TIME
Ամսաթիվ
11 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+18.09 oC

վարչապետ

Վարչապետը Գյումրի է մեկնել գնացքով

10:51 03.03.2018

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով մեկնել է Գյումրի: Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Կարեն Կարապետյանը Գյումրի է ուղևորվել Երևանի երկաթուղային կայարանից՝ Երևան-Գյումրի-Երևան երթուղում աշխատանքը սկսող նոր ЭП2Д էլեկտրագնացքով:

̰
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

13:21 02.03.2018

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին շնորհավորել է Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանին՝ նրան անվանելով Վրաստանի բարեկամ:

̰
Վրաստանի վարչապետը Երևանում է

11:03 02.03.2018

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի կառավարության ղեկավար Գիորգի Կվիրիկաշվիլին: «Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

̰
Կբարեկարգվի «Զվարթնոց» օդանավակայանից Երևան տանող ճանապարհը

12:24 01.03.2018

Կառավարության այսօրվա նիստն էլ, ինչպես սովորաբար, սկսվեց վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարականներով։ Կարապետյանի հանձնարարականներից մեկը վերաբերում էր Երևանի և Գյումրիի մուտքերի ու ելքերի բարեկարգմանը:

̰
Ալբերտ Մկրտչյանը ստեղծել է անմոռանալի ֆիլմեր. Կարեն Կարապետյան

15:48 28.02.2018

Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական ուղերձ է հղել անվանի ռեժիսոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ալբերտ Մկրտչյանի մահվան կապակցությամբ:

̰
Վարչապետը գոհունակություն է հայտնել Տավուշի մարզում գյուղատնտեսության ոլորտի զարգացման ցուցանիշներից

14:10 26.02.2018

Վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 24-ին այցելել է Տավուշի մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին և 2018թ. անելիքներին

̰
Կարեն Կարապետյանը նոր խորհրդական ունի

11:09 26.02.2018

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօրնոր նշանակում է կատարել: e-gov.am կայքում տեղադրված որոշման մեջ ասվում է.

̰
Կարեն Կարապետյանը ճաշել է Լիբանանի նախագահի հետ

15:55 22.02.2018

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային ճաշ է ունեցել Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ: Այս մասին տեղեկացնում են կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:

̰
Գտնվում ենք զարգացման լավ թրենդի վրա, Կարեն Կարապետյան

13:40 20.02.2018

Կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 18-րդ նիստը:

̰
Ֆիզիկական կուլտուրա առարկան չափազանց կարևոր է՝ լինի դպրոց, տեխնիկում, թե բուհ. Կարեն Կարապետյան

16:40 12.02.2018

Վարչապետ Կարեն Կարապետյանը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում ծանոթացել է 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին: Այս մասին հայտնում են կառավարության հասարականյության հետ կապերի վարչությունից:
Նախարար Հրաչյա Ռոստոմյանը զեկուցել է, որ բնակչության շրջանում ֆիզիկական կուլտուրայի և մասսայական սպորտի տարածման նպատակով իրականացվել են 11 միջոցառումներ, որոնց մասնակցել է շուրջ 113 հազար մարդ:

̰
Քննարկվել է «Հայաստանի զարգացման ռազմավարություն-2030» նախագիծը

14:10 10.02.2018

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ քննարկվել է «Հայաստանի զարգացման ռազմավարություն-2030» նախագիծը, հայտնում են կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:

̰
USAID-ին Հայաստանում իրականացնում է 30-ից ավելի ծրագիր

14:17 09.02.2018

Կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ կառավարություն-ԱՄՆ ՄԶԳ համագործակցությանը նվիրված շնորհանդես-քննարկում՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերի, ԱՄՆ ՄԶԳ աշխատակազմի և պետական մի շարք գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ:

̰
Վարչապետն ընդունել է Ղազախստանի դեսպանին

13:50 09.02.2018

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին:

̰
Լավ գործեր ենք կատարել, բայց պետք է չհանգստանանք. Կարեն Կարապետյան

19:40 05.02.2018

Վարչապետ Կարեն Կարապետյանին կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության՝ 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքները, ինչպես նաև 2018 թ. անելիքները:

̰
Վարչապետը մեկնում է Ալմաթի

10:39 01.02.2018

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր՝ փետրվարի 1-ին, երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան: Կառավարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվությն վարչությունից հայտնում են, որ նա կմասնակցի Ալմաթի քաղաքում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:

̰
Հայ-չինական  առևտրաշրջանառությունն աճել է 34,5 տոկոսով. Չինաստանի դեսպան

15:31 30.01.2018

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թյան Էրլունին:

̰
Վարչապետը հրաժեշտ է տվել Բրեդլի Բուզետտոյին

13:15 30.01.2018

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին, ով ավարտում է Հայաստանում իր պաշտոնավարումը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Բրեդլի Բուզետտոյին կատարված աշխատանքի ու երկկողմ գործակցության զարգացման գործում ունեցած անձնական ավանդի համար:

̰
Ունեցվածքի գույքագրումը չափազանց կարևոր է. Կարեն Կարապետյան

14:06 27.01.2018

Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում վարչապետին են ներկայացվել կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի՝ 2017թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքները, 2018թ. անելիքները:
Կարեն Կարապետյանը կարևորել է գյուղատնտեսության համար հողերի հաշվառումը.

̰
Հայաստանը լավ հարթակ է դեպի խոշոր շուկաներ. արաբ գործարար

14:59 26.01.2018

Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ՝ հունվարի 25-ին, հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժայի ներդրումների և զարգացման ընկերության (Sharjah Investment and development authority) ղեկավար Բոդուր ալ Քասիմիի հետ:

̰
Ասիական զարգացման բանկը կմեծացնի հայաստանյան ներդրումների ծավալը

11:43 26.01.2018

Դավոսում վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի նախագահ Թեքհիկո Նակաոյի հետ: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում Բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերին ենթակառուցվածքների զարգացման, տրանսպորտի, ճանապարհաշինության, սեյսմիկ անվտանգության բարելավման ոլորտներում:

̰
Կարեն Կարապետյանը հանդիպել է Նիդերլանդների վարչապետի հետ

15:21 25.01.2018

Վարչապետ Կարեն Կարապետյան այսօր Դավոսում հանդիպել է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հետ, տեղեկացնում են կառավարությունից: Վարչապետ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին Նիդեռլանդների կողմից շարունակաբար ցուցաբերվող տեխնիկական և ֆինանսական աջակցության համար:

̰
Կարեն Կարապետյանը Դավոսում հանդիպել է Էստոնիայի վարչապետի հետ

10:53 25.01.2018

Շարունակվում են վարչապետ Կարեն Կարապետյանի դավոսյան հանդիպումները: Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասի հետ հանդիպման ժամանակ
վարչապետներն անդրադարձել են ժամանակակից աշխարհում տնտեսությունների զարգացման միտումներին՝ կարևորելով էլեկտրոնային կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների դերն ու թվայնացման ուղղությամբ աշխատանքները:

̰
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ

09:48 25.01.2018

Դավոսում շարունակվող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ:

̰
Իսպանական «Ակցիոնա» ընկերությունը կընդլայնի համագործակցությունը Հայաստանի հետ

14:52 24.01.2018

Վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոս այցի երրորդ օրը հանդիպել է իսպանական «Ակցիոնա» ընկերության ղեկավարների հետ հանդիպումով:

Վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոս այցի երրորդ օրը հանդիպել է իսպանական «Ակցիոնա» ընկերության ղեկավարների հետ: «Ակցիոնա»-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ժոզը Մանուել Էնտրեկանալեսի և «Ակցիոնա Էներջի» (ACCIONA Energy) գլխավոր գործադիր տնօրեն Ռաֆայել Մատեո Ալկալայի հետ քննարկվել են արևային և հողմային էներգետիկայի ու ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում համագործակցության հնարավորությունները:

̰
Նախագահի ընտրությունը կկայանա մարտի 2-ին, իսկ վարչապետինը` մայիսի սկզբին. Արփինե Հովհաննիսյան

12:58 22.01.2018

Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուների առաջադրումը տեղի կունենա փետրվարի վերջին տասնօրյակի ընթացքում, իսկ վարչապետի թեկնածուների առաջադրումը` ապրիլի 9-16-ն ընկած ժամանակահատվածում:

̰
2017թ-ին ՍԱՊԾ-ն կատարել է նախատեսված բոլոր ծրագրերը

16:14 20.01.2018

Վարչապետ Կարեն Կարապետյանը գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում ծանոթացել է 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, տեղեկացել 2018 թ.-ի անելիքների մասին:

̰
ՍԱՊԾ-ն վերահսկողական 1300 միջոցառում է իրականացրել

16:10 20.01.2018

2017 թ. սննդային թունավորման զանգվածային դեպքեր չեն գրանցվել, այս մասին այսօր վարչապետի հետ հանդիպման ժամանակ ասել է ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը: Վարչապետ Կարապետյանին ներկայացնելով 2017 թ. խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքները՝ ՍԱՊԾ պետը հայտնել է, որ ձևավորվել է սննդի շղթայի օպերատորների բազա՝ վերահսկողությունն ավելի նպատակային իրականացնելու համար:

̰
Պետական պարտքի աճի տեմպերը դանդաղել են. Վարդան Արամյան

17:47 19.01.2018

2017 թ. գերակա խնդիրների կատարման և և 2018 թ. անելիքներին ծանոթանալու նպատակով վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ֆինանսների նախարարություն, հայտնում են կառավարության հասարակայնության և տեղեկատվության վարչությունից:

̰
Վարչապետը հանձնարարել է գույքագրել վարկային ծրագրերը

16:28 19.01.2018

Ֆինանսների նախարությունում, անդրադառնալով վարկային և դրամաշնորհային առկա ծրագրերին, վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորել է դրանցից առավելագույնս օգտվելու անհրաժեշտությունը.

̰
Վարչապետ Կարապետյանը կմասնակցի Դավոսի համաժողովին

15:20 19.01.2018

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա` Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով:

̰
BACK_TO_TOP