13:12 01.02.2018
ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքում ԻՊ ահաբեկչական խմբավորման անդամ է վնասազերծվել, հայտնում է РИАновости-ն: Աղբյուրի փոխանցմամբ, ձերբակալման գործողությունների ընթացքում ահաբեկիչը զինված դիմադրություն է ցուցաբերել ու սպանվել է Ռուսաստանյան իրավապահ մարմինների կողմից:
09:02 31.01.2018
ԱՄՆ նախագահը Կոնգրեսին նաև կոչ է արել չկրճատել երկրի ռազմական բյուջեն և լիովին ֆինանսավորել ԱՄՆ զինված ուժերը:
18:26 29.01.2018
Քայլեր են ձեռնարկվել երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման ուղղությամբ:
13:17 29.01.2018
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը նոր օրինագիծ է ներկայացրել քննարկման: Այն կոչվում է «Ընտրությունները սպառնալիքներից պաշտպանելու ակտ՝ 2018թ. պատրաստվածությունը բարձրացնելու միջոցով»:
17:25 28.01.2018
Ռուասաստանի նախագահի թեկնածու Քսենիա Սոբչակն այսօր քարոզչություն էր իրականացնում Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում: Նա պիկետ էր անցկացրել՝ ի պաշտպանություն իրավապաշտպան Օյուբ Տատիևի
12:42 28.01.2018
Ռուսաստանում պատրաստվում են նոր բարեփոխումներ կատարել աշխատանքային ներգաղթյալների համար: Ինչպես երևում է «Ստրատեգիական ուսումնասիրությունների կենտրոնի» հաշվետվությունուց, Ռուսաստանի Դաշնությունը դարձել է քիչ հրապուրիչ միգրանտների համար, սակայն առանց միգրանտների ՌԴ-ն չի կարող գոյատևել: Ըստ ուսումնասիրությունների 2030թվականին երկրի աշխատունակ բնակչության կրճատում է սպասվումէ ինչը կբերի նոր աշխատուժի պահանջարկ, որն էլ հիմնականում աշխատանքային ներգաղթի աճին:
15:56 23.01.2018
«Ի՞նչ բացատրություններ են, թե դրանք ամենաուժեղ, ծանր զենքերը չեն, ոչինչ, քանակն այդքան մեծ չէ, որ հավասարակշռությունը խախտի։ Այդ բացատրությունները, օրինակ՝ ինձ, չեն բավարարում»
14:47 23.01.2018
Թևան Պողոսյանի պնդմամբ՝ զենք վաճառելիս Ռուսաստանը կախվածության մեջ է գցում Ադրբեջանին, քանի որ ամեն անգամ զինտեխնիկայի պահեստամասեր, զինամթերք պատվիրելիս Բաքուն կրկին թակելու է Մոսկվայի դուռը։
14:17 23.01.2018
Հաջորդ գործոնը, որ պետք է հաշվի առնի Հայաստանը, Ռուսաստանի ուխտադրուժ քաղաքականությունն է։
13:10 23.01.2018
Ռուսաստանի կողմից Ադրբեջանին շարունակաբար զենք ծախելու պատճառով չմտահոգվելու համար Հայաստանը պետք է փոխի խաղի կանոնները։ Սա նշանակում է, որ Հայաստանը պետք է ստեղծի սեփական զարգացած ռազմարդյունաբերական համակարգ, և դրանից հետո Ռուսաստանը թող որքան ուզում է զենք վաճառի Ադրբեջանին։ Բաքվին ռուսական զենքի հերթական մատակարարման վերաբերյալ այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Թևան Պողոսյանը։
12:33 23.01.2018
Սիրիայի հյուսիսային շրջաններ ներխուժելով՝ Թուրքիան հակամարտությունների նոր օջախներ է ստեղծում և փորձում հրահրել հատկապես քուրդ-արաբական հակասություններ, որպեսզի տարածաշրջանն ավելի անկառավարելի դարձնի՝ միաժամանակ ապահովելով իր սահմանները քրդական վտանգից:
09:01 19.01.2018
Պետերբուրգում աշխատանքային այցից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այցելել էր Նիլո-Ստոլբենսի տղամարդկանց մենաստան և մասնակցել մկրտության լոգանքների Սելիգեր լճի վրա:
12:07 18.01.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը օգնում է Հյուսիսային Կորեային շրջանցել միջազգային պատժամիջոցները: Մասնավորապես «Ռոյթեր» գործակալությունը մեջբերել է Թրամփի խոսքերը. «Ռուսաստանը մեզ ընդհանրապես չի օգնում Հյուսիսային Կորեայի հարցում: Մեզ օգնում է Չինաստանը, սակայն այն, ինչ անում է Չինաստանը, արժեզրկում է Ռուսաստանը»:
18:57 10.01.2018
Հայտնի է դարձել, թե ովքեր են գլխավորելու 2018թ ՌԴ նախագահի ընտրություններում թեկնածու առաջադրված, ինչպես նաև գործող նախագահ, Վլադիմիր Պուտինի նախընտրական շտաբը: Այն առաջին անգամ կգլխավորի ոչ թե մեկ անձ այլ միանգամից 3 հավասարազոր անդամներ: Այսօր Պուտինն այցելել էր Մոսկվայում տեղակայված նախընտրական շտաբ, որտեղ հանդիպել էր ակտիվիստների հետ և հատուկ շնորհակալություն հայտնել այն 3 անձանց, ովքեր համաձայնվել են ղեկավարել իր նախընտրական շտաբը:
12:21 09.01.2018
Ռուսաստանում բիթքոինի մայնինգով զբաղվող ամենամեծ հանգույցն իրոք արտադրամաս է։
Ռուսաստանում բիթքոինի մայնինգով զբաղվող ամենամեծ հանգույցն իրոք արտադրամաս է։ Ունի ինժեներներ, տեսախցիկներով հագեցած դիտարկման համակարգ, ծրագրային ապահովման մասնագետներ ու ամեն ինչ, ինչը հատուկ է արտադրությանը։
Այն ոչ թե մեկ համակարգիչ է, այլ 3000 սարքից բաղկացած միավորում, որն ամսական սպառում է ավելի քան 100 հազար դոլարի էլեկտրաէներգիա։ Բայց իր սեփականատերերին ապահովում 600 բիթքոին հասույթ, որը գրեթե 9 միլիոն դոլար գումար է ներկա փոխարժեքով։
Սա, բնականաբար, էժան հաճույք չէ։ Եվ խնդիրը միայն ամսական կոմունալ վճարումները չեն։ Ինքը՝ սարքավորումների համալիրը, սպասարկման մշտական կարիք ունի։ Ամեն առանձին սարքը ոչ միայն ներդրում է, այլև ժամանակի ընթացքում մաշվող կամ առնվազն բարոյապես մաշվող ապրանք։
Եթե Հայաստանում նման արտադրություն հիմնվեր, այն արդեն իսկ կհայտնվեր ուշադրության կենտորոնում որպես խոշոր բիզնես։
10:38 08.01.2018
Մոսկվան կարող է «սահմանափակել» անդամակցությունն Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, եթե ընդունվի արբիտրաժային դատարանը վերահաստատի Եմ որոշումը, որով Ռուսաստանը պետք է տարեկան 1,4 միլիարդ տուգանք վճարի։
Խնդիրն այն է, որ Ուկրաինայի ճգնաժամից ու Ղրիմի՝ Ռուսաստանին միացումից հետո եվրոպական երկրները մի շարք պատժամիջոցներ են սահմանել Մոսկվայի նկատմամբ։ Դրան ի պատասխան՝ Ռուսաստանը սահմանափակել է ներկրումներն ու որոշել է ներկրվող ապրանքները փոխարինել տեղական արտադրությամբ։
Այս կերպ Ռուսաստանը մասնավորապես արգելել է խոզի մսի ներմուծումը, ինչը Առևտրի համաշխարհային կազմակերպության պայմանավորվածությունների խախտում է։ Սրանից հետո ԵՄ-ն դատական կարգով հասել է նրան, որ Ռուսաստանը տարեկան 1,39 միլիարդ դոլար տուգանք վճարի։ Սակայն այս դատական որոշումը դեռ պետք է հաստատվի արբիտրաժային դատարանի կողմից։
«Եվրոմիության հայցի բավարարման դեպքում մենք հավանաբար պարտավոր կլինենք սահմանափակել մեր մասնակցությունը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, հնարավոր է՝ ամբողջությամբ», — հայտարարել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ Սերգեյ Կալաշնիկովը։
18:01 27.12.2017
Ինչո՞ւ հայ հեռուստադիտողն ամեն օր պետք է լսի, թե արդյոք բաց է ռուս-վրացական սահմանին գտնվող Վերին Լարսի լեռնանցքը։ Որովհետև այնտեղով է անցնում Հայաստանը ցամաքով Ռուսաստանին կապող միակ բաց ճանապարհը։
13:08 27.12.2017
Թուրքիային հակաօդային պաշտպանության Ս-400 համակարգերը կմատակարարվեն 2020 թվականից սկսած։ Դրանց ընդհանուր քանակը կլինի 4 դիվիզիոն, գինը՝ 2,5 միլիարդ դոլար։ Այս մանրամասները հայտնել է ռուսական «Ռոստեխ» ռազմարդյունաբերական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովը։
Պաշտոնյան նշել է, որ ֆինանսական հարցերով համաձայնություն արդեն կա․ 2,5 միլիորդ դոլարի 45 տոկոսը Թուրքիան կվճարի ինքնուրույն՝ որպես ավանս, իսկ 55 տոկոսը կվճարի Ռուսաստանի տված վարկով։
Հենց Ռուսաստանից նման համակարգեր գնելու Թուրքիայի որոշումը նաև դեմարշ է Անկարայի՝ ՆԱՏՕ-ական գործընկերների դեմ։ [Առայժմ] սեփական ռազմարդյունաբերական համակարգում նման համակարգեր արտադրելու կարողություն չունենալու պատճառով Թուրքիան ստիպված էր դրանք գնել ցանկացած գնորդից, իսկ գործընկերները հրաժարվել էին դրանք մատակարարել հարմար գներով։
Ավելին, Թուրքիան մտադիր էր պայմանագրում ներառել նաև հետագայում թուրքական տարածքում այդ համակարգերը արտադրելու կետ, ինչը թույլ կտար կախվածություն չունենալ մատակարարող երկրներից (հետագա սպասարկումը, զինամթերքի մատակարարումները և այլն կազմակերպել տեղում)։ Սակայն գործընկերները հրաժարվել էին նաև այս կետից։
Ավելին, Թուրքիան մտադիր էր պայմանագրում ներառել նաև հետագայում թուրքական տարածքում այդ համակարգերը արտադրելու կետ, ինչը թույլ կտար կախվածության մեջ չլինել մատակարարող երկրներից (հետագա սպասարկումը, զինամթերքի մատակարարումները և այլն կազմակերպել տեղում)։ Սակայն գործընկերները հրաժարվել էին նաև այս կետից։
11:33 27.12.2017
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին առաջարկել է Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարը կազմակերպել համատեղ, սակայն Վաշինգտոնը հրաժարվել է այս համագործակցությունից։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։
«Պլանավորման, հետախուզության անցկացման, ահաբեկիչների ոչնչացման համատեղ կազմակերպման մեր առաջարկները չեն ընկալվել, դրանք մերժվել են … Մենք նրանց կողմից չենք տեսել համագործակցության ցանկություն», — նշել է Գերասիմովը հարցազրույցի ժամանակ։
Երկու երկրներն էլ ներկայում զորքեր ունեն Սիրիայում։ Ամերիկյան ստորաբաժանումները հիմնականում կենտրոնացած են երկրի հյուսիսային՝ քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում, հենց նրանց էլ օժանդակում են ամերիկացիները։ ԱՄՆ զորքերի՝ Սիրիայում ներկայությունը չի համաձայնեցվել Սիրիայի իշխանությունների հետ։
Ռուսական զորքերը՝ և՛ օդուժը, և՛ նավատորմը, և՛ ցամաքային ուժերը, Սիրիայում տեղակայվել են նախագահ Բաշար Ասադի համաձայնությամբ (նույնիսկ՝ խնդրանքով)։ Հենց Ասադի իշխանությանն էլ սատարում է պաշտոնական Մոսկվան։
Երկու գերտերություններից բացի Սիրիայում զորք ունեն նաև Իրանը (թեև հերքում է) և Թուրքիան (զբաղեցրել է երկրի հյուսիսային շրջանների մի մասը)։ Տարբեր գործողություններով Սիրիայում հակաահաբեկչական պայքարին մասնակցում են նաև ՆԱՏՕ-ի անդամ պետություններն ու արաբական երկրների որոշ ուժեր։
Այս բոլոր կողմերը Սիրիայում առաջ են մղում սեփական շահերը, ինչի հետևանքով բևեռները բազմաթիվ են։
12:57 26.12.2017
Ռուսաստանը Սիրիայում մշտական զինվորական միավոր կստեղծի: Այս մասին, ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Նախորդ շաբաթ երկրի գլխավոր հրամանատարը հաստատեց Տարտուս և Հմեյմիմ տեղակայման հստակ կետերն ու կառուցվածքը»,- ասել է նախարարը:
Դեկտեմբերի 26-ին ՌԴ ազգային խորհուրդը քննարկել է Տարտուսում տեղակայված ռազմական նավատորմի տեխնիկական հագեցման վերաբերյալ փաստաթուղթը:Համաձայնություն է ձեռք բերվել Սիրիայի տարածք ռուսական նավերի տեղափոխման վերաբերյալ: Հաղորդվում է, որ Տարտուսում կարող է միաժամանակ 11 նավ տեղակայվել: Կայանի տեխնիկական ընդլայնման համար կտրամադրվի տարեկան 3.2 միլիարդ ռուբլի:
Համաձայնությունը ուժի մեջ կմնա 49 տարի, որն այնուհետև հնարավոր կլինի երկարաձգել ևս 25-ական տարիներով:
Ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, որ Ռուսաստանը հայտարարել է Սիրիայի տարածքից ռուսական զորքերի վերջնական դուրսբերման մասին:
13:55 25.12.2017
2017 թվականին Հայաստանի հարևան երկրներում զգացվել է իշխանության գերկենտրոնացում։ Թուրքիայում ու Ադրբեջանում իշխող ավտորիտար ռեժիմներն իրենց ձեռքում են հավաքել բոլոր լծակները, իսկ Իրանում և Վրաստանում իշխող թիմերը վերահաստատել իրենց մանդատները։ Տարածաշրջանային տարին զերծ չէր նաև լարվածությունից, որի հիմնական աղբյուրները եղել են Բաքուն ու Անկարան։ Այս ամենի ազդեցությունը զգալի է եղել նաև Հայաստանի վրա։
16:55 19.12.2017
Աֆղանտսանի հետ սահմանի պաշտպանության համար Ռուսաստանը 2017 թվականի ընթացքում Տաջիկստանին է նվիրել Т-72Б1 տանկեր, БМП-2 հետևակի մարտական մեքենաներ, БТР-70 ու БТР-80 զրահափոխադրիչներ, Ми-24 ու Ми-8 ուղղաթիռներ, Д-30 հաուբիցներ, զենիթային ու հրաձգային սպառազինություն կապի միջոցներ ու այլ ռազմական տեխնիկա։
Տեխնիկայի վերջին խմբաքանակի փոխանցումն իրականացվել է դեկտեմբերի 19-ին, անհատույց հիմունքներով։ Փոխանցված սպառազինության ընդհանուր գինը կազմում է 122 միլիոն դոլար։
— Տաջիկստանի զինված ուժերի ամրապնդումը մեր առաջնահերթությունների մեջ է մտնում, իսկ մեր բարեկամական դաշնակցային հարաբերությունները դիտարկում են որպես տարածաշրջանային անվտանգության կարևոր գործոն, — հայտարարել է Ռուսաստանի ՊՆ միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ, գեներալ-մայոր Ալեկսանդր Կշիմովսկին։
Նրա խոսքով՝ այս օգնության մատակարարումը կատարվել է Ռուսաստանի նախագահի և պաշտպանության նախարարի քաղաքական կամքի դրսևորման շնորհիվ։ Այս սպառազինությունը Տաջիկստանին տրվում է Աֆղանստանում գործող ու սահմանի անվտանգության սպառնացող ահաբեկչական խմբերի դեմ պայքարի համար։
Տաջիկստանն այս օգնությունը ստանում է որպես Ռուսաստանի ՀԱՊԿ դաշնակից։ Նույնպիսի անհատույց հիմունքներով Ռուսաստանից սպառազինություն են ստացել նաև Բելառուսը և Ղազախստանը՝ որպես դաշնակից ստանալով Ս-300 համակարգեր։ Նման նվեր ստացել է նույնիսկ Սերբիան, որը ՀԱՊԿ անդամ չէ։
Հիշեցնենք, որ Հայաստանը նույնպես ՀԱՊԿ անդամ է և Ռուսաստանի դաշնակիցը։ Դաշնակցային հարաբերություններից ելնելով՝ Ռուսաստանը Հայաստանին զենք է վաճառում արտոնյալ պայմաններով վարկ տրամադրելով։ Առաջին նման վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականին․ 200 միլիոն դոլար պարտք վերցնելով՝ Հայաստանն այդ գումարով գնել է տարբեր տեսակի սպառազինություն և ռազմական տեխնիկա։ 100 միլիոն դոլար արժողությամբ երկրորդ վարկը Հայաստանը վերցրել է 2017 թվականի աշնանը։
15:46 19.12.2017
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ապագային ձգտող Ռուսաստանը» խորագրով ելույթի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է պահպանի իր պետականությունը և ազատությունը:
«Մենք, ինչպես ասում են, մեծից փոքր, պետք է հասկանանք, որ Ռուսաստանը, մեր ժողովուրդը, մեր ընտանիքները, անցել են պատմության շատ դժվար և չափազանց ծանր ճանապարհ՝ հեղափոխություններ, պատերազմներ, կյանքի արմատական փոփոխություններ: Այսօր մենք պարտավոր ենք պահպանել մեր պետականությունը, ազատությունը, կայունությունը հասարակության մեջ համաձայնությունը»,- հայտարարել է Ռուսաստանի ղեկավարը: Նա դա իր խնդիրն է համարել նաև որպես 2018 թ-ի նախագահական ընտրություններում առաջադրվող թեկնածու: Նա հայտարարել է. «Ուժեղ և ապագային միտված Ռուսաստանը անհրաժեշտ է մեզ բոլորիս և ամեն ինչ կախված է միայն մեզանից»:
17:42 18.12.2017
Դեկտեմբերի 18-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է երկրի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, որտեղ ազգային կարևորագույն հետաքրքրությունների շարքում նշված են «ամերիկյան ժողովրդի պաշտպանությունը», «երկրի կենսամակարդակի բարձրացում», «ուժի կիրառման միջոցով խաղաղության պահպանում» և «ամերիկյան ազդեցության տարածում»: