14:20 07.04.2018
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը միջազգային մամուլի էջերից սկսել են միմյան մեղադրել ղարաբաղյան խնդրի լուծման չգնալու և ստատուս-քվոն պահպանելու մեջ: Ալիևը ռուսական ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում հայտարարել է, թե Հայաստանը չի ցանկանում փոխել ԼՂ առկա ստատուս-քվոն:
«Հայտարարությունների մակարդակում Հայաստանը պնդում է, թե ցանկանում է բանակցություններ վարել: Իրականում, սակայն, զբաղված է դրանց իմիտացիայով: Հայաստանն ամեն ինչ անում է, որպեսզի փակ շրջան ստեղծվի, և այս ամենը վերածվի անվերջ մի գործընթացի: Դա ո՛չ մեզ համար է ընդունելի, ո՛չ էլ միջազգային հանրության: Ադրբեջանական հողերի դեօկուպացիան առաջին քայլն է հակամարտության փուլային կարգավորման ճանապարհին: Այդ կարգավորումը պետք է իրականացվի միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա»,- ասել է նա՝ կոչ անելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին այս հարցում ակտիվ գտնվել»:
Միաժամանակ Սերժ Սարգսյանն էլ Արաբական Միացյալ Էմիրություններում հրատարակվող անգլալեզու Gulf News օրաթերթի և Global FDI reports գործակալությանը համատեղ հարցազրույց է տվել ու պնդել, թե անցած 10 տարիներին Հայաստանը շարունակել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը ուղղված ջանքերը, Հայաստանի, ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության ապահովմանը:
«Չնայած մեր բոլոր ջանքերին և բարի կամքի դրսևորմանը, որին աջակցում էին այս հարցում հիմնական միջնորդական ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան ու Ռուսաստանը, դեռ երկար ճանապարհ ունենք գնալու: Ադրբեջանի ղեկավարությունը վաղուց ի վեր թյուըմբռնման մեջ է իր նավթային գումարների պատճառով և խնդրի կարգավորման հարցում շարունակում է պահպանել առավելապաշտական տեսակետները»,- ասել է Սարգսյանը:
Առաջին դեպքը չէ, երբ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը միմյանց հասցեին նման մեղադրանքներ են հնչեցնում՝ փորձելով իրար վրա գցել խնդրի կարգավոևված չլինելու պատասխանատվությունն ու ձևացնելով, թե կողմնակից են հակամարտության լուծմանը: Բայց արի ու տես, որ իրականությունն այլ է. երկուսն էլ հայտարարություններից այն կողմ չեն անցնում և ԼՂ խնդրի խաղաղ լուծման ուղղությամբ գործնական քայլեր չեն կատարում: Սա երկու երկրների իշխանություններին էլ ձեռնտու չէ, այլապես, հավատացեք, քաղաքական կամքի առկայության դեպքում այս խնդիրը լուծված կլիներ»:
14:57 01.08.2025
Մայիսյան գյուղի բնակիչը ձերբակալման պահին մարիխուանայով փաթեթ է նետելՊարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները հուլիսի 29-ին՝ ժամը 22․10-ին, Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին են ներկայացրել Շիրակի Մայիսյան գյուղի 35-ամյա մի բնակչի։ Նա ձերբակալման պահին նետել է ծխախոտի տուփ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթով։ 35-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են […] ...
14:47 01.08.2025
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Կարին Կելեր-ԶուտերինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Կարին Կելեր-Զուտերին Ազգային տոնի կապակցությամբ։ «Մեր երկրների միջև ամրապնդվող գործընկերությունը հիմնված է փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա։ Մեծապես կարևորում եմ Շվեյցարիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Բարձր եմ գնահատում Շվեյցարիայի աջակցությունը՝ ուղղված Հայաստանում սահմանամերձ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը […] ...
14:35 01.08.2025
Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի ափերի մոտ գրանցվել է 5,5 մագնիտուդով ցնցում: Նախնական գնահատականներով՝ Պետրոպավլովսկ-Կամչատկի բնակիչները զգացել են 4 մագնիտուդով երկրաշարժը, հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը: «Մագնիտուդը՝ 5.5: Պետրոպավլովսկ-Կամչատկայում ինտենսիվությունը նախնական գնահատականով՝ 4 է», – ասվում է հաղորդագրության մեջ: Գիտնականների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տարածաշրջանային կենտրոնից 89 կմ հեռավորության վրա, 26,2 կմ խորության […] ...
14:23 01.08.2025
Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձրՕդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսին կանխատեսվում է նորմայից բարձր 2-3 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։ Մեզ սպասվում է բավականին շոգ և սակավատեղում օգոստոս։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
14:13 01.08.2025
Կամբոջան ցանկանում է Թրամփին առաջադրել Նոբելյան մրցանակիԿամբոջան պլանավորում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտության կարգավորման գործում ունեցած դերի համար, Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտարարել է Կամբոջայի փոխվարչապետ Սուն Չանտոլը։ Հուլիսին Թրամփը հայտարարեց, որ խոսել է Կամբոջայի և Թաիլանդի առաջնորդների հետ։ Նա ասաց, որ Միացյալ Նահանգները առևտրային համաձայնագրեր չի կնքի այդ երկրների հետ, […] ...