TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+35.09 oC

Ռուսաստան

Ռուսաստանում գյուղերը հրդեհելու մեջ կասկածում են հայտնի լուսանկարչին

17:06 12.12.2017

Վոլգոգրադի շրջանի ոստիկանությունը կհետաքննի մոսկվացի լուսանկարիչ Դանիել Տկաչենկոյի՝ Բերեզովո գյուղում մի քանի տան հրդեհմանը հնարավոր մասնակցությունը, հայտնում է РИА Новости-ին՝ հղում անելով ՌԴ ներքին գործերերի նախարությանը:

Կայքը գրում է, որ ավելի վաղ սոցիալական ցանցերում հայտնվել էին հաղորդումներ, որ հայտնի լուսանկարիչ Դանիել Տկաչենկոն հրդեհել է դատարկ գյուղերը, որպեսզի էֆեկտիվ լուսանկարներ ստանա:
Օգտատերերի տվյալներով, լուսանկարչական արվեստի զոհ է դարձել Կուչեպալդա հին գյուղը, ինչպես նաև դատարկված Բերեզովո գյուղը: Թեև ոստիկաններն արդեն իսկ հետաքննություն են անցկացրել Կուչեպալդա գյուղում և այնտեղ հրկիզման հետքեր չեն հայտնաբերել: Իսկ Բերեզովո գյուղում ոստիկանները հայտնաբերել են դյուրավառ հեղուկի հոտով տարա:

̰
Թուրքիան թերահավատորեն է նայում Ռուսաստանի խոսքերին

17:00 12.12.2017

«Ինչ վերաբերում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի նկատմամբ Թուրքիայի իշխանության վերաբերմունքին, ապա ասեմ, որ այն սկզբունքորեն չի փոխվել: Բոլորին հայտնի է, որ Ասադի ռեժիմին աջակցում է Թեհրանը, բայց նրա նկատմամբ Անկարայի վերաբերմունքը չի փոխվել»,-նշել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

̰
Պուտինը հրամայել է Սիրիայից դուրս բերել ռուսական զորքի մի մասը

14:09 11.12.2017

Այսօր Ռուսաստանի նախագահը մեկնել է Սիրիա և տեղի ռուսական ռազմաբազայում հայտարարել ռուսական զորքի դուրսբերման մասին։ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ջախջախված է, ըստ այդմ՝ ռուսական զորքի՝ այնտեղ մնալու անհրաժեշտություն

̰
Կրեմլը կոչ է անում ՄՕԿ-ի որոշման պատճառով էմոցիաների չտրվել

14:21 06.12.2017

«Այժմ, իհարկե, պետք է բացառել էմոցիաները: Ամեն դեպքում մենք պետք է մի շարք հարցերի պատասխանենք, դրա համար մեզ անհրաժեշտ են շփումներ Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ, պետք է որոշակիացնել՝ ով եւ ինչպես պետք է այդ շփումներն իրականացնի»,- ասել է Պեսկովը:

̰
«Ռուսաստանից գնվող զինատեսակներով ավելանալու են ՀՕՊ զորքերի ու հարվածային կարողությունները»․ Նահապետյան

16:29 05.12.2017

Ռուսաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը չափազանց կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը պահպանելու առումով։ Ռուսաստանից զենք գնելու համար 100 մլն դոլար վարկ վերցնելու մասին համաձայնագրի վավերացումը քննարկելու ընթացքում այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավար Կորյուն Նահապետյանը։

«Նոր համաձայնագիրը հնարավորություն է տալու շարունակել նոր միջոցների ձեռքբերումը։ Հատուկ ուզում եմ ընդգծել՝ այս համաձայնագրի իրականացման արդյունքում ավելանալու են հակաօդային պաշտպանության զորքերի կարողությունները, ինչպես նաև մեր զինված ուժերի հարվածային և կրակային խոցման հնարավորությունները», — նշել է Նահապետյանը։
Հիշեցնենք, որ վարկային համաձայնագրով ձեռքբերվող սպառազինության ցանկը գաղտնի է։ Բայց ԱԺ-ում նույն քննարկման ընթացքում ՀՀ ՊՆ 1-ին տեղակալ Արտակ Զաքարյանը նշել է, որ այդ զինատեսակները տարածաշրջանային նշանակություն ունեն։

̰
100 մլն դոլար վարկով գնվող զենքերը տարածաշրջանային նշանակություն ունեն․ Զաքարյան

15:55 05.12.2017

Ռուսաստանի տրամադրած վարկով գնվող սպառազինությունը տարածաշրջանային նշանակություն ունի և էականորեն ամրապնդելու է հայկական բանակի կարողությունները։ Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարել է ՀՀ ՊՆ 1-ին տեղակալ Արտակ Զաքարյանը։

̰
100 մլն վարկով գնվող զենքի պայմանագրերը նախաստորագրված են

15:31 05.12.2017

Ռուսաստանի կողմից Հայաստանին տրվող 100 մլն դոլարի զենքի գնելու վարկով նախատեսված զինատեսակները պատվիրելու համաձայնագրերն արդեն նախաստորագրվել են։ Այս մասին Հայաստանի խորհրդարանում հայտարարել է ՀՀ ՊՆ 1-ին տեղակալ Արտակ Զաքարյանը։

̰
Հնարավոր է՝ սկսվել է նոր Սառը պատերազմ․ Ռյաբկով

15:19 05.12.2017

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, հնարավոր է, իրենց հարաբերություններում թևակոխել են այնպիսի փուլ, որ համեմատելի է Սառը պատերազմի հետ։ Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը։

Նրա խոսքով՝ Մոսկվային անհանգստացնում են Ռուսաստանի նկատմամբ բացասական լիցքերն ու հակառուսական տրամադրությունների տարածումը հատկապես լրատվամիջոցներով։

«Սա տառացիորեն ցունամի է, որ ծածկել է Ամերիկան։ Եվ մենք պետք է հայկանանք՝ որքան խորն են այս տրամադրությունները մտել ամերիկյան հասարակության գիտակցության մեջ։ Բոլոր հարցումներն ու հասարակական կարծիքի հետազոտությունները գրեթե նույն պատկերն են ներկայացնում սրա վերաբերյալ»։

̰
«Ազատություն» ռադիոկայանն ու «Ամերիկայի ձայնը» Ռուսաստանում հայտարարվեցին օտարերկրյա գործակալներ

12:15 05.12.2017

Ռուսաստանի արդարադատության նախարարությունը օտարեկրյա գործակալների (գործակալությունների) շարքն է դասել մի շարք լրատվամիջոցների։ Սրանով ռուսական կողմը փաստացի պատասխանել է ԱՄՆ-ի նմանատիպ քայլին, որով ամերիկյան կողմը օտարերկրյա գործակալների շարքն էր դասել ռուսական RT ու Sputnik լրատվամիջոցները։

̰
Ռուսաստանը դեմ չէ Եվրոպայի հետ իր գործընկերների համագործակցությանը. Լավրով

14:34 04.12.2017

Ռուսաստանը բացարձակապես դեմ չէ, որ իր դաշնակից ու բարեկամ երկրները լավ հարաբերություններ ունենան Եվրոպայի հետ։ Ռուսական կողմի այս դիրքորոշումը երկրի արտգործնախարարը հայտնել է բելառուսական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում։ Սերգեյ Լավրովը նշել է, որ իրենք բնական են համարում Եվրոմիության Արևելյան գործընկերության ծրագրին իրենց գործընկերների մասնակցությունը։

«Մենք երբեք ոչ ոքի կյանք չենք սովորեցնում։ Մենք ինքներս էլ Եվրոմիության հետ ունենք գործընկերության համաձայնագիր, որը ցավոք սառեցված է, ոչ մեր մեղքով։ Եվ մենք երբեք խնդիր չենք տեսել նրանում, որ մեր բոլոր հարևաններն ու բարեկամներն ուզում են լավ հարաբերություններն ունենալ իրենց գործընկերների հետ և՛ Արևմուտքում, և՛ Արևելքում, և՛ հյուսիսում, և՛ հարավում», — նշել է նախարարը։
Արևելյան գործընկերության մեջ մտնող հետխորհրդային 6 երկրների մեջ, սակայն, Լավրովը տարբերակում դրել է։ Մասնավորապես Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի մասնակցությունը և դրանից բխող քաղաքականությունը Ռուսաստանի համար անհասկանալի է։ Մինչդեռ մյուս մասնակիցներինի դեպքում ամեն ինչ օրինաչափ է։

«Հայաստանի, Ադրբեջանի ու Բելառուսի հարցում մենք որևէ տարակուսանք ու կասկած չունենք։ Մենք իհարկե տեսնում ենք՝ ինչպես են իրենց պահում մեր ուկրաինացի, մոլդովացի և վրացի գործընկերները։ Սակայն նրանց չի հաջողվում և վստահ եմ՝ չի էլ հաջողվի Արևլյան գործընկերության ամբողջ գրոծընթացը բերել հակառուսական դաշտ», — հարցազրույցի ընթացքում հայտնել է նախարարը։
Լավրովը նշել է, որ եվրոպական կողմում նույնպես հակառուսական քաղաքականությունը համընդհանուր չէ։ Սակայն կան երկրներ, որոնք փորձում են համագործակցությունն ուղղել Ռուսաստանի դեմ։ Այս համատեքստում նախարարը մատնանշել է Մեծ Բրիտանիայի վարչապետին, որն Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ հենց հակառուսական դիրքորոշում էր արտահայտել։

«Մենք պետք է աչալուրջ լինենք այն գործողությունների նկատմամբ, որոնք իրականացնում են Ռուսաստանի նման թշնամական պետությունները, որոնք վտանգում են Արևելյան գործընկերության հնարավոր զարգացումը և որոնք ջանում են ջլատել մեր հավաքական անվտանգությունը», — ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի կուլուարներում հայտարարել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը։
«Բայց Եվրոմիության անդամների գերակշիռ մեծամասնությունը հասկանում է, որ ԱՊՀ անդամ պետությունների հետ հարաբերություններում հակառուսական տրամադրությունների ներդրումը ապարդյուն ու անհեռանկարային քայլ է լինելու», — Մեյի հայտարարության վերաբերյալ ասել է Լավրովը։
Արևելյան գործընկերության գագաթաժողովի, ըստ Լավրովի, փորձեր արվել են հակառուսական որոշակի կետեր մտցնել։ Սակայն մասնավորապես նաև Բելառուսի օգնությամբ հնարավոր է եղել բացառել նման հարցերի քննարկումը, և վերջնական փաստաթուղթը կենտրոնացել է փոխադարձ շահերի, ոչ թե Ռուսաստանի դեմ ուղղված հայտարարությունների վրա։

̰
ԱՄՆ-ի հակառուսական արարքները կապված են ՌԴ-ում սպասվելիք ընտրությունների հետ․ Պեսկով

16:50 30.11.2017

2018 թվականին Ռուսաստանում անցկացվելու են նախագահական ընտրություններ, և հենց դրանց հետ են կապված ԱՄՆ հակառուսական գործողությունները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Համարում եք, որ ԱՄՆ-ի այս ջանքերն ուղղված են Ռուսաստանի նախագահական ընտրություններին։ Պատասխանում ենք՝ վստահ ենք դրանում», — հայտարարել է Պեսկովը։

Հաջորդ տարի Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրություններում հիմնական ֆավորիտը գործող նախագահ Վլադիմիր Պուտինն է, որը, սակայն, դեռ չի առաջադրել իր թեկնածությունը։

Սրա վերաբերյալ երկրի վարչապետ, նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևն այսօրվա իր ասուլիսում հայտարարել է, որ եթե Պուտինն առաջադրի իր թեկնածությունը, ապա կուսակցությունն ամեն կերպ կսատարի նրան։ Իսկ իրեն որպես Ռուսաստանի նախագահի թեկնածու Մեդվեդևը չի տեսնում։

̰
Ադրբեջանը չի ընդունել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը

11:52 28.11.2017

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, թե Ադրբեջանը համաձայնություն չի տվել Բաքվում Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածու Գեորգի Զուևին։ Պատճառը նրա հայամետ դիրքորոշումն է։

Դիվանագիտական կանոններով ընդունված է, որ ընդունող երկիր դեսպան գործուղելուց առաջ ուղարկող կողմը թեկնածուի մասով համաձայնություն պետք է ստանա ընդունող կողմից։ Ընդ որում՝ եթե ընդունող կողմը (այս դեպքում՝ Ադրբեջանը) որևէ կերպ չի արձագանքում թեկնածուի առաջարկին, համարվում է, որ համաձայնություն չի տրվել։

Հուլիսին ռուսական կողմը հրապարակել էր իր թեկնածուի անունը, իսկ ադրբեջանական լրատվամիջոցները հիմա են տեղեկություն տարածում թեկնածուի մերժման վերաբերյալ։ Ընդ որում՝ վկայակոչում են ռուսական ԱԳՆ-ի իրենց անանուն աղբյուրներին։

̰
Ռուսաստանում WiFi ծածկույթ կապահովեն գետի վրա

17:30 25.11.2017

Հաջորդ տարի Ռուսաստանում անցկացվելիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ընդառաջ WiFi ծածկույթով կծածկեն նույնիսկ Դոն գետի ռոստովյան հատվածը։ Ներկայում WiFi կապով ապահովված է միայն գոտի առափնյա հատվածը, իսկ հենց գետը համարվում է մեռյալ տարածք։

Ապագայում ծածկույթը կփակի ամբողջ ջրային հատվածը` նավարկությունների մասնակիցների համար։ Դրանից բացի, անվճար ինտերնետ կապը հասանելի կլինի նաև Ռոստով-Արենա մարզադաշտում։

̰
Եվրոպան պետք է աչալուրջ լինի թշնամական Ռուսաստանի նկատմամբ․ Թերեզա Մեյ

13:58 24.11.2017

Բրիտանիայի վարչապետը Եվրոպայի նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրների շարքն է դասել Ռուսաստանին՝ պնդելով, որ եվրոպական երկրները պետք է աչալուրջ լինեն այս հարցում։

̰
Ռուսաստանի բնակչության թիվը կտրուկ կկրճատվի. հետազոտություն

15:55 18.11.2017

Ռուսաստանի բնակչության բնական նվազումը մինչև 2035 թվականը ամենալավատեսական կանխատեսումներով կարող է հասնել մինչև 400 հազար մարդու, իսկ հոռետեսական սցենարի դեպքում՝ 1 միլիոն մարդու:

̰
Հեծանիվ հայտնագործելը դժվար է․ Նալբանդյանը՝ Լավրովի հնարավոր նոր առաջարկի մասին

15:26 17.11.2017

Արցախյան հակամարտության կարգավորման տեսանկյունից հեծանիվ հայտնագործելը դժվար է, քանի որ մինչ այժմ բազմաթիվ տարբերակներ են առաջարկվել։ Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

̰
Ռուսաստանում մտադիր են հարկային դաշտ բերել բիթքոինը

14:54 14.11.2017

Կրիպտոտարադրամների «արտադրությունը» (մայնինգը)՝ որպես իրավաբանական անձանց ու անհատ-ձեռներեցների գործունեություն, պետք է գրանցվի ու մտնի հարկային դաշտ։ Նման դիրքորոշում է հայտնել Ռուսաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Օլգա Սկորոբոգատովան։

̰
Թուրքիայի «և-և» քաղաքականությունը С-400 համակարգեր գնելիս

12:21 14.11.2017

Ռուսաստանից С-400 համակարգեր գնելու հետ միաժամանակ Թուրքիան չի հրաժարվում եվրոպական համանման համակարգերի գնման վերաբերյալ բանակցություններից։ Ներկա փուլում С-400 համակարգերի վերաբերյալ արդեն կա նախագահների մակարդակով քաղաքական ծանրակշիռ պայմանավորվածություն։ Իսկ եվրոպական (Ֆրանսիայի և Իտալիայի համատեղ արտադրության) SAMP-T տիպի համակարգեր գնելու վերաբերյալ շարունակվում են բանակցությունները։

̰
Սիրիայի խնդրի ռազմական լուծմանը չհավատացողները թող զորքերը դուրս բերեն այնտեղից․ Էրդողան

16:45 13.11.2017

Ռուսաստան այցից առաջ Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե չի հասկանում Սիրիայի խնդիրը ոչ ռազմական ուղիով լուծել ցանկացողներին։

̰
Արևմտյան ԶԼՄ-ները ուշադրություն են շեղում․ ՌԴ ՊՆ ղեկավար

18:33 10.11.2017

Ռուսաստանի զինված ուժերի «Արևմուտք-2017» զորավարժության վերաբերյալ արևմտյան լրատվամիջոցների բարձրացրած աժիոտաժն ուղղված է Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի զորքերի ավելացման թեմայից շեղելուն։

̰
Հայաստանը ճշտում է Ռուսաստանում ոչնչացված լոլիկի հարցը

16:20 10.11.2017

Հայաստանի գյուղնախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունը Ռուսաստանի գործընկերներին հարցում է ուղարկել՝ ճշտելու համար Ռուսաստանում հայկական լոլիկի 21 տոննա խմբաքանակի առգրավման և ոչնչացման մասին տեղեկությունները։

Լուրն այսօր հաղորդել են ռուսական լրատվամիջոցները՝ պնդելով, որ նմուշառման արդյունքում լոլիկի մեջ վտանգավոր վնասատու հարավամերիկյան ցեց է հայտնաբերվել։ Արդյունքում լոլիկի ամբողջ խմբաքանակը առգրավվել է։

«Պարզաբանում ենք խնդրել, թե ինչ տնտեսվարող է և ինչ խմբաքանակի մասին է խոսքը, որովհետև խախտման կամ հետվերադարձի մասին մեզ պաշտոնապես տեղեկություն չի եկել։ Տեղեկությունը եղել է լրատվամիջոցներում, և մենք պետք է պարզենք՝ որ տնտեսվարողի մասին է խոսքը, երբ է արտահանել, ինչ է արտահանել, որտեղից է արտահանել։ Մենք [նամակը] գրել ենք, որ մեզ գրությամբ պարզաբանեն», — Շանթնյուզի հետ զրույցում նշեց ՍԱՊԾ մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանը։

Սրան զուգահեռ այսօր թուրքական մամուլը տեղեկություններ է տարածել, թե Ռուսաստանը հանել է թուրքական լոլիկի ներկրման արգելքը, և այսօր լոլիկի առաջին խմբաքանակը Թուրքիայից արտահանվել է Ռուսաստան։

̰
Հայ սակրավորները վերապատրաստվել են Ռուսաստանի հակաականային կենտրոնում

12:31 10.11.2017

Հայաստանի զինված ուժերի առնվազն երեք զինծառայող վերապատրաստման դասընթաց է անցել Ռուսաստանի ԶՈւ միջազգային հակաականային կենտրոնում։ Հայաստանի զինծառայողների հետ դաընթացին մասնակցել են նաև Ղազախստանի և Բելառուսի սակրավորները։

Վերապատրաստումն անցկացվել է Ռուսաստանի այն կենտրոնում, որը զբաղվում է Սիրիայում զինյալներից մաքրված տարածքների ականազերծմամբ։ Կենտրոնի զինծառայողների սիրիական փորձը նույնպես ներկայացվել է դասընթացի ընթացքում։

Հավանական է, որ դասընթացն անցկացվել է այն բանի համար, որ երեք երկրների, այդ թվում և Հայաստանի սակրավորները պատրաստ լինեն Սիրիայում գործողություններին։

Հայաստանը Սիրիայի ականազերծման աշխատանքներին մասնակցելու պատրաստակամությունը հաստատել է նոյեմբերի սկզբին։ Սակայն այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարը՝ առանց մասնավորեցնելու, թե քանի զինծառայողի մասնակցության մասին է խոսքը։

̰
BACK_TO_TOP