրա արյան մեղադրանք չի եղել, և ինչպես գիտեք, ՄԻԵԴ-ը սկսել է Մարտի 1-ի գործով որոշումների հրապարակումը: Կարծում եմ՝ այդ որոշումներն արդեն […]
13:30 09.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը ղեկավարող Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-ին քվեարկեց հանուն ազատ, երջանիկ և հզոր Հայաստանի: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ կարծես թե ընտրությունների ընթացքի հետ կապված խնդիրներ չկան: Ահազանգերին, որ որոշ տեղերում վարչական ռեսուրս է կիրառվել, նա արձագանքեց, որ եթե նման փաստեր պարզվեն, վարչական ռեսուրս կիրառողները կպատժվեն: Օտարերկրյա լրատվամիջոցի […]
13:26 09.12.2018
ՀՅԴ ընտրական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը դեկտեմբերի 9-ին իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ քվեարկեց մեծ հույսով ու հավատով հանուն երկրի ապագայի, որպեսզի մեր ժողովրդի` այս ընտրություններից ունեցած մեծ ակնկալիքներն արդարանան, որ ժողովուրդը չհիասթափվի, ունենա իր երազած Հայաստանը: «Քվեարկեցինք հանուն հայի ու հողի: Ժամանակն աննախադեպ քիչ էր, այս առումով էլ էր […]
12:23 09.12.2018
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 9-ին լրագրողների խնդրանքով անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը: Վանեցյանին հիշեցրին` երկրորդ նախագահի կալանավորումն ամենատարբեր գնահատականների, քննադատության արժանացավ, դա համարվեց անձնական վենդետա Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: ԱԱԾ տնօրենն արձագանքեց. «Քրեական օրենսգրքում քաղաքական վենդետայի հոդված չկա, կան հստակ հոդվածներ, որով մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանը: Մեղադրանքը քննչական մարմինը ներկայացրել է, […]
11:34 09.12.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո զրուցեց լրագրողների հետ: Նա ՀՀ բոլոր քաղաքացիներին շնորհավորեց ընտրությունների օրվա առթիվ, նշեց, որ ժողովուրդն իր կամքը պետք է արտահայտի: Նա նախապես անգլերենով տրված հարցին անգլերեն պատասխանեց, ապա լրագրողների հորդորին` շարունակել հայերեն, կատակեց. «Որ բարբառով ուզեք, կպատասխանեմ: Ուզո՞ւմ եք` Գյումրիի բարբառով ասեմ»: Նախագահն ընդգծեց, որ ընտրելու իրավունքը […]
09:50 09.12.2018
Ռուս բլոգեր Ալեքսեյ Ռոմանովն արտահերթ խորհրդարանական ընտրության նախորդ օրը տեսանյութ է նկարահանել Երևանում՝ պատմելով հետհեղափոխական Հայաստանի մասին: Բլոգերն ասում է, որ 7 ամիս առաջ Երևանի Հանրապետության հրապարակում բազմահազարանոց բողոքի ցույցեր եղան, որոնց արդյունքում իշխանությունը ստիպված եղավ հրաժարական տալ, իսկ խորհրդարանը վարչապետ ընտրեց Նիկոլ Փաշինյանին: Ապա բլոգերը պատմում է, թե ինչ է փոխվել 7 ամիսների ընթացքում, […]
21:10 07.12.2018
ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հետ զրույցում հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է և, ինչքանով որ ես տեղյակ եմ, գտնվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում»,- նշեց Վանեցյանը։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել է, որ ՀՔԾ-ում Քոչարյանի կալանավորման վերաբերյալ դատարանի որոշումը ստացել են և ուղարկել կատարման։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Վերաքննիչ դատարանն […]
20:44 07.12.2018
Հատուկ քննչական ծառայությունը ստացել է սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցով դատարանի որոշումը և ուղարկել կատարման։ Այս մասին հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը այսօր հրավիրած ասուլիսում հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանն ինքնուրույն գնացել է ԱԱԾ-ում գտնվող քրեակատարողական հիմնարկի մոտ՝ չսպասելով քննիչին։ Հիշեցնենք, որ Ռոբերտ […]
20:04 07.12.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը դեկտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ պատրաստվում էին դեկտեմբերի ընթացքում կազմակերպել երկրորդ նախագահի «Կյանք և ազատություն» գրքի շնորհանդեսը, ինչն, ըստ էության, իրենց թույլ չտրվեց: Նա նաև տեղեկացրեց, որ գալիք տարվա փետրվարին պատրաստվում էին քաղաքական միավորի ձևավորման սկիզբ դնել, ինչն առայժմ չեն կարող պլանավորել հասկանալի պատճառներով: «Ռոբերտ […]
19:46 07.12.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը, պատասխանելով հարցին` եթե հայտնի 0038 հրամանն ամբողջությամբ գաղտնազերծված չէ, կալանքի հիմքում կարո՞ղ էր դրվել մասնակի գաղտնազերծված որոշում, ասաց. «Մեր կարծիքով՝ չէր կարող դրվել, ընդհանրապես մենք ուրիշ փաստարկներ ունեինք` կապված այդ հրամանի հետ. այն չէր կարող դրվել ո՛չ մեղադրանքի, ո՛չ կալանավորման հիմքում, որովհետև այդ հրամանը, այդ թուղթը, որ այսօր […]
19:36 07.12.2018
«Բոլոր նրանք, ովքեր գտնում են, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի, առաջին հերթին պետք է լուծեն մեկ հարց. հարկավոր է պարզել՝ արդյո՞ք Քրեական օրենսգրքում 2008թ. եղել է մի նորմ, որը եղել է Քրեական օրենսգրքով հետապնդելի»,- ասաց փաստաբան Ռուբեն Սահակյանը: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը նշեց, որ ցանկանում է մի […]
19:12 07.12.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները պատասխանել են լրագրողների հարցերին: «Ես որևէ կասկած չունեմ, որ Ռոբերտ Քոչարյանը կրկին կլինի ազատության մեջ, նա դեռ շատ անելիքներ ունի Հայաստանում և Ղարաբաղում: Եթե դուք մտածում եք, որ մեր հասարակությանը միավորում է դատարանի վրա գոռալը, ի՞նչ ասեմ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Փաստաբան Ռուբեն Սահակյանը նշեց, որ […]
18:59 07.12.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատասխանել են նրանց հարցերին: Փաստաբան Հայկ Ալումյանը տեղեկացրել է, որ Ռոբերտ Քոչարյանը ներկա է եղել բոլոր դատական նիստերին. «Ռոբերտ Քոչարյանը ներկա է եղել բոլոր դատական նիստերին, այսօր հրապարակմանը չեկավ այդ տրամաբանությամբ, որ եթե դատարանը բավարարում է, նա մնում է ազատության մեջ, եթե ոչ, նա իր […]
18:47 07.12.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարություն է տարածել, որը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ասուլիսի ընթացքում կարդաց նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ Ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ. «Սիրելի հայրենակիցներ Ինչպես գիտեք, այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը կայացրեց մի վճիռ, որի արդյունքում կրկին հայտնվելու եմ կալանքի տակ։ Ակնհայտ է, որ այս վճիռը նախ և առաջ քաղաքական որոշման արդյունք է և […]
18:37 07.12.2018
«Պարոն Քոչարյանը, չսպասելով մինչև դատարանը կուղարկի քննիչին, իսկ քննիչը որոշումով հանդերձ կգա իր հետևից, ինքը որոշեց ինքնուրույն գնալ ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Եվ տվյալ պահին ինքը էնտեղ է, իսկ քննիչը դեռ չի եկել համապատասխան որոշմամբ։ Պարոն Քոչարյանը հիմա քրեակատարողական հիմնարկի մոտ հենց էս պահին սպասում է, մինչև քննիչը կգա, դատարանի համապատասխան որոշումը կբերի»։ […]
18:36 07.12.2018
Հանրային խորհրդի նախագահ, «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշմանը: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Եթե մեր պետությունը որոշել է առաջնորդվել «նպատակն արդարացնում է միջոցները» բանաձևով, և մեր ժողովուրդը համաձայն է դրան, ապա դա ամենակարճ ճանապարհն է պետությունը դարձնելու անիրավական և կործանելու այն: Որոշողը […]
18:30 07.12.2018
Հայաստանի երկրորդ նախագահն իր կալանավորումից առաջ հայտարարություն է կազմել, որում ասվում է, որ իր միջազգային հեղինակությունը ու հեռանկարները «ոչ մի կերպ հանգիստ չեն տալիս օրվա պոպուլիստ ու երկիրը կառավարելու անընդունակ ղեկավարին»։ Հայտարարությունը քիչ առաջ ասուլիսի ժամանակ ընթերցեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ «Բացի այդ՝ պարզ է, որ 2008 թվականի մարտի 1-ին մարդկային զոհերի պատճառ […]
18:27 07.12.2018
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր կալանավորման մասին վճռի հրապարակումից հետո հայտարարություն է կազմել, որը քիչ առաջ ասուլիսի ընթացքում ընթերցեց նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ Քոչարյանը, ըստ այդ հայտարարության, իր կալանավորման վճիռը համարում է քաղաքական որոշման արդյունք, որը եղել է իշխանությունների բիրտ ճնշման տակ։ Երկրորդ նախագահի հայտարարության համաձայն՝ դա աննախադեպ էր, քանի որ այնտեղ ներգրավված […]
16:14 07.12.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը հրապարակվեց: Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Վերաքննիչ դատարանն իրենց բողոքները մերժեց, Առաջին ատյանի դատարանի որոշումը մնաց անփոփոխ: Ալումյանը հայտնեց, որ ըստ դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանը պետք է կալանավորվի: Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, քննվում էին ՀՀ […]
15:59 07.12.2018
Այսօր՝ ժամը 16:00-ին, Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, կհրապարակվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի` կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման դեմ պաշտպանական կողմի բերած բողոքների վերաբերյալ որոշումը: Վերաքննիչ քրեական դատարանում բողոքի քննությունն ընթացել է 5 օր, և դեկտեմբերի 4-ին դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ: Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր […]
15:49 06.12.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում, ի պատասխան լրագրողի հարցի, անդրադարձել է Արթուր Վանեցյանի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի գաղտնալսման երկրորդ մասին: Ալումյանը նշել է, որ իրենք որոշել են ընդհանրապես չանդրադառնալ այդ ձայնագրությանը: «Այդ ձայնագրությունն ինքն իրենով իր մեջ այնպիսի բովանդակություն է պարունակում, որ լրացուցիչ կարիք չկա մեկնաբանելու: Սա հենց […]
14:43 06.12.2018
ՀՀ իշխանությունները ճնշում են գործադրում դատական համակարգի վրա: Այս տեսակետին է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը: «Իշխանության որևէ ճյուղ`լինի օրենսդիր, թե գործադիր, չպետք է ճնշում գործադրի դատարանի նկատմամբ և դատավորի նկատմամբ, ինչքան էլ որ կարևոր գործ քննվելուց լինի, ինչքան էլ որ ցանկություն լինի այդ իշխանության մոտ, որպեսզի գործը լուծվի որոշակի ձևով և […]
18:46 04.12.2018
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Էդիկ Ավետիսյանի, վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ քաղաքացի Սիլվա Համբարձումյանի հայցը: Այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ հայցադիմումը ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանի կողմից՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և երկու միլիոն ՀՀ դրամ […]
18:42 04.12.2018
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական քննությունն ավարտվեց։ Դատարանի որոշումը կլինի դեկտեմբերի 7-ին՝ ժամը 16։00-ին: Այս մասին դատարանից հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։
17:37 04.12.2018
Մոսկվայում ինտելեկտուալ գրականության տոնավաճառ է բացվել: Այնտեղ ներկայացվել է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեղինակած գիրքը: Գրքի մասին Vesti.ru-ն պատմել է իր ռեպորտաժում: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ երկրորդ նախագահը գիրք է գրում, որտեղ անդրադարձ կա նաև Մարտի մեկի իրադարձություններին:
16:45 04.12.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր դեռևս մեկ միջնորդություն են ներկայացնել Վերաքննիչ դատարան: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը: Նա մասնավորապես ասել է՝ իրենք դիմել են Վերաքննիչ դատարան, որպեսզի վերջինս դիմի Սահմանադրական դատարան՝ քննարկելու՝ արդյո՞ք առանց ապացույցների թույլատրելիությունը գնահատելու կարող է քննարկվել կալանքի հարցը և […]
12:37 04.12.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կմիջնորդեն, որպեսզի Վերաքննիչ դատարանն ուսումնասիրի իրենց ներկայացրած տեսանյութը: «Նիստում այդ տեսագրությունը պետք է նայենք և որոշ մեկնաբանություններ անենք և տեսնենք, թե մյուս կողմն ինչպես է մեկնաբանում»,- ասել է Ալումյանը: Նշենք, որ դեռևս 2008 թվականին Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ իր մոտ կան կադրեր, որոնցում երևում է՝ ինչպես են ակտիվիստները կրակում […]
11:55 04.12.2018
Ի նշան բողոքի՝ ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր ևս պառկել է Վերաքննիչ դատարանի շենքի առջև, որտեղ այս պահին ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը: SHANTNEWS.am-ի հարցին ի պատասխան՝ Գասպարին նշել է, որ այդկերպ իր բողոքն է արտահայտում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քորչարյանի դեմ, որն, ակտիվիստի համոզմամբ՝ մեղավոր է 2008 թվականի մարտի […]
11:40 04.12.2018
Արդեն 5-րդ օրն է՝ Վերաքննիչ դատարանում դռնփակ շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը: Մինչ նիստի մեկնարկը լրագրողների հետ զրուցել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: Նա տեղեկացրել է, որ այսօրվա նիստի ընթացքում իրենք պատրաստվում են 2 միջնորդություն ներկայացնել: Ըստ Ալումյանի՝ դրանցից մեկը Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ […]