17:00 12.12.2017
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, թե ինքը հրահանգել է Սիրիայից հանել ռուսական հավելյալ զորամիավորումները, որոնք այնտեղ էին ահաբեկչության դեմ պայքարելու համար, Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն ոչ միանշանակ է վերաբերվում:
Տեղական NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Չավուշօղլուն նշել է, որ թեև Պուտինը պաշտոնապես հայտարարել է Սիրիան լքելու մասին, բայց հաշվի առնելով, որ այնտեղ ռազմական բազա ունի ոչ միայն ՌԴ-ն, այլև ԱՄՆ-ն, ապա դժվար է հավատալ Վլադիմիր Պուտինի խոսքերին:
Նկատառմանը, թե Սիրիայի հյուսիսային շրջանները լքելուց հետո ռուսներն իրենց տեղը զիջում են քրդական զորամիավորումներին, որոնք ահաբեկչական են համարվում թուրքերի կողմից, Չավուշօղլուն պատասխանել է, որ խոսքը հատկապես վերաբերում է Աֆրին նահանգին, որտեղ թուրքական զորքը կարող է մտնել յուրաքանչյուր վայրկյան, երբ ցանկանա:
«Ինչ վերաբերում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի նկատմամբ Թուրքիայի իշխանության վերաբերմունքին, ապա ասեմ, որ այն սկզբունքորեն չի փոխվել: Բոլորին հայտնի է, որ Ասադի ռեժիմին աջակցում է Թեհրանը, բայց նրա նկատմամբ Անկարայի վերաբերմունքը չի փոխվել»,-նշել է Թուրքիայի ԱԳ նախարարը:
Թուրքիայի իշխանությունները պնդում են, որ Ասսադն ի վիճակի չէ միավորել երկիրն ու պայքարել ահաբեկիչների դեմ, մինչդեռ սիրիական իշխանությունը հակադարձում է, թե ահաբեկիչներին հենց Թուրքիան է աջակցում, հետևաբար նրան ձեռնտու չէ Ասադի նման ուժեղ ղեկավար Սիրիայում:
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...
21:25 28.06.2025
«Յուվենտուսի» հակառեկորդըԹուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...
21:15 28.06.2025
Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...